
Հրատարակված է Մայիս 13, 2008
ԻՍՐԱՅԵԼԸ ՏՈՆՈՒՄ Է 60-ԱՄՅԱԿԸ
- 1948թ. մայիսի 14-ին, որպես մանդատը վերջանալու նշան՝ անգլիական դրոշը Իսրայելի Երկրում բրիտանական իշխանությունների կառավարական համալիրի շենքերի վրայից հանվելուց մի քանի ժամ առաջ, Թել Ավիվում Դավիթ Բեն Գուրիոնը հռչակեց Ավետյաց Երկրում Հրեական պետության ստեղծումը, որն այդուհետ անվանվեց Իսրայելի Պետություն։ Այդ որոշումն ընդունվել էր Անկախության հռչակման մեջ թաքնված ռիսկերի եւ հնարավորությունների վերաբերյալ տանջալից կասկածներից հետո։ Անկախության հռչակման հաջորդ օրը արաբական հինգ երկրների բանակները ներխուժեցին Իսրայելի տարածքը՝ նշանավորելով Անկախության համար պատերազմի երկրորդ փուլի սկիզբը։ Անկախության հռչակումն ուղեկցվել է մի փաստաթղթով, որը հայտնի է որպես «Անկախության հռչակագիր», որի տակ իրենց ստորագրություններն են դրել ժամանակավոր կառավարման ներկայացուցիչները։ Չնայած այն բանին, որ բրիտանական մանդատից իր անկախության մասին Իսրայելը հայտարարել է 1948 թվականի մայիսի 14-ին, պետական տոնը նշվում է հրեական լուսնային օրացույցին համապատասխան եւ այս տարի համընկնում է մայիսի 7-8-ի հետ։ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 60 ՏԱՐՈՒՑ ՀԵՏՈ Իսրայելը գտնվում է ավելի մեծ վտանգի մեջ, քան երբեւէ, «Շնորհավո՛ր քո ծննդյան օրը, Իսրայել» վերնագրով հոդվածում գրում է բրիտանական «Սանդի թայմս» թերթը։ Լրագրող Դեվիդ Գորովիցը, ում ընտանիքը Գերմանիայից հեռացել է 30-ական թվականների սկզբին, առաջին անգամ Իսրայել է այցելել 1976 թվականին եւ 10 տարի անց հիմնավորվել իր պատմական հայրենիքում։ Նա վերհիշում է, թե իրեն ինչպիսի շոկի մեջ գցեց 1973 թվականին Դատաստանի օրվա պատերազմն սկսվելու մասին հաղորդումը, նա այդ մասին լսել է սինագոգում՝ միշտ հանգիստ ու լրջմիտ ռաբբիի շուրթերից, որն այդ օրը խելագարվածի էր նման։ Հնարավոր է, հենց պատերազմն է օգնել Գորովիցին, ինչպես եւ Եվրոպայի շատ հրեաների՝ լիաչափ կերպով գիտակցել Իսրայելի արժեքն ու հազվագյուտ լինելը։ Իսրայելը 1973 թվականին վստահ էր այն բանում, որ արաբական աշխարհը շուտ չի ուշքի գա Վեցօրյա (1967թ.) պատերազմում պարտությունից հետո։ Այսօր նա առավել իրատեսորեն է նայում իր թշնամիներին։ Վեց տասնամյակ առաջ Դավիթ Բեն Գուրիոնը հայտարարել է, որ Հրեական պետությունը ձգտում է իր արաբական հարեւանների հետ հարաբերությունների նորմալացման։ Այդ օրվանից Իսրայելի գոյության սպառնալիքը ոչ միայն չի թուլացել, այլեւ բազմակի ահագնացել է։ Հնարավոր է՝ հոբելյանը տոնելուց քիչ հետո իսրայելական կառավարությանը հարկ կլինի կայացնել երբեւէ ընդունած բոլոր որոշումներից ամենադրամատիկականը՝ իսրայելական ՌՕՈՒ-ն Իրանին հարված հասցնելու համար օգտագործելու մասին, որն իրականացնում է իր միջուկային ծրագիրը։ Ամբողջ ազատ աշխարհը, ինչպես երբեք, շահագրգռված է, որ Իսրայելը դիմանա այդ պայքարում... Անկախության օրը հազարավոր իսրայելացիներ, ովքեր մշտապես բնակվում են արտասահմանում, տուն են վերադառնում. հրեական սփյուռքի հարյուրավոր նշանավոր ներկայացուցիչներ շտապում են ցուցադրել իրենց նվիրվածությունն Իսրայելին։

- .
Վերջին լուրերը, Մայիս 13, 2008
ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ
.
Աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովում Մայիսի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.
Հայաստանի ռազմական բյուջեն ավելանալու է՝ բանակի բոլոր պահանջները բավարարելու — որակական ցուցանիշներով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու ...«ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
.
ՀԹՄՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ 1. Գեղարվեստական գրականություն 2. Երաժշտություն 3. Գեղանկարչություն 4. Ռադիո ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԱՅԼՈՑ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ 330. Հայ-թուրքական հարաբերությունների հարցում իմ տեսակետը պարզորոշ շարադրվել է ոչ մեկ անգամ։ Մինչեւ ...ԻՍՐԱՅԵԼԸ ՏՈՆՈՒՄ Է 60-ԱՄՅԱԿԸ
.
1948թ. մայիսի 14-ին, որպես մանդատը վերջանալու նշան՝ անգլիական դրոշը Իսրայելի Երկրում բրիտանական իշխանությունների կառավարական համալիրի շենքերի վրայից հանվելուց ...ԱՄՆ-Ն ԷՍԿԱԴՐՈՆԱՅԻՆ ԱԿԱՆԱԿԻՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ԱՓԵՐԸ
.
Ամերիկյան «Կոուլ» ականակիրը Պարսկական ծոցից ուղարկվել է Լիբանանի ափերը։ «Կոուլ» ականակիրը կիրակի օրն անցել է Սուեզյան ջրանցքով եւ դուրս եկել Միջերկրական ...ՉՃԱՆԱՉՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեռեւս 2005թ. Արցախի պետական համալսարանը համագործակցության պայմանագիր էր կնքել Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքի պետական համալսարանի հետ։ Նշված տարում վլադիմիրցիների հրավերով հայկական պատվիրակությունը՝ ...ՈՒՐԱԽԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՏԽՐԵԼ
Խմբագրի սյունակ
1994-ԻՑ ԲՈԼՈՐԻ (ե՛ւ թշնամու, ե՛ւ դիտորդների) համար պարզ դարձավ, որ մեր հաղթանակները պատահական չեն, ոչ էլ՝ ժամանակավոր։ Պարզ դարձավ, որ չնայած մեզ համար ծանր էր, բայց չկային հոգնածության այնպիսի ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
.
Արցախի մշակույթը ծանր կորուստ կրեց. վախճանվեց ԼՂՀ ժողովրդական արտիստ Միքայել Հարությունի Հարությունյանը, ով իր բեղմնավոր կյանքի 60 տարիները նվիրել է Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին։ ...«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
. 1
2008 թ. ապրիլի 9—ին լրացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը: Նորընտիր նախագահի երդման արարողությունից մոտ մեկ ամիս անց Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց ...ԲԱՎԱՐԱՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ, ԱՊԱ ԵՎ`ԱՐՏԱՀԱՆԵԼ
.
ԼՂՀ կառավարության այսօր կայացած նիստն ամբողջությամբ նվիրված էր էներգահամակարգին։ Վարչապետ Արա Հարությունյանի պարզաբանմամբ՝ պետությունը այդ ոլորտում ձեռնամուխ ...ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՐՁՆԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
.
ԼՂՀ վարչապետը հանդիպեց լրագրողների հետ ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում էներգետիկ համակարգին առնչվող մի շարք հարցերի քննարկումից անմիջապես հետո ԼՂՀ վարչապետ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 15-20 ՏՈՆՆԱ ԾԻՐԱՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ
.
Ընթացիկ տարում Հայաստանը կարող է արտահանել ամենաքիչը 15-20 հազար տոննա ծիրան, սակայն այս միրգն արտահանելու հետ կապված լուրջ խնդիրներ կան, ասաց գյուղատնտեսության ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ — ԿՈՆՅԱԿԻ ՏՈՆ
.
«ԱՐԱՐԱՏ երկրի գանձերը» անվանումով հայկական մշակույթի — կոնյակի տոն տեղի կունենա Մոսկվայում շաբաթ օրը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության ինտերնետային ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
Վարչապետ Արա Հարությունյանը այսօր ստորագրել է ԼՂՀ կառավարության որոշումները հանրապետության երկու շրջվարչակազմում կադրային փոփոխությունների մասին։ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար է նշանակվել ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ
PanARMENIAN.Net
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

