
Հրատարակված է Մայիս 07, 2008
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ...
- ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ Փոքր ազգերը պարտադրորեն առավել պիտի հայրենասեր լինեն, մենք՝ առավել, քան բոլորը, հայրենապաշտ պիտի լինենք: Գարեգին Նժդեհ Իմ սուրբ հայրենիք, մշուշապատ անցյալից ժառանգած արփիագեղ ու եդեմային մի պարտեզ ես դու: Հայրենիք իմ, Արցախ, դու շրջապատված երկնառաք, վեհապանծ ու հպարտ լեռներով, անամպ ու պարզկա երկնքում սավառնող արծիվների հանգրվանն ես: Իմ վեհաշուք հայրենիք, քո պապենական ու հնամյա հողը սնուցում են ականակիտ ու քչքչան քո գետերը: Ու քո բերքատու այգիները լցվում են մեղրածոր մրգերով: Բայց մոլեգնեց քո անամպ երկինքը, ս— ձյութով պատվեց ու կատաղորեն ցած հորդեց` կարկտածեծ անելով գեղատեսիլ Մարտակերտը, անառիկ Շուշին, չքնաղ Մարտունին, պատմական Շահումյանը, հիասքանչ Հադրութը, բերդ-ամրոց Ասկերանը... Ճղակոտոր եղան քո մետաքսազգեստ թթենիները, վշտից կռացան քո որթատունկերը: Սպիացած վերքիցդ նորից արյուն հոսեց, մշտաբորբոք էր քո ցավը: Հալածվում էիր, իմ փառահեղ հայրենիք: Իմ սուրբ բնօրրան, մասնատում էին քեզ, ստիպում մոռանալ քո ոսկեղենիկ այբուբենը, հազարագանձ հայոց լեզուդ, մոռանալ հավատդ: Ոչնչացնում էին քո սրբությունները` խաչքարերդ ու վանքերդ, քո պատմությունը: Ոչ, քո լեռների գրկում առնականացած, անձնուրաց որդիքդ ոտքի ելան, արհամարհեցին ցավն ու մահը, որ պաշտպանեն սրբազան հայրենիքը: Իմ հայրենիք, ինչպիսի դժոխային տարիներ տեսար: Անխնա հրետակոծվում էին քո գեղեցիկ քաղաքներն ու գյուղերը: Տեղահանվեց դարձյալ Հայկի մի սերունդ, բեկորվեց, ծվատվեց...Եվ դա նորից թուրք հրոսակի գործն էր: Քաջ որդիներդ պաշտպանեցին քո հող-սրբությունը, նրանք ընկան` գրկելով քո արնաշաղախ հողը: Նրանք ընկան` չխնայելով ամենաթանկը՝ կյանքը: Քանի՜-քանի հերոս որդիներ դու կորցրիր, քանի՜-քանի մանուկ որբացավ, քանի՜-քանի մայրեր մի գիշերում ծերացան: Ծով էր հայոց վիշտը ու անհատակ, խոր, բայց միահամուռ էր պայքարը: Քո ժողովուրդը հայրենասեր է ու հայրենապաշտ, թվով քիչ, սակայն հայ` անկոտրում ու տոկուն: Եվ դիմացավ իմ Արցախ աշխարհը, կրծքով պաշտպանեց հողը հայրենի: Հերոս ժողովրդի նահատակ որդիներ, ձեր անունները կհիշվեն դարեդար: Մեզ չեն կարող ծնկի բերել, Մնայուն ես, միշտ կանգուն ես, Իմ Արցախ, Դու քաջերի բնաշխարհիկ Արծվաբույն ես, Հին Արցախ... Լռեցին թնդանոթները, էլ չեն պայթում արկերը, էլ չեն հրթիռակոծվում մեր քաղաքները: Հրադադար է: Եվ արցախցին մտահոգված է նորից շենացնել, նորից ծաղկաբույլով լցնել իր պարտեզը, որ Արցախի նորածին մանուկները չշնչեն վառոդի հոտը: Ու փլատակներից վեր են բարձրանում գեղեցիկ շենքերը, լուսավոր դպրոցները, մանկապարտեզները... Մենք` Արցախ աշխարհի զավակներս, մի մասնիկն ենք արցախյան շարժման ու գոյամարտի: Մեր զոհերի, մեր ավագների խիզախությունը մեզ համար օրինակ է ծառայում: Եվ մեր նահատակների արյունով երդվում ենք ամուր պահել արյան գնով ձեռք բերված մեր անկախությունը, երդվում ենք իրագործել մեր պապերի ու հայրերի տենչագին երազանքը` Արցախը մայր Հայաստանին վերամիավորելը: Մեր հայրենիքը մե՛նք պիտի պաշտպանենք: Բիբլիական իմ հող, հայրենի երկիր, իմ երազների լույս-հեռուներում ես տեսնում եմ քո վառ գալիքը: Ես տեսնում եմ քո ոսկեդեղին արտերի խաղաղ ծփանքը, ես լսում եմ քո Թարթառի ու Խաչենի անուշ կարկաչը, ես ունկնդրում եմ քո ծիածանաթ— հավքերի հոգեզմայլ ճռվողյունը, քիմքս խտղտացնում է քո հազարաթույր ծաղիկների անուշ բուրմունքը... Ես տեսնում եմ դպրոց շտապող փոքրիկ Բեկորին, Ավոյին... Ես զգում եմ քո բիլ երկնակամարում շողացող արեգակի դեղձան վարսերի ջերմությունը... Ես տեսնում եմ միավորված ու խաղաղ մի հայ ժողովուրդ` ճերմակափառ Մասիսի խրոխտ հովանու ներքո... ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ Ստեփանակերտի N 2 միջն. դպրոցի 9-րդ «գ» դասարանի աշակերտուհի ԱՎԱԳՆԵՐԻ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵԶ ՀԱՄԱՐ ՕՐԻՆԱԿ Արեւն ինձ ժպտաց արցախական ժպիտով, եւ քայլերս ակամայից տարան իմ երկրորդ տունը` դպրոց: -Ողջո՜ւյն, Բեկոր, ողջո՜ւյն, տղաներ: Ես ձեզ իմ երկրի արեւի ջերմությունն եմ բերել, ձեր հաղթանակի բերկրանքն եմ բերել, ձեր փրկած սերունդն եմ ես, տղաներ: Լցվել է սիրտս անափ երջանկությունից ու հուզմունքից: Ընդհամենը չորս ամիս է մնացել ավարտեմ քո անունը կրող դպրոցը, բեկորվա՜ծ Բեկոր: Ուզում եմ բացել սիրտս Ձեր առաջ: Միշտ ցանկացել եմ գտնել Ձեր հերոսության ակունքները եւ իմանալ, թե որտեղից է սկսվում հայրենասիրությունը: Հանդիպել եմ քո ներողամիտ ժպիտին, եւ ամեն ինչ պարզ է դարձել ինձ համար. հայրենասիրությունը ներարկվում է իմ արմատների, արյան, հոգու մեջ: …Սրխավենդի գրավման համար մղվող համառ մարտերն էին: Երկու կողմից անընդհատ կրակում էին: Օդը շիկացել էր հրազենների պայթյուններից, եւ հանկարծ` երեխայի ճիչ: - Սպասեցե՛ք, չկրակե՛ք, -հրամայեցիր դու, Բեկոր, -ձեր առջեւ երեխա է: -Թշնամու երեխա է, հրամանատար, եթե դադարենք կրակելուց, թշնամին նախահարձակ կլինի: -Թշնամու երեխա չի լինում, -սաստեցիր դու` երեւի հիշելով դեռ չծնված երրորդ զավակիդ, որին այնքան սիրով սպասում էիր: Պաշտպանեցիր թշնամու երեխային, բայց… քո երեխային տեսնելու երջանկությունը չունեցար: Առանց քեզ ծնվեց տղադ եւ կրեց քո անունը` Բեկոր: Ես կարող էի թվարկել քո բազում սխրանքները /դա քո ապրած կյանքի տարեգրությունն է/, բայց ինձ հուզեց ազերի աղջնակի փրկությունը: Դրանով դու փրկեցիր մեր ազգային արժանապատվությունը, եւ ես հասկացա, որ ուրիշ ազգերին հարգելով, քո ազգային արժեքների օրհներգը թողեցիր: -Սիրելի՛ Բեկոր, առաջիկայում ոչ միայն ավարտական քննություններն են, այլ նաեւ` կյանքի: Կկարողանա՞մ արդյոք քո ապրած կյանքը ինձ համար չափանիշ դարձնելով` հաջող հանձնել այն եւ քո գոհունակ ժպիտին արժանանալ: -Կկարողանա՛ս, համարձակ Նելլի, անպայման կկարողանաս, քո այսօրվա կյանքի համար մեր արյունը եռագույնին ձուլեցինք եւ կրակակետերում դրեցինք, որպեսզի դու այսօր հաստատուն քայլերով գնաս երազանքներիդ հետեւից: ԿկարողանաԲս, անպայմա՛ն… - Կկարողանա՛ս,- մեծ Բեկորին ձայնակցեցին Փառքի սրահի բոլոր նահատակները, որոնք ականջալուր էին մեր երկխոսությանը: Քայլերս տարան դեպի դասարան: Դաս էր, Հայրենյաց պաշտպանության «Արցախի ազատագրական շարժման 20-ամյակի փառաբանումը»: Ես դասի նախերգանքը ուսանել էի Փառքի սրահում, իսկ Արցախամարտի նահատակները, նրանց ապրած կյանքը արիության, հերոսության, սխրանքի դաս էին ինձ համար: Իմ շուրթերից խոսում էր Բեկորը, իմ աչքերը կրակված էին Զոհվածների թանգարանում հանգրվանած երեք հազար հարյուր նահատակների փորձության հրով: Ես նրանց կենդանի վերարտադրությունն էի, ես նրանց չասված խոսքերն ու չիրականացված երազանքն էի: Նրանք իմ կերպարի մեջ տեսան իրենց հաղթանակած երկրի ծիլը, որ վաղը հզոր ծառ կդառնա եւ կպաշտպանի հայրենիքը փոթորիկներից ու մրրիկներից: Այսօր եղբայրս է դիրքերում զենքով պաշտպանում իմ հայրենիքի սահմանը, իսկ վաղը` ես, լրագրողի գրչով ու տեսախցիկով առաջին հերթին կգովերգեմ Արցախի պաշտպանին եւ իմ հայրենիքի Ազգային բանակի գովքը կձոնեմ: Դասն հայրենյաց ավարտված է: Իմ հետդարձի ճանապարհը նորից տանում է Փառքի սրահ: -Շնորհակալությո՛ւն, Արցախի Փոքրիկ պաշտպան,- դիմեց ինձ իր ժպիտով Բեկորը, -դու պատվով հանձնեցիր առաջին քննությունը: Մենք համոզված ենք, որ մեր հայրենիքի ապագան հուսալի ձեռքերում է: Երանի՜ մեզ, մեր ժողովրդին, մեր ազգին, որ ունենք հանուն հայրենյաց նահատակների սրբավայրեր, ուխտատեղիներ, որտեղ հայրենյաց դարպասներն ամուր են պահվում: … Ոտներս դոփում են: Հպարտ կանգնած Փառքի սրահում` ավագներիս խիզախության գովքն եմ անում եւ գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առաջ, ովքեր իրենց կյանքի գնով մեր ժողովրդին հնարավորություն ընձեռեցին անցնելու խաղաղ, ստեղծագործ աշխատանքի… Հավերժ փա՜ռք նրանց եւ արցախյան պատերազմի բոլոր նահատակներին… ՆԵԼԼԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ Ստեփանակերտի N 2 միջն. դպրոցի 11-րդ «դ» դասարանի աշակերտուհի

- .
Վերջին լուրերը, Մայիս 07, 2008
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
Կառավարող կուսակցության վրա ճնշումն ավելի ու ավելի շոշափելի է դառնում։ Թուրքիայում սուր քաղաքական ճգնաժամը շարունակվում է եւ, ըստ երեւույթին, դեռ հեռու ...ՊԱՇՏՊԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՀԻՑ ՀԵՏՈ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Կրկին անդրադառնալով մարդու խախտված իրավունքների պաշտպանությանը վերաբերող թեմաներին՝ ընթերցողին ենք ներկայացնում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ուղղված հետեւյալ հարցերը, որոնք առնչվում ...ԽԱԼԽԻՆ ԳՈԼԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՎՍՏՐԻԱ
.
Այս լուսանկարը տպագրվել է ավելի քան վեց տասնամյակ առաջ՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր քաղաքական վարչության գրական-գեղարվեստական «Կրասնոֆլոտեց» հանդեսի ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՇՈՒՇԻՈՒՄ
.
Շուշիի շրջանի բնակիչներին բանկային ծառայությունների մատուցման ցածր տոկոսադրույք եւ գերազանց սպասարկում խոստացող «Արդշինինվեստբանկ»-ի Շուշիի մասնաճյուղը ...ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ մարտի 22-ին հանրապետության տարածքում ուժեղ քամու հետեւանքով խիստ վնասվել են բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի շենքերի, շինությունների տանիքներ։ ԼՂՀ նախագահի կարգադրությամբ ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ 2-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արդեն ավանդույթ է դարձել մայիսյան Եռատոնի նախօրյակին, ի թիվս այլ միջոցառումների, անցկացնել նաեւ դպրոցականների համահայկական բնագիտական օլիմպիադա։ Մասնակցում ...ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ...
.
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ Փոքր ազգերը պարտադրորեն առավել պիտի հայրենասեր լինեն, մենք՝ առավել, քան բոլորը, հայրենապաշտ պիտի լինենք: Գարեգին Նժդեհ Իմ ...ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Յուրաքանչյուր պատերազմում ի հայտ են գալիս վառ անհատականություններ, որոնք դառնում են այդ պատերազմի խորհրդանիշերը: Արցախյան պատերազմն այդ առումով, երեւի թե, ...ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ 4
Արդեն երկու տարի անընդմեջ՝ 2006 եւ 2007 թվականներին, գնդապետ Սեւակ Ղուկասյանի գլխավորած զորամասում են N միավորման, ՊԲ «Լավագույն ՊՇ» եւ ՊԲ ռազմական խորհրդի ...ԵՎՍ ՄԵԿ ՊԱՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆՎերջին տարիներին ունեցած հաջողությունները հիմք են տալիս ասելու, որ թենիսն այսօր Արցախում լավագույն արդյունքներ գրանցող մարզաձեւերից մեկն է։ Այս ժամանակահատվածում ...ԱԶԳԱՅԻՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.Հասարակական հանապազօրդ հոգսերն ու ազգային հիմնահարցերը սոսկ իշխանական կամ կառավարական մակարդակներում լուծվող խնդիրներ չեն։ Հաճախ դրանց լուծումն հնարավոր ...ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
Աշոտ Սարգսյան
Հոգեգալուստը եկեղեցու ամենանշանակալից տոներից է եւ խորհրդանշում է Ս. Երրորդության երրորդ անձի՝ Ս. Հոգու իջնելն աշակերտների վրա Վերնատանը՝ Քրիստոսի հարությունից հիսուն օր հետո։ «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, ...ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ԿՐԵՄԼՈՒՄ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
.
Դմիտրի Մեդվեդեւը այսօր Կրեմլում պաշտոնապես փոխարինեց Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը կայացավ կեսօրին: Հայտնի ...ԲՅՈՒՋԵ 2007-Ի ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ Մայիսի 5-ին, համաձայն 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակացույցի, կայացավ ԱԺ արտադրության ...ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Համաձայն ժամանակացույցի, ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսատնտեսական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկումներ եղան 2007թ. բյուջեի կատարողականի մասին։ ...«ՂԵԿԻ ԱՌՋԵՎ ՄԵՆՔ ՄԵԶ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ»
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Եռատոնին ընդառաջ Որ հասարակության խոցելի խավերը պետք է առավել չափով զգան պետության հոգատարությունը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է դեռ նախընտրական ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

