
Հրատարակված է Մայիս 06, 2008
ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
- Ապրիլի 30-ին տեղի ունեցավ Շուշիի շրջանի վարչակազմի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր վարչակազմի ղեկավար Վարդան Գաբրիելյանը: Նա ներկաներին իրազեկեց քամու հետեւանքով տուժած շինությունների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների` ավարտին հասնող ընթացքի մասին, միաժամանակ շնորհակալություն հայտնեց ստեղծված արտակարգ հանձնաժողովին` ընդգծելով վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հարությունյանի եւ շրջանի գլխավոր ճարտարապետ Գրիգորի Ավանեսյանի անմիջական մասնակցությունը վերականգնողական աշխատանքներին: ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ.ՆՎԱԶՈՂ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ, ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր շրջանում գարնանացան մշակաբույսերի ցանքսի ընթացքին: Գյուղբաժնի վարիչ Դ. Նարիմանյանի տեղեկատվությամբ՝ նվազել է շրջանի հողերի բերքատվությունը, որը պայմանավորված է գարնանացան մշակաբույսերի անընդմեջ ցանքսի եւ հանքային պարարտանյութերի չօգտագործման հետ: Այդ այն դեպքում, երբ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից շրջանին հատկացվել է 4.5 տոննա կարտոֆիլի սերմացու, 10 լիտր հերբիցիդ, իսկ հատկացված 7.6 տոննա ազոտական պարարտանյութի արժեքի 30 տոկոսը մարվել է պետության միջոցներով: Շրջանում կատարվել է 57.62 հա սեւ ցել եւ 78.3 հա գարնանացան: Վերջինս, չնայած պետության կողմից ցուցաբերվող աջակցությանը, նախորդ տարվա 110 հեկտարի համեմատ նվազել է: Ի պատասխան այս փաստի վերաբերյալ շրջանի ղեկավարի մտահոգությանը, Դ.Նարիմանյանը եւ գյուղական համայնքների ղեկավարները դրան նպաստող պատճառ համարեցին բնակչության համար եկամտի այլ աղբյուրների ի հայտ գալու հետեւանքով հողամասերի անմշակ վիճակը: Սուր քննարկումների առիթ դարձավ վերջերս շրջանի Եղցահողի համայնքում հայտնաբերված բրուցելյոզ հիվանդության անհապաղ կանխարգելման մասին Շուշիի համաճարակաբանական կենտրոնի տնօրենի պահանջը: Ինչպես մեկնաբանեց շրջանի ղեկավարը, անասնապահության ոլորտի նման անմխիթար վիճակը մեկ տարուց ավելի վարակի կանխարգելման խնդրի նկատմամբ անուշադիր վերաբերմունքն է, եւ, չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին, վարակի տարածումը համայնքի ղեկավարների կողմից անհրաժեշտ մակարդակով չի վերահսկվում: Վ.Գաբրիելյանը հավաստիացրեց, որ կմիջնորդի իրավասու մարմիններին` վարակակիր կենդանիների սպանդի դիմաց անասնատերերին փոխհատուցելու համար: ՄՇԱԿՈՒՅԹ. ՏՈՆԱԿԱՆ ՄԱՅԻՍ Առջեւում մայիսյան տոներն են, որոնք պատշաճ մակարդակով նշելու նպատակով վարչակազմի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվել էր հանձնաժողով, հաստատվել էր տոնական միջոցառումների ծրագիրը: Ծրագրի հանգամանալից մեկնաբանությունն էր պահանջում նիստի օրակարգի հաջորդ հարցը, որը ներկայացրեց վարչակազմի մշակույթի բաժնի վարիչ, հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդիթեր Մելքոնյանը: Ունկնդիրները տեղեկացան Մայիսյան Եռատոնին Շուշիում եւ գյուղական համայնքներում նախատեսվող մշակութային եւ տոնական միջոցառումների բովանդակությանն ու ժամանակացույցին: Հաշվետուի ներկայացրած տվյալները ենթադրում են, որ շրջանում ակնկալվում են տոնակատարություններով հագեցած օրեր: ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ, ԲԱԶՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ Շրջվարչակազմի կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Վյաչեսլավ Գաբրիելյանի կողմից ներկայացված «2007-08 ուսումնական տարում բաժնի կողմից կատարված աշխատանքների մասին» տեղեկատվությամբ մանրամասնորեն իրազեկվեց հիշյալ ժամանակաընթացքում իրականացված տարաբնույթ միջոցառումների, շրջանի կրթօջախների գործունեության մասին։ Նա մտահոգություն հայտնեց աշակերտների սակավաքանակության կապակցությամբ` այդ առումով հատուկ ընդգծելով գյուղական դպրոցների օրհասական վիճակը: Բարձրաձայնելով ուսումնական տարում շրջանի աշակերտների ունեցած հաջողությունները` Վյաչեսլավ Գաբրիելյանը չթաքցրեց նաեւ դժգոհությունը` օրերս ռուսաց լեզու եւ մաթեմատիկա առարկաների գծով ավարտական դասարաններում անցկացված միասնական փորձնական քննությունների, ինչպես նաեւ հանրապետական առարկայական օլիմպիադայում շրջանի աշակերտների ցուցաբերած ցածր արդյունքների առթիվ: Ուսման ցածր մակարդակի պատճառների մասին կարծիքներ հայտնելու՝ շրջանի վարչակազմի ղեկավար Վարդան Գաբրիելյանի պահանջը սկիզբ դրեց անսքող բանավեճի։ Հանձնարարվեց առավել գործուն միջոցներ ձեռնարկել՝ բարձրացնելու ուսման որակն ու ուսուցիչների մասնագիտական հմտությունները։ Համեմատաբար գոհացուցիչ է իրավիճակը սպորտի բնագավառում: Հանրապետական սպորտային մրցույթներում Շուշիի շրջանի մարզիկները հասել են նկատելի հաջողությունների` արժանանալով տարբեր մրցանակների: Շուշեցի մարզիկները փայլուն արդյունքներ են ցուցաբերել հատկապես շախմատի, սեղանի թենիսի եւ թաեքվոնդոյի ասպարեզում` արժանանալով չեմպիոնների կոչման եւ մասնակցելով ՀՀ համանման առաջնություններին: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՊԱՇՏՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է Շուշիի շրջվարչակազմի խորհրդի հերթական նիստը եզրափակվեց վարչակազմի ղեկավար Վ.Գաբրիելյանի որոշում-հայտարարությամբ: Այն ներկաներին իրազեկեց հաջորդող նիստերի անցկաման նոր ոճի մասին, որը սահմանում է ըստ առանձին բնագավառների` կատարվածի եւ կատարվելիքի մասին պատասխանատու անձանց հաշվետվությունների քննարկում, որին կմասնակցեն միայն ներկայացվող ոլորտում շահագրգիռ անձինք: Հաշվետվությունում ընդգրկված փաստերի ճշգրտությունը կենթարկվի ստուգման, կընդունվեն համապատասխան որոշումներ` ընդհուպ մինչեւ տվյալ պաշտոնյային աշխատանքից ազատումը: Նման գործելաոճի նպատակը ղեկավար անձանց պատասխանատվությունն ու նրանց կողմից տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելն է:

- .
Վերջին լուրերը, Մայիս 06, 2008
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Մայիսի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքաշինության ոլորտում առկա իրավիճակին: Երկրի ղեկավարը ...ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
.
Մայիսի 5-ին Նախագահի մոտ տեղի է ունեցել հանդիպում ԼՂՀ եւ ՀՀ գրողների միության անդամների, ինչպես նաեւ մի խումբ երիտասարդ գրողների հետ: Ջերմ եւ անկեղծ մթնոլորտում ...ՄՀԵՐ ԱՌՍՏԱՄՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է...
.
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության ...ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ՄԻ ԳՅՈՒՂ ԱՊԱՀՈՎՎԵՑ ՋՐՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Քեբաբչյան ամոլը Մարտակերտում Արդեն 10 տարի «Արի կանանց փոխադարձ օգնություն» հիմնադրամը Արցախում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Բարեգործությունների հիմնական հասցեն Մարտակերտի շրջանն է, որն արցախյան ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ 01.12.98 324. ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԻ Է, Ադրբեջանը կրկին հրաժարվեց մասնակցել Եվրախորհրդում ունկնդրումներին։ Այդ ունկնդրումները նպատակ ունեին որոշել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իրական ...ԱՅԴՊԵՍ ՉԵՆ ԳՐՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
.
«Ազատ Արցախ» թերթի 2008թ. մարտի 18-ի համարում (թիվ 32) տպագրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, ԱրՊՀ պրոֆեսոր Արտակ Գուլյանի «Թերթելով մեր պատմության էջերը» անդրադարձը։ Համամիտ լինելով հրապարակման ...ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ
ՋԱՄԻԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Դժվար է գրել մի մարդու մասին, որը դեռ պատանի, գայթակղվել էր նժդեհյան գաղափարներով, որն ազգի շահը միանգամից սահմանազատել էր անձնական բոլոր կարգի ձգտումներից եւ կյանքի նպատակը տեսնում էր միայն Հայրենիքին, ...ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ Շուշիի շրջանի վարչակազմի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր վարչակազմի ղեկավար Վարդան Գաբրիելյանը: Նա ներկաներին իրազեկեց քամու հետեւանքով տուժած շինությունների վերականգնման ...ՉԻ ԿԱՐԵԼԻ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂՆԵԼ ՄԻԱՅՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԵՐԻՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ինչպես գիտենք , «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանն ամեն տարի տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացնում ԼՂՀ-ում, այս տարի այդ ծրագրերը կընդգրկեն առողջապահության ոլորտը: Այս եւ «Ղարաբաղ ...1915-ԻՑ ՄԻՆՉԵՎ 1992
.
Ես ուզում եմ այս հոդվածը սկսել՝ պատմելով վանեցի մի մարդու մասին, որի անունն է Մկրտիչ։ Այս Մկրտիչը 1915-ին Վանի երեւելի անձնավորություններից էր։ Մի օր Վանի ...ՆՄԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
.
Մայիսի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ոստիկանության մի խումբ նախկին աշխատակիցների հետ, ովքեր թոշակի անցնելու պատճառով այլեւս չեն աշխատում համակարգում: Երկրի ղեկավարը շնորհակալություն ...ՆԿԱՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՍԻ ՎՐԱ ԲԱՐԴԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ
.
Մայիսի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքաշինության եւ գյուղատնտեսության ոլորտներում առկա հիմնախնդիրներին: ...ՈՒՐ ՊԵՏՔ Է ԳՆԱՆ ՆՈՐԱՎԱՐՏ ԿԱԴՐԵՐԸ
.
ԼՂՀ կառավարության նիստում Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Օրակարգային առաջին հարցով գործադիրը որոշել է Շուշի քաղաքի երեք կիսավեր ...ԳՈՐԾՈՒՄ Է ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԾՐԱԳԻՐ
.
ԼՂՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի նիստը, որ վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Արա Հարությունյանը։ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ
.
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.«ԵՍ ԵԼ ԵՄ ՀԱՅ»
.ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվություն
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

