
Հրատարակված է Մայիս 10, 2008
ՀԵՐՈՍԱԿԱՆ ԿՅԱՆՔ՝ ՆԵՐՀՅՈՒՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
- Մարդկությունը չի ուզում ապրել առանց առաջնորդների, մեծ ու նվիրյալ մարդկանց եւ հավատացած, համոզված է, որ ամեն մի ծանր կացությունից դուրս գալու ճանապարհ կա, փակուղուց` ելքի հնարավորություն։ Դրանց «բանալիները», սակայն, ճակատագրի կամոք վստահվում է միայն հանճարներին, պայծառատես ապագայագետներին, խորաթափանց էություններին, երկրին, ժողովրդին առաջնորդելու կոչվածներին։ Խորագիտակ այդ ընտրյալները ծնվում են «ճիշտ ժամանակին եւ ժամանակից առաջ են անցնում»` անհնարինը հնարավոր դարձնելով, ժամանակն իրենցով իմաստավորելով, «աշխարհը շալակած տանում»` առաջնորդելով համայնքին, ցեղին, ժողովրդին։ Եվ դա` հանրային կյանքի տարբեր ոլորտներում ճգնաժամի պարտադրած ելքի որոնումների ժամանակ, քանզի ցեղակիցներին հուսավառելու, առաջնորդելու հրամայականը դառնում է ինքնայրումի, անձնազոհության, հերոսության հավասարազոր արարք։ Եվ հնարավորի ու անհնարինի այդ սահմանագծում է, որ ծնվում, հայտնվում են իրական հերոսներ` հետագայում ժողովրդի հոգում լեգենդանալու, առասպելանալու, անմահանալու համար, դրա ակնկալիքը բնավ չունենալով։ Սուրեն Ադամյանը` Արցախ աշխարհի Ճարտար գյուղի երեւելի զավակը, այդ աստղաբույլից էր, ում հերոսական կերպարում, սակայն, երջանկությունն ու դժբախտությունը անարդարացիորեն շատ անհավասարաչափ էին բաշխվել։ Եվ կապարի պես ծանր ու մռայլ հետպատերազմյան ժամանակները, սուվալլուկ ու թշվառ մանկության դառնությունը ցմրուր ըմպած Այրամարդն իր մեջ ուժ գտավ, ինքն իր համար բացահայտեց, որ կարող է աղետալի վիճակում հայտնված հայրենի Ճարտար գյուղի տնտեսությունը, մարդկանց հոգեբանությունը բարեփոխել արժանապատվորեն եւ կարճ ժամանակահատվածում, մեն-մենակ, իր մեջ արթնացած ոգեղեն կորովին զորավիգ։ Ինչպես ասում են` վիճակն արդեն նետված էր. կամ պիտի տապալվես, կամ` պիտի հաղթանակես։ Այս իմաստով Սուրեն Ադամյանին վիճակված գեհենային ժամանակները, նրա ղեկավարման տարիների պատմության սկիզբը տխուր սյուժե ունեցող վեպի է նման։ Հետեւապես նրա աննախադեպ կյանքի ու գործունեության մասին գրելը մեծ պատասխանատվություն է պարտադրում, ավելի ճիշտ` խորին երկյուղածություն, նաեւ հանդգնություն` հերոսի իրական նկարագիրը չաղճատելու համար։ Թերեւս անձնազոհությանն ընդունակ եւ հերոսությանը բանական զգացողությամբ պատրաստ Այրամարդը կարող է իրեն նետել կյանքի օվկիանը եւ մաքառել կայսերապետության գահավեժ ալիքների, մանր ու չնչին, հաճախ հուսաբեկ հոգիների դեմ` փրկության օղակ պարզելով համագյուղացիներին, հեռահար դիվանագիտական իմաստով` Ղարաբաղին ընդհանրապես։ Որպես կերոն, որպես խորհրդանիշ լույսի ու հավատի, բարեկեցիկ կյանքի ու հոգեփոխության, արարման ու սխրանքի ռահվիրա։ Եվ ավելի մեծ պատասխանատվությամբ ու համարձակությամբ, միայն իրեն հատուկ ծրագրերի ու պատկերացումների հարուստ ներաշխարհով, Սուրեն Ադամյանը մտովի նժարում, «չափուձեւ» էր անում եւ արդեն իսկ զգում, «շոշափում» էր հայրենի Ճարտարի վերելքի, բարգավաճման, այգեզարդ տնամերձներով վեր խոյացած երկհարկանի տներով շողարձակող բնակավայրի տեսլականը։ Հմուտ ճարտարապետի նման նա գիշեր ու զօր որոնում էր իր առաքելության ակունքները, շարունակվող սկզբի արմատները եւ մեկեն մի «պատի» դեմ առնելով, ջնջում էր բոլոր կանխագծումները եւ նորեն մի նոր սկիզբ ու շարունակություն էր մտմտում` ինչից եւ ումով սկսելու համար։ Չկար այդ մեկը` տնտեսական ու հոգեւոր հենման կետը, չկար «կառույցի» հիմքն ու անկյունաքարը, մարդեղեն ու ոգեղեն շաղախը։ Եվ ինքը դարձավ ղեկավար ու շարքային, մշակ ու առաջնորդ, վաղ առավոտին շուտ վերկացողն ու կեսգիշերին տուն գնացողը... Իսկ ժամանակը կանգ չի առնում, մարդիկ ակնդետ իրեն էին հետեւում. ոմանք հավատում էին նոր նախագահին, ոմանք հավատ չէին ընծայում, մի մասն էլ տագնապած եւ ուժասպառ, անգործ ու քաղցած տառապում էր անցնող օրերի շարանում։ Բայց այդ ամենը, պայմանականորեն ասած, նախապատրաստական շրջանը, Ադամյանը թողել էր իր թիկունքում` ամփոփված ուսուցիչ եւ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակահատվածում, որը նշանակում է կենսափորձի կուտակում։ Սակայն ռազմաճակատն առանց թիկունքի աջակցության, գյուղմթերքների արտադրության, առանց շարունակվող օգնության ու աշխատանքները կազմակերպող ղեկավարի դժվար թե հաղթանակ ապահովեր։ Բնականաբար, թիկունքն էլ յուրահատուկ «ռազմաճակատ» էր, որ հիմնականում ծանրացած էր ծեր տղամարդկանց, կանանց ու երեխաների ուսերին: Եվ հաշվի առնելով թիկունքի աղետալի պայմաններն ու օրավուր վատթարացող վիճակը, շրջանային ու մարզային կուսակցական, խորհրդային մարմինների միջնորդությամբ Ադամյանը կրկին ստանձնում է Ճարտարի դպրոցի ղեկավարի պարտականությունները, կարճ ժամանակահատվածում դպրոցահասակ երեխաներին ընդգրկում ուսումնառության գործընթացում, դպրոցի ընդարձակ հողամասում կազմակերպում այգեգործական տնտեսություն` ստանալով հարուստ բերք ու բարիք։ Մինչդեռ դրան հակառակ, կոլտնտեսությունը հայտնվել էր քայքայման եզրին, եւ սովն ու աղքատությունը, ինչպես ասում են` «չոքել» էին գյուղացու դռանը։ Ահա օրհասական այդ պայմաններում ու ժամանակներում է, որ Սուրեն Ադամյանին վստահում են Ճարտարի կոլտնտեսության ղեկը։ Ստացվում է, որ տնտեսական փլատակների վրա, հոգեւոր ամայության մեջ, պատերազմի պատճառած բազում վերքերի, կորուստների պայմաններում պետք է շրջադարձ կատարել դեպի լավատեսություն, դիմակայել հազարումի դժվարությունների եւ, ամենակարեւորը` արագ վերացնել սովն ու թշվառությունը։ Խորհուրդն ու կազմակերպչական ջանքերը, բացատրական աշխատանքներն այս դեպքում միայն արտաքին էֆեկտներ են եւ մինչ դրանք համոզմունք դառնան, վստահություն ներշնչեն գյուղացիներին, կարող է արդեն ուշ լինել։ Հենց այս սահմանագծում էր, որ մարդկանց լեթարգիական քնից արթնացրեց, ինքնավստահության կոչեց, հույսի վետվետուն շողեր պարգեւեց Սուրեն Ադամյանի աշխատանքային խիզախումի վարակիչ օրինակը, անձնական ու ղեկավարի որակների ուժը։ Կոլտնտեսության վարչության նախագահի առաջին գործը գարու եւ ցորենի ցանքն էր, որովհետեւ Ադամյանը համոզված էր, որ գարին ավելի բերքատու է, եւ ցանկալի արդյունք կստանան։ Սպասումը, ջանադիր աշխատանքն արդարացան, եւ առաջին իսկ տարում կոլտնտեսականները վաստակած մեկ աշխօրի դիմաց ստացան 6 կգ հացահատիկ։ Ուրեմն` ապահովված է հացի խնդիրը, բացառված է սովը, իսկ հողի հետ գյուղացու դաշնությունը տարեցտարի ավելի խոր արմատներ է նետելու մարդկանց հոգիներում սեփական ուժերի հանդեպ վստահության տեսքով, հարազատ ու անդավաճան հողն էլ գյուղացուն վարձահատույց է լինելու բազմապատիկ անգամ։ Իրական ու անգերազանցելի հաջողությունները երկար սպասել չտվեցին նաեւ տնտեսության մյուս ճյուղերում, եւ Ճարտարը դալարեց ստնտու մայր հողից, շտկեց կորացած մեջքը, խրոխտ դարձավ, մարդկանց դեմքերին ժպիտ ծաղկեց, հոգու կորովն ու եռանդը բազմապատկվեց։ Չուշացավ նաեւ Ադամյանին տրվող գնահատականը` Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը, որին արժանացան եւս 4 կոլտնտեսականներ։ Բազմաճյուղ տնտեսության աշխատանքային ծավալներին զուգահեռ, ի հայտ են գալիս նոր խնդիրներ, եւ Ադամյանի ստեղծարար միտքն իրական կերպարանք առնելով, կոնկրետ հաջողություններ է արձանագրում անասնապահության, բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցման եւ, իհարկե, խաղողագործության բնագավառներում: Իսկ աշխատանքային փառքը, գրվող հերոսական կենսագրության էջերը ստվարանում, բարեշեն դարձող ծննդավայրի, հայրենի Ղարաբաղի պատմությանն են խառնվում` գոյացնելով բարեկեցիկ կյանք, ոգու հաղթանակի ծով։ Ադամյանի տաղանդաշատ գործունեությունը հայտանշվում է նաեւ շինարարական ու մշակութային կյանքի ասպարեզներում, առողջապահական եւ առողջարանային համալիրների կառուցման բնագավառում, գինու, պանրի, յուղի եւ օղու արտադրական կարողությունների ստեղծումով։ Անհատական բնակարանաշինությունը Ճարտարում` երկհարկանի տների տեսքով, ավելի հախուռն ու պարտադիր դարձավ 50-ականներից սկսյալ։ Իսկ հայրենի ոստանին քաղաքային տեսք ու բովանդակություն տալու խնդիրները, մշակութային կյանքին աշխուժություն հաղորդելը Ադամյանի կյանքի նպատակն էին ու երազանքը։ Բավական է վերհիշել, թե ինչպիսի հոգեմաշ աշխատանքով ու ինչպիսի ճնշումների ներքո կյանքի կոչվեցին մշակույթի տուֆակերտ պալատը, միջնակարգ դպրոցը, կինոթատրոնի, կոլտնտեսության վարչական շենքերը եւ այլ կոթողային կառույցները։ Այդ հայրենանվեր ու սրբազան գործում, արդարեւ, մեծ է նաեւ տնտեսական, պետական ու քաղաքական ականավոր գործիչ Եղիշե Ասծատրյանի վաստակը։ Սուրեն Ադամյանի ուշադրության կենտրոնում էին նաեւ մասնագետ կադրերի պատրաստման, երիտասարդության կրթության ու դաստիարակության խնդիրները, եւ հնարավոր ամեն միջոցով Արցախի լեգենդար զավակն օգնում, օժանդակում էր նոր սերնդին` հայրենի երկրի ապագա տերերին։ Տնտեսական աննախադեպ հաջողությունները, պետական գործունեության պերճախոս փաստերը, Ճարտարի փառքը, հասարակական բարեհաճ կարծիքն ու հեղինակությունը հասունացրել էին այնքան, որ ծննդյան 70-ամյակին Ադամյանին շնորհվեր կրկնակի հերոսի բարձր կոչումը։ Բայց իշխանական բուրգում հանգրվանած չար ու թունոտ ուժերի նյութած դավերից, քինախնդիր, չար ու դավադիր գնդակից` 1988-ին, փետրվարի 27-ին Սուրեն Ադամյանը ողբերգորեն զոհվեց` հարազատներին, սերունդներին, Արցախ աշխարհին որպես պատգամ թողնելով իր լեգենդ դարձած կյանքի ու գործունեության հավերժալույս հիշատակը։ Բայց որ Ադամյանն առաջիններից մեկն էր (եթե ոչ առաջինը), որ կանխազգաց ազերիների վարած հայատյաց ու նենգադավ քաղաքականության վտանգավորությունը, Արցախը հայաթափ անելու նրանց ծրագրված ու սքող գործելակերպը, կասկածից վեր է: Եվ նա մեն-մենակ, փաստորեն, ծառացավ խորհրդաազերական համակարգի դեմ, համոզված լինելով, որ այն կացությունը, որի մեջ հայտնվել է արցախահայությունը, թելադրում, պարտադրում, համոզում է, որ միայն աշխատանքով, հայրենի արմատներին, սրբազան հիշատակներին ու մայր հողին կառչած մնալով, ստեղծարար աշխատանքով, հարազատ ոստանը շենացնելու պայմանով է հնարավոր գոյատեւել, պահպանել ազգային ինքնությունը, եւ որ ուրիշ մարտավարություն այդ ժամանակներում արդյունք չի տա: Այս ծալքաշատ համապատկերի վրա, առանց դույզն-ինչ չափազանցության, առանց գունային խտացումների, լեգենդանում-առասպելանում է դարի զավակ Սուրեն Ադամյանի կերպարը: Հավատազոր մի այր, ով իր կենդանության օրոք արդեն իսկ հայրենապաշտության մարմնացում էր, հողեղեն ու ոգեղեն մի ուժ, որ առաջնորդեց իր ժողովրդին դեպի փրկության, ազատության երջանկաբեր ափ՝ տնտեսական, քաղաքական, պետական ու ազգային գործչի բարեմասնություններն իր մեջ ամբարած: Սուրեն Ադամյանի ու արցախցի մի քանի երեւելիների գործունեության արդյունքում չէ՞ր, արդյոք, որ ղարաբաղյան շարժումը պսակվեց անկախությամբ, իսկ պարտադրված պատերազմն ավարտվեց հաղթանակով: Չէ՞ որ ազատագրական պայքարին, հերոսամարտին նախապատրաստվում են տասնամյակների ընթացքում, հոգեփոխական աշխատանքներով՝ ազգի միաբանությամբ, էացման, զորացման գնով: Իսկ դրանց հեղինակներից եւ իրականացնողներից մեկը հենց Սուրեն Ադամյանն էր: Հիմա` տարիների հեռավորությունից, դարձյալ դժվար է մեծ արցախցու մասին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ ամփոփ խոսք ասել, քանզի մեծ էությունները նման են հորիզոնի. որքան մոտիկանում ես, այնքան հեռանում են, որքան տարիներն անցնում են, նրանք ավելի մոտիկանում են, առեղծվածային են դառնում, առասպելանում, ոգեղեն սխրանք ու համակ հերոսացում են ճառագում։ Այս իմաստով եւ նրա ապրած կյանքի ու հերոսական առաքելության տիրույթում դժվար է նախապատվություն տալ Սուրեն Ադամյան տնտեսական գործչին, արտադրության հրամանատարին, քաղաքագետին ու դիվանագետին... Եվ մարդկային բոլոր այդ որակները մի Այրամարդու մեջ, ում ներուժը, անշուշտ, հայրենի հողից է գալիս, իսկ հայրենի հողը փառաբանվում, բարեբանվում, աննվաճ է դառնում հենց Սուրեն Ադամյանի նման անձնազոհ ու հերոսական զավակներով։

- Հ. Ա.
Վերջին լուրերը, Մայիս 10, 2008
ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.
«Շուշին ոչ միայն մշակութային կենտրոն է, այլ նա— մի քաղաք, որից երկար դարեր սնվել է հայ ժողովուրդը: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ սնունդը հայ ժողովուրդը շարունակի ստանալ Շուշի քաղաքից»,-երեկ ...ՆՇՎԵՑ ԵՌԱՏՈՆԸ
.
Արցախում տոնական մի շարք միջոցառումներով նշվեց մայիսիննյան եռատոնը։ ԼՂՀ Պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման — Հաղթանակի օրվա առթիվ, նախ , մայիսի 8-ին, ...ՀԵՐՈՍԱԿԱՆ ԿՅԱՆՔ՝ ՆԵՐՀՅՈՒՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
Հ. Ա.
Մարդկությունը չի ուզում ապրել առանց առաջնորդների, մեծ ու նվիրյալ մարդկանց եւ հավատացած, համոզված է, որ ամեն մի ծանր կացությունից դուրս գալու ճանապարհ կա, ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.
Մայիսի 8-ն՝ Երկրապահի օրը, ազատամարտիկները առանձին խմբերով այցելեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ Եռաբլուր: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Ղարաբաղյան ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՊԱՏՄԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՎԵՐԱԾՆՎՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԱՆՑՅԱԼ, ՈՐ ՔԱՅԼՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԻ ՀԵՏ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՊԱՏԵՐԱԶՄԻ ՃՈՒՌԱԿԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
.ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1804 Երևանի Մամադ խանը, տեղեկանալով ռուսների առաջխաղացման մասին, կարգադրում է խանության հայ բնակչությունից շուրջ 20000 հոգի բռնագաղթեցնել Ղարսի փաշայություն և այնտեղ պահել մինչև պատերազմի ավարտը:
- 1810 Թեոդոսիայում ծնվեց Գաբրիել Այվազովսկին: (Վախճ. 1880թ.-ին, Թիֆլիսում):
- 1838 Ծնվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրողմ էր իրավագիտության և քաղաքագիտության վերաբերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Վախճ. 1922թ.-ին):
- 1848 Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվում է Արևելյան լեզուների ինստիտուտի:
- 1855 Սուլթանի հրամանով Թուրքիայի քրիստոնյաներին առաջին անգամ բանակ զորակոչեցին: Հրամանը համարյա չգործադրվեց:
- 1920 Հայաստանի ռազմա-հեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, հայտարարեց խորհրդային իշխանություն:
- 1923 Ծնվեց Հեյդար Ալիևը: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, Խորհրդային պետական անվտանգության բյուրոյում (KGB) Ադրբեջանի թուրքական ստորաբաժանման վարիչ, ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, աթեիզմի պրոպագանդայի առաջնորդ խորհրդային շրջանում, իրագործել է հայերի ցեղասպանությունը Նախիջևանում և Արցախում: Ադրբեջանի նախագահն է 1993թ.-ից սկսած:
- 1941 Մոսկվայում սկսվում է հայ գրականության տասնօրյակը:
- 1943 Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայր Տաճարում օծվեց Գարեգին Ա կաթողիկոսը (Հովսեփյանց):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

