
Հրատարակված է Մայիս 12, 2008
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
- Մայիսի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության քաղաքաշինության ոլորտում տիրող իրավիճակին, առկա հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին, այս մասին հաղորդել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ներկաները երկրի ղեկավարին զեկուցել են նախորդ խորհրդակցության ժամանակ հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի եւ իրականացված աշխատանքների արդյունքների մասին: Նախագահը մեկ անգամ եւս կարեւորել է շինարարական աշխատանքների տեմպերի արագացման, ինչպես նաեւ որակի բարձրացման անհրաժեշտությունը, քանի որ, Նախագահի խոսքով, շինարարությունը հանդիսանում է մեր տնտեսության հիմնարար ոլորտներից մեկը: Նա հատկապես ընդգծել է, որ պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նախագծանախահաշվային փաստաթղթերի ճիշտ ձեւավորմանը եւ քաղաքաշինության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների պատշաճ մասնակցությանը վերաբերող հարցերին: Անդրադառնալով ծնելիության եւ բազմազավակության խթանման նպատակով բազմազավակ ընտանիքների համար բնակելի տների շինարարությանը, Բակո Սահակյանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ տների ինքնարժեքի իջեցման ուղղությամբ` առաջին հերթին տեղական հումքն ու ռեսուրսները օգտագործելու հաշվին: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

- .
Վերջին լուրերը, Մայիս 12, 2008
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲՆԱԳԱՎԱՌ
.
Ժամանակակից մարդուն կյանքում մշտապես ուղեկցում են փաստաթղթերը։ «Փաստաթղթավորվում» են մեր աշխատանքը, կենցաղը, հասարակության հետ հարաբերությունները։ Պետական ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Մայիսի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության քաղաքաշինության ոլորտում տիրող իրավիճակին, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
.
Մայիսի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզի պատվիրակությանը` Կոլչուգինոյի շրջանի վարչակազմի ղեկավար, ակադեմիկոս Վիկտոր Կատուշեւի գլխավորությամբ: Պատվիրակության ...ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՐՎԵՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
.
Ինչպես հայտարարեց «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի տնօրենի օգնական Նարե Արամյանը, կենտրոնի ստեղծման նպատակն է հանրապետություն — հատկապես Շուշի այցելող զբոսաշրջիկներին ...«ԸՆԾԱ» ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Մայիսի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ընծա» համահայկական երգի հերթական փառատոնի մասնակիցներին՝ միջոցառման պատասխանատու, Երեւանի Երգի թատրոնի տնօրեն, կոմպոզիտոր Արթուր ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՓԵՐԼՄՈՒԹԵՐԸ ՄԻԱՑԱՎ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԻՆ
Վաշինգտոն, 30 ապրիլի
Ամերիկայի հայկական համագումարի պնդմամբ, կոնգրեսական Էդ Փերլմութերը (դեմոկրատական, Կոլորադո) պաշտոնապես միացավ ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական խմբին: Այսպիսով, խմբի անդամների թիվը դարձավ 156: «Ես հպարտ եմ ...ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ
.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսը 2008 թվականի ապրիլին 2007 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 103.6 տոկոս, այդ թվում պարենային ...ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
.
2008թ. հունվար-ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնվել է 747 երեխա` 2007թ. հունվար-ապրիլի համեմատ աճը կազմել է 110 երեխա կամ 17.3 տոկոս: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԴԻՏԱՐԿՈՒՄ
.ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՇՈՒՇԻ, ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

