
Հրատարակված է Մայիս 07, 2008
ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
- Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ մարտի 22-ին հանրապետության տարածքում ուժեղ քամու հետեւանքով խիստ վնասվել են բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի շենքերի, շինությունների տանիքներ։ ԼՂՀ նախագահի կարգադրությամբ անմիջապես ստեղծվել էր քամու հետեւանքներն ուսումնասիրող եւ վերականգնողական աշխատանքները համակարգող օպերատիվ շտաբ, որը գլխավորում էր վարչապետ Ա. Հարությունյանը։ Մարտի 23-ից վերականգնողական աշխատանքներ էին ընթանում Ստեփանակերտում եւ հանրապետության մի շարք տուժած բնակավայրերում։ Ինչպես մեզ տեղեկացրին ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունից, այսօրվա դրությամբ, այդ աշխատանքները, հատկապես Ստեփանակերտ քաղաքում, լրիվությամբ ավարտվել են։ Խոսելով կատարված վերականգնողական աշխատանքների մասին՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Ա. Մամունցը նշեց, որ ավերածություններից հետո ստեղծվել էր մի օղակ, որը կենտրոնացնում էր ե՛ւ վերոնշյալ նախարարության, ե՛ւ քաղաքապետարանի աշխատանքները։ Քաղաքապետարանը նախօրոք ներկայացրել էր վնասված շենքերի ցուցակը, որից հետո անմիջապես համապատասխան մասնագետների կողմից կազմվել է թերակտ։ Անհրաժեշտ էր լուրջ ու սրտացավ վերաբերմունք ցուցաբերել՝ հաշվարկները կատարելով ստույգ տեղեկությունների հիման վրա, որպեսզի նախատեսված գումարները ծախսվեին նպատակային։ Անընդհատ կատարվել են ստուգումներ՝ աշխատանքներն արագ եւ որակով, հստակ ու ժամանակին կատարելու համար։ Նախարարի պարզաբանմամբ՝ պայմանագրեր են կնքվել հանրապետության շինանյութերի մի շարք խանութների հետ համապատասխան շինանյութերը հարմար գներով (եղած գնացուցակի համաձայն) ձեռք բերելու համար։ Վերականգնողական այդ աշխատանքներին անհրաժեշտ շինանյութերով ահագին օգնել են հայաստանյան մի շարք կազմակերպություններ, որոնք տրամադրել են մոտ 13 հազ. հատ ասզբո-շիֆեր։ «Չորս-հինգ տանիք լրիվությամբ վերափոխել են մետաղակղմինդրով։ Մետաղակղմինդր արտադրող գործարանի ներկայացուցիչն ուժեղ քամու պատճառած ավերածություններից անմիջապես հետո տեղում կատարել ու վերցրել է բոլոր ծավալային չափսերը։ 2-3 օրից հետո ուղարկվել են անհրաժեշտ շինանյութերը։ Ընդհանրապես վերականգնողական աշխատանքների համար նախատեսված բոլոր շինանյութերը մենք ուղարկում էինք քաղաքապետարան, որն էլ բաժանում էր ըստ հասցեատերերի։ Այդ աշխատանքներն անցել են կազմակերպված, որոնց մասնակցել են թե՛ քաղաքապետարանը, թե՛ քաղաքաշինության նախարարությունը, թե՛ վարչակազմերը եւ թե՛ ժողովուրդը։ Շնորհակալություն ենք հայտնում շինարարական այն կազմակերպություններին, որոնք մեզ օգնել են, աշխատել նույնիսկ անձրեւի տակ։ Ներողություն ենք խնդրում նաեւ այն մարդկանցից, ովքեր տուժել են շինարարական աշխատանքները ոչ ճիշտ կազմակերպելուց ու եղանակային անբարենպաստ պայմանների պատճառած վնասներից։ Նման դեպքերը հազվադեպ էին, իսկ ահազանգը ստանալուց անմիջապես հետո սխալն ուղղվել է։ Այսօրվա դրությամբ, նման խնդիրներ չկան, մայրաքաղաքի վերականգնողական աշխատանքներն ավարտված են»,- ընդգծեց Ա. Մամունցը։ «Կապիտալ շինարարություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Սամվել Ղուլյանը եւ գլխավոր ինժեներ Վանյա Գասպարյանը տեղեկացրել են, որ իրենց աշխատանքներն ընթացել են քաղաքապետարանի կողմից կատարված ուսումնասիրությունների հիման վրա կազմած ցուցակով։ Ներկայացվել էր երեք ցուցակ՝ բազմաբնակարան շենքերի քանդված տանիքների, անհատական բնակելի տների եւ հիմնարկ-ձեռնարկությունների տանիքների, որոնց մեջ մտնում էին նաեւ դպրոցներ։ «Բազմաբնակարան շենքերի տանիքների ցուցակում ներկայացված էր 176 վնասված տանիք։ Քաղաքաշինության նախարարության վերոնշյալ կազմակերպության կողմից վերականգնվել է 138 տանիք։ Քաղաքացիների օգնությամբ՝ 10 տանիք։ Մնացած 28 շենքը պետք է վերականգնի բնակշահագործման տնտեսությունը։ Մեր բաժին աշխատանքը 100 %-ով ավարտված է»,- նշեց Վ.Գասպարյանը։ Անհատական բնակելի տների տանիքներից վերականգնվել է 26-ը, 3 տուն ենթակա է քանդման, որոնց համար էլ արդեն պատրաստ են կառուցվելիք նոր տների նախագծերը, 5 տան համար տրամադրվել է շինանյութ։ Հիմնարկ-ձեռնարկությունների ցուցակում ներկայացված էր 33 վնասված տանիք։ 27-ը վերականգնել է վերոնշյալ կազմակերպությունը։ Չորս շենքի տանիք վերականգնվել է սեփական ուժերով, իսկ 2 շենքի վերականգնման համար տրամադրվել է շինանյութ։ Ընդհանրացնելով վերոնշյալ տվյալները՝ մեր զրուցակիցները տեղեկացրին, որ վերականգնվել է ընդամենը 191 վնասված տանիք։ Ստեփանակերտ քաղաքում կատարվել է 291 միլիոն դրամի շինմոնտաժային աշխատանք, որից 179 միլիոնը տրամադրված շինանյութի արժեքն է։ Կառավարության կողմից տրամադրվել էր 370 միլիոն դրամ՝ անհրաժեշտ շինանյութեր ձեռք բերելու համար։ Դրանից 179 միլիոնը շինանյութ մատակարարող կազմակերպություններին է հատկացվել, իսկ մնացածը դեռ ընթացքի մեջ է։ Մայրաքաղաքում վերականգնողական աշխատանքները լրիվ ավարտվել են ապրիլի 9-ին՝ վերջին շենքի տանիքի վերանորոգմամբ։ Շրջաններում վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Շինանյութեր են տրամադրվել շրջվարչակազմերին եւ համապատասխան անձանց։ Եթե այդ նպատակով Ստեփանակերտ քաղաքին տրամադրվել է 42 մլն 150 հազ. դրամ, ապա Շուշիի շրջանին՝ 22 մլն 624 հազ., Ասկերանին՝ 31 մլն 304 հազ., Մարտունու շրջանին՝ 42 մլն 166 հազ., Հադրութին՝ 26 մլն 400 հազ., Քաշաթաղին՝ 3 մլն 630 հազ., Մարտակերտին՝ 8 մլն 324 հազ., Շահումյանի շրջանին՝ 2 մլն 860 հազ. դրամ։ Վերոնշյալ աշխատանքներին մեծ աջակցություն են ցուցաբերել ոչ միայն հայաստանյան, այլեւ տեղի շինարարական մի շարք կազմակերպություններ։ Մեր զրուցակիցների խոսքերով՝ փորձի փոխանակման առումով բավականին շահեկան էին համատեղ աշխատանքները հայաստանյան շինարարների հետ, որոնք աշխատում էին արագ, ժամանակակից մեթոդներով, իսկ այնտեղից բերված ավտոկռունկն օգնեց առավել սեղմ ժամկետներում եւ նպատակային իրականացնել աշխատանքները։

- Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 07, 2008
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
Կառավարող կուսակցության վրա ճնշումն ավելի ու ավելի շոշափելի է դառնում։ Թուրքիայում սուր քաղաքական ճգնաժամը շարունակվում է եւ, ըստ երեւույթին, դեռ հեռու ...ՊԱՇՏՊԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՀԻՑ ՀԵՏՈ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Կրկին անդրադառնալով մարդու խախտված իրավունքների պաշտպանությանը վերաբերող թեմաներին՝ ընթերցողին ենք ներկայացնում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ուղղված հետեւյալ հարցերը, որոնք առնչվում ...ԽԱԼԽԻՆ ԳՈԼԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՎՍՏՐԻԱ
.
Այս լուսանկարը տպագրվել է ավելի քան վեց տասնամյակ առաջ՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր քաղաքական վարչության գրական-գեղարվեստական «Կրասնոֆլոտեց» հանդեսի ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՇՈՒՇԻՈՒՄ
.
Շուշիի շրջանի բնակիչներին բանկային ծառայությունների մատուցման ցածր տոկոսադրույք եւ գերազանց սպասարկում խոստացող «Արդշինինվեստբանկ»-ի Շուշիի մասնաճյուղը ...ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ մարտի 22-ին հանրապետության տարածքում ուժեղ քամու հետեւանքով խիստ վնասվել են բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի շենքերի, շինությունների տանիքներ։ ԼՂՀ նախագահի կարգադրությամբ ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ 2-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արդեն ավանդույթ է դարձել մայիսյան Եռատոնի նախօրյակին, ի թիվս այլ միջոցառումների, անցկացնել նաեւ դպրոցականների համահայկական բնագիտական օլիմպիադա։ Մասնակցում ...ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ...
.
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ Փոքր ազգերը պարտադրորեն առավել պիտի հայրենասեր լինեն, մենք՝ առավել, քան բոլորը, հայրենապաշտ պիտի լինենք: Գարեգին Նժդեհ Իմ ...ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Յուրաքանչյուր պատերազմում ի հայտ են գալիս վառ անհատականություններ, որոնք դառնում են այդ պատերազմի խորհրդանիշերը: Արցախյան պատերազմն այդ առումով, երեւի թե, ...ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ 4
Արդեն երկու տարի անընդմեջ՝ 2006 եւ 2007 թվականներին, գնդապետ Սեւակ Ղուկասյանի գլխավորած զորամասում են N միավորման, ՊԲ «Լավագույն ՊՇ» եւ ՊԲ ռազմական խորհրդի ...ԵՎՍ ՄԵԿ ՊԱՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆՎերջին տարիներին ունեցած հաջողությունները հիմք են տալիս ասելու, որ թենիսն այսօր Արցախում լավագույն արդյունքներ գրանցող մարզաձեւերից մեկն է։ Այս ժամանակահատվածում ...ԱԶԳԱՅԻՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.Հասարակական հանապազօրդ հոգսերն ու ազգային հիմնահարցերը սոսկ իշխանական կամ կառավարական մակարդակներում լուծվող խնդիրներ չեն։ Հաճախ դրանց լուծումն հնարավոր ...ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
Աշոտ Սարգսյան
Հոգեգալուստը եկեղեցու ամենանշանակալից տոներից է եւ խորհրդանշում է Ս. Երրորդության երրորդ անձի՝ Ս. Հոգու իջնելն աշակերտների վրա Վերնատանը՝ Քրիստոսի հարությունից հիսուն օր հետո։ «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, ...ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ԿՐԵՄԼՈՒՄ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
.
Դմիտրի Մեդվեդեւը այսօր Կրեմլում պաշտոնապես փոխարինեց Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը կայացավ կեսօրին: Հայտնի ...ԲՅՈՒՋԵ 2007-Ի ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ Մայիսի 5-ին, համաձայն 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակացույցի, կայացավ ԱԺ արտադրության ...ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Համաձայն ժամանակացույցի, ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսատնտեսական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկումներ եղան 2007թ. բյուջեի կատարողականի մասին։ ...«ՂԵԿԻ ԱՌՋԵՎ ՄԵՆՔ ՄԵԶ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ»
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Եռատոնին ընդառաջ Որ հասարակության խոցելի խավերը պետք է առավել չափով զգան պետության հոգատարությունը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է դեռ նախընտրական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ
Ն. ՀովսեփյանՄԱՃԿԱԼԱՇԵՆԸ ՋՈՒՐ ՈՒ ԳԱԶ ԿՈՒՆԵՆԱ
Անի ԲԱԼՅԱՆՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
.ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ`
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

