
Հրատարակված է Մայիս 07, 2008
ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
- Յուրաքանչյուր պատերազմում ի հայտ են գալիս վառ անհատականություններ, որոնք դառնում են այդ պատերազմի խորհրդանիշերը: Արցախյան պատերազմն այդ առումով, երեւի թե, առավել է: Վառ անունների հետ մեկտեղ մենք ունեցել ենք գուցե ոչ այնքան վառ, սակայն՝ ոչ պակաս հերոսական անհատներ: Ամեն գյուղ, ամեն տեղանք լիովին ու արդարացիորեն հպարտանում է խորհրդանիշ դարձած իր անկրկնելի անհատներով։ Այդպիսի հերոսական, բայց եւ շատ համեստ մարդ է Գայանե Առուստամյանը, որին ճանաչողները լիովին կհամաձայնեն այս մտքի հետ: Նրա անունը տալիս «հերոսություն» բառին բնորոշ վառ խորհրդանիշեր երեւակայությանդ մեջ չեն ուրվագծվում, թեկուզեւ նրա անցած պատերազմական ճանապարհը լի է համարձակ, վառ ու հերոսական արարքներով: Առաջին իսկ օրվանից Գայանեն Շարժման եռանդուն մասնակիցն է դառնում՝ ցանկանալով ցուցաբերել գործնական օգնություն: Փնտրողը գտնում է: Եվ Գայանեն ամբողջ եռանդով ընդգրկվում է «Ամարաս» բարեգործական ընկերության գործունեության մեջ՝ իր վրա վերցնելով նաեւ ամենագորշ՝ թղթաբանական գործը: Ինչ-ինչ պատճառներով ժամանակի ընթացքում նա հեռանում է այդ ընկերություննից եւ 1989թ. դեկտեմբերին ընդգրկվում Շարժումը համակարգող կապավորների խմբում: Երբ Բերդաձորի ենթաշրջանում Բերդաձոր-Գորիս-Ստեփանակերտ ռադիոհեռախոսակապ ապահովող եւս մի կապավորի անհրաժեշտություն եղավ, Գայանեն տվեց իր համաձայնությունը` գիտակցելով, թե ինչով է փոխարինվում քաղաքային կյանքը, գումարած՝ Շուշվա բանտում հայտնվելու վտանգը: Բայց դրանք մղվեցին երկրորդ պլան, քանի որ կար Բերդաձորի՝ ռազմավարական նշանակություն հասկացողությունը: Գայանեի մեկնումից հետո հաջողվեց շուրջօրյա հերթապահություն սահմանել ավտոմատ հեռախոսակայանում, քանի որ երեք կապավոր այնտեղ արդեն աշխատում էին: Նրանց աշխատանքի շնորհիվ անխափան գործում էր կապը Ստեփանակերտի եւ Երեւանի հետ: Նշենք, որ այդ ժամանակ կամավորական ջոկատներ էին գործում Բերդաձորում, եւ այդ կամավորականներից ամեն մեկն ընդգծված անհատ էր, անձնուրաց հայրենասեր, որոնց գալով բարձրացավ գյուղացիների ոգին, Ստեփանակերտն էլ մշտական ուշադրության կենտրոնում էր պահում բերդաձորցիների խնդիրները, եւ նրանք ամրապնդվեցին, ու կյանքն աստիճանաբար մտավ հունի մեջ: Բայց արդեն 1991-ի սկզբներից զգացվում էր, որ Բերդաձորի շուրջը սեղմվում է օղակը, հաճախակի էին դառնում ամենատարբեր ստուգումները անձնագրային ռեժիմ անվան տակ: Մայիսի կեսերին ազերի օմօնականները եւ ռուս զինվորները եկան գյուղ՝ իբր տեղի բնակիչների փաստաթղթերը ստուգելու, ինչպես հաճախ էր պատահում, սակայն այս անգամ ձերբակալեցին գյուղի բոլոր տղամարդկանց եւ իրենց պահակակետը տեղադրեցին գյուղում։ Շուտով պարզվեց, որ ծրագիր կա՝ ահաբեկելով դատարկել գյուղը: Գայանեն, արհամարհելով բռնվելու վտանգը, մի կերպ կապվում է Ստեփանակերտի հետ, ահազանգում: Շուտով Ստեփանակերտից օգնություն է հասնում, եւ դրությունը փրկվում է: Սակայն ազերիները չեն հանգստանում. մի քանի հոգու խոշտանգելով՝ իմանում են Շարժման տեղական գործիչների անունները: Բերդաձորը նորից է շրջապատվում: Պահանջում են Շարժման առաջնորդներից Ժաննա Գալստյանին, որն այդ ժամանակ Բերդաձորում էր: Ժաննան, մտածելով, որ իր պատճառով կարող են բնակչությանը վնաս պատճառել, ինքնակամ հանձնվում է: Երբ պատրաստվում են զրահամեքենայով նրան տանել գյուղից, Գայանեն ցատկում է մեքենայի մեջ եւ, արհամարհելով ձերբակալվելու եւ Շուշվա բանտ տեղափոխվելու վտանգը, Ժաննայի հետ գալիս է մինչեւ Ստեփանակերտ: Քանի որ ձերբակալման հրամանը կար միայն Ժաննայի ազգանունով, Գայանեն կարողանում է ազատվել եւ Ժ. Գալստյանի ձերբակալելու լուրը հասցնել Շարժման ղեկավարներին, որոնք էլ կազմակերպում են Ժաննայի փախուստը: Գայանեն անմիջապես վերադառնում է Բերդաձոր՝ շարունակելու իր գործը։ Բերդաձորի անկման վերջին երեք օրերն էին։ Հասցրին հեռախոսակայանից մալուխը ձգել մինչեւ աղջկա տունը, եւ նա օմօնի քթի տակ աշխատում էր՝ պահանջելով ուղղաթիռ ուղարկել երկունքի ցավերով բռնված կնոջ համար. այդ ուղղաթիռով մեծ թվով մայրեր ու երեխաներ տեղափոխվեցին, բայց… ոչ նա: Թվում էր՝ եկել է վերջը, որովհետեւ օմօնն, ինչ-որ բան զգալով, սկսել էր կրակի տակ առնել հեռախոսակայանը: Հօդս ցնդեց ուղղաթիռով այդտեղից դուրս գալու հույսը. առջեւում ուրվագծվում էին գերության տանջալից օրերը։ Հուրախություն Գայանեի ու շատ-շատերի, երկնքում երեւաց վերջին ուղղաթիռը: Նրան հաջողվեց այդ դժոխքից դուրս պրծնել՝ իրեն ձեւացնելով երեխայի մայր: Երկար ժամանակ Գայանեն ստիպված է լինում թաքնվել ռուսներից, բայց Արցախից չի մեկնում՝ չնայած հարազատների խնդրանքին: 1991թ. սեպտեմբերից նա աշխատանքի է անցնում նոր կազմակերպվող պաշտպանական ուժերի կապի կենտրոնում: 1992թ., երբ Արցախը գտնվում էր ռազմական դժվարին պայմաններում, որոշվեց ստեղծել կանանց գումարտակ: Գայանեն չէր կարող չարձագանքել: Սկսվեցին ուսումնամարզական պարապմունքները: Իրավիճակը բարդանում է, եւ Գայանեն մեկնում է ռազմի դաշտ՝ ասելով, որ տղաներն այնտեղ զոհվում են, իսկ իրենք իզուր ժամանակ են կորցնում: Հետո, երբ կազմավորվեց կանանց վաշտը, որի գործունեությունը հիմնականում ծավալվում էր բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ, նրանց միացավ եւ Գայանեն: Կանանց վաշտի զիվորներից Մարգարիտա Թառանյանի օրագրի գրառումների մի հատվածը եւս մեկ անգամ ընդգծում է Գայանեի անձնվեր վարքագիծը. «Տեսողությունը գիշերով լավ չէր, տանջվում էր: Երբ ասում էինք՝ մի՛ արի, վիրավորվում էր: Գիշերները տեղաշարժերի ժամանակ չէր կարողանում քայլել, բայց գալիս էր: Անվախ էր, սիրված բոլորի կողմից, շատ ուշադիր բոլորի հանդեպ, առավել եւս՝ վիրավորների: Միշտ հայտնվում էր առաջին գծում եւ վիրավորներին օգնություն էր ցույց տալիս՝ չնայելով, որ գտնվում է թուրքերի աչքի առաջ: Այդ ամենից դրական լիցք էր հաղորդում բոլորին»: Առջեւում մեծ փորձություն էր սպասվում. 1993թ. կամավորական մի ջոկատ, որն օգնում էր Արցախի զինված ջոկատներին, Թազաքենդում (Բերձորի շրջան) թուրքերի կողմից հարձակման է ենթարկվում, շատ վիրավորներ ունենում եւ օգնություն խնդրում: Մի քանի զինվորների հետ Գայանեն շտապում է օգնության: Վիրավորներին հարկավոր էր հասցնել Երեւան-Ստեփանակերտ մայրուղի: Դժվարանցանելի լեռնային ճանապարհներ էին՝ ծածկված ձյան խոր շերտով: Սառնամանիքից շունչները կտրվում էր: Շարժվում էին՝ մեծ ճիգ գործադրելով. կանգ առնելը հղի էր ցրտահարվելու վտանգով: 24 ժամ շարունակ քայլեցին՝ մինչեւ տեղ հասան: Սա հերթական փորձությունն էր, որ նա դարձյալ տարավ հերոսաբար: Մինչեւ պատերազմի վերջը եւ մի տարի էլ անց Գայանեն ծառայում էր ԼՂՀ պաշտպանության բանակում՝ անցնելով բոլոր մարտական ուղիներով եւ փորձություններով: Երբ նրան հարցրի, թե ինչ է պատերազմը, այսպես պատասխանեց. - Պատերազմն այն է, երբ մի ակնթարթում ապրում ես մի քանի տարբեր կյանք, պատերազմն այն է, երբ մի աբողջ կյանք խտացնում-տեղավորում ես մի ակնթարթում... Պատերազմը..., այն անհնար է նկարագրել բառերով: Ընկալելու համար հարկավոր է ապրել այն:

- ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 07, 2008
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
Կառավարող կուսակցության վրա ճնշումն ավելի ու ավելի շոշափելի է դառնում։ Թուրքիայում սուր քաղաքական ճգնաժամը շարունակվում է եւ, ըստ երեւույթին, դեռ հեռու ...ՊԱՇՏՊԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՀԻՑ ՀԵՏՈ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Կրկին անդրադառնալով մարդու խախտված իրավունքների պաշտպանությանը վերաբերող թեմաներին՝ ընթերցողին ենք ներկայացնում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ուղղված հետեւյալ հարցերը, որոնք առնչվում ...ԽԱԼԽԻՆ ԳՈԼԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՎՍՏՐԻԱ
.
Այս լուսանկարը տպագրվել է ավելի քան վեց տասնամյակ առաջ՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր քաղաքական վարչության գրական-գեղարվեստական «Կրասնոֆլոտեց» հանդեսի ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՇՈՒՇԻՈՒՄ
.
Շուշիի շրջանի բնակիչներին բանկային ծառայությունների մատուցման ցածր տոկոսադրույք եւ գերազանց սպասարկում խոստացող «Արդշինինվեստբանկ»-ի Շուշիի մասնաճյուղը ...ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ մարտի 22-ին հանրապետության տարածքում ուժեղ քամու հետեւանքով խիստ վնասվել են բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի շենքերի, շինությունների տանիքներ։ ԼՂՀ նախագահի կարգադրությամբ ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ 2-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արդեն ավանդույթ է դարձել մայիսյան Եռատոնի նախօրյակին, ի թիվս այլ միջոցառումների, անցկացնել նաեւ դպրոցականների համահայկական բնագիտական օլիմպիադա։ Մասնակցում ...ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ...
.
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ Փոքր ազգերը պարտադրորեն առավել պիտի հայրենասեր լինեն, մենք՝ առավել, քան բոլորը, հայրենապաշտ պիտի լինենք: Գարեգին Նժդեհ Իմ ...ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Յուրաքանչյուր պատերազմում ի հայտ են գալիս վառ անհատականություններ, որոնք դառնում են այդ պատերազմի խորհրդանիշերը: Արցախյան պատերազմն այդ առումով, երեւի թե, ...ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ 4
Արդեն երկու տարի անընդմեջ՝ 2006 եւ 2007 թվականներին, գնդապետ Սեւակ Ղուկասյանի գլխավորած զորամասում են N միավորման, ՊԲ «Լավագույն ՊՇ» եւ ՊԲ ռազմական խորհրդի ...ԵՎՍ ՄԵԿ ՊԱՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆՎերջին տարիներին ունեցած հաջողությունները հիմք են տալիս ասելու, որ թենիսն այսօր Արցախում լավագույն արդյունքներ գրանցող մարզաձեւերից մեկն է։ Այս ժամանակահատվածում ...ԱԶԳԱՅԻՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.Հասարակական հանապազօրդ հոգսերն ու ազգային հիմնահարցերը սոսկ իշխանական կամ կառավարական մակարդակներում լուծվող խնդիրներ չեն։ Հաճախ դրանց լուծումն հնարավոր ...ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
Աշոտ Սարգսյան
Հոգեգալուստը եկեղեցու ամենանշանակալից տոներից է եւ խորհրդանշում է Ս. Երրորդության երրորդ անձի՝ Ս. Հոգու իջնելն աշակերտների վրա Վերնատանը՝ Քրիստոսի հարությունից հիսուն օր հետո։ «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, ...ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ԿՐԵՄԼՈՒՄ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
.
Դմիտրի Մեդվեդեւը այսօր Կրեմլում պաշտոնապես փոխարինեց Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը կայացավ կեսօրին: Հայտնի ...ԲՅՈՒՋԵ 2007-Ի ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ Մայիսի 5-ին, համաձայն 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակացույցի, կայացավ ԱԺ արտադրության ...ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Համաձայն ժամանակացույցի, ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսատնտեսական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկումներ եղան 2007թ. բյուջեի կատարողականի մասին։ ...«ՂԵԿԻ ԱՌՋԵՎ ՄԵՆՔ ՄԵԶ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ»
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Եռատոնին ընդառաջ Որ հասարակության խոցելի խավերը պետք է առավել չափով զգան պետության հոգատարությունը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է դեռ նախընտրական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉՊԵՏՔ Է ԿՑՈՐԴ ԼԻՆԻ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
.ՕՐՏԵԳԱ-Ի-ԳԱՍՏԵՐ /125-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ/
.ՊՈՒՏԻՆԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹԸ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.«ԵՍ ԵԼ ԵՄ ՀԱՅ»
.ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվություն
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

