
Հրատարակված է Մայիս 08, 2008
«ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»
- Արցախն ագրարային երկիր է, եւ նրա ապագա բարեկեցությունը մեծապես կախված է տնտեսության հենց այդ ոլորտի հաջող զարգացումից։ Շրջանում ինչպե՞ս են ընթանում գյուղատնտեսական աշխատանքները, ո՞րն է երկրի գյուղատնտեսության զարգացման ուղին. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հադրութի շրջվարչակազմի գյուղբաժնի վարիչ Աբրիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ։ -Ի՞նչ գործառույթներ է իրականացնում գյուղատնտեսության շրջանային բաժինը, եւ հաջողվո՞ւմ է, արդյոք, դրանք լիարժեքորեն իրականացնել։ - Բացի այն, որ օգնում ենք, որպեսզի որակյալ սերմեր ցանվեն, ագրոտեխնիկական միջոցառումները ճիշտ տարվեն, մեր բաժնի հիմնական գործառույթն այն է, որ վերահսկում ենք, որպեսզի հողերը նպատակային օգտագործվեն։ - Եթե հնարավոր է՝ ավելի պարզ։ - Գոյություն ունեն հողի տարբեր տեսակներ (դրանք ընդհամենը 9-ն են. վարելահողեր, արոտավայրեր եւ այլն)։ Եթե հողօգտագործողը վարձակալել է վարելահողեր, ապա նա այդ հողերում պետք է ցանի հացահատիկային մշակաբույսեր։ Եթե վարձակալել է խաղողայգու համար, համապատասխանաբար պետք է խաղող աճեցնի։ Տարբեր հողատեսակների հարկերը տարբեր են։ Եթե հողը վարձակալության է վերցվել մի նպատակով, բայց օգտագործվում է մեկ այլ նպատակով, նշանակում է՝ վարձակալը փորձում է խուսափել հարկերը լիովին վճարելուց։ Կամ, որ շատ հաճախ է պատահում, ավելի շատ հող է մշակվում, քան վարձակալված է։ - Բաժինը երբեւէ հայտնաբերե՞լ է խախտումներ եւ իրական հնարավորություն ունի՞ խախտողին ենթարկել պատասխանատվության։ - Խախտողներ կան եւ դրանք քիչ չեն։ Սակայն ձգտում ենք դատի տալ միայն ամենածանր խախտումների դեպքում։ Այս պահին դատարանում քննարկվում է մոտ 10 հայց։ Բայց, որպես կանոն, մենք ձգտում ենք ծագած հիմնախնդիրը լուծել տեղում։ Որովհետեւ խախտումների հիմնական մասի էությունն այն է, որ հողօգտագործողներն ավելի շատ տարածք են մշակում, քան վարձակալում են, բնականաբար, հարկեր մի քանի անգամ քիչ են վճարում, քան պարտավոր են։ - Եթե գաղտնիք չէ՝ քանի՞ անգամ։ - 25, 100, նույնիսկ՝ 1000 անգամ։ Կան նաեւ այնպիսիները, որոնք ընդհանրապես հարկ չեն վճարում։ Ընդհանուր առմամբ, կուտակվել է մոտ 150 միլիոն դրամ, որից 80 միլիոնը՝ նոր հողօգտագործողների մոտ. դա ե՛ւ չվերադարձված վարկերն են, ե՛ւ նախորդ տարիներից կուտակված պարտքերը։ Ինչպես ասացի, չարամիտ խախտում թույլ տվողներին ենթարկում ենք պատասխանատվության, մնացած դեպքերում՝ ձգտում ծագած խնդիրը լուծել ինքներս։ Երբեք չի կարելի մոռանալ, որ գործ ունես մարդկանց հետ, ովքեր մշակում են այդ հողերը՝ օգուտ բերելով ոչ միայն իրենց, այլեւ հասարակությանը։ - Քանի՞ մարդ է աշխատում բաժնում եւ նրանք բավակա՞ն են, արդյոք, նման լայնածավալ գործունեության համար։ - Մինչեւ վերջին ժամանակներս բաժնի վիճակն այնքան էլ լավ չէր։ Հաստիքացուցակը կրճատվել էր, եւ աշխատանքները կատարում էին 2-3 աշխատողներ (նրանց թվում եւ՝ վարիչը)։ Անցյալ տարվա աշնանից իրավիճակը փոխվեց. այսօր եթե մյուս բաժիններն ինչ-որ չափով կրճատվում են, ապա մերն՝ ընդհակառակը, ընդլայնվում է, համալրվում կադրերով, ապահովվում տրանսպորտով։ Մի քանի տարի աշխատել եմ բաժնում՝ որպես գլխավոր գյուղատնտես, հոկտեմբերից ղեկավարում եմ բաժինը։ Հունվարին տրամադրել են անասնաբույժի հաստիք, եւ նա արդեն աշխատում է, շուտով կտան եւս երկու գյուղատնտեսի հաստիք։ Բայց, ընդհանուր առմամբ, կադրերի խնդիր կա։ Երիտասարդությունը չի ուզում տիրապետել գյուղատնտեսի մասնագիտությանը՝ պատճառաբանելով, որ այն ցածր է վարձատրվում եւ բարձր վարկանիշ չունի։ Եթե այսպես շարունակվի, շատ շուտով կստեղծվի մի իրավիճակ, երբ հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում գոնե մեկ արհեստավարժ մարդ չի գտնվի։ Եվ ամբողջ անհեթեթությունն այն է, որ մեր երկիրն ագրարային է, ինչը նշանակում է, որ առանց գյուղատնտեսության արդյունավետ եւ հաջող զարգացման խոսք անգամ չի կարող լինել երկրի զարգացման մասին։ - Վերջին ժամանակներս շատ է խոսվում այն մասին, որ երկրի առաջընթացը կապված է գյուղատնեսության արդյունավետ զարգացման հետ, որի հաջողությունն իր հերթին պայմանավորված է կոլեկտիվ տնտեսության զարգացմամբ։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։ Իրակա՞ն է արդյոք դա այն բանից հետո, երբ հանրապետությունում գործող տնտեսություններն ինքնալուծարվեցին (վերջինը՝ Սոս գյուղի տնտեսության ինքնալուծարումը կատարվեց 2008-ի փետրվարին), դրանք նորից ստեղծել, առավել եւս՝ դրա հետ կապել գյուղատնտեսության համակողմանի զարգացումը։ - Գործընթացը միանգամայն իրական է։ Ավելին, ես համոզված եմ, որ ապագան կոլեկտիվ տնտեսություններինն է։ Սակայն դրանց վերականգնման համար անհրաժեշտ է լուծել, նախեւառաջ, ջրի խնդիրը։ Միայն Հադրութի շրջանում խորհրդային ժամանակներում գործում էին մոտ 200 արտեզյան ջրհորեր, յուրաքանչյուր գյուղում՝ մի քանի հատ, ինչը նշանակում էր, որ ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի հիմնախնդիր ոչ մի գյուղում գրեթե չկար։ Անհրաժեշտ է գործողության մեջ դնել առկա արտեզյան ջրհորերը. տեղադրել ջրապոմպեր եւ անցկացնել էլեկտրագծեր։ Ուզում եմ ընդգծել. եթե նոր ջրհորի հորատման համար անհրաժեշտ է մի որոշակի գումար, ապա այդ ջրհորերը գործարկելու վրա կպահանջվի այդ գումարի ընդամենը 50%-ը։ Ի դեպ, օրերս կառավարությունը որոշում կընդունի այն մարդկանց ֆինանսական աջակցության մասին, ովքեր ցանկություն կհայտնեն զբաղվել հին արտեզյան ջրհորերի վերականգնմամբ։ - Մայիսը դեռ առջեւում է, որը, որպես կանոն, անձրեւոտ է լինում։ - Հարթավայրերում գտնվող դաշտերին մայիսյան անձրեւներն արդեն ի զորու չեն օգնել։ Բայց կարող են օգնել նախալեռնային գոտում գտնվող հողատարածքներին, այն էլ՝ եթե անձրեւները տեղան հերթագայությամբ։ Անընդմեջ անձրեւները նույնպես վնասակար են, ինչպես եւ՝ երաշտը։ Առաջին դեպքում հասկերը չեն լցվում, երկրորդ դեպքում բույսը չի բարձրանում։ - Հնարավորությո՞ւն կա, արդյոք, փոխել իրավիճակը, թե՞ մեր գյուղատնտեսությունը դատապարտված է միշտ կախված մնալ բնության քմահաճույքներից։ - Մեր հողերի 90%-ն անջրդի է, դրա համար էլ մենք չենք կարող երաշխավորված բերք ստանալ։ Մեր գոտին հողագործության համար ռիսկային գոտի է եւ ամբողջովին կախված է կլիմայից։ Իսկ 2008-ը նահանջ տարի է, եւ հողագործները գիտեն, որ նման տարին նահանջ տարի է գյուղատնտեսության համար։ Դրա համար արտեզյան ջրհորերը պետք է հնարավորինս արագ վերականգնել։ Այդքանով հանդերձ, բերքի հաջողության մոտ 70 տոկոսը կախված է մեզնից՝ հողօգտագործողներից։ Այսինքն, եթե մենք ժամանակին, արագ, որակով, առանց հերթականությունը խախտելու անցկացնենք բոլոր ագրոմիջոցառումները, ապա գոնե միջին բերք ստանալու երաշխիք կլինի։ Հակառակ դեպքում (եթե շարունակենք հողը մշակել այնպես, ինչպես մինչեւ հիմա մշակում ենք) ցանկալի արդյունքի չենք հասնի։ Միանգամայն վառ օրինակ. 2003-2004թթ. ցանվել է 12 հազար հեկտար հողատարածք, իսկ այս տարի՝ ընդամենը 5500հա։ Իսկ բերքը ցածր կլինի։ Հողերի վարձակալման մրցույթն անցկացնում ենք ինքներս։ Եվ պետք է ցավով արձանագրել, որ հողատարածքները շատ են, մշակել ցանկացողները՝ քիչ։ - Ո՞րն է պետության դերը։ - Իհարկե, հողօգտագործողը միայնակ քիչ բան կարող է փոխել։ Անհրաժեշտ են առաջին հերթին նոր տեխնիկա, բարձր բերքատվության սորտատեսակներ, պարարտանյութեր, թունաքիմիկատներ, մակրո եւ միկրո տարրեր, հերբիցիդներ, քիմիական հավելումներ։ Դրա համար մեծ փողեր են պետք, որը մենատնտեսը չունի։ Իսկ պետությունն ունի, եւ նա կարող է այդ բոլորը ձեռք բերել։ Ընդ որում, մեկանգամյա միջոցներով հնարավոր չէ լուրջ փոփոխությունների հասնել։ Անհրաժեշտ է ձեռնարկել նպատակաուղղված միջոցներ, մշակել երկարաժամկետ ծրագրեր։ Մենք պետք է ձգտենք երաշխավորված բերք ստանալուն։ Արցախն ու Հայաստանը պետք է այնքան հացահատիկ ստանան, որպեսզի ե՛ւ ինքներս մեզ ապահովենք, ե՛ւ վաճառենք ու շահույթ ստանանք։ Մեր հողերի մեծ մասը պետք է դառնա ոռոգովի։ Դրա համար մենք ունենք բոլոր պաշարները՝ ե՛ւ գետեր, ե՛ւ հողեր։ Բայց չկան կառույցներ, որոնք կարելի է եւ պետք է ստեղծել։ Աշխարհի եւ ոչ մի երկրում գյուղատնտեսությունը շահույթ չի տալիս։ Եվ այդ երկրներում պետությունն օգնում, սուբսիդավորում, փոխհատուցում է, մի խոսքով, հնարավորություն ստեղծում շահույթ ստանալու համար։ Հողագործն աշխատում է ամբողջ տարին եւ տարվա մեջ մտահոգվում մեկ խնդրով՝ բերքի իրացմամբ։ Օրինակ, այնպիսի գերզարգացած երկրում, ինչպիսին Շվեյցարիան է, գործում է օրենք, որը ցանկացած գյուղմթերքի համար սահմանում է ամենացածր գինը։ Այսինքն՝ այս կամ այն գյուղարտադրանքը կարելի է վաճառել պետության կողմից սահմանվածից ոչ ցածր գնով։ Ամբողջ աշխարհում գիտեն, որ կան օրենքներ, որոնք չի կարելի խախտել։ Մեզ մոտ ամեն ինչ հակառակն է. մեր պայմաններում (ամեն ինչ օրեցօր թանկանում է՝ վառելիքը, պարարտանյութը, թունաքիմիկատները եւ այլն) աճեցված հացահատիկի ինքնարժեքը բարձր է, որը բարձրանում է նաեւ անընդհատ պակասող բերքատվության պատճառով (անցյալ տարի՝ 130-150 դրամ), իսկ բերքահավաքի ժամանակ հողօգտագործողը ստիպված է վաճառել կիլոգրամը 70 դրամով։ - Սերմերը, պարարտանյութերը, թունաքիմիկատները, ենթադրենք, գնվեցին եւ բաժանվեցին։ Իսկ ինչպե՞ս վարվել նոր տեխնիկայի հարցում։ Դրանք ո՞ւմ տալ. կոլտնտեսություններ չկան, ամենուր մասնավորներ են՝ խոշորից փոքր։ - Տեխնիկան պետք է կոլեկտիվ սեփականություն լինի, եւ դա միանշանակ է։ Բայց թե ինչ ձեւով՝ առայժմ քննարկվում է։ - Վերջին ժամանակներս շատ է խոսվում նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման արտադրամասեր ստեղծելու մասին։ Կա՞ն կոնկրետ նախագծեր, որոնք կիրականացվեն հենց Հադրութի շրջանում։ - Դեռ անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբերից մեր բաժինը գյուղնախարարության հետ համատեղ եղել է շրջանի լեռնային գյուղերում, որտեղ ապրելն առանձնապես դժվար է՝ նորմալ պայմանների բացակայության պատճառով։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք ե՛ւ կենսապայմանները, ե՛ւ առկա պաշարները՝ այդ գյուղերի զարգացման երկարաժամկետ ծրագրեր մշակելու նպատակով։ Այս պահին այդ ծրագրերը մշակման փուլում են։ Առայժմ կոնկրետ որեւէ բան չեմ կարող ասել, բայց առաջին հերթին կստեղծվեն կաթի ընդունման եւ վերամշակման կետեր (դրանք հեշտ է ստեղծել), հետո՝ մսի ընդունման եւ մթերման կետեր, ապա նոր՝ նաեւ բանջարեղենի եւ մրգերի վերամշակման արտադրամասեր։ Այս եւ վերոհիշյալ միջոցառումներն, անկասկած, կփոխեն գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ստեղծված անբարենպաստ իրավիճակը, ինչ խոսք, դեպի լավը։ - Հողօգտագործողները բուղոքում են բարձր հարկերից։ Այդ առումով փոփոխություններ ակնկալվո՞ւմ են։ - Դրական միտում կա. վարձակալված հողի հարկը նվազեցրել են մինչեւ 8000 դրամի։ Դա նույնպես բարձր հարկ է, բայց դա ավելի լավ է, քան նախկինում էր։ Հիմնավորված, ռեալ հարկաչափը ես կարող եմ ռեալ վերահսկել։ Առայսօր վարձակալված բոլոր հողատարածքների համար եղել է մեկ հարկատեսակ։ Դա սխալ մոտեցում է (էլի մեկ լավ միտում), որը շտկվում է։ Արդեն մեկ ամիս է՝ մեզ մոտ գործում է Հայաստանից եկած մասնագետների խումբը։ Հողերի հետազոտության ճանապարհով նրանք սահմանում են յուրաքանչյուր հողատեսակի կադաստրային արժեքը՝ ե՛ւ սեփականաշնորհված, ե՛ւ վարձակալված (աշխատանքներն առայժմ կիսով չափ արված են)։ Բնական է, որ հողի հարկը կփոխվի նրա կադաստրային արժեքին համապատասխան։ Դրանից, վստահեցնում եմ, բյուջեի մուտքերը միայն կավելանան։

- ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 08, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Մայիսի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Զարմայրի Բաբուրյանին ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի ...ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.
ԱՊՀ երկրների շրջանակում սպառողական շուկայում գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ուկրաինայում: Այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով, այդ ցուցանիշը ...ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
.«ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Մեր տարածաշրջանի հետ այս կամ այն կերպ առնչվող միջազգային գործիչների հասցեին արված մեղադրանքները՝ ղարաբաղյան ...«ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ծնունդ կազմակերպությունների շարքում առաջիններից մեկն էր «Մայրություն» հիմնադրամը, որը հետագայում դարձավ հասարակական կազմակերպություն։ Հիմնադիրը բանաստեղծուհի Մարո ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
.
Երիտասարդ գրողների համահայկական խորհրդակցությունը, որը սովորաբար տեղի էր ունենում Ծաղկաձորում, այս անգամ անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԵՑ ԱՐՑԱԽ
.
ԼՂՀ նախագահի հրավերով այսօր երկօրյա այցով Ստեփանակերտ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցի գլխավոր նպատակը մասնակցությունն է Մայիսյան եռատոնի առթիվ կազմակերպվելիք միջոցառումներին։ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.
Թանկագին հայրենակիցներ Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար խորհրդանշական տոն է: Այսօր հերթական անգամ ազգովին ...ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
.
Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 17.00-ին Ստեփանակերտի կայազորային Սպայի տանը տեղի կունենա հանդիսավոր ժողով՝ նվիրված ԼՂՀ ՊԲ-ին, Շուշիի ազատագրման — Հաղթանակի օրվան։ ...«ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Արցախն ագրարային երկիր է, եւ նրա ապագա բարեկեցությունը մեծապես կախված է տնտեսության հենց այդ ոլորտի հաջող զարգացումից։ Շրջանում ինչպե՞ս են ընթանում գյուղատնտեսական աշխատանքները, ո՞րն է երկրի գյուղատնտեսության ...ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ` ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս տեղի ունեցած ուժեղ քամուց տուժել են թե՛ բնակչությունը, թե՛ պետական ենթակառուցվածքներին։ Վնասված էր նաեւ մայրաքաղաքի էներգահամակարգը, որի վերականգնման եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արցախէներգո» ...ԹՎԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ` ԻՐԱԿԱՆ
ՄԱՌԼԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մեծ է Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի նշանակությունը, քանի որ այն հաղթանակ էր հանուն խաղաղության ու հանուն կյանքի գոյատեւման։ ...ԶՈՀՎԵՑ...ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
.
Կյանքում կա մի վեհ իրավունք՝ զոհվել հանուն հայրենիքի եւ վայրկենական մահդ դարձնել անմահություն։ Սա իրավունք է, որ հավասարապես տրված է բոլորին, սակայն շատ քչերն են օգտվում դրանից։ Մովսես Պետրոսյանը մեկն ...ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԴԱՐՁԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
.
Ռուսաստանի Պետդուման այսօր հաստատեց երկրի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԺ ՆԻՍՏՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀԱՊԱՂԵԼԸ ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ
ԱՐԱՐԱՏ ԲԱՐՍԵՂՅԱՆՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՐՁՆԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
.ՄԵՆՔ ԷԼ ՊԵՏՔ Է ՕԳՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՓՈԽԱԴԱՐՁ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

