
Հրատարակված է Մայիս 06, 2008
ՉԻ ԿԱՐԵԼԻ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂՆԵԼ ՄԻԱՅՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԵՐԻՆ
- Ինչպես գիտենք , «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանն ամեն տարի տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացնում ԼՂՀ-ում, այս տարի այդ ծրագրերը կընդգրկեն առողջապահության ոլորտը: Այս եւ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդին հետաքրքրող ընթացիկ գործերի մասին զրուցեցինք Ռալֆ ԵԻՐԻԿՅԱՆԻ հետ: - Ֆիքսված հեռախոսի տեղադրման համար հերթագրվածները մեծ սպասելիքներ ունեին՝ սակայն ինչ-ինչ պատճառներով այդ գործը ձգձգվում է: Ինչո՞վ է դա պայմանավորված, եւ ե՞րբ կարող են բավարարվել բոլոր հերթագրվածները: - Ինչպես գիտեք, ֆիքսված հեռախոսների թվային կայանն արդեն տեղադրված է Ստեփանակերտում եւ շրջկենտրոններում, սակայն աշխատանքները դեռ չեն ավարտվել, դրանք շարունակվում են: Կայանի որոշակի մասը շահագործման է հանձնված, արդյունքներն առկա են։ Հիմա թարմացվում են մալուխային ենթակառուցվածքները, ստեղծվում նորերը։ Այդ ենթակառուցվածքների հետ կապված աշխատանքներն ավարտելուն պես` ֆիքսված հեռախոսահամար ցանկացողներն այս տարի կբավարարվեն: Նշեմ, որ մայրաքաղաքում եւ շրջկենտրոններում այդ աշխատանքները հենց որ ավարտվեն պես, գործընթացը կծավալվի խոշոր գյուղերում եւ՝ այդպես շարունակ: - Թվային կայանը հնարավորություն տվեց առկա ֆիքսված հեռախոսահամարին միացնել ինտերնետ-կապ՝ բավականին ցածր սակագներով, սակայն կան դժգոհություններ՝ կապված այդ կապի դանդաղ աշխատանքի հետ: Ինչո՞վ է դա պայմանավորված, ժամանակավո՞ր բնույթ կկրի, եթե ոչ, ապա ինչպիսի՞ քայլեր են նախատեսված բացը վերացնելու համար: - Ինտերնետը սահմանափակ ռեսուրս է, որը կարելի է համեմատել աղբյուրի հետ: Մենք դա ներմուծում ենք որոշակի ծավալով։ Երբ ինտերնետ-կապին միացողների թիվը մեծանում է, պատկերավոր ասած՝ այդ աղբյուրի ջուրը բարակում է, ինչի պատճառով էլ սկսում է դանդաղ աշխատել: Մենք արդեն երկու անգամ մեծացրել ենք այդ աղբյուրի «դեբիտը», բայց պահանջարկն այնքան մեծ է, որ մտածում ենք նորից մեծացնել, ընդարձակել այդ ռեսուրսը, որպեսզի կարողանանք ապահովել ցանկալի որակ ինտերնետ-կապից օգտվողների համար։ Գործընթացը սկսված է: - Բջջային եւ ֆիքսված հեռախոսների բաժանորդներին հետաքրքրում է սակագների եւ բաժանորդավճարների փոփոխման կարգը: Մասնավորապես լուրեր են պտտվում, թե բաժանորդավճարների կարգն այսուհետ չի գործի, կգործի միայն րոպեավճարի կարգը: - Կապված սակագների փոփոխության հետ` մեր կողմից հայտարարություն չի եղել, բայց շուտով կլինի հաճելի անակնկալ բջջային բաժանորդների համար: Նշեմ, որ այդ նորամուծությամբ Ղարաբաղի բջջային համակարգը նորից կհայտնվի ավելի շահեկան վիճակում: Դա վերաբերում է ե՛ւ սակագներին, ե՛ւ որակին, եւ այլ ցուցանիշների: Քանի որ բազային կայանի ունակությունն ավելացրել ենք, որակի խնդիրը կլուծենք մինչեւ 2010թ. ներառյալ: Ինչ վերաբերում է ֆիքսված հեռախոսների սակագներին, ապա ասեմ, որ միայն 500 րոպեն կլինի անվճար: - Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը կադրային խնդրին եւ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում հարցը պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ: - Մենք ըմբռնումով ենք մոտենում այս երկրի առաջ ծառացած խնդիրներին եւ կտրուկ քայլերի չենք գնում: Մասնավորապես, թվային կայանի տեղադրումից հետո, շատ աշխատատեղեր ազատվեցին (կայանի սպասարկման համար շատ քիչ մարդ է պահանջվում), բայց մենք ոչ ոքի չազատեցինք աշխատանքից, նրանց տեղափոխեցինք այլ բաժիններ` այս ճանապարհով եւս լուծելով սոցիալական խնդիրներ: Սա կադրերի նկատմամբ հոգատար վերաբերմունքի արտահայտություն է։ Ինչ վերաբերում է կադրերի մասնագիտական որակավորմանը, ապա նշեմ, որ մենք կազմակերպում ենք ուսուցման դասընթացներ, որոնց մասնակցում են ե՛ւ մայրաքաղաքի, ե՛ւ շրջանների բաժանորդներին սպասարկող մասնագետները, ինչի համար արտասահմանից հրավիրում ենք մասնագետներ։ Տեխնիկայի նորությունների մեջ խորանալու համար տեղական կադրերին ժամանակ առ ժամանակ ուղարկում ենք Երեւան, բացի այդ, մեկ անգամ ուղարկել ենք Բելգիա, մեկ անգամ էլ` Դանիա: Այս հարցում մեր քաղաքականությունը հետեւյալն է՝ հենվել տեղական կադրերի վրա` ապահովելով նրանց ուսուցումը: Մենք մեր աշխատակիցներին համարում ենք որպես մեկ միասնական ընտանիքի անդամներ եւ պետք եղած ժամանակ անպայման օգնություն ենք ցուցաբերում: Այս ամենը ստեղծում է առողջ մթնոլորտ, ինչի շնորհիվ աշխատողը մեծ եռանդով է նվիրվում իր պարտականությունների կատարմանը: - Պարոն Եիրիկյան, կարճ ժամանակում Դուք մեծ համբավ եք ձեռք բերել Արցախում, եւ հանրության մեջ հետաքրքրություն է առաջացել Ձեր անձի նկատմամբ: Եթե հնարավոր է՝ կենսագրական որոշ տվյալներ։ - Պապերս Ադանայից են, ես ծնվել եմ Լիբանանում, հաճախել եմ հայկական դպրոց, դաստիարակվել հայկական ավանդույթներով: Մեծացել եմ լիբանանյան պատերազմի տարիներին, ինչը ստիպեց ժամանակից շուտ խորհել որոշակի հարցերի շուրջ: Դա ուներ իր դրական կողմը նաեւ` ես ամրապնդվեցի, դարձա նպատակասլաց: Այդ իմաստով ես երեւի թե լավ եմ հասկանում արցախցիներին: Այնուհետեւ սովորել եմ Լիբանանի Ամերիկյան համալսարանում, որն ավարտելուց հետո գնացել արտասահման, մասնագիտացել եւ, երեւի, ճակատագրի բերումով եկել այստեղ: Ամուսնացած եմ հայուհու հետ, ունեմ երկու զավակ` աղջիկ եւ տղա: Վերջում` օգտվելով առիթից, ուզում եմ կոչ անել բոլոր այն կազմակերպություններին, այն ձեռնարկություններին, որոնք եկամուտ են վաստակում, շահույթ են ձեռք բերում, որպեսզի այդ եկամուտներից գոնե 0,5 կամ 1 տոկոսը, իսկ գուցե եւ 1,5 տոկոսն ուղղեն սոցիալական ծրագրերի իրականացմանը. պետք է օժանդակել պետությանը: Չի կարելի ամբողջ ծանրությունը թողնել պետության ուսերին:

- ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 06, 2008
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Մայիսի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքաշինության ոլորտում առկա իրավիճակին: Երկրի ղեկավարը ...ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
.
Մայիսի 5-ին Նախագահի մոտ տեղի է ունեցել հանդիպում ԼՂՀ եւ ՀՀ գրողների միության անդամների, ինչպես նաեւ մի խումբ երիտասարդ գրողների հետ: Ջերմ եւ անկեղծ մթնոլորտում ...ՄՀԵՐ ԱՌՍՏԱՄՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է...
.
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության ...ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ՄԻ ԳՅՈՒՂ ԱՊԱՀՈՎՎԵՑ ՋՐՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Քեբաբչյան ամոլը Մարտակերտում Արդեն 10 տարի «Արի կանանց փոխադարձ օգնություն» հիմնադրամը Արցախում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Բարեգործությունների հիմնական հասցեն Մարտակերտի շրջանն է, որն արցախյան ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ 01.12.98 324. ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԻ Է, Ադրբեջանը կրկին հրաժարվեց մասնակցել Եվրախորհրդում ունկնդրումներին։ Այդ ունկնդրումները նպատակ ունեին որոշել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իրական ...ԱՅԴՊԵՍ ՉԵՆ ԳՐՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
.
«Ազատ Արցախ» թերթի 2008թ. մարտի 18-ի համարում (թիվ 32) տպագրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, ԱրՊՀ պրոֆեսոր Արտակ Գուլյանի «Թերթելով մեր պատմության էջերը» անդրադարձը։ Համամիտ լինելով հրապարակման ...ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ
ՋԱՄԻԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Դժվար է գրել մի մարդու մասին, որը դեռ պատանի, գայթակղվել էր նժդեհյան գաղափարներով, որն ազգի շահը միանգամից սահմանազատել էր անձնական բոլոր կարգի ձգտումներից եւ կյանքի նպատակը տեսնում էր միայն Հայրենիքին, ...ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ Շուշիի շրջանի վարչակազմի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր վարչակազմի ղեկավար Վարդան Գաբրիելյանը: Նա ներկաներին իրազեկեց քամու հետեւանքով տուժած շինությունների վերականգնման ...ՉԻ ԿԱՐԵԼԻ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂՆԵԼ ՄԻԱՅՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԵՐԻՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ինչպես գիտենք , «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանն ամեն տարի տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացնում ԼՂՀ-ում, այս տարի այդ ծրագրերը կընդգրկեն առողջապահության ոլորտը: Այս եւ «Ղարաբաղ ...1915-ԻՑ ՄԻՆՉԵՎ 1992
.
Ես ուզում եմ այս հոդվածը սկսել՝ պատմելով վանեցի մի մարդու մասին, որի անունն է Մկրտիչ։ Այս Մկրտիչը 1915-ին Վանի երեւելի անձնավորություններից էր։ Մի օր Վանի ...ՆՄԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
.
Մայիսի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ոստիկանության մի խումբ նախկին աշխատակիցների հետ, ովքեր թոշակի անցնելու պատճառով այլեւս չեն աշխատում համակարգում: Երկրի ղեկավարը շնորհակալություն ...ՆԿԱՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՍԻ ՎՐԱ ԲԱՐԴԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ
.
Մայիսի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքաշինության եւ գյուղատնտեսության ոլորտներում առկա հիմնախնդիրներին: ...ՈՒՐ ՊԵՏՔ Է ԳՆԱՆ ՆՈՐԱՎԱՐՏ ԿԱԴՐԵՐԸ
.
ԼՂՀ կառավարության նիստում Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Օրակարգային առաջին հարցով գործադիրը որոշել է Շուշի քաղաքի երեք կիսավեր ...ԳՈՐԾՈՒՄ Է ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԾՐԱԳԻՐ
.
ԼՂՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի նիստը, որ վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Արա Հարությունյանը։ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՆՇՎԵՑ ԼՂՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 15- ԱՄՅԱԿԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ` ԱՐՑԱԽՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՎՈՒԱՄ-Ը,ԱՐԴՅՈ՞Ք, ՄԻ ՏԱՌ ԷԼ Է ԿՈՐՑՆՈՒՄ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ
.
ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ
.
ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

