
Հրատարակված է Մայիս 10, 2008
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
- Մայիսի 8-ն՝ Երկրապահի օրը, ազատամարտիկները առանձին խմբերով այցելեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ Եռաբլուր: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների փոքր շքախմբով Եռաբլուր էր գնացել առավոտյան 10-ին: Նախօրյակին նա նաեւ ուղերձ է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` երկրապահը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի զբաղվելու: Ոչ ոք թող չշահարկի երկրապահի անունը: Ուզում եմ վերջին անգամ ասել, որ ես այն մարդն եմ, ում անունից ասելու, խոսելու, գործելու իրավունք ոչ ոք չունի: Ես ինքս ի վիճակի եմ խոսելու իմ անունից, գործելու իմ անունից»: Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, ինչպես նաեւ Եռաբլուրում, ծաղկեպսակ կար նաեւ ՀՀԿ-ի անունից: Ժամը 11-ից սպարապետի հուշարձանի մոտ հավաքված էին ընդդիմադիրները եւ ազատամարտիկները: Մինչ «Համաժողովրդական շարժման» լիդերների գալը` Եռաբլուրում էր նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը: «Անկախ քաղաքական համոզմունքներից, բոլորս մեկ ենք, եւ Շուշիի հաղթանակը միասնական հաղթանակ է, որը վճռեց պատերազմի ճակատագիրը,- ասաց պ-րն Պետրոսյանը։ Նրա խոսքերով, Մեծ հայրենականի հաղթանակ տարած սերնդի սերունդները այսօր եւս մեկ անգամ հնարավորություն ունեն բարձր կանգնելու ամեն տեսակի քաղաքական խաղերից եւ կատարելու իրենց պարտքը: «Երկրապահները պառակտված չեն: Անկախ քաղաքական խաղերից` բոլորը նույն համոզմունքի տեր են: Երկրապահը պետության մարմնավորումն է եւ բանակի հիմքը: Երկրապահը քաղաքականությանը չի խառնվում: Եթե ինչ-որ մեկը կուսակցական է եւ իր կուսակցության շահն է պաշտպանում` իր խնդիրն է: Ես մտել եմ ԵԿՄ եւ միշտ եղել եմ անկուսակցական»,- նշեց Ա. Պետրոսյանը։

- .
Վերջին լուրերը, Մայիս 10, 2008
ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.
«Շուշին ոչ միայն մշակութային կենտրոն է, այլ նա— մի քաղաք, որից երկար դարեր սնվել է հայ ժողովուրդը: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ սնունդը հայ ժողովուրդը շարունակի ստանալ Շուշի քաղաքից»,-երեկ ...ՆՇՎԵՑ ԵՌԱՏՈՆԸ
.
Արցախում տոնական մի շարք միջոցառումներով նշվեց մայիսիննյան եռատոնը։ ԼՂՀ Պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման — Հաղթանակի օրվա առթիվ, նախ , մայիսի 8-ին, ...ՀԵՐՈՍԱԿԱՆ ԿՅԱՆՔ՝ ՆԵՐՀՅՈՒՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
Հ. Ա.
Մարդկությունը չի ուզում ապրել առանց առաջնորդների, մեծ ու նվիրյալ մարդկանց եւ հավատացած, համոզված է, որ ամեն մի ծանր կացությունից դուրս գալու ճանապարհ կա, ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.
Մայիսի 8-ն՝ Երկրապահի օրը, ազատամարտիկները առանձին խմբերով այցելեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ Եռաբլուր: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Ղարաբաղյան ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1804 Երևանի Մամադ խանը, տեղեկանալով ռուսների առաջխաղացման մասին, կարգադրում է խանության հայ բնակչությունից շուրջ 20000 հոգի բռնագաղթեցնել Ղարսի փաշայություն և այնտեղ պահել մինչև պատերազմի ավարտը:
- 1810 Թեոդոսիայում ծնվեց Գաբրիել Այվազովսկին: (Վախճ. 1880թ.-ին, Թիֆլիսում):
- 1838 Ծնվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրողմ էր իրավագիտության և քաղաքագիտության վերաբերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Վախճ. 1922թ.-ին):
- 1848 Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվում է Արևելյան լեզուների ինստիտուտի:
- 1855 Սուլթանի հրամանով Թուրքիայի քրիստոնյաներին առաջին անգամ բանակ զորակոչեցին: Հրամանը համարյա չգործադրվեց:
- 1920 Հայաստանի ռազմա-հեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, հայտարարեց խորհրդային իշխանություն:
- 1923 Ծնվեց Հեյդար Ալիևը: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, Խորհրդային պետական անվտանգության բյուրոյում (KGB) Ադրբեջանի թուրքական ստորաբաժանման վարիչ, ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, աթեիզմի պրոպագանդայի առաջնորդ խորհրդային շրջանում, իրագործել է հայերի ցեղասպանությունը Նախիջևանում և Արցախում: Ադրբեջանի նախագահն է 1993թ.-ից սկսած:
- 1941 Մոսկվայում սկսվում է հայ գրականության տասնօրյակը:
- 1943 Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայր Տաճարում օծվեց Գարեգին Ա կաթողիկոսը (Հովսեփյանց):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

