
Հրատարակված է Մայիս 07, 2008
ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է
- Համաձայն ժամանակացույցի, ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսատնտեսական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկումներ եղան 2007թ. բյուջեի կատարողականի մասին։ Սոցապ, առողջապահության, ԿԳ, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների, սպորտկոմիտեի, փախստականների, միգրացիայի եւ վերաբնակեցման վարչության, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ղեկավարները տեղեկատվություն ներկայացրին իրենց ոլորտներում ծախսված գումարների մասին։ Նախարարությունների մի մասի տեղեկատվությունը շատ ընդհանրական էր, եւ ինչպես նկատեց պատգամավոր Զ. Լազարյանը, տարեկան կատարողականի մասին հնարավոր չէ պատկերացում կազմել, որպեսզի համեմատական վերլուծություն կատարվի. ամփոփ թվերը ոչինչ չեն ասում։ Առաջարկություն եղավ, որ փաստաթուղթն այսուհետ կներկայացվի ավելի մանրամասն տեղեկություններով։ Եվ քանի որ ԿԳ նախարարության 2007թ. բյուջեի կատարողականը ներկայացվեց մանրամասն ու ըստ ենթածրագրերի, պատգամավորները հարցեր ուղղեցին նախարարության ներկայացուցչին։ Մասնավորապես, պատգամավոր Բ. Բախշիյանին հետաքրքրում էր նախադպրոցական հիմնարկների համար նախատեսված գումարների ոչ լրիվ ծախսումը։ Բացատրվեց, որ մանկապարտեզների բացումը կախված է շենքային վիճակից. երբ շենքը պատրաստ է լինում, այն ժամանակ էլ սկսվում է ֆինանսավորումը։ Պատգամավոր Ա. Ավանեսյանին մտահոգում էր ԱրՊՀ դասախոսների վիճակը՝ կապված ավագ դպրոցի ներդրման հետ, որի Ժամանակ պակասելու է համալսարանի ուսանողների քանակակազմը։ Ի՞նչ է լինելու այն դասախոսների վիճակը, որոնց աշխատավարձի մի մասը գոյանում է համալսարանի վճարովի համակարգից։ Հարցեր եղան նաեւ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցչին։ Ինչի՞ն են ուղղված պատմական հուշարձանների համար հատկացված գումարները՝ փլուզումից փրկելո՞ւն, հոգեւոր մշակութային կենտրոնի ստեղծմա՞նը, թե՞ զբոսաշրջության գրավիչ վայր դարձնելուն։ Արդյո՞ք, դրանց վերականգնման աշխատանքներն իրականացվում են մասնագետների կողմից, եւ հնարավո՞ր է մեծ տարածքի վրա իրոք պահպանում իրականացնել։ Սպորտկոմիտեի նախագահ Լ. Ղալայանի ելույթից հետո պատգամավոր Սամվել Հակոբյանը հարց ուղղեց նրան ֆեդերացիաների մասին, մասնավորապես՝ շախմատի։ Նա նշեց, որ արդեն 5-6 տարի է՝ ինքը շախմատի ֆեդերացիայի նախագահն է։ Լավ թե վատ՝ հարցի մի կողմն է։ Տարեկան մի քանի միլիոն դրամ է հատկացրել դրան։ Սակայն Երեւանից վերադառնալուց լսել է, որ ընտրել են ֆեդերացիայի նոր նախագահ։ Մի՞թե չէր կարելի նախապես իրեն տեղյակ պահել։ Ս.Հակոբյանը նաեւ նշեց, որ շախմատից բացի, ուրիշ մարզաձեւերի էլ է օգնում։ «Ես բարոյական իրավունք ունեմ այլեւս դա չանել։ Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ հնարավորություն եք տվել իմ գումարները պահել իմ գրպանում»,- ասաց նա։ Արպատ Ավանեսյանը, որը եղել է շախմատի ֆեդերացիայի առաջին նախագահը, հաստատեց, որ երբ ինքն էր ղեկավարում ֆեդերացիան, միջոցների կեսից ավելին հատկացնում էր Ս. Հակոբյանը։ Եվ ինքն առաջարկել է, որ ֆեդերացիայի նախագահն էլ լինի հենց նա։ Շախմատի ֆեդերացիան ստեղծվել է Արցախյան պատերազմից անմիջապես հետո, եւ մեծ է Ս. Հակոբյանի դերը նրա կայացման գործում. «Մի մարդ, որ այդքան տարի գումարներ է ներդրել շախմատի զարգացման համար (այդ ժամանակաընթացքում միայն երկու միջազգային մրցաշար է անցկացվել Արցախում), մի՞թե կարելի էր նման ձեւով վարվել նրա հետ»։ Սպորտկոմիտեի նախագահ Լ. Ղալայանը փորձում էր արդարանալ՝ ասելով, որ դա կատարվել է ֆեդերացիայի նախաձեռնությամբ, որը հասարակական կազմակերպություն է, եւ ինքը իրավունք չուներ նրան ուղղություն տալու։ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ղեկավարին հարց ուղղվեց խորհրդային տարիներից անհատական թոշակառուների մասին, որոնք դիմում են իրենց կարգավիճակը վերականգնելու հարցով։ Պարզաբանվեց, որ հիմնադրամն անհատական թոշակ է նշանակում՝ ելնելով ԼՂՀ նախագահի հրամանից։

- Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 07, 2008
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
Կառավարող կուսակցության վրա ճնշումն ավելի ու ավելի շոշափելի է դառնում։ Թուրքիայում սուր քաղաքական ճգնաժամը շարունակվում է եւ, ըստ երեւույթին, դեռ հեռու ...ՊԱՇՏՊԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՀԻՑ ՀԵՏՈ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Կրկին անդրադառնալով մարդու խախտված իրավունքների պաշտպանությանը վերաբերող թեմաներին՝ ընթերցողին ենք ներկայացնում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ուղղված հետեւյալ հարցերը, որոնք առնչվում ...ԽԱԼԽԻՆ ԳՈԼԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՎՍՏՐԻԱ
.
Այս լուսանկարը տպագրվել է ավելի քան վեց տասնամյակ առաջ՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր քաղաքական վարչության գրական-գեղարվեստական «Կրասնոֆլոտեց» հանդեսի ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՇՈՒՇԻՈՒՄ
.
Շուշիի շրջանի բնակիչներին բանկային ծառայությունների մատուցման ցածր տոկոսադրույք եւ գերազանց սպասարկում խոստացող «Արդշինինվեստբանկ»-ի Շուշիի մասնաճյուղը ...ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ մարտի 22-ին հանրապետության տարածքում ուժեղ քամու հետեւանքով խիստ վնասվել են բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի շենքերի, շինությունների տանիքներ։ ԼՂՀ նախագահի կարգադրությամբ ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ 2-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արդեն ավանդույթ է դարձել մայիսյան Եռատոնի նախօրյակին, ի թիվս այլ միջոցառումների, անցկացնել նաեւ դպրոցականների համահայկական բնագիտական օլիմպիադա։ Մասնակցում ...ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ...
.
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ Փոքր ազգերը պարտադրորեն առավել պիտի հայրենասեր լինեն, մենք՝ առավել, քան բոլորը, հայրենապաշտ պիտի լինենք: Գարեգին Նժդեհ Իմ ...ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Յուրաքանչյուր պատերազմում ի հայտ են գալիս վառ անհատականություններ, որոնք դառնում են այդ պատերազմի խորհրդանիշերը: Արցախյան պատերազմն այդ առումով, երեւի թե, ...ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ 4
Արդեն երկու տարի անընդմեջ՝ 2006 եւ 2007 թվականներին, գնդապետ Սեւակ Ղուկասյանի գլխավորած զորամասում են N միավորման, ՊԲ «Լավագույն ՊՇ» եւ ՊԲ ռազմական խորհրդի ...ԵՎՍ ՄԵԿ ՊԱՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆՎերջին տարիներին ունեցած հաջողությունները հիմք են տալիս ասելու, որ թենիսն այսօր Արցախում լավագույն արդյունքներ գրանցող մարզաձեւերից մեկն է։ Այս ժամանակահատվածում ...ԱԶԳԱՅԻՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.Հասարակական հանապազօրդ հոգսերն ու ազգային հիմնահարցերը սոսկ իշխանական կամ կառավարական մակարդակներում լուծվող խնդիրներ չեն։ Հաճախ դրանց լուծումն հնարավոր ...ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
Աշոտ Սարգսյան
Հոգեգալուստը եկեղեցու ամենանշանակալից տոներից է եւ խորհրդանշում է Ս. Երրորդության երրորդ անձի՝ Ս. Հոգու իջնելն աշակերտների վրա Վերնատանը՝ Քրիստոսի հարությունից հիսուն օր հետո։ «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, ...ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ԿՐԵՄԼՈՒՄ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
.
Դմիտրի Մեդվեդեւը այսօր Կրեմլում պաշտոնապես փոխարինեց Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը կայացավ կեսօրին: Հայտնի ...ԲՅՈՒՋԵ 2007-Ի ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ Մայիսի 5-ին, համաձայն 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակացույցի, կայացավ ԱԺ արտադրության ...ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Համաձայն ժամանակացույցի, ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսատնտեսական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկումներ եղան 2007թ. բյուջեի կատարողականի մասին։ ...«ՂԵԿԻ ԱՌՋԵՎ ՄԵՆՔ ՄԵԶ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ»
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Եռատոնին ընդառաջ Որ հասարակության խոցելի խավերը պետք է առավել չափով զգան պետության հոգատարությունը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է դեռ նախընտրական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՆՇՎԵՑ ԼՂՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 15- ԱՄՅԱԿԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

