
ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
«ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Մեր տարածաշրջանի հետ այս կամ այն կերպ առնչվող միջազգային գործիչների հասցեին արված մեղադրանքները՝ ղարաբաղյան հիմնախնդրի էությունը հասկանալու անկարողության կամ չկամության հարցում արդեն դարձել է սովորական։ Սակայն վերջերս մեր երկրում աշխատող արտասահմանցիներից մեկի խոսքերը ցնցեցին իրենց ակնհայտ պարզությամբ եւ կոնկրետությամբ։ «Վերջին տարիներին ղարաբաղյան հիմնախնդիրը արմատապես փոխվել է. դա այլեւս այն հիմնախնդիրը չէ, որին բախվել է տարածաշրջանը 20 տարի առաջ։ Այսօր պահանջվում են այլ մոտեցումներ, այլ տեխնոլոգիաներ եւ այլ քաղաքականություն»։ Օրերս Մոսկվայի «Ժողովուրդների բարեկամություն» ռուսական համալսարանում կատարված դեպքերը հերթական անգամ ապացուցեցին այդ անվիճելի ճշմարտությունը։ Նմանատիպ տեղեկատվությունը վաղուց արդեն ոչ ոքի չի զարմացնում, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներից ստացվող լուրերն ադրբեջանցիների կողմից սադրանքների մասին։ Այդուհանդերձ, մենք, ըստ երեւույթին, դեռ չենք հասկացել. հակամարտությունը արմատապես փոխվել է, դիմակայությունը վաղուց անցել է տարածաշրջանի սահմանները եւ միանգամայն այլ բնույթ ստացել։ Չենք հասկացել, որ չի կարելի այսօր ղեկավարվել երեկվա մոտեցումներով, առաջնորդվել նախորդ օրվա քաղաքականությամբ։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ այսօր գործ ունենք միանգամայն այլ հակառակորդի հետ։ Գործընթացն սկսվել է մի քանի տարի առաջ. Իլհամ Ալիեւի իշխանության գալու պահից այդ ուղեգիծը, որը դրվեց ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության հիմքում, ստացել է իր քաղաքացիների մեջ իսկական հայատյացություն ներարկելու բնույթ։ Եվ եթե 2004թ. Բուդապեշտում հայ սպայի սպանությունն ընկալվել է որպես եզակի դեպք, ապա դրան հաջորդած՝ մարդասպանին պետական մակարդակով մոլեգին պաշտպանելը, ինչպես նաեւ բոլոր երկրներում հայերի դեմ ադրբեջանցիների ագրեսիվ սադրանքները ցույց տվեցին, թե իրավիճակը որքան լուրջ է։ Առաջին հերթին այն պատճառով, որ այդ հարցերում գլխավոր գործող անձինք հանդիսանում են երիտասարդ ադրբեջանցիները՝ հիմնականում՝ տարբեր բուհերի ուսանողներ, որոնք, որքան էլ հակասական թվա, իրենց կառավարության կողմից դիտարկվում են ոչ թե որպես կադրային ներուժ՝ ի բարօրություն սեփական պետության, այլ, նախեւառաջ, որպես ռեսուրս եւ բարեբեր հող՝ հակահայկական գործունեության համար։ Ադրբեջանում մեծ հոգատարությամբ աճեցվել է երիտասարդների մի սերունդ, որն իր կյանքի իմաստն ու նպատակը տեսնում է հակահայկական գործունեության մեջ։ Եվ, որ ամենաահավորն է, հայերի հանդեպ ատելությունն ընկալում են որպես հայրենասիրության գերագույն դրսեւորում։ Այստեղ գործի են դրվում բոլոր միջոցները՝ խուլիգանական արարքներ, լկտի միջամտություն՝ անկարգություններ հարուցելու, աղմուկ բարձրացնելու եւ հարազատ կառավարությանը մարտական առաջադրանքը կատարելու մասին հպարտորեն զեկուցելու համար։ Հակահայկական հիստերիան ընդգրկել է բոլոր ոլորտները՝ սպորտից մինչեւ գիտություն։ Սադրանքները հայկական համերգներում, ցուցահանդեսներում, խորհրդակցություններում եւ այլ միջոցառումներում, բախումները բուհերի ներսում նույն շղթայի տարբեր օղակներն են։ Ի.Ալիեւի քաղաքական ուղեգիծը միանգամայն լուրջ սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանի խաղաղության՝ առանց այն էլ չհուսադրող հեռանկարները։ Սակայն ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային կառույցների կողմից առայժմ դրան համարժեք գնահատական չի տրվում։ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ հայերի կողմից մեծահոգությունն առնվազն անհասկանալի է։ Դատելով տեղեկատվություններից՝ հայ ուսանողների վրա հարձակումները խիստ վտանգավոր էին. նրանց վրա էին շպրտվում շշեր, եւ աղջիկներից մեկը լուրջ վնասվածք է ստացել։ Ուշադրություն դարձրեք՝ եթե նախկինում սադրանքները կազմակերպվում էին այնտեղ, որտեղ ինչ-որ բան կապված էր Ղարաբաղի հետ, այս անգամ պարզապես հանդես էր գալիս «Կիլիկիա» պարի համույթը։ Եվս մեկ կարեւոր պահ. ականատեսների վկայություններում նշվում է, որ դա ադրբեջանցի եւ թուրք ուսանողների համատեղ գործողություն էր։ Բոլոր դեպքերում, եթե անգամ քննադատության առանձին ձայներ հնչեցվում էլ են, ապա՝ միայն հայ հասարակական կազմակերպությունների կողմից, ինչն արդեն ակնհայտորեն քիչ է։ Դիվանագիտական ներկայացուցիչների պասիվությունը, որոնք չեն արձագանքում նման միջադեպերին, երբեմն հնչող՝ անատամ եւ անհասցե պաշտոնական հայտարարությունները. ահա այն եզակի միջոցները, որոնք հայկական կողմը հակադրում է Բաքվի գայլաերախին։ Կոնկրետ տվյալ դեպքում անհրաժեշտ էր ՊԱՇՏՈՆԱԿԱՆ մակարդակով պահանջել հետաքննել միջադեպը եւ պատժել հրահրողներին, քանի որ մամուլի տեղեկատվություններն ինչպես այս, այնպես էլ՝ նախորդ դեպքերում, ստեղծում են հայերի եւ ադրբեջանցիների «հավասար մեղքի» տպավորություն։ Մոսկվայի ոստիկանությունը, ինչպես միշտ, ձերբակալեց, իսկ հետո ազատ արձակեց երկու կողմի ներկայացուցիչներին՝ իրեն նեղություն չպատճառելով պարզել դեպքի էությունը, ինչն, անկասկած, ձեռնտու է սադրիչներին եւ նրանց կարող է մղել միայն հետագա «հերոսությունների»։ Մինչդեռ իսկական մեղավորներին պատժելը երկար ժամանակ կարող էր կանխել նման միջադեպերը։ Կասկածից դուրս է այն, որ կանցնի որոշ ժամանակ, եւ Բաքվի իշխանությունները նման դեպքերում այլեւս միջամտության հարցում անելիք չեն ունենա։ Հիմքն արդեն դրված է, թունավոր սերմերը՝ ցանված, «ռեզիդենտները»՝ տեղերում նշանակված. պատահական չէ, որ Ի.Ալիեւի դուստրը (որպես ընտանիքի ներկայացուցիչ) Ռուսաստանով մեկ անդադրում որոնում եւ բացահայտում է պոտենցիալ սադրիչներին։ Քսան տարի առաջ Հայաստանին շրջափակման, ցեղասպանության գործողությունների, հետո նաեւ՝ արյունալի պատերազմի տեսքով նետված մարտահրավերն այսօր ստացել է ուրիշ, բայց ոչ պակաս կործանարար ձեւեր։ Այդ մասին առաջին եւ ամենավտանգավոր ահազանգը հնչել էր Բուդապեշտում, բայց մենք դա մինչեւ վերջ այդպես էլ չհասկացանք։ Եվ շարունակում ենք չհասկանալ։ Հայկական պետությանն ուրիշ ի՞նչ ահազանգ է պետք, որպեսզի հասկանա հակամարտության ձեւերի, սահմանների եւ ծավալների հետեւանքների փոփոխության ամբողջ լրջությունը։ Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ «ԳԱ»-ի սեփ. թղթակիցը Մոսկվայում
- .
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Մայիսի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Զարմայրի Բաբուրյանին ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի ...ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.
ԱՊՀ երկրների շրջանակում սպառողական շուկայում գնաճի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ուկրաինայում: Այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով, այդ ցուցանիշը ...ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
.«ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Մեր տարածաշրջանի հետ այս կամ այն կերպ առնչվող միջազգային գործիչների հասցեին արված մեղադրանքները՝ ղարաբաղյան ...«ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ծնունդ կազմակերպությունների շարքում առաջիններից մեկն էր «Մայրություն» հիմնադրամը, որը հետագայում դարձավ հասարակական կազմակերպություն։ Հիմնադիրը բանաստեղծուհի Մարո ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
.
Երիտասարդ գրողների համահայկական խորհրդակցությունը, որը սովորաբար տեղի էր ունենում Ծաղկաձորում, այս անգամ անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԵՑ ԱՐՑԱԽ
.
ԼՂՀ նախագահի հրավերով այսօր երկօրյա այցով Ստեփանակերտ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցի գլխավոր նպատակը մասնակցությունն է Մայիսյան եռատոնի առթիվ կազմակերպվելիք միջոցառումներին։ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.
Թանկագին հայրենակիցներ Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար խորհրդանշական տոն է: Այսօր հերթական անգամ ազգովին ...ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
.
Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 17.00-ին Ստեփանակերտի կայազորային Սպայի տանը տեղի կունենա հանդիսավոր ժողով՝ նվիրված ԼՂՀ ՊԲ-ին, Շուշիի ազատագրման — Հաղթանակի օրվան։ ...«ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Արցախն ագրարային երկիր է, եւ նրա ապագա բարեկեցությունը մեծապես կախված է տնտեսության հենց այդ ոլորտի հաջող զարգացումից։ Շրջանում ինչպե՞ս են ընթանում գյուղատնտեսական աշխատանքները, ո՞րն է երկրի գյուղատնտեսության ...ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ` ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս տեղի ունեցած ուժեղ քամուց տուժել են թե՛ բնակչությունը, թե՛ պետական ենթակառուցվածքներին։ Վնասված էր նաեւ մայրաքաղաքի էներգահամակարգը, որի վերականգնման եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արցախէներգո» ...ԹՎԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵՆ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ` ԻՐԱԿԱՆ
ՄԱՌԼԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մեծ է Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի նշանակությունը, քանի որ այն հաղթանակ էր հանուն խաղաղության ու հանուն կյանքի գոյատեւման։ ...ԶՈՀՎԵՑ...ՀԱՂԹԱՆԱԿԱԾ
.
Կյանքում կա մի վեհ իրավունք՝ զոհվել հանուն հայրենիքի եւ վայրկենական մահդ դարձնել անմահություն։ Սա իրավունք է, որ հավասարապես տրված է բոլորին, սակայն շատ քչերն են օգտվում դրանից։ Մովսես Պետրոսյանը մեկն ...ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԴԱՐՁԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ
.
Ռուսաստանի Պետդուման այսօր հաստատեց երկրի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԳՆԱՃԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

