
Հրատարակված է Մայիս 12, 2008
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲՆԱԳԱՎԱՌ
- Ժամանակակից մարդուն կյանքում մշտապես ուղեկցում են փաստաթղթերը։ «Փաստաթղթավորվում» են մեր աշխատանքը, կենցաղը, հասարակության հետ հարաբերությունները։ Պետական պահպանության տրվող փաստաթղթերում իրենց արտացոլումն են գտնում սոցիալական բոլոր փոփոխությունները, ուստի փաստաթուղթը մնում է որպես շփման-հաղորդակցման կարեւորագույն միջոց։ Փաստաթղթերը տեղեկատվություն կրողի անփոխարինելի դեր կունենան նաեւ տեսանելի ապագայում։ Պետական կամ գերատեսչական արխիվի գործունեության մակարդակից, նրա ֆոնդերի ձեւավորման հստակությունից, այնտեղ պահվող փաստաթղթերի որակից էլ կարելի է դատել այդ ոլորտում գործավարության մակարդակի մասին։ Իր հերթին, գործավարության մակարդակից է կախված հիմնարկների, ձեռնարկությունների գործունեության կազմակերպումը։ Ուստի, բնականաբար, արխիվային գործի կազմակերպումն ու կատարելագործումը ԼՂՀ-ում դիտարկվում է որպես պետական եւ կառավարչական գործունեության կարեւորագույն բնագավառ։ Արխիվային հիմնարկների գործունեության կարեւորագույն ուղղություններից մեկը նախարարությունների եւ գերատեսչությունների հետ աշխատանքում փոխադարձ կապի ապահովումն է՝ գործավարության մեջ փաստաթղթերը ժամանակին պետական պահպանության հանձնելու եւ դրանց անվտանգության ապահովման համար։ ԼՂՀ արխիվային հիմնարկների գործունեությունն այդ ուղղությամբ կայանում է նախարարությունների եւ գերատեսչությունների համալիր ստուգումների, գործավարության մեջ հասարակական դիտարկումների կազմակերպման, գերատեսչական արխիվների եւ գործավարային ստորաբաժանումների աշխատանքում մեթոդական եւ գործնական օգնության տրամադրման, ինչպես նաեւ գործավարային ապարատի եւ արխիվների աշխատակիցների որակավորման բարձրացման մեջ։ Աշխատանքները կազմակերպվում են նախարարությունների, գերատեսչությունների եւ դրանց հիմնական մարմինների հետ համատեղ։ ԼՂՀ պետական արխիվային ֆոնդի եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր արխիվային վարչության մասին որոշումները, որոնք հաստատվել են կառավարության կողմից 2004թ. նոյեմբերի 26-ին, պարտավորեցնում են արխիվային գործերի վարչությանը՝ որպես արխիվային գործի ճյուղային եւ միջճյուղային կառավարում իրականացնող հանրապետական մարմնի, ուժեղացնել գերատեսչական արխիվների գործունեության կազմակերպամեթոդական կառավարումը նախարարությունների, գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ձեռնարկությունների գործավարության մեջ։ Պետական եւ գերատեսչական արխիվների փաստաթղթերի հետ աշխատանքը պետք է դիտարկվի որպես միասնական համալիր՝ հիմնված ընդհանուր սկզբունքների եւ մեթոդական պահանջների վրա։ Դա, նախեւառաջ, վերաբերում է հիմնարկների գործավարության մեջ փաստաթղթերի կազմակերպմանը, արժեքների փորձաքննությանը, դրանք պետական պահպանմանը հանձնելուն եւ դրանց նկատմամբ համապատասխան գիտատեղեկատվական կառույցի ստեղծմանը։ Պետական եւ գերատեսչական արխիվների աշխատանքում իրավահաջորդության կազմակերպական եւ մեթոդական փոխկապակցվածության ամրապնդումը ոլորտի առջեւ ծառացած խնդիրների հաջող կատարման կարեւորագույն պայման է։ Ներկայումս արխիվային հիմնարկների հաշվառման մեջ են 360 կազմակերպություններ, որոնք փաստաթղթերը հանձնում են պետական պահպանման։ Այդ կազմակերպություններում ժամանակավոր պահվում է ավելի քան 2մլն գործ, որոնց 40 տոկոսից ավելին պատրաստ է պետական պահպանման հանձնելու համար։ ԼՂՀ պետական արխիվները մեծ ուշադրություն են դարձնում հիմնարկներում, կազմակերպություններում եւ ձեռնարկություններում փաստաթղթերի համակարգմանն ու պահպանմանը, գործավարության վերահսկողության կատարելագործմանը։ Գերատեսչությունների հետ փոխհարաբերությունների ձեւերը տարբեր են։ Դա գործերի համարակալման, փորձագիտական հանձնաժողովների եւ գերատեսչական արխիվների մասին որոշումների նախապատրաստումն ու համաձայնեցումն է, գործավարային ծառայությունների եւ գերատեսչական արխիվների վիճակի ստուգումները, պարապմունքները համապատասխան ծառայությունների աշխատակիցների որակավորման բարձրացման ուղղությամբ, արխիվային գործի քարոզումը։ Գործավարության կատարելագործման գործուն միջոց են հանդիսանում հիմնարկների, կազմակերպությունների եւ ձեռնարկությունների ստուգումները։ Փաստաթղթերի հետ աշխատանքի որակի բարելավման ձեւերից մեկը հասարակական դիտարկումներն են, որոնք արդյունավետ են ԼՂՀ պետական արխիվային ֆոնդի փաստաթղթերը պետական գերատեսչական արխիվներում պահպանելու առումով։ Բոլոր հիմնարկներում բարելավվում են փաստաթղթերի պահպանման պայմանները, նշանակվում արխիվի համար պատասխանատու անձինք։ Ներկայումս բազմաթիվ նախարարություններում, հիմնարկ-ձեռնարկություններում ղեկավարի հրամանով ստեղծվում են փորձագիտական հանձնաժողովներ, որոնք արխիվային հիմնարկների հետ համատեղ միջոցառումներ են իրականացնում այն փաստաթղթերը պետական արխիվներին հանձնելու ուղղությամբ, որոնց պահման ժամկետը գերատեսչական արխիվներում արդեն անցել է։ Չնայած վերջին տարիներին ձեռնարկված որոշ միջոցներին, արխիվային գործի վիճակը գերատեսչություններում ոչ լիովին է համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Արխիվային գործին ոչ միշտ է տրվում պատշաճ նշանակություն, բազմաթիվ գերատեսչություններում չկան փաստաթղթերի պահպանման տարրական պայմաններ, երբեմն տեղ են գտնում դրանց կորստի փաստեր, փաստաթղթերի հաշվառումը եւ գիտատեխնիկական մշակումն անբավարար են։ Դիմելով շրջվարչակազմերի ղեկավարներին՝ կուզենայի հիշեցնել, որ 1998թ. ԼՂՀ կառավարության կողմից ընդունվել է որոշում (19 նոյեմբերի, N240)՝ «Նախարարությունների եւ գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ձեռնարկությունների լուծարման եւ սեփականաշնորհման մասին», որը պարտավորեցնում էր բոլոր ղեկավարներին՝ այդ հիմնարկների լուծարման եւ սեփականաշնորհման դեպքում նախապատրաստել եւ պետական պահպանման հանձնել առկա փաստաթղթային նյութերը։ 1994-1996թթ. մեր հանրապետության շրջաններում հաշվվում էր մոտ 100 կոլտնտեսություն, խորհտնտեսություն եւ շրջխորհուրդներ, որոնք լուծարվել են։ Պետք է նշեմ, որ այդ տնտեսությունների մեծ մասի ղեկավարներն իրենց փաստաթղթերը ժամանակին չեն հանձնել պետական արխիվներին, իսկ նրանց փոխարինած գյուղապետերը անտարբերություն են ցուցաբերում այդ հարցում։ Հանրապետության բոլոր տնտեսությունների մեջ հատուկ աչքի է ընկել Ասկերանի շրջանը, որտեղ շրջվարչակազմի ղեկավար էր աշխատում պարոն Ա. Ծատուրյանը։ Նրա հրահանգով Ասկերանի շրջանային պետական արխիվը ստացել է լրացուցիչ տարածք, կատարվել է այդ տարածքի ընթացիկ վերանորոգում, ինչը թույլ է տվել կազմակերպել շրջանի բոլոր տնտեսությունների փաստաթղթերի ընդունումը։ Մեր հանրապետության արխիվային աշխատողները նույնատիպ ակտիվություն եւ արխիվների դերակատարության ըմբռնում են ակնկալում մնացած շրջանների վարչակազմերից։ Այդ նյութերը պետական արխիվներին չհանձնելուց տուժում են մեր հայրենակիցները եւ ԼՂՀ քաղաքացիները, ովքեր չեն կարողանում հաստատել իրենց աշխատանքային ստաժը հանրապետության կոլտնտեսություններում եւ խորհտնտեսություններում։ ԼՂՀ պետական արխիվային ֆոնդի փաստաթղթերը տեղեկատվություն են պարունակում տնտեսական եւ մշակութային շինարարության, պատմական փորձի, հասարակության սոցիալական զարգացման, գիտատեխնիկական առաջընթացի, գիտության, մշակույթի, կրթության, առողջապահության զարգացման մասին եւ այլն։ Այս գործոններով է պայմանավորված պետական արխիվների հասարակական-քաղաքական դերի բարձրացումը, արխիվներ, որոնք հսկայական տեղեկատվական ներուժ են պարունակում անցյալի պատմական փորձի վերաբերյալ։ Չէ՞ որ հայտնի ճշմարտություն է, որ արխիվային փաստաթղթերում առկա տեղեկատվությունն ամենահարուստ աղբյուրն է պատմական բազմաբնույթ փորձի մասին։ ԼՂՀ արխիվային հիմնարկների առջեւ ծառացած գիտական եւ գործնական բարդ խնդիրների համալիր լուծումը արդի փուլում պահանջում է դրանց գիտահետազոտական եւ մեթոդական աշխատանքի հետագա կատարելագործում, հատուկ ուշադրություն գերատեսչական արխիվների աշխատանքի, գործավարության մեջ փաստաթղթերի կազմակերպման հանդեպ։ ԼՂՀ ազգային արխիվային ֆոնդի մասին օրենքը, որն ընդունվել է ԼՂՀ Ազգային ժողովի կողմից 2005թ. սեպտեմբերի 14-ին, ազդարարում է, որ ԼՂՀ պետական արխիվային ֆոնդի փաստաթղթերը հանդիսանում են պետական սեփականություն եւ տրվում են միայն օգտագորման նպատակով։ Դրանք չեն կարող առք ու վաճառքի առարկա վլինել։ ԼՂՀ պետական արխիվային ֆոնդի փաստաթղթերի գողացման, թաքցման, վնասման կամ ապօրինի ոչնչացման մեջ մեղավոր անձինք ենթարկվում են քրեական, նյութական եւ այլ պատասխանատվության՝ համաձայն արխիվային գործերի մասով ԼՂՀ օրենսդրության։ Ա. ՂԱԶԱՐՅԱՆ ԼՂՀ կառավարությանն առընթեր արխիվային գործերի վարչության պետի տեղակալ

- .
Վերջին լուրերը, Մայիս 12, 2008
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲՆԱԳԱՎԱՌ
.
Ժամանակակից մարդուն կյանքում մշտապես ուղեկցում են փաստաթղթերը։ «Փաստաթղթավորվում» են մեր աշխատանքը, կենցաղը, հասարակության հետ հարաբերությունները։ Պետական ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Մայիսի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության քաղաքաշինության ոլորտում տիրող իրավիճակին, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
.
Մայիսի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզի պատվիրակությանը` Կոլչուգինոյի շրջանի վարչակազմի ղեկավար, ակադեմիկոս Վիկտոր Կատուշեւի գլխավորությամբ: Պատվիրակության ...ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՐՎԵՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
.
Ինչպես հայտարարեց «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի տնօրենի օգնական Նարե Արամյանը, կենտրոնի ստեղծման նպատակն է հանրապետություն — հատկապես Շուշի այցելող զբոսաշրջիկներին ...«ԸՆԾԱ» ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Մայիսի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ընծա» համահայկական երգի հերթական փառատոնի մասնակիցներին՝ միջոցառման պատասխանատու, Երեւանի Երգի թատրոնի տնօրեն, կոմպոզիտոր Արթուր ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՓԵՐԼՄՈՒԹԵՐԸ ՄԻԱՑԱՎ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԻՆ
Վաշինգտոն, 30 ապրիլի
Ամերիկայի հայկական համագումարի պնդմամբ, կոնգրեսական Էդ Փերլմութերը (դեմոկրատական, Կոլորադո) պաշտոնապես միացավ ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական խմբին: Այսպիսով, խմբի անդամների թիվը դարձավ 156: «Ես հպարտ եմ ...ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ
.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսը 2008 թվականի ապրիլին 2007 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 103.6 տոկոս, այդ թվում պարենային ...ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
.
2008թ. հունվար-ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնվել է 747 երեխա` 2007թ. հունվար-ապրիլի համեմատ աճը կազմել է 110 երեխա կամ 17.3 տոկոս: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՍԿՍՎԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

