
Հրատարակված է Մայիս 08, 2008
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
- Երիտասարդ գրողների համահայկական խորհրդակցությունը, որը սովորաբար տեղի էր ունենում Ծաղկաձորում, այս անգամ անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, մայիսի 4-7-ը։ Պատվիրակության, որը գլխավորում էր արձակագիր Գուրգեն Խանջյանը, կազմում էին ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, Երեւանի պետական համալսարանի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, «Ցոլքեր» պատանեկան-երիտասարդական պարբերականի խմբագիր, բանաստեղծ Հռիփսիմեն, գրականագետներ, բանաստեղծներ, արձակագիրներ։ Համահայկական հավաքը, որն արդեն ավանդույթ է դարձել եւ թվով 6-րդն էր, մեկնարկեց հինավուրց Շուշիից։ Հայոց մայրաքաղաքից ժամանածներին աղուհացով դիմավորեցին քաղաքի Մուրացանի անվան դպրոցի մուտքի մոտ։ Այնուհետեւ հավաքի մասնակիցները ծաղիկներ դրեցին հայ դասական Մուրացանի հուշարձանին։ Ապա դպրոցի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցության բացումը։ Համահայկական խորհրդակցությունը համադրվել էր Արցախում արդեն ավանդույթ դարձած Մուրացանյան արվեստի օրերի հետ, եւ երեւույթը խորհրդանշական էր նաեւ այնքանով, որ հայ դասականի արծարծած՝ միասնության, անձնազոհության, հայրենասիրության, հայրենիքի շահը անձնականից գերադասելու գաղափարները բոլոր ժամանակների համար, այս ժամանակահատվածի համար գուցե թե առավելապես, խիստ այժմեական են։ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, ներկայացնելով հյուրերին՝ խոսեց գրական ավանդույթների զարգացման, մշակույթով աշխարհին ներկայանալու, ստեղծվող՝ պայմանականորեն երիտասարդական կոչվող գրականության, գրական դաշտի խոստումնալից դեմքերի մասին։ ՀՀ ԳՄ նախագահն իր ելույթում ընդգծելով հայ դասականի ստեղծագործության այժմեականությունը՝ ասաց, որ նրա գաղափարներն այսօր էլ դաս ու խրատ են յուրաքանչյուր հայի համար, քանի որ հայրենիքը պահելու, բոլոր ժամանակների մարտահրավերներին դիմագրավելու հիմնական «զենքերն» է ներկայացրել։ Այնուհետեւ Լ.Անանյանը նշեց, որ Արցախում խորհրդակցությունն անցկացնելը ոչ միայն կխթանի երիտասարդների ստեղծագործական ավյունը, ուժերը, այլեւ այն կրում է ճանաչողական բնույթ. գրողը, ստեղծագործողը պետք է իմանա իր հայրենիքի պատմությունը, ճակատագիրը։ Յոթհարյուրամյա ընթացքից հետո հայոց երկրի արցախյան հատվածում սկսվեց ազգային-ազատագրական պայքարը, որը հաղթանակ բերեց եւ փոխեց հայի հոգեկերտվածքը։ Բանախոսը խոսեց նաեւ համահայկական դաշտում գոյություն ունեցող երիտասարդական գրական գործընթացների, գործող պարբերականների, որոնց շուրջ համախմբված են երիտասարդ ստեղծագործողները, խոստումնալից երիտասարդ ուժերի մուտքը գրական ասպարեզ հեշտացնելու եւ կազմակերպելու մասին։ Նման խորհրդակցություններում ամբողջացվում, ընդհանրացվում է երիտասարդական գրականությունը։ Զորի Բալայանի զրույցը գրականություն ստեղծելու «խոհանոցի» շուրջ էր, նաեւ երիտասարդներին կյանքը ուսումնասիրելու, կյանքի դասերը սովորելու խորհուրդներ տվեց եւ կոչեց պատասխանատվության տողի, գրածի, Հայրենիքի, ժամանակի առաջ։ Առաջին օրվա հավաքում ողջույնի խոսք ասացին Սերգեյ Սարինյանը, Արտեմ Հարությունյանը, Նազիկ Նալբանդյանը։ Նույն օրը՝ մայիսի 4-ին, պատվիրակությունը մեկնեց Մարտակերտի շրջանի Վանք գյուղը, որտեղ մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի ջանքերով ստեղծված «Տիտանիկ» հյուրանոցում հյուրընկալվեցին։ Նորակառույց դպրոցի դահլիճում անցկացվեցին խորհրդակցության աշխատանքները։ Նշենք, որ հավաքի մասնակիցները ծաղիկներ դրեցին դպրոցի նախկին տնօրեն եւ բարերարի հոր՝ Գուրգեն Հայրապետյանի հուշարձանին։ Երկրորդ օրը, մայիսի 5-ին, Արցախում ստեղծվող գրականության եւ արդի երիտասարդական արձակի շուրջ զեկուցումներ կարդացին երիտասարդ գրականագետներ Հասմիկ Հակոբյանը, Հայկ Համբարձումյանը։ Զեկուցումների շուրջ ծավալվեցին լուրջ քննարկումներ, արտահայտվեցին ե՛ւ երիտասարդները, ե՛ւ ավագ ու միջին սերունդների ներկայացուցիչները՝ Սերգեյ Սարինյանը, Արտեմ Հարությունյանը, Վարդան Հակոբյանը։ Մտահոգություն հայտնվեց այն առթիվ, որ հայոց երկրի տարբեր հատվածներում ստեղծվող գրականությանը ծանոթանան ոչ միայն խորհրդակցություններում, այլեւ պարբերական մամուլի ու գրափոխանակման միջոցով։ *** Ի տարբերություն դրսի մառախլապատ, սառը ու անընդմեջ անձրեւող եղանակի, Վանքի դպրոցի դահլիճում քննարկումներից ու թեժ վիճաբանություններից շիկացած մթնոլորտ էր, որը ջերմանում էր դպրոցի տնօրինության հյուրընկալ ու ջերմ վերաբերմունքով, ստեպ-ստեպ մատուցվող թեյով ու սուրճով։

- .
Վերջին լուրերը, Մայիս 08, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Մայիսի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Զարմայրի Բաբուրյանին ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի ...ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.
ԱՊՀ երկրների շրջանակում սպառողական շուկայում գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ուկրաինայում: Այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով, այդ ցուցանիշը ...ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
.«ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Մեր տարածաշրջանի հետ այս կամ այն կերպ առնչվող միջազգային գործիչների հասցեին արված մեղադրանքները՝ ղարաբաղյան ...«ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ծնունդ կազմակերպությունների շարքում առաջիններից մեկն էր «Մայրություն» հիմնադրամը, որը հետագայում դարձավ հասարակական կազմակերպություն։ Հիմնադիրը բանաստեղծուհի Մարո ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
.
Երիտասարդ գրողների համահայկական խորհրդակցությունը, որը սովորաբար տեղի էր ունենում Ծաղկաձորում, այս անգամ անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԵՑ ԱՐՑԱԽ
.
ԼՂՀ նախագահի հրավերով այսօր երկօրյա այցով Ստեփանակերտ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցի գլխավոր նպատակը մասնակցությունն է Մայիսյան եռատոնի առթիվ կազմակերպվելիք միջոցառումներին։ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.
Թանկագին հայրենակիցներ Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար խորհրդանշական տոն է: Այսօր հերթական անգամ ազգովին ...ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
.
Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 17.00-ին Ստեփանակերտի կայազորային Սպայի տանը տեղի կունենա հանդիսավոր ժողով՝ նվիրված ԼՂՀ ՊԲ-ին, Շուշիի ազատագրման — Հաղթանակի օրվան։ ...«ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Արցախն ագրարային երկիր է, եւ նրա ապագա բարեկեցությունը մեծապես կախված է տնտեսության հենց այդ ոլորտի հաջող զարգացումից։ Շրջանում ինչպե՞ս են ընթանում գյուղատնտեսական աշխատանքները, ո՞րն է երկրի գյուղատնտեսության ...ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ` ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս տեղի ունեցած ուժեղ քամուց տուժել են թե՛ բնակչությունը, թե՛ պետական ենթակառուցվածքներին։ Վնասված էր նաեւ մայրաքաղաքի էներգահամակարգը, որի վերականգնման եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արցախէներգո» ...ԹՎԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ` ԻՐԱԿԱՆ
ՄԱՌԼԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մեծ է Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի նշանակությունը, քանի որ այն հաղթանակ էր հանուն խաղաղության ու հանուն կյանքի գոյատեւման։ ...ԶՈՀՎԵՑ...ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
.
Կյանքում կա մի վեհ իրավունք՝ զոհվել հանուն հայրենիքի եւ վայրկենական մահդ դարձնել անմահություն։ Սա իրավունք է, որ հավասարապես տրված է բոլորին, սակայն շատ քչերն են օգտվում դրանից։ Մովսես Պետրոսյանը մեկն ...ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԴԱՐՁԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
.
Ռուսաստանի Պետդուման այսօր հաստատեց երկրի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ
.ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴԱՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԱԶՆԻՎ ԿԱԴՐԵՐԻ
.ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
.ՄԵՆՔ ԷԼ ՊԵՏՔ Է ՕԳՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

