
Հրատարակված է Մայիս 07, 2008
ԲՅՈՒՋԵ 2007-Ի ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ Մայիսի 5-ին, համաձայն 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակացույցի, կայացավ ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի եւ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ Բավական ներկայացուցչական կազմով էր նիստին ներկայացել նաեւ գործադիր իշխանությունը։ Քննարկմանը մասնակցում էին փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Ա. Ծատուրյանը, տնտեսական զարգացման, քաղաքաշինության նախարարները, պաշտոնատար այլ անձինք ։ «ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԳՐԵԹԵ 100%-ՈՎ, ԲԱՅՑ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՍ ԿԱՆ» Ֆինանսների փոխնախարար Ն. Բաղդասարյանի կողմից ներկայացված տվյալների առաջին խումբն անդրադառնում էր գյուղատնտեսությանն ու անտառային միջոցառումներին։ Ընդհանուր կատարողականը կազմել է մոտ 86%։ Ծրագրերի մեծ մասը կատարվել է ավելի քան 95%-ով։ Թերակատարումներ գրանցվել են հիմնականում երկու ոլորտում՝ անտառային միջոցառումներում եւ ջրային համակարգում նախատեսված աշխատանքներում։ Հիշյալ ոլորտներում կատարված (եւ չկատարված) աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներով հանդես եկավ գյուղատնտեսության նախարարը։ Նրա խոսքերով՝ ոլորտում որոշակի աշխատանքներ են կատարվել նաեւ արտաբյուջետային միջոցների հաշվին։ Մասնավորապես՝ Հադրութի շրջանում դաբաղ հիվանդության, հանրապետությունում խոզերի աֆրիկյան ժանտախտի համաճարակի դեմ պայքարի, հակահրդեհային եւ այլ միջոցառումներն իրականացվել են հենց արտաբյուջետային միջոցների հաշվին։ Հակահրդեհային եւ անտառային միջոցառումների իրականացման արդյունավետության առթիվ կասկած հայտնեց պատգամավոր Օլեգ րիգորյանը։ Նրա խոսքերով՝ կտրված մի թփի համար գյուղացին տուգանվում է, իսկ երբ հարյուրավոր հեկտարներով անտառ է հրդեհվում՝ ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ յուղնախարարը վստահեցրեց, որ կատարված աշխատանքներն, այնուամենայնիվ, որոշակի դրական տեղաշարժ են ապահովում։ Համենայն դեպս, 2007թ. հակահրդեհային միջոցառումների շնորհիվ ավելի փոքր կորուստներ են արձանագրվել, քան՝ 2006-ին։ Ասենք՝ հրդեհների թեման այդքանով չսահմանափակվեց։ Հաշվի առնելով այդ հարցի շուրջ օրենսդիրի ներկայացուցիչների հետքրքրությունը՝ գյուղնախարարը խոստացավ ամենասեղմ ժամկետներում նրանց ուշադրությանը ներկայացնել հիշյալ ոլորտում կատարված աշխատանքների մանրամասն բնութագիրը, որում ամենայն մանրամասնությամբ կներկայացվի, թե կոնկրետ ինչ աշխատանքներ են իրականացվել այդ նպատակով հատկացված 12 մլն դրամի շրջանակներում։ Պատգամավորի մյուս հարցը՝ գյուղական համայնքներին կից անտառների խնամքը հենց նույն համայնքներին հանձնարարելու կապակցությամբ, ենթադրում է նաեւ օրենսդիր դաշտում որոշակի փոփոխությունների իրականացում։ 2007թ. բյուջեն 230 մլն դրամով թերակատարել է ջրային տնտեսության պետական կոմիտեն։ Ֆինանսների փոխնախարարի խոսքերով՝ ֆինանսական խնդիրներ այդ հարցում չեն եղել։ Կոմիտեի պահպանման ծախսերում դեռեւս թափուր հաստիքների հետեւանքով առկա է որոշակի տնտեսում։ ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՆՈՐ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՄԲ Տնտեսական զարգացման նախարարության ձեւավորումից հետո բյուջեով նախատեսվել էր մոտ 33 մլն դրամ՝ 2007թ. 4-րդ եռամսյակում պահպանման ծախսերի համար։ Նշված գումարից ծախսվել է 20 մլն 275 հազար դրամ, կատարողականը կազմել է 61,7%։ Այստեղ եւս, թափուր հաստիքների առկայության պատճառով, զգալի տնտեսում է կատարվել աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հաշվին։ Զբսոսաշրջության աջակցության ծրագրերի կատարողականը կազմել է 67%։ 2007թ ՓՄՁ ոլորտի աջակցության ծրագրի համար հատկացվել էր 800 մլն, հիպոթեքային վարկավորման համար՝ 500 մլն դրամ։ Եթե առաջին ծրագրի շրջանակներում զգալի աշխատանքներ են տարվել, ապա հիպոթեքային վարկավորման ծրագիրը 2007-ին չի մեկնարկել, եւ ավելացված գումարները տեղափոխվել են 2008թ. բյուջե։ Տնտեսական զարգացման նախարարի խոսքերով՝ այդ ավելացումները լիովին հաշվի են առնված եւ ներառված 2008թ. նախատեսվող ծրագրերում։ Այս ոլորտի վերաբերյալ պատգամավորների բարձրացրած որոշ հարցեր օրվա թեման՝ 2007-ի պետբյուջեի կատարողականի քննարկումը շրջանցելով հանդերձ, շատերին հետաքրքրող ոլորտներ էին շոշափում։ Ասենք, ինչո՞ւ է այդքան դժվար ու բարդ վարկավորման գործընթացը՝ հատկապես գյուղատնտեսական ոլորտում։ Չհապաղեց նաեւ «հակահարձակումը», թե հենց նույն հիպոթեքային վարկավորման գործընթացը եւս բավական բարդ ու խճճված է։ Նման երեւույթները, պատգամավորների խոսքով, բավականին մեծ դժգոհություններ են առաջացնում պոտենցյալ վարկառուների շրջանում։ Ծրագրերի իրականացման եւ բյուջեի կատարողականի առումով 2007-ը բավականին հաջողված է եղել քաղաքաշինության նախարարության համար։ Համենայն դեպս, բյուջեի կատարողականի վերաբերյալ ֆինանսների փոխնախարարի կողմից ներկայացված թվերն այդ են վկայում։ 2007թ. ապարատի պահպանման համար նախատեսված է եղել մոտ 69,2 մլն դրամ, որից ծախսվել է շուրջ 63, 9 մլն դրամը (կատարողականը՝ 92,3%)։ Տնտեսումը կատարվել է հիմնականում աշխատավարձի մասով, իսկ մնացած հարցերում կատարողականը գրեթե 100% է։ 2007թ. պետբյուջեով քաղաքաշինության նախարարության միջոցով պետք է կատարվեր մոտ 7 մլրդ 859 մլն դրամի կապիտալ շինարարություն։ Փաստացի կատարողականը կազմել է մոտ 7 մլրդ 602 մլն դրամ։ Կատարված աշխանքների արդյունքների վերաբերյալ ֆինանսների եւ քաղաքաշինության նախարարությունների տվյալների փոքր տարբերությունները, քաղաքաշինության նախարարի հավաստմամբ, պայմանավորված են ավելի շատ տեխնիկական պատճառներով։ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ... Բավականին կարճ ու հստակ էր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2007թ. բյուջեի կատարման բնութագիրը։ Կոմիտեի կողմից իրականացվող 14 ծրագրերից մեկի կատարողականը կազմել է 81,4%, մյուսը՝ 90%, իսկ մնացած 12-ը՝ 100%, Կատարվել է 34 մլն դրամի տնտեսում, որը փոխանցվել է պետբյուջե։ Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության՝ 2007թ. բյուջեի կատարողականի քննարկումը դուրս եկավ զուտ ֆինանսական ոլորտից։ Թե՛ պատգամավորները, որոնց մի մասը տարբեր ժամանակահատվածներում ընդգրկված է եղել կառավարության մեջ, թե՛ ներկայիս կառավարության ներկայացուցիչները համամիտ էին, որ անհրաժեշտ է ավելի հետեւողական աշխատանքներ տանել՝ հանրապետությունում գիշատիչների բազմացումը վերահսկելու ուղղությամբ. ամեն տարի գիշատիչները զգալի վնաս են հասցնում հատկապես անասնապահներին։ Խնդրի լուծման համար մեծ միջոցներ չեն պահանջվում, բայց հարցը մնում է «անլուծելի»։ Ժամանակին փորձել են միջոցներ առանձնացնել այդ ծրագրի համար։ Մերժվել է։ «Կրկին փորձենք»,- առաջարկեցին օրենսդիր իշխանության ներկայացուցիչները։

- ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 07, 2008
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
Կառավարող կուսակցության վրա ճնշումն ավելի ու ավելի շոշափելի է դառնում։ Թուրքիայում սուր քաղաքական ճգնաժամը շարունակվում է եւ, ըստ երեւույթին, դեռ հեռու ...ՊԱՇՏՊԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՀԻՑ ՀԵՏՈ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Կրկին անդրադառնալով մարդու խախտված իրավունքների պաշտպանությանը վերաբերող թեմաներին՝ ընթերցողին ենք ներկայացնում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ուղղված հետեւյալ հարցերը, որոնք առնչվում ...ԽԱԼԽԻՆ ԳՈԼԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՎՍՏՐԻԱ
.
Այս լուսանկարը տպագրվել է ավելի քան վեց տասնամյակ առաջ՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր քաղաքական վարչության գրական-գեղարվեստական «Կրասնոֆլոտեց» հանդեսի ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՇՈՒՇԻՈՒՄ
.
Շուշիի շրջանի բնակիչներին բանկային ծառայությունների մատուցման ցածր տոկոսադրույք եւ գերազանց սպասարկում խոստացող «Արդշինինվեստբանկ»-ի Շուշիի մասնաճյուղը ...ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ մարտի 22-ին հանրապետության տարածքում ուժեղ քամու հետեւանքով խիստ վնասվել են բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի շենքերի, շինությունների տանիքներ։ ԼՂՀ նախագահի կարգադրությամբ ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ 2-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արդեն ավանդույթ է դարձել մայիսյան Եռատոնի նախօրյակին, ի թիվս այլ միջոցառումների, անցկացնել նաեւ դպրոցականների համահայկական բնագիտական օլիմպիադա։ Մասնակցում ...ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ...
.
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ Փոքր ազգերը պարտադրորեն առավել պիտի հայրենասեր լինեն, մենք՝ առավել, քան բոլորը, հայրենապաշտ պիտի լինենք: Գարեգին Նժդեհ Իմ ...ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Յուրաքանչյուր պատերազմում ի հայտ են գալիս վառ անհատականություններ, որոնք դառնում են այդ պատերազմի խորհրդանիշերը: Արցախյան պատերազմն այդ առումով, երեւի թե, ...ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ 4
Արդեն երկու տարի անընդմեջ՝ 2006 եւ 2007 թվականներին, գնդապետ Սեւակ Ղուկասյանի գլխավորած զորամասում են N միավորման, ՊԲ «Լավագույն ՊՇ» եւ ՊԲ ռազմական խորհրդի ...ԵՎՍ ՄԵԿ ՊԱՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆՎերջին տարիներին ունեցած հաջողությունները հիմք են տալիս ասելու, որ թենիսն այսօր Արցախում լավագույն արդյունքներ գրանցող մարզաձեւերից մեկն է։ Այս ժամանակահատվածում ...ԱԶԳԱՅԻՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.Հասարակական հանապազօրդ հոգսերն ու ազգային հիմնահարցերը սոսկ իշխանական կամ կառավարական մակարդակներում լուծվող խնդիրներ չեն։ Հաճախ դրանց լուծումն հնարավոր ...ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
Աշոտ Սարգսյան
Հոգեգալուստը եկեղեցու ամենանշանակալից տոներից է եւ խորհրդանշում է Ս. Երրորդության երրորդ անձի՝ Ս. Հոգու իջնելն աշակերտների վրա Վերնատանը՝ Քրիստոսի հարությունից հիսուն օր հետո։ «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, ...ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ԿՐԵՄԼՈՒՄ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
.
Դմիտրի Մեդվեդեւը այսօր Կրեմլում պաշտոնապես փոխարինեց Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը կայացավ կեսօրին: Հայտնի ...ԲՅՈՒՋԵ 2007-Ի ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ Մայիսի 5-ին, համաձայն 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակացույցի, կայացավ ԱԺ արտադրության ...ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Համաձայն ժամանակացույցի, ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսատնտեսական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկումներ եղան 2007թ. բյուջեի կատարողականի մասին։ ...«ՂԵԿԻ ԱՌՋԵՎ ՄԵՆՔ ՄԵԶ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ»
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Եռատոնին ընդառաջ Որ հասարակության խոցելի խավերը պետք է առավել չափով զգան պետության հոգատարությունը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է դեռ նախընտրական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

