
Հրատարակված է Մայիս 08, 2008
ԹՎԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ` ԻՐԱԿԱՆ
- Մեծ է Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի նշանակությունը, քանի որ այն հաղթանակ էր հանուն խաղաղության ու հանուն կյանքի գոյատեւման։ Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ քանի գնում՝ մեր հիշողությունից շատ բան է ջնջվում, իսկ տարբեր աղբյուրներում տարբեր թվեր են բերվում պատերազմում հայերի մասնակցության, Խորհրդային Միության հայ հերոսների, գեներալների եւ զոհվածների վերաբերյալ։ Այսօր 63-րդ անգամ դիմավորում եմ Հաղթանակի տոնը։ Առանձնապես վերջին տարիներին ինձ մտահոգում է մի հարց. ինչո՞ւ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները, այդ թվում նաեւ՝ ռուսները, ամեն կերպ ուռճացնում են իրենց ներդրումը հաղթանակի ձեռքբերման գործում. իսկ հայերի մասնակցության մասին թվերը հակասական են։ Այսպես, 8-րդ դասարանի նորագույն պատմության դասագրքում հայ ժողովրդի մասնակցության մասին ընթերցում ենք հետեւյալը. «Պատերազմի տարիներին բանակ զորակոչվեցին մոտ 600 հազ. հայորդիներ։ Հայաստանից, որի բնակչությունը այդ ժամանակ 1 մլն 300 հազ. էր. զորակոչվեց 250 հազ. մարդ. Հայ ժողովրդի 104 անձնուրաց զավակներ արժանացան հերոսի կոչման, իսկ մարշալ Հ. Բաղրամյանը եւ օդաչու Նելսոն Ստեփանյանը դարձան կրկնակի հերոսներ։ 63 հայ գեներալներ ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ։ Մեկ այլ՝ 8-րդ դաս, Հայոց պատմության դասագիրք, 2005թ.« ..... ցուցաբերած խիզախության եւ արիության համար բարձրագույն պարգեւի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106, ինչպես նաեւ Հայաստանի ազգային փոքրամասնությունների 10 զավակները, ընդամենը՝ 116 մարդ, (էջ 76), իսկ էջ 79-ի ամփոփման 4-րդ կետում. «107 հայորդիներ արժանացան պետական բարձրագույն պարգեւի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման...»։ Ինչպես ասում են, աջ ձեռքը չի իմանում՝ ինչ է գրում ձախ ձեռքը... Այնուհետեւ տված է. «...Պատերազմի ընթացքում աճեցին մարշալներ, տասնյակ գեներալներ։ Նրանց թիվը հասավ 68-ի։ Պատերազմից հետո հայ գեներալների թիվն ավելացավ 92-ով՝ ընդամենը կազմելով 160 մարդ. 1980թ. ինժեներական զորքերի մարշալի կոչում է շնորհվել Սերգեյ Քրիստափորի Ագանովին» եւ այլն։ Իմ ձեռքի տակ են մամուլից քաղված խոսուն թվեր, որոնք օգտագործում եմ դասերի ժամանակ. «Պատերազմի մասնակից հայ մարտիկների ու հրամանատարների թիվը 671 հազարի է հասել, զոհվել է 367 հազարը։ Զոհված հայերի թիվը հավասար է ԱՄՆ եւ Իտալիայի զոհերի թվին՝ միասին վերցրած։ Զոհվածների 50%-ից ավելին 18-28 տարեկան երիտասարդներ են։ Հայ ժողովուրդը տվել է չորս մարշալ եւ մեկ նավատորմի ծովակալ, շուրջ 70 գեներալ»։ Հայ զորավարների այդ ջոկատը հավասար է Ֆրանսիայի բանակի հրամանատարական կազմին, իսկ եթե դրան ավելացնենք 92 գեներալները, ապա... Խորհրդային Միության հայ հերոսների քանակը 108 է եւ ոչ 104, 106 կամ 107, ինչպես դասագրքում է գրված։ Ցավալին այն է, որ պատմության դասագրքերում Հայրենական պատերազմին մասնակցած ղարաբաղցիների մասին ոչ մի տող չկա, մինչդեռ ես հպարտությամբ եմ նշում, որ պատերազմին մասնակցած 671 հազար հայերի շարքում ավելի քան 45 հազարը Ղարաբաղից էին, ասել է թե՝ Ղարաբաղի այն ժամանակվա բնակչության 1/3-ից ավելին, այսինքն, եթե Բելոռուսիայից, որ ռազմաճակատում էր եւ պատերազմի թատերաբեմ, 2-ից 1-ն էր կանչված բանակ, ապա Ղարաբաղից՝ 3-ից 1-ը, իսկ Ադրբեջանից՝ 19-ից 1-ը, ընդամենը՝ 300 հազ. մարդ։ 23 հազար արցախցիներ զոհվել են ռազմաճակատում։ 21 հոգի արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 5-ը՝ Փառքի 3 աստիճանների շքանշանների ասպետներ են։ Եթե այն ժամանակվա 5 մլն-ի հասնող Ադրբեջանը տվել է 43 հերոս, ապա միայն այդ հանրապետության հայերն ունեցել են 32 հերոս։ Բնակչության յուրաքանչյուր 1000 հոգուն ընկնող բարձրաստիճան զինվորական գործիչների թվով Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ-ում հավասարը չի ունեցել. երեք մարշալներ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խանփերյանց եւ ծովակալ Իսակով, եւ ավելի քան 30 գեներալներ, 1000-ից ավելի սպաներ արցախցիներ էին։ Արցախյան շարժման 20-ամյակն ենք նշում եւ Շուշիի ազատագրման ու ԼՂՀ ՊԲ 16-րդ տարեդարձը։ Պարտավոր ենք այս ամենը մեր մատաղ սերնդի գիտակցությանը հասցնել եւ գոնե նոր ուսումնական տարվանից 10-11-րդ դասարաններում 1-ական ժամ հատկացնել Արցախի պատմության ուսումնասիրությանը, իսկ նպատակի համար ունենք ծով գրականություն։

- ՄԱՌԼԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 08, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Մայիսի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Զարմայրի Բաբուրյանին ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի ...ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.
ԱՊՀ երկրների շրջանակում սպառողական շուկայում գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ուկրաինայում: Այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով, այդ ցուցանիշը ...ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
.«ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Մեր տարածաշրջանի հետ այս կամ այն կերպ առնչվող միջազգային գործիչների հասցեին արված մեղադրանքները՝ ղարաբաղյան ...«ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ծնունդ կազմակերպությունների շարքում առաջիններից մեկն էր «Մայրություն» հիմնադրամը, որը հետագայում դարձավ հասարակական կազմակերպություն։ Հիմնադիրը բանաստեղծուհի Մարո ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
.
Երիտասարդ գրողների համահայկական խորհրդակցությունը, որը սովորաբար տեղի էր ունենում Ծաղկաձորում, այս անգամ անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԵՑ ԱՐՑԱԽ
.
ԼՂՀ նախագահի հրավերով այսօր երկօրյա այցով Ստեփանակերտ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցի գլխավոր նպատակը մասնակցությունն է Մայիսյան եռատոնի առթիվ կազմակերպվելիք միջոցառումներին։ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.
Թանկագին հայրենակիցներ Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար խորհրդանշական տոն է: Այսօր հերթական անգամ ազգովին ...ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
.
Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 17.00-ին Ստեփանակերտի կայազորային Սպայի տանը տեղի կունենա հանդիսավոր ժողով՝ նվիրված ԼՂՀ ՊԲ-ին, Շուշիի ազատագրման — Հաղթանակի օրվան։ ...«ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Արցախն ագրարային երկիր է, եւ նրա ապագա բարեկեցությունը մեծապես կախված է տնտեսության հենց այդ ոլորտի հաջող զարգացումից։ Շրջանում ինչպե՞ս են ընթանում գյուղատնտեսական աշխատանքները, ո՞րն է երկրի գյուղատնտեսության ...ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ` ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս տեղի ունեցած ուժեղ քամուց տուժել են թե՛ բնակչությունը, թե՛ պետական ենթակառուցվածքներին։ Վնասված էր նաեւ մայրաքաղաքի էներգահամակարգը, որի վերականգնման եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արցախէներգո» ...ԹՎԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ` ԻՐԱԿԱՆ
ՄԱՌԼԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մեծ է Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի նշանակությունը, քանի որ այն հաղթանակ էր հանուն խաղաղության ու հանուն կյանքի գոյատեւման։ ...ԶՈՀՎԵՑ...ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
.
Կյանքում կա մի վեհ իրավունք՝ զոհվել հանուն հայրենիքի եւ վայրկենական մահդ դարձնել անմահություն։ Սա իրավունք է, որ հավասարապես տրված է բոլորին, սակայն շատ քչերն են օգտվում դրանից։ Մովսես Պետրոսյանը մեկն ...ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԴԱՐՁԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
.
Ռուսաստանի Պետդուման այսօր հաստատեց երկրի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

