
Հրատարակված է Մայիս 07, 2008
ՊԱՇՏՊԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՀԻՑ ՀԵՏՈ
- Կրկին անդրադառնալով մարդու խախտված իրավունքների պաշտպանությանը վերաբերող թեմաներին՝ ընթերցողին ենք ներկայացնում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ուղղված հետեւյալ հարցերը, որոնք առնչվում են պաշտպանի հնարավորությունների, ընդունած որոշումների, բողոքի ձեւի եւ այլ խնդիրների հետ։ -Պրն Հայրապետյան, ի՞նչ բնույթ են կրում պաշտպանի որոշումները։ - Պաշտպանի որոշումներն ու առաջարկությունները միայն խորհրդատվական բնույթ են կրում։ Իսկ եթե պետական մարմիններում հարցը լուծելու հնարավորություններն սպառվել են, ապա պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր միջնորդությանը չպատասխանած կամ միջնորդության պահանջները չկատարած, կամ էլ անբավարար կատարած մարմնի, պաշտոնատար անձի վերաբերյալ հատուկ տեղեկություն՝ պաշտպանի միջնորդության եւ որոշման վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց պատասխանների հետ միասին։ Այսինքն՝ հարցի օրինական լուծման նպատակով պաշտպանը ԶԼՄ-ների միջոցով ակնկալում է հասարակության աջակցությունը։ Իմ կարծիքով, սա ոչ թե վկայում է պաշտպանի ինստիտուտի թուլության մասին, այլ պարզապես քաղաքացիական հասարակության ձեւավորման կարեւոր միջոցներից է։ - Հնարավո՞ր է, որ պաշտպանին դիմելը քաղաքացուն զրկի իրավունքների պաշտպանության այլ հնարավորություններից։ - Ոչ։ Քանի որ պաշտպանի գործունեությունը լրացնում է քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության՝ գոյություն ունեցող միջոցները, չի վերացնում եւ չի վերանայում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն ու վերականգնումն ապահովող այնպիսի պետական մարմինների լիազորությունները, ինչպիսիք են ոստիկանությունը, դատախազությունը, դատարանները եւ այլն։ - Իսկ ո՞ր դեպքերում եւ ե՞րբ կարելի է բողոքել պաշտպանին։ - Պաշտպանին կարելի է բողոքել, եթե կոնկրետ ֆիզիկական անձի իրավունքները խախտվել են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնյաների կողմից մեկ տարվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ դիմողն իմացել կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին։ Ի դեպ, նշենք նաեւ, որ բողոքի համար հատուկ ձեւ սահմանված չէ։ Պաշտպանին կարելի է դիմել թե՛ գրավոր, եւ թե՛ բանավոր։ Բողոքը կարելի է ներկայացնել անձամբ, ուղարկել փոստով, ֆաքսով, էլեկտրոնային փոստով։ Այդ տվյալների մասին բնակչությանը մոտ ժամանակներս ստույգ կտեղեկացվի։ - Ի՞նչ տեղեկություններ պիտի պարունակի բողոքը, եւ ի՞նչ ընթացք է տրվում բողոքին։ - Բողոքում պետք է նշված լինեն դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն), ինչպես նաեւ տեղեկություններ մարդու խախտված կամ խախտվող իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին։ Ցանկալի է, որ բողոքին վերաբերող բոլոր փաստաթղթերը կցվեն դիմումին։ Բողոքը ստանալով՝ պաշտպանը կայացնում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը. ա) բողոքը քննարկման ընդունելու մասին, բ) դիմողին իր իրավունքների պաշտպանության հնարավորությունները բացատրելու մասին, գ) բողոքը ներկայացնողի համաձայնությամբ՝ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձին փոխանցելու մասին, որի իրավասությանն է պատկանում բողոքի լուծումը, դ) բողոքը չքննարկելու մասին. պաշտպանը բողոքները չի քննարկում, եթե դրանք չեն վկայում մարդու իրավունքների խախտումների մասին եւ որոնք գտնվում են դատական վարույթում կամ գործող օրենսդրության համաձայն պետք է լուծվեն միայն դատական կարգով։ Պաշտպանը չի քննարկում նաեւ ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների եւ դրանց պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները։ Բողոքի քննարկումը պաշտպանը կարող է դադարեցնել, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացնում դատարան։ Անանուն բողոքները նա չի քննարկում։ Բողոքի քննության արդյունքներով ընդունված որոշման պատճենը նա ուղարկում է դիմողին՝ հնարավորինս կարճ ժամկետներում, բայց ոչ ուշ, քան բողոքը ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում։ - Կարո՞ղ են, արդյոք, պաշտպանին բողոքներ հղել այն անձինք, ովքեր գտնվում են ազատազրկման վայրերում։ - Նման անձինք, այսինքն՝ ձերբակալված, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաեւ այլ հարկադրական պահման վայրերում գտնվող անձինք նույնպես իրավունք ունեն դիմել պաշտպանին։ Այդ բողոքները եւ այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման կամ որեւէ գրաքննության. դրանք հիմնարկների վարչակազմերի կողմից 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն պաշտպանին։ - Առանց բողոքի առկայության, կարո՞ղ է, արդյոք, պաշտպանը միջոցներ ձեռնարկել խախտված իրավունքների վերականգնման համար։ - Երբ տեղեկություն է ստացվում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ՝ եթե մարդու իրավունքների խախտումն ունի բացառիկ հասարակական նշանակություն, ինչպես նաեւ կապված է այն անձանց շահերի պաշտպանության հետ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործել իրենց պաշտպանության իրավական միջոցները, ապա պաշտպանն իրավասու է սեփական նախաձեռնությամբ քննություն սկսել։

- ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 07, 2008
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
Կառավարող կուսակցության վրա ճնշումն ավելի ու ավելի շոշափելի է դառնում։ Թուրքիայում սուր քաղաքական ճգնաժամը շարունակվում է եւ, ըստ երեւույթին, դեռ հեռու ...ՊԱՇՏՊԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՀԻՑ ՀԵՏՈ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Կրկին անդրադառնալով մարդու խախտված իրավունքների պաշտպանությանը վերաբերող թեմաներին՝ ընթերցողին ենք ներկայացնում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ուղղված հետեւյալ հարցերը, որոնք առնչվում ...ԽԱԼԽԻՆ ԳՈԼԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՎՍՏՐԻԱ
.
Այս լուսանկարը տպագրվել է ավելի քան վեց տասնամյակ առաջ՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր քաղաքական վարչության գրական-գեղարվեստական «Կրասնոֆլոտեց» հանդեսի ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՇՈՒՇԻՈՒՄ
.
Շուշիի շրջանի բնակիչներին բանկային ծառայությունների մատուցման ցածր տոկոսադրույք եւ գերազանց սպասարկում խոստացող «Արդշինինվեստբանկ»-ի Շուշիի մասնաճյուղը ...ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ մարտի 22-ին հանրապետության տարածքում ուժեղ քամու հետեւանքով խիստ վնասվել են բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի շենքերի, շինությունների տանիքներ։ ԼՂՀ նախագահի կարգադրությամբ ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ 2-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արդեն ավանդույթ է դարձել մայիսյան Եռատոնի նախօրյակին, ի թիվս այլ միջոցառումների, անցկացնել նաեւ դպրոցականների համահայկական բնագիտական օլիմպիադա։ Մասնակցում ...ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ...
.
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ Փոքր ազգերը պարտադրորեն առավել պիտի հայրենասեր լինեն, մենք՝ առավել, քան բոլորը, հայրենապաշտ պիտի լինենք: Գարեգին Նժդեհ Իմ ...ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Յուրաքանչյուր պատերազմում ի հայտ են գալիս վառ անհատականություններ, որոնք դառնում են այդ պատերազմի խորհրդանիշերը: Արցախյան պատերազմն այդ առումով, երեւի թե, ...ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ 4
Արդեն երկու տարի անընդմեջ՝ 2006 եւ 2007 թվականներին, գնդապետ Սեւակ Ղուկասյանի գլխավորած զորամասում են N միավորման, ՊԲ «Լավագույն ՊՇ» եւ ՊԲ ռազմական խորհրդի ...ԵՎՍ ՄԵԿ ՊԱՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱՎԱՆԵՍՅԱՆՎերջին տարիներին ունեցած հաջողությունները հիմք են տալիս ասելու, որ թենիսն այսօր Արցախում լավագույն արդյունքներ գրանցող մարզաձեւերից մեկն է։ Այս ժամանակահատվածում ...ԱԶԳԱՅԻՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
.Հասարակական հանապազօրդ հոգսերն ու ազգային հիմնահարցերը սոսկ իշխանական կամ կառավարական մակարդակներում լուծվող խնդիրներ չեն։ Հաճախ դրանց լուծումն հնարավոր ...ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
Աշոտ Սարգսյան
Հոգեգալուստը եկեղեցու ամենանշանակալից տոներից է եւ խորհրդանշում է Ս. Երրորդության երրորդ անձի՝ Ս. Հոգու իջնելն աշակերտների վրա Վերնատանը՝ Քրիստոսի հարությունից հիսուն օր հետո։ «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, ...ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՒԸ ԿՐԵՄԼՈՒՄ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
.
Դմիտրի Մեդվեդեւը այսօր Կրեմլում պաշտոնապես փոխարինեց Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը կայացավ կեսօրին: Հայտնի ...ԲՅՈՒՋԵ 2007-Ի ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ Մայիսի 5-ին, համաձայն 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակացույցի, կայացավ ԱԺ արտադրության ...ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Համաձայն ժամանակացույցի, ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսատնտեսական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկումներ եղան 2007թ. բյուջեի կատարողականի մասին։ ...«ՂԵԿԻ ԱՌՋԵՎ ՄԵՆՔ ՄԵԶ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ»
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Եռատոնին ընդառաջ Որ հասարակության խոցելի խավերը պետք է առավել չափով զգան պետության հոգատարությունը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է դեռ նախընտրական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ
.Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԳՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
Zerkalo.azՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿԱՊԸ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ Է
Անահիտ ԵՍԱՅԱՆԴԱՇՈՒՇԵՆԸ ՓՈՔՐ ԳՅՈՒՂ Է
Ծովինար ԳՐԻԳՈՐՅԱՆԼՂՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ՆՌՆԱԿԱՁԳԻՑ` ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԽՏԱՆՈՒՄ Է ՄԻ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

