
ԱԶԳԱՅԻՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Հասարակական հանապազօրդ հոգսերն ու ազգային հիմնահարցերը սոսկ իշխանական կամ կառավարական մակարդակներում լուծվող խնդիրներ չեն։ Հաճախ դրանց լուծումն հնարավոր է միայն ազգի ողջ գիտակցական եւ, ինչու չէ, նաեւ ենթագիտակցական ներուժն ի մի բերելու պարագայում։ Նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները Հայաստանում ստեղծեցին մի վիճակ, որից դուրս գալը, ըստ էության, նման համախմբում էր պահանջում։ Հարկ է նշել, որ մեզ հաջողվեց անցյալում թողնել «պայթյունավտանգ դրություն» արտահայտությունը։ Բայց պետական զարգացման ընթացքը դեռեւս հեռու է կատարելությունից։ Իսկ որքանո՞վ կարող է կամ թերեւս պարտավոր է միջամտել պետական քաղաքական գործընթացներին արվեստագետը։ Ի թիվս այլ հարցերի` նաեւ այս հարցը փորձենք պարզել Հովհաննես Շիրազի կրտսեր որդու` ՀՊՄՀ դասախոս, Հայաստանի նկարիչների միության անդամ Վանանդ Շիրազի հետ։ -Արվեստագետն առավել քան պարտավոր է իր քաղաքական հայացքներին տեր լինել, նա առավել պատասխանատու է ե՛ւ ժողովրդի, ե՛ւ ժամանակի առջեւ։ Իր քայլերով, իր գործերով, խոսքով, անելիքով, նաեւ ու հատկապես` արվեստով։ Հիշենք մեր մեծ նկարիչներին, Արշիլ որկի, Մարտիրոս Սարյան... իրենց առջեւ դրած գեղագիտական խնդիրներից զատ, նրանք առաջին հերթին ու մինչեւ ողնուծուծը հայ մարդիկ էին` իրենց կերպարով ու գործունեությամբ։ Ես համոզված եմ, որ, իհարկե, արվեստագետը թե՛ արվեստի, թե՛ պետականության մեջ պետք է ունենա իր տեղն ու դերը, եւ պատվով տեր լինի իր անելիքին։ Դա շատ կարեւոր է։ Չնայած ժամանակակից արվեստագետների մի ստվար խմբի մեջ այն մտայնությունն է իշխում, թե ինչքան հեռու լինեն ազգայինից, այնքան մոտենում են եվրոպական, համամարդկային արժեքներին։ Բայց դա սխալ, քաղքենի տեսակետ է, որ մակերեսային է եւ խորքային հիմնավորում չունի։ Ինչ-որ մոդեռնիստներ ազգայինը շփոթում են գավառականի հետ, դա անգրագիտության եւ սեփական ազգային արժեքները չճանաչելու հետեւանք է։ - Ինչպե՞ս կբնորոշեք հետընտրական Հայաստանի գարնանային իրավիճակն ընդհանրապես։ - Ծանր եւ ողբերգական էր այդ ամենը։ Առաջին եղբայրասպան բախումն անկախ Հայաստանի պատմության մեջ: Հերթական անգամ հայը հայի վրա ձեռք բարձրացրեց արտաքին ուժերի հրահրումով եւ իմ կարծիքով` կատարվեց, թերեւս, ամենամեծ հանցագործություններից մեկը` հայ ժողովրդի, հայոց պատմության նկատմամբ։ Իհարկե, ամեն ինչ նախագծված, նախապատրաստված էր հայտնի ընդդիմադիր ուժերի ու գործիչների կողմից, համապատասխանորեն ուղղորդված, եւ հենց այնպես չեղավ։ - Այդ համապատկերում ստեղծված հասարակական հարաբերությունների ու ներազգային արդի վիճակի գնահատականը` Ձեր հայացքով։ - Այսօր վտանգավոր վիճակում է ազգը, պետությունը, պետականությունն ընդհանրապես։ Ներքին բախումները անկայուն ու հիվանդագին մթնոլորտ ստեղծեցին, որից միակ ելքը ժողովրդի սթափ ու գիտակից հայացքն է այս ամենին։ Ոչ թե առօրյա հոգսերի տրամաբանությունը, այլ պատմական այս ժամանակահատվածը ճիշտ գնահատելու եւ իր հետագա քայլերն ազգի շահերից բխեցնելու սկզբունքը պետք է ուղղորդի այդ հայացքը։ Ժողովուրդը պետք է կարողանա հեռու մնալ պրովոկացիաներից, արտաքին հրահրումներից, նեղ անձնական կամ այլ երկրների ցուցումներն ու ուրիշի շահերը հետապնդող գործողություներից։ - Ինչպիսի՞ն են հեռանկարներն այդ ւղղությամբ։ Նորաստեղծ կառավարությունը, իշխանությունները որքանո՞վ են ի զորու պետության զարգացումը բնականոն հունի մեջ վերադարձնել։ - Ես կարծում եմ, որ հանրապետության նախագահը եւ նրա իշխանության հովանու ներքո կուսակցությունների միջեւ ստեղծված դաշինքային փոխհամաձայնությունը կարող են ժողովրդի կենսամակարդակն ու ազգային-պետական զարգացումներն ուղղորդել այնպիսի հունով, որ հնարավորինս զերծ լինի սխալներից։ Կոալիցիայի մեջ ընդգրկված են ոչ միատարր, նույնիսկ հակամետ գաղափարներ ունեցող կուսակցություններ, եւ անշուշտ մեկը մյուսին կկանխի, կվերահսկի մյուսի գործողությունները։ Էլ ավելի հուսադրող է այն, որ կառավարության եւ կոալիցիայի մեջ ընդգրկված են այնպիսի ուժեր, որոնց շնորհիվ այսօր ունենք Հայաստանի եւ Արցախի անկախ, ինքնիշխան ու արժանապատիվ գոյության փաստը։ Նրանք արյուն են տվել այդ արժեքների համար եւ հեշտությամբ չեն թողնի դրանք, ի տարբերություն մյուսների, որոնք պատրաստ էին զիջումների եւ փաստորեն հենց սկզբից պարտվողական միտումներ ունեին։ Դա Հայաստանը կտաներ ստույգ կործանման։ Իսկ նրանք, ովքեր արյուն են տվել, գիտեն` ինչպես կազմակերպել, որ չպարտվենք։ - Հերթական ապրիլի 24-ին մարդկային հոսանքը ձգվում էր դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին։ Բայց այս անգամ փորձ արվեց քաղաքական այլեւայլ երանգավորումներ հաղորդել այդ երթին։ Ինչպիսի՞ն են Ձեր դիտարկումները` նաեւ որպես Հովհաննես Շիրազի որդու։ - Դեռ 30-ական թվականներից ինքն էր ցեղասպանության ցավի ջահակիրն ու կրողը։ Հետո այդ ճամփաներով սկսեցին քայլել շատերը, բայց ժողովրդի հիշողության մեջ նա էր այդ ցավի կրողը, ու հատկապես ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում զանգվածային գործողությունները կանխելու համար հաճախ էին հայրիկին մեկուսացնում։ Տնային կալանքը հատկապես այդ օրերին միշտ կար։ Հիշում եմ, մի անգամ նույնիսկ այդ օրն ինձ առեւանգեցին ու մի օր պահեցին` հայրիկի ուշադրությունը շեղելու համար։ Հիմա պարզապես ճիշտ չեմ համարում, որ այդ օրը շահարկվում է քաղաքական նպատակների միտումով։ Դա մեզ պատիվ չի բերում։ Նեղ քաղաքական շահը գերադասել ոչ միայն ազգային շահից, այլեւ ազգային ցավի՞ց... Թերեւս շատ լավ մտածված, բայց ներսից տուն քանդող ծրագիր է, որը պարզապես ամոթալի երեւույթ էր, եւ անհրաժեշտ էր բացառել մեր իրականության մեջ։ - Եվ էլի մի հայացք` մշակույթին. ո՞րն է այսօր արվեստագետի առջեւ ծառացած թիվ 1 խնդիրը, եւ ինչպե՞ս եք տեսնում այդ խնդրի լուծման հնարավոր տարբերակը։ - Ոչ միայն արվեստագետի, այլեւ ազգի առաջնահերթ խնդիրներից է պետական քաղաքականությունը մշակութային կյանքի դրսեւորումների վերաբերյալ։ ՀՀ քաղաքացին, որպես հարկատու, իրավունք ունի որակյալ կշիռ ու արժեք ունեցող մշակութային արժեքներ պահանջել եւ ստանալ, լինի դա հեռուստատեսային թե հուշարձանային արվեստ, գեղարվեստական ֆիլմ, հեռուստահաղորդում, երգ, քանդակ, վեպ կամ մի այլ բան։ Կարծում եմ` պետք է բացառել գեղարվեստական ցածրարժեքությունների գովազդումն ու տարածումը, եւ վերականգնել մեր ազգային իրական արժեքների նկատմամբ արժանի վերաբերմունքը։ Դա հնարավոր է միայն համապատասխան ազգային ծրագիր ունենալու դեպքում, ինչը, ոչ միայն հնարավոր, այլեւ տեսանելի է, եթե ազգը կարողանում է ինքն իրեն ճանաչել։ Զրույցը` ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ
- .
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
Կառավարող կուսակցության վրա ճնշումն ավելի ու ավելի շոշափելի է դառնում։ Թուրքիայում սուր քաղաքական ճգնաժամը շարունակվում է եւ, ըստ երեւույթին, դեռ հեռու ...ՊԱՇՏՊԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՀԻՑ ՀԵՏՈ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Կրկին անդրադառնալով մարդու խախտված իրավունքների պաշտպանությանը վերաբերող թեմաներին՝ ընթերցողին ենք ներկայացնում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ուղղված հետեւյալ հարցերը, որոնք առնչվում ...ԽԱԼԽԻՆ ԳՈԼԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՎՍՏՐԻԱ
.
Այս լուսանկարը տպագրվել է ավելի քան վեց տասնամյակ առաջ՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր քաղաքական վարչության գրական-գեղարվեստական «Կրասնոֆլոտեց» հանդեսի ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՇՈՒՇԻՈՒՄ
.
Շուշիի շրջանի բնակիչներին բանկային ծառայությունների մատուցման ցածր տոկոսադրույք եւ գերազանց սպասարկում խոստացող «Արդշինինվեստբանկ»-ի Շուշիի մասնաճյուղը ...ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ մարտի 22-ին հանրապետության տարածքում ուժեղ քամու հետեւանքով խիստ վնասվել են բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի շենքերի, շինությունների տանիքներ։ ԼՂՀ նախագահի կարգադրությամբ ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ 2-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արդեն ավանդույթ է դարձել մայիսյան Եռատոնի նախօրյակին, ի թիվս այլ միջոցառումների, անցկացնել նաեւ դպրոցականների համահայկական բնագիտական օլիմպիադա։ Մասնակցում ...ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ...
.
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ Փոքր ազգերը պարտադրորեն առավել պիտի հայրենասեր լինեն, մենք՝ առավել, քան բոլորը, հայրենապաշտ պիտի լինենք: Գարեգին Նժդեհ Իմ ...ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Յուրաքանչյուր պատերազմում ի հայտ են գալիս վառ անհատականություններ, որոնք դառնում են այդ պատերազմի խորհրդանիշերը: Արցախյան պատերազմն այդ առումով, երեւի թե, ...ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ 4
Արդեն երկու տարի անընդմեջ՝ 2006 եւ 2007 թվականներին, գնդապետ Սեւակ Ղուկասյանի գլխավորած զորամասում են N միավորման, ՊԲ «Լավագույն ՊՇ» եւ ՊԲ ռազմական խորհրդի ...ԵՎՍ ՄԵԿ ՊԱՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆՎերջին տարիներին ունեցած հաջողությունները հիմք են տալիս ասելու, որ թենիսն այսօր Արցախում լավագույն արդյունքներ գրանցող մարզաձեւերից մեկն է։ Այս ժամանակահատվածում ...ԱԶԳԱՅԻՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.Հասարակական հանապազօրդ հոգսերն ու ազգային հիմնահարցերը սոսկ իշխանական կամ կառավարական մակարդակներում լուծվող խնդիրներ չեն։ Հաճախ դրանց լուծումն հնարավոր ...ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
Աշոտ Սարգսյան
Հոգեգալուստը եկեղեցու ամենանշանակալից տոներից է եւ խորհրդանշում է Ս. Երրորդության երրորդ անձի՝ Ս. Հոգու իջնելն աշակերտների վրա Վերնատանը՝ Քրիստոսի հարությունից հիսուն օր հետո։ «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, ...ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ԿՐԵՄԼՈՒՄ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
.
Դմիտրի Մեդվեդեւը այսօր Կրեմլում պաշտոնապես փոխարինեց Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը կայացավ կեսօրին: Հայտնի ...ԲՅՈՒՋԵ 2007-Ի ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ Մայիսի 5-ին, համաձայն 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակացույցի, կայացավ ԱԺ արտադրության ...ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Համաձայն ժամանակացույցի, ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսատնտեսական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկումներ եղան 2007թ. բյուջեի կատարողականի մասին։ ...«ՂԵԿԻ ԱՌՋԵՎ ՄԵՆՔ ՄԵԶ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ»
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Եռատոնին ընդառաջ Որ հասարակության խոցելի խավերը պետք է առավել չափով զգան պետության հոգատարությունը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է դեռ նախընտրական ...
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

