
Հրատարակված է Մայիս 13, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
- ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԱՅԼՈՑ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ 330. Հայ-թուրքական հարաբերությունների հարցում իմ տեսակետը պարզորոշ շարադրվել է ոչ մեկ անգամ։ Մինչեւ Թուրքիան ներողություն չհայցի հայերի հանդեպ զանգվածային կոտորածի համար, Հայաստանի Հանրապետությունը չպետք է բանակցային որեւէ գործընթաց սկսի նրա հետ։ Նույնպիսի դիրքորոշման մենք պետք է մնանք եւ Ադրբեջանի հարցում։ Ում համար՝ ինչպես, բայց ինձ դուր չի գալիս, երբ կլոր տարին, գրեթե ամեն օր լուրերի առավոտյան եւ երեկոյան թողարկումներում խոսվում է միջազգային հանրության եւ պետությունների կողմից հայերի ցեղասպանության ճանաչման պահանջի մասին... Հասկանալի է՝ մենք պարբերաբար պետք է հիշեցնենք միջազգային հանրությանը այդ հարցի հանդեպ անփույթ վերաբերմունքի անթույտարելիության մասին, բայց ոչ այնպես, ինչպես հիմա՝ ամեն «բարի լույս»-ի եւ «բարի գիշեր»-ի ժամանակ։ Դա պետք է արվի արժանապատվորեն, եթե կարելի է ասել՝ ծանրակշիռ։ Ինձ համար հաճելի էր իմանալ, թե որքան վեհանձն եւ արհամարհական էին դրսեւորում իսրայելցիները գերմանացիների նկատմամբ... նույնիսկ այն բանից հետո, երբ վերջիններս ներողություն էին խնդրել՝ դրանից բխող հետեւանքներով։ 331. ԲՈԼՈՐԻՆ Է ՀԱՅՏՆԻ հետպատերազմյան Գերմանիայի կառավարության կողմից հրեական ժողովրդի հանդեպ իրենց նախորդների մեղքի ճանաչման մասին։ Բայց քչերը գիտեն Գերմանիայի կողմից իսրայելական պետությանը նյութական վնասների հատուցման ու դրա հետեւանքների պատմությունը։ 1951 Թ. ԳՖՀ ԿԱՆՑԼԵՐ Կոնրադ Ադենաուերը հանդես եկավ հայտարարությամբ՝ հիտլերյան ռեժիմի կողմից հրեական ժողովրդին հասցված նյութական վնասի հատուցումն սկսելու պատրաստակամության մասին։ Իսրայելի կառավարության ղեկավար Դավիթ Բեն Գուրիոնը դրականորեն վերաբերվեց գերմանական իր գործընկերոջ նման որոշմանը։ ԲԵՆ ԳՈՒՐԻՈՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ Գերմանիայի հետ վնասների հատուցման շուրջ բանակցությունների անհրաժեշտության մասին կիսում էր եւ այն ժամանակվա արտգործնախարար Մ. Շարեթը։ Շարեթի այդ դիրքորոշումն առանձնապես նշանակալի էր նրանց միջեւ ամենեւին էլ ոչ անամպ հարաբերությունների համապատկերի վրա։ Իսկ ռեպարացիաների (հետպատերազմյան տուգանքներ) առնչությամբ Շարեթը պնդում էր, որ չի կարելի չօգտվել հարմար պահից՝ հանուն Իսրայելի ամրապնդման՝ ընդհանրապես, հանուն սեփական ինչքից զրկված 100 հազարավոր փախստականների բարօրության՝ մասնավորապես։ Հանդես գալով Կնեսեպում՝ նա հարցնում էր. «Եթե դեռեւս հնարավոր է գոնե ինչ-որ բան փրկել այն հսկայական ունեցվածքից, որն իրավամբ պատկանում էր ինչպես անմեղ զոհերին, այնպես էլ մազապուրծ հրեաներին, ապա ինչո՞ւ դա չանել»։ Եվ ինքն էլ պատասխանում էր. «Այնպես, ինչպես մենք բացում ենք դռները ամեն մի հրեայի առաջ՝ անկախ այն բանից՝ հարուստ է նա թե աղքատ՝ ճիշտ այդպես էլ մենք պետք է բացենք դռները ու մեր իսկ ձեռքով Իսրայել բերենք այն ամենը, ինչ նրանց տերերին բախտ չվիճակվեց բերել, քանի որ սպանվեցին նացիստների կողմից»։ ԱՅԼ ՏԵՍԱԿԵՏԻ ԷԻՆ Գերմանիայի հետ բանակցությունների հակառակորդները։ «Ժողովոդի պատիվը երբեք այնպես չի ոտնահարվել, ինչպես այն ամոթալի արարքներից, որոնք մոգոնում են նրանք՝ իրենց Իսրայելի առաջնորդ հորջորջողները, ովքեր ցանկանում են ոսպապուրով ծախել այն ամենը, ինչ ամենաթանկն է ազգի կյանքում»,- ասում էր Մ. Ալպանը՝ ՄԱՊԱՄ ձախ կուսակցության կողմից կազմակերպված դիմակայության մարտիկների հանրահավաքում։ Նրանց ելույթները հաճախ ուղեկցվում էին բուռն հանրահավաքներով եւ բռնության պոռթկումներով։ Կնեսետի անդամ Ի. Ռիմալտը կոչ էր անում. «....Բոլոր ժողովուրդները լավ գիտեն հին ճշմարտությունը. որտեղ առեւտուր՝ այնտեղ բարեկամություն։ Ավելին, գերմանացիները ձգտում են բանակցությունների, որպեսզի իրենցից մաքրեն ամոթալի բիծը, եւ մենք վերջինն ենք, որ պետք է օգնենք նրանց դա անել, քանզի եթե պատմության մեջ կա իմաստ եւ արդարություն, ապա նրանց վրա այդ բիծը պետք է մնա։ Կայենի կնիքն այդ ազգի ճակատին է»։ ԱՅԴ ԿԱՄՊԱՆԻԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԸ եղավ զանգվածային հանրահավաքը, որն անցկացվեց Խերուտ շարժման կողմից, Սիոնյան հրապարակում՝ Երուսաղեմում Կնեսետի շենքից ոչ հեռու, այն օրը, երբ այնտեղ ընթանում էր այդ բանակցությունների հավանականության քննարկումը։ Դա ամենաբուռն հանրահավաքն էր, որ երբեւէ տեսել էր Իսրայելի այն ժամանակվա քաղաքական համակարգը։ Հանրահավաքում, ինչպես նաեւ Կնեսետում ընթացող քննարկումների գլխավոր հռետորը Խերուտ շարժման առաջնորդ Մենախեմ Բեգինն էր։Նրա դիմակայությունը Գերմանիայի հետ ցանկացած բանակցությունների հարցում անզիջում էր. «Քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ հարաբերական է։ Այնտեղ, որտեղ խոսք է գնում սրբության մասին, կա միայն բարոյական բացարձակություն։ Հրեական կառավարությունը, որը բանակցություններ կանցկացնի Գերմանիայի կառավարության հետ, դադարում է հրեական կառավարություն լինելուց։ Դա կլինի կառավարություն, որի իշխանությունը միշտ կանգնած կլինի գերմանական արտադրության սվինի եւ նռնակի վրա։ Եթե Գերմանիայի հետ բանակցություններ սկսելու մասին որոշում ընդունվի, ապա Իսրայելի քաղաքացիները պետք է հրաժարվեն հարկեր վճարել»։ Կնեսետում ունեցած իր ելույթում նա Բեն Գուրիոնից պահանջում էր անցկացնել ռեպարացիայի շուրջ համաձայնության հանրաքվե՝ միաժամանակ հայտարարելով, որ «գործնականում այդ հարցի շուրջ քվեարկություն սկզբունքորեն հնարավոր չէ, քանի որ այն արդեն անցկացվել է Տրեբլինկում, Օսվենցիմում, Պոնարներում, որտեղ հրեաները մահվան տանջանքներում մերժել են գերմանացիների հետ ցանկացած շփում, ցանկացած բանակցություն»։ Բեգինը, ինչպես նաեւ բանակցությունների «ձախ» հակառակորդները Գերմանիայի կառավարության հետ պայմանագիրը ընդունեցին որպես ազգային պատվի եւ արժանապատվության վաճառք։ ԲԵԳԻՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ցուցարարները, որոնց թիվը հասնում էր ավե լի քան 15 հազարի, շարժվեցին Կնեսետի շենքի ուղղությամբ։ Շենքը պաշտպանում էին 500 ոստիկաններ, որոնց յուրաքանչյուր հինգից մեկը վիրավորվել էր ծագած անկարգությունների ընթացքում։ Ցուցարարները քարեր էին նետում Կնեսետի շենքի վրա, ջարդոտում ապակիները։ Որոշ պատգամավորներ վիրավորվել էին ապակու բեկորներից։ Այն բանից հետո, երբ Բեգինը Բեն Գուրիոնին անվանեց ֆաշիստ եւ խուլիգան, նիստում նախագահող՝ Կնեսետի փոխխոսնակ Յոսեֆ Սերլինը հայտարարեց քննարկումների դադարեցման մասին։ Բեն Գուրիոնը հրաման արձակեց շենքի պաշտպանության մեջ զինվորների ներգրավման մասին։ ԵՐԲԵՎԷ ՆԱԽԿԻՆՈՒՄ, ԵՎ ԵՐԲԵՔ՝ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ քաղաքացիական պատերազմի սպառնալիքն Իսրայելում այդքան իրական չի եղել։ Կառավարության եւ Կնեսետի ղեկավարները չէին կարողանում հաշտվել իշխանության ժողովրդավարական ճանապարհով ընտրված օրինական մարմինների վրա ճնշում գործադրելու փորձի հետ։ Երբ հաստատվեց կարգուկանոն, եւ Կնեսետում վերսկվեցին քննարկումները, Պինխաս Լավոնը ասաց. «Կնեսետի հանձնաժողովը արարողակարգային հարցերում ընդունել է Կնեսետի պատմության մեջ աննախադեպ որոշում՝ Մ. Բեգինին երեք ամսով զրկել խորհրդարանի լիագումար նիստերին մասնակցելու իրավունքից»։ Գերմանիայի հետ բանակցություններ սկսելու մասին ՀԱՐՑԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ կայացավ 1952թ. հունվարի 9-ին Կնեսետում՝ եռօրյա բուռն քննարկումներից հետո։ Կառավարության առաջարկը ձեւակերպվել էր Բանվորական կուսակցությունից պատգամավոր Ակիվա Գովրինի կողմից. «Կնեսետը, լսելով կառավարության հաղորդագրությունը՝ հրեական գույքի բռնագրավման համար Գերմանիայից հատուցում պահանջելու մասին՝ արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովին լիազորում է վերջնականորեն սահմանել գործողությունների կարգը՝ ըստ համապատասխան հանգամանքների եւ պայմանների»։ Ընդդիմության առաջարկը ներկայացրեց Ընդհանուր սիոնիստներից պատգամավոր Յոսեֆ Սապիրը. «Կնեսետը մերժում է Գերմանիայի կողմից ռեպարացիայի հարցի շուրջ Իսրայելի եւ Գերմանիայի միջեւ բանակցությունների մասին առաջարկը»։ Կառավարության առաջարկին կողմ քվեարկեցին Կնեսետի 61 պատգամավորներ, 50 պատգամավորներ համաձայն էին ընդդիմության առաջարկին, 6-ը՝ ձեռնպահ, երեքը՝ բացակա։ 1952թ. սեպտեմբերի 18-ին ստորագրված ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ Արեւմտյան Գերմանիայի կառավարությունը պարտավորվում էր իսրայելական կառավարությանը փոխհատուցել 3 միլիարդ մարկ, եւս 450 միլիոն մարկ՝ Գերմանիայի դեմ նյութական պահանջների ներկայացման գծով Հրեական կազմակերպությունների կոնֆերանսին։ Ընդհուպ մինչեւ 1965 թվականը Իսրայելը Գերմանիայից ստացավ 822 միլիոն դոլար։ Փոխհատուցման մասին պայմանագրի շուրջ քննարկումներն իրոք առաջին օղակն էին Իսրայելի եւ Գերմանիայի միջեւ բարդ հարաբերությունների շղթայում։ Այդ վեճերը բազում տարիներ զբաղեցնում էին իսրայելական հանրությանը եւ Իսրայելի քաղաքական համակարգին։ Եվ դրանք նույնիսկ հանգեցրին երկու կառավարությունների անկմանը։ ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷԻՆ ԱՅԴ ՎԵՃԵՐԸ։ Դրանցից մեկը վերաբերում էր երկու պետությունների միջեւ պաշտպանության ոոլորտում ունեցած կապերին, մյուսը՝ Իսրայելական կառավարության ղեկավար Բեն Գուրիոնի եւ Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերի միջեւ 1960թ. Նյու Յորքում կայացած հանդիպմանը։ Այդ հանդիպման վերջում Կանցլերը հայտարարել էր Գերմանիայի կողմից Իսրայելի պետության տնօրինմանը հատկացվող ֆինանսական աջակցության ավելացման մասին։ Խերուտ շարժումը կտրականապես քննադատում էր այդ հանդիպումը՝ այն հայտարարելով որպես ազգային սնանկացման եւ ազգային արժանապատվության վաճառքի հերթական դրսեւորում՝ հանուն շահի։ Մենախիմ Բեգին. իրավունքի դոկտոր. 1977թ. հունիսի 20-ից մինչեւ 1983թ. սեպտեմբերը եղել է Իսրայելի վարչապետը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Իր կարիերայի ամբողջ ընթացքում ինը լեզուների տիրապետող Մ. Բեգինը համարվում էր նրբանկատ եւ խորաթափանց քաղաքագետ, հմուտ ճարտասան։ «Տարածքներ՝ հանուն խաղաղության» քաղաքականության շուրջ, քաղաքականություն, որի ջատագովներից մեկը եղել է Մ. Բեգինը, առայսօր կան բազմաթիվ տարաձայնություններ։ Իսկ Մ. Բեգինն ինքը արդեն քաղաքական ասպարեզից հեռանալուց հետո դրանում ճանաչեց իր ամենաճակատագրական սխալը։ Մ. Բեգինը մահացել է 1992 թվականին։ Շարունակելի

- ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 13, 2008
ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ
.
Աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովում Մայիսի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.
Հայաստանի ռազմական բյուջեն ավելանալու է՝ բանակի բոլոր պահանջները բավարարելու — որակական ցուցանիշներով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու ...«ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
.
ՀԹՄՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ 1. Գեղարվեստական գրականություն 2. Երաժշտություն 3. Գեղանկարչություն 4. Ռադիո ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԱՅԼՈՑ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ 330. Հայ-թուրքական հարաբերությունների հարցում իմ տեսակետը պարզորոշ շարադրվել է ոչ մեկ անգամ։ Մինչեւ ...ԻՍՐԱՅԵԼԸ ՏՈՆՈՒՄ Է 60-ԱՄՅԱԿԸ
.
1948թ. մայիսի 14-ին, որպես մանդատը վերջանալու նշան՝ անգլիական դրոշը Իսրայելի Երկրում բրիտանական իշխանությունների կառավարական համալիրի շենքերի վրայից հանվելուց ...ԱՄՆ-Ն ԷՍԿԱԴՐՈՆԱՅԻՆ ԱԿԱՆԱԿԻՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ԱՓԵՐԸ
.
Ամերիկյան «Կոուլ» ականակիրը Պարսկական ծոցից ուղարկվել է Լիբանանի ափերը։ «Կոուլ» ականակիրը կիրակի օրն անցել է Սուեզյան ջրանցքով եւ դուրս եկել Միջերկրական ...ՉՃԱՆԱՉՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դեռեւս 2005թ. Արցախի պետական համալսարանը համագործակցության պայմանագիր էր կնքել Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր քաղաքի պետական համալսարանի հետ։ Նշված տարում վլադիմիրցիների հրավերով հայկական պատվիրակությունը՝ ...ՈՒՐԱԽԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՏԽՐԵԼ
Խմբագրի սյունակ
1994-ԻՑ ԲՈԼՈՐԻ (ե՛ւ թշնամու, ե՛ւ դիտորդների) համար պարզ դարձավ, որ մեր հաղթանակները պատահական չեն, ոչ էլ՝ ժամանակավոր։ Պարզ դարձավ, որ չնայած մեզ համար ծանր էր, բայց չկային հոգնածության այնպիսի ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
.
Արցախի մշակույթը ծանր կորուստ կրեց. վախճանվեց ԼՂՀ ժողովրդական արտիստ Միքայել Հարությունի Հարությունյանը, ով իր բեղմնավոր կյանքի 60 տարիները նվիրել է Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին։ ...«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
. 1
2008 թ. ապրիլի 9—ին լրացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը: Նորընտիր նախագահի երդման արարողությունից մոտ մեկ ամիս անց Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց ...ԲԱՎԱՐԱՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ, ԱՊԱ ԵՎ`ԱՐՏԱՀԱՆԵԼ
.
ԼՂՀ կառավարության այսօր կայացած նիստն ամբողջությամբ նվիրված էր էներգահամակարգին։ Վարչապետ Արա Հարությունյանի պարզաբանմամբ՝ պետությունը այդ ոլորտում ձեռնամուխ ...ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՐՁՆԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
.
ԼՂՀ վարչապետը հանդիպեց լրագրողների հետ ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում էներգետիկ համակարգին առնչվող մի շարք հարցերի քննարկումից անմիջապես հետո ԼՂՀ վարչապետ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 15-20 ՏՈՆՆԱ ԾԻՐԱՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ
.
Ընթացիկ տարում Հայաստանը կարող է արտահանել ամենաքիչը 15-20 հազար տոննա ծիրան, սակայն այս միրգն արտահանելու հետ կապված լուրջ խնդիրներ կան, ասաց գյուղատնտեսության ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ — ԿՈՆՅԱԿԻ ՏՈՆ
.
«ԱՐԱՐԱՏ երկրի գանձերը» անվանումով հայկական մշակույթի — կոնյակի տոն տեղի կունենա Մոսկվայում շաբաթ օրը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության ինտերնետային ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
Վարչապետ Արա Հարությունյանը այսօր ստորագրել է ԼՂՀ կառավարության որոշումները հանրապետության երկու շրջվարչակազմում կադրային փոփոխությունների մասին։ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար է նշանակվել ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՅՍ ՁՈՐԱԿՈՒՄ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՈԳԻՆ Է ԹԵՎԱԾՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ«ՏԵՐ—ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
.
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

