
Հրատարակված է Մայիս 08, 2008
ԶՈՀՎԵՑ...ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
- Կյանքում կա մի վեհ իրավունք՝ զոհվել հանուն հայրենիքի եւ վայրկենական մահդ դարձնել անմահություն։ Սա իրավունք է, որ հավասարապես տրված է բոլորին, սակայն շատ քչերն են օգտվում դրանից։ Մովսես Պետրոսյանը մեկն էր այդ հերոսներից։ Ծնվել է 1961թ.՝ Սոս գյուղում, դպրոցն ավարտել գերազանց գնահատականներով, ապա՝ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել ինժեների մասնագիտություն եւ աշխատանքի անցել Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանում։ Ապրում էր հանգիստ, խաղաղ ու բարեկեցիկ կյանքով՝ հեռու գյուղական դժվարություններից ու անհարմարություններից։ Սակայն Մովսեսը նրանցից չէր, ովքեր անտարբեր ընդունում են կյանքի պարգեւած բարիքները։ Մովսեսը նաեւ նրանցից էր, ովքեր չեն գերադասում պասիվ դիտողի դերը, այլ ձգտում են հայտնվել իրադարձությունների կենտրոնում։ Եվ երբ իմացավ, որ հնարավորություն կա հայրենի Ղարաբաղը ազատագրել ադրբեջանցիներից ու այն վերամիավորել մայր Հայաստանին, թողեց քաղաքի իր բարեկեցիկ կյանքը, պաշտոնը եւ 1987 թվականին վերադարձավ հայրենի Սոս գյուղ։ Մովսեսն այստեղ ակտիվորեն սկսեց նախապատրաստվել համազգային շարժմանը. ստորագրություններ հավաքեց, մարդկանց մեջ ազգային ինքնագիտակցության ու անկախության քնած զգացմունքներն արթնացրեց։ Իր այս հայրենասիրական գործին մասնակից դարձրեց նաեւ ավագ եղբորն ու նույնիսկ տարիքն առած հորը, որն էլ պատվիրակության կազմում մեկնեց Մոսկվա։ Զգալով պահի սրությունը՝ գյուղում Մ.Պետրոսյանը ստեղծեց ընդհատակյա ինքնապաշտպանական ջոկատներ ու դարձավ Սոսի վաշտի հրամանատարը։ Երբ մեր խաղաղ շարժմանն ազերիները արյունով պատասխանեցին, Մովսեսը զենք վերցրեց եւ այնուհետեւ զենքի ուժով պաշտպանեց հայրենիքը։ Իսկ անձնական կյանքի համար ժամանակ չուներ, բայց տարիքն անցնում էր, պետք էր մի կերպ ժամանակ գտնել ու ամուսնանալ, հասցնել ժառանգ ունենալ... Իր նշանադրությանն անգամ եկավ ուշացումով։ Դա 1991 թ. դեկտեմբերի 7-ին էր. Մովսեսն իր ջոկատով գնացել էր Ամարասի ճանապարհին բնակալած Դիվանլար գյուղի ազերի գրոհայիններին չեզոքացնելու, որովհետեւ նա լուր էր առել, որ վերջիններս պատրաստվում են պայթեցնել հայոց հնամյա Ամարաս վանքը։ Մի՞թե Մովսեսը կարող էր թույլ տալ, որ կործանվի Արցախի սրբավայրերից ամենահինը։ Ո՛չ, հարսնացուն թող սպասի, հայրենիքի գործը շատ ավելի կարեւոր է։ Նշանադրությանը եկավ ուշացումով՝ առաջադրանքը կատարած։ 1992 թ. հունիսից մինչեւ սեպտեմբերի 19-ը Մովսեսը մարտերի մեջ էր։ Նա թե՛ հայրենի գյուղն էր պաշտպանում, թե՛ օգնության էր հասնում մյուս շրջաններին. մերթ Հադրութում էր, մերթ՝ Մարտակերտում։ Իսկ մինչ այդ մեկ-երկու օր «գողացավ» ամուսնության համար։ Բոլոր մարտերը տեղի էին ունենում Մովսեսի անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ։ Ամենուրեք նա աչքի էր ընկնում մարտը վարելու իր տաղանդով ու հնարամտությամբ, կարծես ողջ կյանքում զինվորական է եղել։ Սեպտեմբերի 6-ին ազերիները գրոհեցին «Դավալու խութ» կոչվող բարձունքում տեղակայված մեր հերթապահ ջոկատի վրա։ Թշնամին գրոհում էր զրահատեխնիկայով, իսկ մերոնք ունեին միայն ավտոմատներ, նռնակներ։ Հերթապահ ջոկատը չդիմացավ ճնշմանը եւ նահանջեց։ Երբ Մովսեսն իմացավ հակառակորդների հաջողության մասին, անմիջապես դիրքեր մեկնեց ու առանց ժամանակ կորցնելու հակագրոհ ձեռնարկեց ու հենց հաջորդ օրն էլ վերադարձրեց կորցրած դիրքերը։ Այս մարտում Մովսեսը փայլեց թե՛ իր հնարամտությամբ ու խելքով, թե՛ ճարպկությամբ ու արիությամբ։ Նրան հաջողվեց ձեռքի նռնականետով խոցել թշնամու տանկերից մեկը։ Դա այն ժամանակ առաջին դեպքն էր, երբ ձեռքի նռնականետով տանկ խփեցին։ Ճակատամարտը տեղի էր ունենում խաղողայգու մոտ։ Երբ խիզախ հրամանատարը հերթական նռնակն էր նետում, այն դիպավ խաղողայգու հենասյունին ու ետ վերադարձավ խրամատ։ Մովսեսը չկորցրեց իրեն, խուճապահար չեղավ, ճարպկորեն որսաց նռնակն ու նորից նետեց. նռնակն այս անգամ հասավ նպատակակետին։ Ջոկատի տղաներն այս ամենին հետեւում էին զարմացած ու...հիացմունքով։ Սա մի տեսարան է, որ կարծես վերցրված լիներ ամերիկյան մարտաֆիլմից։ Հազա՜ր ափսոս, որ դա կինոնկար չէր, որտեղ հերոսները ֆիլմի վերջում վերակենդանանում են, սա դաժան ու արյունոտ իրականություն էր։ Սեպտեմբերի 19-ի ճակատամարտը վերջինը եղավ Մովսեսի համար։ Թշնամին դարձյալ գրոհեց «Դավալու խութ» բարձունքի դիրքերի վրա։ Ոսոխը մարտադաշտ է հանել տասնութ զրահատեխնիկա։ Մովսեսը կռվում էր եղբոր հետ կողք-կողքի։ Այս ճակատամարտը նախորդներից ամենադաժանն էր ու անհուսալին։ Եթե թշնամուն հաջողվեր գրավել բարձունքը, Ամարասի ձորակի ողջ գյուղերը կհայտնվեին կրակի տակ։ Մի՞թե Մովսեսը թույլ կտար թշնամուն գրավել նման կարեւոր բարձունքը, նա ավելի շուտ կյանքը կտա, բայց ոչ բարձունքը։ Հրամանատարն այս անգամ եւս մարտը ղեկավարեց խելամտորեն, թշնամին, որն արդեն խրամատներին էր հասել, նահանջեց՝ խայտառակ պարտություն կրած, նահանջեց ընդամենը չորս զրահատեխնիկայով, մյուս տասնչորսը մնացին մարտադաշտում։ Երբ մարտը վերջացավ, Մովսեսը որոշեց հետախուզել խրամատները. եղբայրը խորհուրդ տվեց ապահովության համար մի նռնակ նետել խրամատ, գուցե թուրքեր լինեին այնտեղ։ Սակայն Մովսեսն ափսոսաց նռնակը։ Ցավոք, եղբայրը ճիշտ դուրս եկավ. թշնամու խփված տանկի անձնակազմը կենդանի էր ու թաքնված էր այնտեղ։ Հենց նրանք էլ իրենց ավտոմատների ողջ պահունակները դատարկեցին Մովսեսի կրծքին։ Հրամանատարը զոհվեց մարտը շահած ու հաղթանակած։ Իսկ իմացյալ մահն անմահություն է։ Մովսեսն իր մահով անմահություն ձեռք բերեց։ Խիզախ, առյուծասիրտ հրամանատարն իր հետեւից մի հերոսական պատմություն թողեց եւ, որպես սփոփանք սգավոր մորը, նաեւ մի որդի՝ Մեսրոպ անունով, որը պետք է որ ժառանգած լինի Մովսես մարդու տեսակի լագագույն որակները։ Մեսրոպը ծնվեց հոր մահից հետո, հայրը չհասցրեց գեթ մեկ անգամ կրծքին սեղմել որդուն։ Հորը եբեւէ չտեսած Մեսրոպը, որն այժմ պատանի է, այս աշխարհում ամենից շատ հորն է սիրում ու հպարտ է, որ ինքը նման հայրենասեր հայր ուներ։ Մովսես Պետրոսյանը հետմահու պարգեւատրվեց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Այսօր նրա հերոսական գործը շարունակում է եղբայրը՝ Արմեն Պետրոսյանը, որը Շարժման առաջին օրերից մինչ այժմ ծառայում է հայրենիքին, գնդի հրամանատարի տեղակալ է, պարգեւատրված «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մարշալ Բաղրամյան» եւ բազմաթիվ այլ մեդալներով։ Մահն անմահություն դարձրած Մովսեսի անունը կպահպանվի նրա հարազատների, համագյուղացիների, ընկերների, որդու ու սերունդների սրտերում։ Այսօր, մեծ Եռատոնի այս օրերին, հականե-հանվանե հիշում ենք բոլոր նահատակներին եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանց ՝ մեզ պարգեւած խաղաղության համար։ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ գ. Սոս

- .
Վերջին լուրերը, Մայիս 08, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Մայիսի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Զարմայրի Բաբուրյանին ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի ...ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.
ԱՊՀ երկրների շրջանակում սպառողական շուկայում գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ուկրաինայում: Այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով, այդ ցուցանիշը ...ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
.«ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Մեր տարածաշրջանի հետ այս կամ այն կերպ առնչվող միջազգային գործիչների հասցեին արված մեղադրանքները՝ ղարաբաղյան ...«ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ծնունդ կազմակերպությունների շարքում առաջիններից մեկն էր «Մայրություն» հիմնադրամը, որը հետագայում դարձավ հասարակական կազմակերպություն։ Հիմնադիրը բանաստեղծուհի Մարո ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
.
Երիտասարդ գրողների համահայկական խորհրդակցությունը, որը սովորաբար տեղի էր ունենում Ծաղկաձորում, այս անգամ անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԵՑ ԱՐՑԱԽ
.
ԼՂՀ նախագահի հրավերով այսօր երկօրյա այցով Ստեփանակերտ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցի գլխավոր նպատակը մասնակցությունն է Մայիսյան եռատոնի առթիվ կազմակերպվելիք միջոցառումներին։ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.
Թանկագին հայրենակիցներ Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար խորհրդանշական տոն է: Այսօր հերթական անգամ ազգովին ...ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
.
Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 17.00-ին Ստեփանակերտի կայազորային Սպայի տանը տեղի կունենա հանդիսավոր ժողով՝ նվիրված ԼՂՀ ՊԲ-ին, Շուշիի ազատագրման — Հաղթանակի օրվան։ ...«ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Արցախն ագրարային երկիր է, եւ նրա ապագա բարեկեցությունը մեծապես կախված է տնտեսության հենց այդ ոլորտի հաջող զարգացումից։ Շրջանում ինչպե՞ս են ընթանում գյուղատնտեսական աշխատանքները, ո՞րն է երկրի գյուղատնտեսության ...ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ` ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս տեղի ունեցած ուժեղ քամուց տուժել են թե՛ բնակչությունը, թե՛ պետական ենթակառուցվածքներին։ Վնասված էր նաեւ մայրաքաղաքի էներգահամակարգը, որի վերականգնման եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արցախէներգո» ...ԹՎԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ` ԻՐԱԿԱՆ
ՄԱՌԼԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մեծ է Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի նշանակությունը, քանի որ այն հաղթանակ էր հանուն խաղաղության ու հանուն կյանքի գոյատեւման։ ...ԶՈՀՎԵՑ...ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
.
Կյանքում կա մի վեհ իրավունք՝ զոհվել հանուն հայրենիքի եւ վայրկենական մահդ դարձնել անմահություն։ Սա իրավունք է, որ հավասարապես տրված է բոլորին, սակայն շատ քչերն են օգտվում դրանից։ Մովսես Պետրոսյանը մեկն ...ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԴԱՐՁԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
.
Ռուսաստանի Պետդուման այսօր հաստատեց երկրի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

