
Հրատարակված է Մայիս 08, 2008
«ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
- Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ծնունդ կազմակերպությունների շարքում առաջիններից մեկն էր «Մայրություն» հիմնադրամը, որը հետագայում դարձավ հասարակական կազմակերպություն։ Հիմնադիրը բանաստեղծուհի Մարո Մարգարյանն էր, ում նախաձեռնությամբ 1988-ի մայիսի 25-ին տեղի ունեցավ կոնֆերանս, եւ սկիզբ դրվեց հիմնադրամի գործունեությանը։ Փաստորեն այն դարձավ Երեւանում գործող համանուն կազմակերպության մասնաճյուղը Արցախում։ Նախագահ ընտրվեց Հասմիկ Միքայելյանը։ Օրերս Ստեփանակերտի կայազորային Սպայի տան «Ասպետ» սրճարանում կազմակերպված երեկոն նվիրված էր ԼՂՀ «Մայրություն» հասարակական կազմակերպության ստեղծման 20-ամյակին եւ Մայիսյան եռատոնին։ Միջոցառմանը հրավիրվել ու ներկա էին ԼՂՀ-ում ճանաչված գործարարներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, Հայրենական մեծ պատերազմի կին-վետերաններ եւ, իհարկե, նրանք, ովքեր կանգնած էին կազմակերպության ստեղծման ակունքներում։ Երեկոն, որ վարում էր Սպայի տան պետ Ռոբերտ Խաչատրյանը, հնարավորություն ընձեռեց ներկաներին ոչ միայն հետադարձ հայացք ձգելով վերապրել երկու տասնյակ տարիների դառնություններն ու ուրախությունները, այլեւ վերաիմաստավորել, արժանի գնահատական տալ այնպիսի մի կազմակերպության գործունեությանը, որի անդամների՝ մայրերի աղոթքներով ու ջանքերով է նաեւ ձեռք բերվել հաղթանակը։ Մեծարանքի, ծնրադրման, խոնարհումի ամենաջերմ խոսքերն ասվեցին արցախցի մայրերին, երախտագիտության խոսքեր հնչեցին Արցախյան ազատամարտի մասնակիցների, բարերարների հասցեին։ ՆՊԱՏԱԿՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ ՉԷՐ Հեշտ ու խաղաղ չի եղել կազմակերպության անցած ուղին։ Իրականում այն քաղաքական նպատակներ էր հետապնդում. բարեգործության քողի տակ աշխարհով մեկ տարածել ղարաբաղյան հիմնահարցի մանրամասնությունները։ Եվ դա հաջողվեց կազմակերպիչներին ու միության անդամներին։ Արցախուհի մայրերն իրենց ձայնը հասցրին աշխարհի բոլոր ծայրերը. հարյուրավոր նամակներ, հեռագրեր, այլեւայլ փաստաթղթեր... որոնց միջոցով տարածեցին Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունների, Արցախյան գոյապայքարի պատմության եւ ընթացքի մասին։ Տարբեր երկրներում գործող կանանց կազմակերպությունները յուրովի արձագանքեցին այդ ամենին՝ իրենց ուշադրությունը սեւեռելով Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ Հետագայում, երբ սկսվեց մեզ պարտադրված պատերազմը, «Մայրություն» կազմակերպությունը սկսեց բարեգործական գործունեություն ծավալել։ Օգնության ձեռք մեկնեց որբ երեխաներին, վիրավորներին... Սնունդ ու հագուստ էին հայթայթում, կաթի փոշի՝ նորածինների համար ու մատակարարում նրանց։ Բանաստեղծուհիներ Սիլվա Կապուտիկյանն ու Մարո Մարգարյանն ամեն անգամ իրենց համեստ թոշակից բաժին էին հանում այդ նպատակին։ Մայրերից ոմանք դոնորներ դարձան եւ իրենց արյամբ կարողացան փրկել բազմաթիվ վիրավոր ազատամարտիկների։ Կազմակերպության անդամների ջանքերով քաղաքի նկուղները կարգավորվեցին, եւ բնակչությունը փրկություն գտավ ապաստարաններում... Այդ ծանր ու դժվարին օրերին կազմակերպությանը սատար են կանգնել Գուրգեն Մելիքյանը, Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը, Քերոլայն Նաջարյանը, Երեւանի «Մասիս» կոշիկի ֆաբրիկան, «Հայէլեկտրալամպ» ձեռնարկությունը եւ ուրիշներ։ ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑ ՄԵԴԱԼԻ ԳԱՂԱՓԱՐԸ ԼՂՀ եւ ՀՀ պատմության մեջ առաջին մեդալը «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալն է, որը հիմնադրել է «Մայրություն» կազմակերպությունը։ Նշյալ մեդալի ստեղծման գաղափարի մասին խոսելով՝ կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանն ասաց. «Դաժան եւ անհավասար պատերազմում պետք էր ոգեշնչել նրանց, ովքեր կռվում էին հանուն հող-հայրենիի պաշտպանության, հանուն մեր ազատության եւ անկախության։ Ահա այդպիսի մի օր, մեր նկուղներից մեկում ծնվեց մեր ազատամարտիկներին՝ որպես մայրական երախտագիտության նշան՝ պարգեւատրման արժանացնելու գաղափարը։ Իսկ դրա համար հարկավոր էր մեդալ պատրաստել»։ Մայրության կոմիտեի առաջարկությունը հավանության արժանացավ ԼՂ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ 1992թ. օգոստոսի 25-ին։ Հավանության արժանացավ նաեւ մեդալի էսքիզը. մայրը՝ գրկած երեխային ։ Երբ արդեն ամեն ինչ որոշված էր՝ ծառացավ նաեւ մեկ ուրիշ խնդիր. որտե՞ղ հայթայթել հումքը։ «Մեզ այդ ժամանակ օգնության հասավ Գրադ Ժորան,- պատմում է Հասմիկ Միքայելյանը։- Ասաց՝ դաշտերը լիքն են մետաղով, կհավաքենք ու ձեզ կտանք... Մնում էր իրավունք վերցնել գեներալ Քրիստափոր Իվանյանից, որովհետեւ չգիտեինք, որ դատարկ պարկուճները դարձյալ պետք էին՝ վերալիցքավորելու համար։ Բայց գեներալն անհողդողդ էր՝ գոռում էր ու չէր ուզում մեզ լսել։ Միայն Սերժ Սարգսյանի (այն տարիներին բանակի շտաբի պետն էր) միջամտությունից հետո տեղի տվեց...»։ Գեներալը 36 պարկուճ տվեց արցախուհիներին, եւ նրանք շատ ուրախացան։ Իսկ երբ ցույց տվեցին առաջին մեդալը՝ Ք. Իվանյանը արցունքները զսպել չկարողացավ. համբուրեց այն ու ասաց, որ մեկը կտանի Լենինգրադ՝ ցույց տալու, թե ինչի են ընդունակ Արցախի կանայք... «Որպես հիշատակ՝ տվեցի մի նմուշ, բայց ժամանակին պարգեւատրել նրան այդ մեդալով՝ չհաջողվեց... Ամեն անգամ կտրականապես հրաժարվում էր՝ ասելով՝ հրե՜ն, զինվորը խրամատում, նա է արժանի մեդալի։ Եվ դա ես ընդունեցի որպես գեներալի հրաման»,- հիշում է Հ. Միքայելյանը։ Եվ այդպես մեդալը դարձավ զինվորին խրախուսողը, նրան մշտապես հիշեցնողը, որ իր մոր ու մանկան, քրոջ պաշտպանն ինքն է, որ իրենից է կախված իր սիրելիի ճակատագիրը... ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՈՐՕՐՅԱ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԾՐԱԳՐԵՐԸ Մեր մտահղացումներն ու ծրագրերը մշտապես ծնվել են ժամանակի թելադրանքով։ Ընթացիկ տարվա հունվարի 1-ից իրականացնում ենք ծրագիր, որը միտված է հանրապետությունում բազմազավակության խթանմանը։ Դա նորածինների ու նրանց մայրերի աջակցության ծրագիրն է»,- ասաց «Մայրություն» ՀԿ նախագահը։ Ծրագիրը, որի ընդհանուր գումարը կազմում է 10 միլիոն դրամ, իրականացվում է հանրապետության տարածքային քաղաքացիական ակտերի գրանցման բաժինների հետ համագործակցության միջոցով, իսկ ֆինանսավորումն ապահովում են առանձին գործարարներ եւ անհատ ձեռներեցներ։ Հիմնական խոշոր հովանավորներն առայժմ միայն երեքն են՝ «Ղարաբաղ Տելեկոմը», Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ «SBS» ընկերությունը։ Յուրաքանչյուր նորածնի համար պատրաստված տոպրակում տեղ են գտել առաջին անհրաժեշտութան պարագաներ ու դեղամիջոցներ՝ Տերունական աղոթքի, մայրերի օրհնության խոսքի եւ օծված արծաթե խաչի հետ մեկտեղ։ Սակայն ծրագիրը թերի կմնա, եթե օգնության ձեռք մեկնողներ չլինեն։ Մտահղացումներ շատ կան, բայց ֆինանսների պատճառով, ավաղ, այդպես էլ դրանք գործի չեն վերածվում։ Տաղանդավոր երեխաների օգնության ծրագիր ենք մշակում, տեսնենք որքանով կհաջողվի իրականացնել»,- ասաց Հ. Միքայելյանը։ Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարության, Արցախի ազատամարտիկների միության եւ հանրապետությունում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ։ ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ Մայիսյան եռատոնի նախօրյակին կազմակերպված միջոցառման վերջին ակորդը մեդալների հանձնման արարողությունն էր։ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով պարգեւատրվեցին Բորիս Բարսեղյանը, («SBS ընկերության տնօրեն), Էդուարդ Վերդյանը («Մռակած» ընկերության տնօրեն), Բենիկ Բաբայանը (ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար), «Ազատ Արցախ» թերթի ֆոտոթղթակից Ռուսլան Սարգսյանը, երգիչ Տիգրան Մկրտչյանը։ Պարգեւատրվել են նաեւ Լեւոն Հայրապետյանը, Ռալֆ Եիրիկյանը եւ «Halo Trust» կազմակերպությունը, ովքեր (կամ՝ ներկայացուցիչը), սակայն, ներկա չէին երեկոյին (նրանց մեդալները կհանձնվեն անձամբ)։ «Մենք հպարտ ենք ձեզնով եւ մաղթում ենք, որ ամենուր ձեզ ուղեկցի միայն հաջողությունը։ Արցախը միշտ կանգուն կլինի, քանզի ունի ձեզ նման որդիներ։ Մեր՝ մայրերիս օրհնությունն ու աղոթքը ձեզ եւ առ Աստված»,- եզրափակեց Հասմիկ Միքայելյանը։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 08, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Մայիսի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Զարմայրի Բաբուրյանին ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի ...ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.
ԱՊՀ երկրների շրջանակում սպառողական շուկայում գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ուկրաինայում: Այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով, այդ ցուցանիշը ...ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
.«ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Մեր տարածաշրջանի հետ այս կամ այն կերպ առնչվող միջազգային գործիչների հասցեին արված մեղադրանքները՝ ղարաբաղյան ...«ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ծնունդ կազմակերպությունների շարքում առաջիններից մեկն էր «Մայրություն» հիմնադրամը, որը հետագայում դարձավ հասարակական կազմակերպություն։ Հիմնադիրը բանաստեղծուհի Մարո ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
.
Երիտասարդ գրողների համահայկական խորհրդակցությունը, որը սովորաբար տեղի էր ունենում Ծաղկաձորում, այս անգամ անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԵՑ ԱՐՑԱԽ
.
ԼՂՀ նախագահի հրավերով այսօր երկօրյա այցով Ստեփանակերտ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցի գլխավոր նպատակը մասնակցությունն է Մայիսյան եռատոնի առթիվ կազմակերպվելիք միջոցառումներին։ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.
Թանկագին հայրենակիցներ Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար խորհրդանշական տոն է: Այսօր հերթական անգամ ազգովին ...ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
.
Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 17.00-ին Ստեփանակերտի կայազորային Սպայի տանը տեղի կունենա հանդիսավոր ժողով՝ նվիրված ԼՂՀ ՊԲ-ին, Շուշիի ազատագրման — Հաղթանակի օրվան։ ...«ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Արցախն ագրարային երկիր է, եւ նրա ապագա բարեկեցությունը մեծապես կախված է տնտեսության հենց այդ ոլորտի հաջող զարգացումից։ Շրջանում ինչպե՞ս են ընթանում գյուղատնտեսական աշխատանքները, ո՞րն է երկրի գյուղատնտեսության ...ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ` ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս տեղի ունեցած ուժեղ քամուց տուժել են թե՛ բնակչությունը, թե՛ պետական ենթակառուցվածքներին։ Վնասված էր նաեւ մայրաքաղաքի էներգահամակարգը, որի վերականգնման եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արցախէներգո» ...ԹՎԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ` ԻՐԱԿԱՆ
ՄԱՌԼԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մեծ է Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի նշանակությունը, քանի որ այն հաղթանակ էր հանուն խաղաղության ու հանուն կյանքի գոյատեւման։ ...ԶՈՀՎԵՑ...ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
.
Կյանքում կա մի վեհ իրավունք՝ զոհվել հանուն հայրենիքի եւ վայրկենական մահդ դարձնել անմահություն։ Սա իրավունք է, որ հավասարապես տրված է բոլորին, սակայն շատ քչերն են օգտվում դրանից։ Մովսես Պետրոսյանը մեկն ...ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԴԱՐՁԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
.
Ռուսաստանի Պետդուման այսօր հաստատեց երկրի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՕԳՆԵԼ ՏԱՂԱՆԴԻՆ` ԲԱՐՁՐԱՆԱԼ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆԳՆԱՀԱՏԵՆՔ ԱՐՎԱԾԸ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆՀԱՏՈՒԿ ԽՄԲԻ ՉՈՐՍՕՐՅԱ ԱՅՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՐՁՆԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
.ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

