
Հրատարակված է Մայիս 08, 2008
ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ` ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
- Վերջերս տեղի ունեցած ուժեղ քամուց տուժել են թե՛ բնակչությունը, թե՛ պետական ենթակառուցվածքներին։ Վնասված էր նաեւ մայրաքաղաքի էներգահամակարգը, որի վերականգնման եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արցախէներգո» ՓԲԸ-ի Ստեփանակերտի մասնաճյուղի գործադիր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանի հետ։ Էլեկտրաէներգիայի մատակարարման գործընթացը աղետից հետո բավականին արագ վերականգնվեց։ Ինչպիսի՞ն էին հասցրած վնասները եւ ինչպե՞ս կազմակերպեցիք վերականգնողական աշխատանքները։ - Քամու հետեւանքով վնասված էր մայրաքաղաքի օդային էլեկտրագծերի 80 տոկոսը, 7 ենթակայանի տանիքներ վնասված էին հիմնովին, իսկ 3-ը՝ մասամբ, 10 կվտ-ոց գծերի 4 հենասյուներ փոփոխման կարիք՝ ունեին, իսկ 0,4 կվտ-ոցի՝ մոտ 30-ը։ Լուրջ վնաս էր հասցվել նաեւ փողոցային լուսավորությանը։ Մինչեւ քամու մուտքը հանրապետության տարածք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ՝ կապված Մայիսյան եռատոնի հետ, սկսել էինք փողոցային լուսավորության նախպատրաստական աշխատանքները։ Արդեն կատարված էր գործի մոտ 50 տոկոսը, երբ վրա հասավ աղետը, որի հետեւանքով արված գործի մինչեւ 70 տոկոսը վնասվեց։ Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում քամու պատճառով հասցված բոլոր վնասները գրեթե վերականգված են, այն էլ՝ հիմնարկի միջոցներով, բացառությամբ փողոցային լուսավորության հետ կապված խնդիրների, որոնց դրամական հատկացումներն, ընդհանրապես, կատարվում են քաղաքապետարանի կողմից։ Այսինքն, Արցախէներգո-ի կողմից կատարվում է միայն այդ գծերի սպասարկումը, անհրաժեշտ էլեկտրասարքերի ձեռքբերումն իրականացնում է քաղաքապետարանը։ Կենտրոնական փողոցների լուսարձակիչ ջահերը եւ նրանցում գտնվող սարքերը նորացնելիս նախապատվությունը տրվել է արտասահմանյան արտադրանքին՝ նպատակ ունենալով լուծել որակի խնդիրը։ Ներկայումս կատարված է մայրաքաղաքի փողոցային լուսավորության աշխատանքների 90 տոկոսը։ - Ի՞նչ քայլեր ձեռնարկեցիք, որպեսզի արագ վերացվեն աղետի հետեւանքները։ - Առաջին իսկ օրվանից ստեղծվեց օպերատիվ շտաբ, որը մշակեց առաջնահերթ գործողությունների ծրագիր եւ հնարավորինս արագ իրագործեց այն։ Ստեղծվեց 15 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվեցին տարբեր մասնագիտության 2-3 հոգի։ Աշխատում էին առավոտյան ժամը 7-ից մինչեւ գիշերվա 12-ը։ Առաջին իսկ օրվանից կազմակերպվեց մայրաքաղաքի 7 հացի փռերի էներգամատակարարումը, ինչի շնորհիվ բնակչության հանապազօրյա խնդիրը գրեթե լիովին լուծվեց։ Լարված աշխատանքները տեւեցին մոտ 15 օր, ինչի արդյունքում հիմնականում հաջողվեց վերացնել աղետի հետեւանքները։ Հետո աստիճանաբար լարվածությունը թուլացավ, քանի որ հիմնական հարցերը լուծված էին։ - Նախատեսվո՞ւմ է, արդյոք, սակագների փոփոխություն։ - Բնակչության սպառողական էլեկտրաէներգիայի սակագները մինչեւ այս տարվա վերջը չեն փոխվի։ Սակայն արդեն իսկ մարտի 1-ից բարձրացվել են ջրամատակարարման ցանցի սպառողական էլեկտրաէներգիայի սակագները՝ դառնալով 25 դրամ՝ ժամը 7.00-ից մինչեւ 23.00-ը եւ 15 դրամ՝ գիշերվա ժամերին (նախկինում դա կազմում էր 14 դրամ՝ ամբողջ օրվա համար)։ Նույն սկզբունքով փոփոխվել են նաեւ փողոցային լուսավորության սակագները, որը նախկինում ամբողջ օրվա համար կազմում էր 18 դրամ։ - Հնարավո՞ր է, որ այդ երկակի սակագների սկզբունքը կիրառվի նաեւ բնակչության հանդեպ։ - Այդ գաղափարը նոր չի ծագել։ Դա երեւան է եկել սակագների բարձրացման հետ, եւ մինչ մեր կողմից այդ հաշվիչների տեղադրման գործընթացը կսկսվեր, որոշ քաղաքացիներ սեփական միջոցներով արդեն իսկ տեղադրել էին երկակի սակագներով էլեկտրոնային հաշվիչները, ինչի շնորհիվ գիշերվա ժամերին սպառող հոսանքի դեմ վճառում են 15 դրամ։ Այժմ դա կկրի համատարած բնույթ, քանի որ այդ գործընթացը իր վրա է վերցրել «Արցախէներգո» ՓԲԸ-ն։ Արդեն ավարտված է երկու ենթակայաններից սպասարկվող բաժանորդների իմպուլսային հաշվիչների փոխարինումը էլեկտրոնային երկսակագնայինով (մոտ 324 սպառողի), որի շնորհիվ ցերեկային ժամերին սպառած էլեկտրաէներգիան հաշվարկվում է 20 դրամով, իսկ գիշերվա ժամերինը՝ 15 դրամով։ Մինչեւ այս տարվա վերջը նախատեսված է ավարտել եւս 4000 հաշվիչների փոխարինման աշխատանքները, ինչը կկազմի նախատեսված աշխատանքների մոտ 25 տոկոսը։ Այդ էլեկտրոնային հաշվիչներն ունեն մի կարեւոր առավելություն եւս՝ նրանք հագեցած են մոդեմի միացման հնարավորությամբ, որի միջոցով էլ հնարավոր է դառնում ապահովել կապը համակարգչի հետ, ինչի շնորհիվ վերահսկողական գործառույթը ավտոմատ կերպով կատարվում եւ տեսանելի է դառնում համակարգիչում։ Այդ հաշվիչների տեղադրումը «Արցախէներգո» ՓԲԸ-ն կիրագործի դարձյալ իր միջոցներով։Նշեմ, որ շարունակվում են տեսանելի վահանակների տեղադրման աշխատանքները, ինչի շնորհիվ վերացվում է անվստահության դաշտը սպասարկողի եւ սպառողի միջեւ։ Այսօրվա դրությամբ տեղադրված է 32 վահանակ, որը կազմում է այդ գործի մոտ 48 տոկոսը։ Զուգահեռաբար մոնտաժի բարելավման աշխատանքներ են ընթանում՝ կապված շենքերի սանդղակային հարթակների բաժանիչ տուփերի հետ։ - Իսկ ինչպե՞ս եք պայքարում էլեկտրաէներգիայի կորուստների դեմ։ - Դա մեր ամենացավոտ հարցն է, որը կապված է նաեւ հնամաշ սարքերի շարունակական շահագործման հետ։ 2007թ. պլանով նախատեսված էր 19,01% էլեկտրաէներգիայի ընդհանուր կորուստ, սակայն չենք տեղավորվել պլանի մեջ, եւ այդ թիվը կազմել է 24,2%։ Այս տարի արդեն սկսվել են էլեկտրաէներգիայի ընդհանուր կորստի նվազեցման աշխատանքները, որը կընթանա երկու ճանապարհով՝ տեխնիկական եւ կոմերցիոն կորուստներին նվազեցման աշխատանքների միջոցով։ Նախատեսված է նաեւ Էլեկտրաէներգիայի տեխնիկական կորստի նվազեցում։ Այս տարի կկառուցվեն 5 նոր քարե ենթակայաններ՝ 66,2 մլն. դրամի չափով, կսկսվեն 4 հատ 10 կվտ-անոց՝ 45,9 մլն. դրամի չափով եւ 0,4 կվտ-անոց՝ 38,1 մլն. դրամի չափով գծերի անցկացում։ Դրանք եւս կիրականացվեն «Արցախէներգո» ՓԲԸ-ի միջոցներով։ Համոզված եմ, նշված աշխատանքները զգալի դրական արդյունքներ կապահովեն։

- ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 08, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Մայիսի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Զարմայրի Բաբուրյանին ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի ...ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.
ԱՊՀ երկրների շրջանակում սպառողական շուկայում գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ուկրաինայում: Այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով, այդ ցուցանիշը ...ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
.«ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Մեր տարածաշրջանի հետ այս կամ այն կերպ առնչվող միջազգային գործիչների հասցեին արված մեղադրանքները՝ ղարաբաղյան ...«ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ծնունդ կազմակերպությունների շարքում առաջիններից մեկն էր «Մայրություն» հիմնադրամը, որը հետագայում դարձավ հասարակական կազմակերպություն։ Հիմնադիրը բանաստեղծուհի Մարո ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
.
Երիտասարդ գրողների համահայկական խորհրդակցությունը, որը սովորաբար տեղի էր ունենում Ծաղկաձորում, այս անգամ անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԵՑ ԱՐՑԱԽ
.
ԼՂՀ նախագահի հրավերով այսօր երկօրյա այցով Ստեփանակերտ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցի գլխավոր նպատակը մասնակցությունն է Մայիսյան եռատոնի առթիվ կազմակերպվելիք միջոցառումներին։ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.
Թանկագին հայրենակիցներ Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար խորհրդանշական տոն է: Այսօր հերթական անգամ ազգովին ...ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
.
Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 17.00-ին Ստեփանակերտի կայազորային Սպայի տանը տեղի կունենա հանդիսավոր ժողով՝ նվիրված ԼՂՀ ՊԲ-ին, Շուշիի ազատագրման — Հաղթանակի օրվան։ ...«ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Արցախն ագրարային երկիր է, եւ նրա ապագա բարեկեցությունը մեծապես կախված է տնտեսության հենց այդ ոլորտի հաջող զարգացումից։ Շրջանում ինչպե՞ս են ընթանում գյուղատնտեսական աշխատանքները, ո՞րն է երկրի գյուղատնտեսության ...ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ` ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս տեղի ունեցած ուժեղ քամուց տուժել են թե՛ բնակչությունը, թե՛ պետական ենթակառուցվածքներին։ Վնասված էր նաեւ մայրաքաղաքի էներգահամակարգը, որի վերականգնման եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արցախէներգո» ...ԹՎԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ` ԻՐԱԿԱՆ
ՄԱՌԼԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մեծ է Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի նշանակությունը, քանի որ այն հաղթանակ էր հանուն խաղաղության ու հանուն կյանքի գոյատեւման։ ...ԶՈՀՎԵՑ...ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
.
Կյանքում կա մի վեհ իրավունք՝ զոհվել հանուն հայրենիքի եւ վայրկենական մահդ դարձնել անմահություն։ Սա իրավունք է, որ հավասարապես տրված է բոլորին, սակայն շատ քչերն են օգտվում դրանից։ Մովսես Պետրոսյանը մեկն ...ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԴԱՐՁԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
.
Ռուսաստանի Պետդուման այսօր հաստատեց երկրի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
.ՀԱՊԱՂԵԼԸ ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲՆԱԳԱՎԱՌ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

