
Հրատարակված է Մայիս 06, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
- ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ 01.12.98 324. ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԻ Է, Ադրբեջանը կրկին հրաժարվեց մասնակցել Եվրախորհրդում ունկնդրումներին։ Այդ ունկնդրումները նպատակ ունեին որոշել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իրական հնարավորությունների աստիճանը, որը Եվրախորհրդի կազմի մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի ընդունումը մերժվելու պատճառն է հանդիսանում։ Ադրբեջանն իրեն այնքան հանդուգն ու լկտի է պահում, որ հրաժարվում է մասնակցել այն հանդիպումներին, որտեղ պաշտոնապես ներկա է ԼՂՀ պատվիրակությունը։ Ես կարծում եմ՝ մենք պետք է ճիշտ այդպես էլ՝ արհամարհողաբար, վերաբերվենք նրա նկատմամբ եւ նրան հաստատապես հասկանալ տանք, որ առանց ԼՂՀ-ի ոչ ոք իրավունք չունի լուծել ղարաբաղյան հարցը եւ չի լուծի, այդ լիազորություններով մենք ոչ ոքի չենք օժտում։ Եվ թող նա մի թաքուն տեղ պարի, եթե մենք համաձայնում ենք նստել նրա կողքին կամ դեմ-դիմաց, ով մի ժողովրդին մյուսի դեմ է լարել եւ արածի համար էլ չի զղջում։ 325. Գ. ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՊՐԻՄԱԿՈՎԻ կառավարությունը լրջորեն որոշել է պատերազմ հայտարարել կազմակերպված հանցավորությանը։ Բայց ներքին քաղաքականության, իսկ առավել կոնկրետ՝ կադրային քաղաքականության մեջ առանց արմատական փոփոխությունների էական ոչինչ փոխել չի հաջողվի, քանզի «կոռումպացվածության գոտու» մեջ են մտնում համարյա բոլոր պաշտոնատար անձինք եւ պետական իշխանության բոլոր ոլորտները։ Ստացվում է՝ իրենք իրենց դեմ են պայքարելու։ Այդպիսի բան չի լինում։ Պարզապես «շուրջկալի տակ» կընկնեն մի քանի ինքնուրույն հանցախմբեր եւ շատ ու շատ «մանրուքներ»։ Շնաձկներն ու կետերը, ինչպես նաեւ նրանց միավորող կամ իրար միացնող կապերը կմնան։ Առանց Արտակարգ միջոցառումների, իրավակարգի եւ արդարադատության ուժերի արմատական նորացման, առանց պաշտոնատար անձանց մեծ մասը փոխելու՝ Ռուսաստանում ճգնաժամն ու կամայականությունը շարունակվելու է։ Դեղերով բուժելու ժամանակը բաց է թողնված։ ՈՒՇ ԵՎ ԱՆՕԳՈՒՏ Է ԹԵՐԱՊԻԱՅԻ ԴԻՄԵԼԸ։ «Հիվանդին» փրկել հնարավոր է ՄԻԱՅՆ վիրահատական միջամտությամբ... ԱՅԴ ՆՈՒՅՆՆ ԷԼ ՄԵԶ ՄՈՏ Է։ Կապրենք՝ կտեսնենք։ 326. ՕԿՈՒՊԱՑՄԱՆ 24 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ Թուրքիայից Կիպրոս են տեղափոխվել ավելի շատ թուրքեր, քան այդտեղ ապրում էին մինչեւ օկուպացումը։ Ահա թե ինչի է հասցնում Թուրքիայի հետ ԱՄՆ-ի սիրախաղը։ Այդ սիրախաղը ես անվանում եմ ԱՄՆ-ի անհեռատես, կարճատես քաղաքականություն, որովհետեւ վաղ թե ուշ Թուրքիայի հետ տեղի կունենա այն նույնը, ինչ Իրանի հետ տեղի ունեցավ 1979 թվականին։ 2-3 խոշոր քաղաքներում կարող են հաշտվել արեւմտյան կենսաոճի հետ, բայց ամբողջությամբ երկրում արեւմտյան արժեքների պարտադրումը կմնա անընդունելի։ Վաղ թե ուշ մուսուլմանական Թուրքիան կըմբոստանա, պարզապես չկա առաջնորդը՝ իրենց Հոմեյնին։ Դրան գումարած՝ ԱՄՆ-ը, եթե նա ուզում է մնալ հզոր ու հեղինակավոր, Արդարության նորմերից այն կողմ չպետք է անցնի։ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ», 15.03.99թ. 327. ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ ՆԱՏՕ-ի ընդլայնումը շաբաթվա գլխավոր թեման է։ Իմ կարծիքով, ՆԱՏՕ-ն ռազմավարական առումով վտանգ չի ներկայացնում հայերի համար, Ռուսաստանի համար՝ նույնպես։ Ապագայում դիմակայության գիծն անցնելու է ազատ, քաղաքակիրթ երկրների եւ, այսպես կոչված՝ փակ երկրների միջեւ, որոնց կորիզը կկազմեն մահմեդական երկրները։ Ժողովուրդների պատմության մեջ այդպիսի դիմակայության օրինակ կամ կրկնություն կարող է ծառայել դիմակայությունն իրենց զարգացմամբ հեռուն գնացած հռոմեացիների եւ չզարգացած ժողովուրդների՝ այսպես կոչված՝ բարբարոսների միջեւ, որոնք չորս կողմից շրջապատում էին նրանց։ Այ, ուրեմն, ՆԱՏՕ-ի դրոշի ներքո է ապագայում ընթանալու բոլոր ազատ պետությունների միավորումը, որոնց թվում են լինելու ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Հայաստանը։ Ինչ վերաբերում է ներկա ժամանակներին, ապա ՆԱՏՕ-ի ուժեղացումը, շատ հնարավոր է, Ռուսաստանի եւ Հայաստանի օգտին չէ, որովհետեւ ԱՄՆ-ը, հանուն իր ուժեղացման, պատշաճ ձեւով հաշվի չի նստելու փոքրիկ Հայաստանի շահերի հետ։ Իսկ Ռուսաստանը, որտեղ չկա կայուն պետական դիրքորոշում, որտեղ չկա կայուն քաղաքական դիրքորոշում, ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար, ամբողջությամբ վերցրած, դիվանագիտական լեզվով ասած՝ մտահոգություն է ներկայացնում։ 328. ԱՆՑԱԾ ՇԱԲԹՈՒՄ նշանակալից շատ իրադարձություններ տեղի ունեցան աշխարհում, սակայն հայերին, եւ հատկապես ղարաբաղցիներին, հարկ է հիշատակել Արեւելյան Թիմուրում անցկացված հանրաքվեի մասին։ 1975 թվականից այդ կղզու բնակչությունը պայքարում է ինդոնեզական կառավարության դեմ։ Ամբողջ բնակչության քառորդ մասը՝ 200 000 մարդ, այդ ժամանակաընթացքում զոհվել է, բայց նրանք մինչ օրս շարունակում են կռվել հանուն իրենց ազատության։ Համաշխարհային հանրակցությունը, գլխավորապես ԱՄՆ-ն, այդքան ժամանակ լռում էին, որովհետեւ Ինդոնեզիան մահմեդական պետություն է, որն ունի 200 մլն բնակչություն, ձեւականորեն հռչակել է հասարակության ժողովրդավարական կարգեր եւ համարվում է տնտեսական առումով հաջող զարգացող երկիր։ Սակայն Ինդոնեզիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ տնտեսության մեջ ոչ մի հաջողություն էլ չի եղել։ Եվ միայն դրանից հետո ԱՄՆ-ն, իրավապաշտպան կազմակերպությունների եւ Արեւելյան Թիմուրի ժողովրդի համառ, չդադարող դիմադրության փաստի ազդեցության տակ, ճնշում գործադրեց Ինդոնեզիայի կառավարության վրա, որը ստիպված, Պորտուգալիայի հետ բանակցությունների սեղանի մոտ նստեց Նյու Յորքում, որտեղ համաձայնագիր ստորագրվեց տեղական բնակչությանը հանրաքվեի ուղիով ինքնորոշման իրավունք տրամադրելու մասին։ Այնպես որ մեր օրերում աշխարհում կան դեպքեր, երբ պայքարող ժողովրդին ինքնորոշման իրավունք է տրամադրվում։ Պարզապես այդ իրավունքը բարձր գին ունի, այն ի զորու չեն վճարել Լեւոն Տեր-Պետրոսյաններն ու նրանք, ովքեր Խաղաղություն բառն արտասանում են շատ ավելի հաճախ ու հնչեղ, քան Անկախություն բառը։ Իսկ ահա բոլորովին վերջերս, անցած շաբթում, մի շատ պատասխանատու անձ մի շատ պատասխանատու տեղ նորից չափից դուրս շատ խոսեց խաղաղության մասին եւ նույնիսկ այն բարձրացրեց Արցախի ժողովրդի համար գլխավոր «գերխնդրի» աստիճանին։ Իսկ ես ու բոլոր սթափ դատող քաղաքագետները գտնում ենք, որ արցախցիների համար գլխավոր գերխնդիր է հանդիսանում ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎԻՑ։ Ժողովրդի ճնշող մեծամասնությունն այդպես է գտնում. հենց այդ պատճառով պաշտոնաթող է եղել Լ.Տեր-Պետրոսյանը։ Նա գտնում էր, որ մեզ համար ամենագլխավորն է հանդիսանում խաղաղությունը, որը նրա ընկալմամբ նշանակում է, որ հանուն խաղաղության մենք պետք է զոհաբերենք անկախությունը, թող որ նույնիսկ մասամբ, անկախության մի շատ փոքր մասը։ Բայց չէ որ մասամբ հղի չեն լինում, ինչպես եւ չեն լինում մասամբ մեռած։ Մեռածը՝ մեռած է, անազատը՝ անազատ։ 329. ՄԻ ԳԼՈՒԽԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍՆ՝ ԱՎԵԼԻ ԼԱՎԽոսքը կգնա Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին։ Մեզ՝ արցախցիներիս (առանձնապես), շատ անհրաժեշտ է, որ հայկական խորհրդարանում ընտրված անդամները լինեն, գոնե մեծամասնությամբ, կարգին, ակտիվ եւ հայրենասիրաբար տրամադրված քաղաքացիներ։ Եվ այդ պատճառով չպետք է, որ մենք կողմնակի դիտորդներ լինենք ամբողջ հայության համար կենսականորեն կարեւոր այդ գործընթացում։ Ամբողջ աշխարհին է հայտնի, որ ԶԼՄ-ներն ավելի շատ բնակչության գիտակցության վրա են ազդում, այսպես կոչված՝ հասարակական կարծիքի վրա։ Ղարաբաղցիները բացառություն չեն, նրանք նույնպես որոշակի հասարակական կարծիք ստեղծելու համար պետք է դիմեն ԶԼՄ-ներին։ Տվյալ իրադրությունում մեզ համար այդ միջոցն է հանդիսանում «Ազատ Արցախ» թերթը։ Ես նկատի ունեմ ներգործությունը ՀՀ բնակչության հասարակական կարծիքի վրա։ Բայց մի՞թե դա Հայաստանում կարդացվող, սիրված թերթ է։ Արդյո՞ք, որակի բարձրացման համար պետք եղած միջոցներն են բաց թողնված, այնքան միջոցներ, որքան անհրաժեշտ են երեւանյան թերթերի մակարդակին հասնելու համար։ Ոչ, թեեւ այդ մասին բազմիցս, տարբեր մակարդակներում է խոսք եղել։ Մեր ապագայի, մեր հիմնախնդրի արդարացի լուծման լծակների նկատմամբ այդպիսի անտարբերության դեմ, ի նշան բողոքի, ես դադարեցնում եմ համաշխարհային իրադարձությունների իմ ամենաշաբաթյա տեսությունները «ԱԱ» թերթում։ Բացի այդ , Դուք էլ, թանկագին ընթերցող, անտարբեր եք վերաբերվում այն ամենին, ինչ քաղաքական ոլորտում կատարվում է ԼՂՀ-ի շուրջ, իսկ ես ցանկանում էի, որ Ձեզ արթնացնեմ քնկոտությունից, բայց երեւում է՝ չի ստացվում, իսկ դրա վրա ես շատ ժամանակ ու լարվածություն եմ ծախսում։ Եվ այդ պատճառով ինձ նպատակահարմար թվաց՝ իմ տեսությունները երեւանյան թերթերում հրապարկել, օգուտն ավելի շատ կլինի։ ՀՀ-ում խորհրդարանական բուն ընտրությունների մասին խոսելով, ես նկատի ունեմ, որ ազդեցիկ խորհրդարանը (մի գլուխը լավ է, իսկ տասը՝ ավելի լավ) որեւէ թիմի կողմից իշխանության բռնատիրում թույլ չի տա։ Հասարակության մեջ ավելի կշատանան օբյեկտիվությունը, թափանցիկությունն ու ազնվությունը։ Իսկ հետեւաբար՝ այդ հասարակության ուժն էլ կշատանա։ Ուժի առկայությունը,- ամենքին հայտնի ճշմարտություն է,- Արցախի խաղաղության եւ ազատության գրավականն է։ Սակայն համակարգային կաշառառությունը եւ համընդգրկուն մտահոգությունն անձնականի մասին ոչ թե դեպի ուժն են տանում, այլ նրանից հեռու են մղում։ Տանում են դեպի թուլություն, դեպի այլասերում։ Այլեւս կարգախոսներով ու դատարակախոսությամբ բավարարվել չի կարելի, պետք է իրական պայքար սկսել առողջ հասարակության համար։ Իսկ դրա համար իշխանության մեջ պետք է ընտրել հոգեւոր տեսակետից առողջ մարդկանց, այլ ոչ թե գեղեցիկ խոսողներին կամ ներկայիս իշխանավորների մերձավորներին։ Դուք հասկանու՞մ եք, ապագայի շենքն է կառուցվում, դա ցանկանում ենք մենք, թե ոչ. մեր յուրաքանչյուր (հասարակական ) գործողություն, իշխանությունների յուրաքանչյուր գործողություն կամ անգործունություն այդ Շենքի հիմքերը գցելն է։ Թե ինչպիսին կլինի այն՝ ծուռ եւ փլվելու ենթակա, թե ուղիղ եւ հաստատուն՝ կախված է մեր յուրաքանչյուր ամենօրյա գործողությունից։ Հավատացնում եմ Ձեզ, Շենքը ծուռ է կառուցվում... Թող ների՛ ձեզ Աստված եւ ձեր միտքը լուսավորի։ Շարունակելի

- .
Վերջին լուրերը, Մայիս 06, 2008
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Մայիսի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքաշինության ոլորտում առկա իրավիճակին: Երկրի ղեկավարը ...ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
.
Մայիսի 5-ին Նախագահի մոտ տեղի է ունեցել հանդիպում ԼՂՀ եւ ՀՀ գրողների միության անդամների, ինչպես նաեւ մի խումբ երիտասարդ գրողների հետ: Ջերմ եւ անկեղծ մթնոլորտում ...ՄՀԵՐ ԱՌՍՏԱՄՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է...
.
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության ...ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ՄԻ ԳՅՈՒՂ ԱՊԱՀՈՎՎԵՑ ՋՐՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Քեբաբչյան ամոլը Մարտակերտում Արդեն 10 տարի «Արի կանանց փոխադարձ օգնություն» հիմնադրամը Արցախում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Բարեգործությունների հիմնական հասցեն Մարտակերտի շրջանն է, որն արցախյան ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ 01.12.98 324. ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԻ Է, Ադրբեջանը կրկին հրաժարվեց մասնակցել Եվրախորհրդում ունկնդրումներին։ Այդ ունկնդրումները նպատակ ունեին որոշել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իրական ...ԱՅԴՊԵՍ ՉԵՆ ԳՐՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
.
«Ազատ Արցախ» թերթի 2008թ. մարտի 18-ի համարում (թիվ 32) տպագրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, ԱրՊՀ պրոֆեսոր Արտակ Գուլյանի «Թերթելով մեր պատմության էջերը» անդրադարձը։ Համամիտ լինելով հրապարակման ...ԵՐԴՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ
ՋԱՄԻԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Դժվար է գրել մի մարդու մասին, որը դեռ պատանի, գայթակղվել էր նժդեհյան գաղափարներով, որն ազգի շահը միանգամից սահմանազատել էր անձնական բոլոր կարգի ձգտումներից եւ կյանքի նպատակը տեսնում էր միայն Հայրենիքին, ...ՇՈՒՇԻ.ՆՈՐ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ...
.
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ Շուշիի շրջանի վարչակազմի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր վարչակազմի ղեկավար Վարդան Գաբրիելյանը: Նա ներկաներին իրազեկեց քամու հետեւանքով տուժած շինությունների վերականգնման ...ՉԻ ԿԱՐԵԼԻ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂՆԵԼ ՄԻԱՅՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԵՐԻՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ինչպես գիտենք , «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանն ամեն տարի տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացնում ԼՂՀ-ում, այս տարի այդ ծրագրերը կընդգրկեն առողջապահության ոլորտը: Այս եւ «Ղարաբաղ ...1915-ԻՑ ՄԻՆՉԵՎ 1992
.
Ես ուզում եմ այս հոդվածը սկսել՝ պատմելով վանեցի մի մարդու մասին, որի անունն է Մկրտիչ։ Այս Մկրտիչը 1915-ին Վանի երեւելի անձնավորություններից էր։ Մի օր Վանի ...ՆՄԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
.
Մայիսի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ոստիկանության մի խումբ նախկին աշխատակիցների հետ, ովքեր թոշակի անցնելու պատճառով այլեւս չեն աշխատում համակարգում: Երկրի ղեկավարը շնորհակալություն ...ՆԿԱՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՍԻ ՎՐԱ ԲԱՐԴԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ
.
Մայիսի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքաշինության եւ գյուղատնտեսության ոլորտներում առկա հիմնախնդիրներին: ...ՈՒՐ ՊԵՏՔ Է ԳՆԱՆ ՆՈՐԱՎԱՐՏ ԿԱԴՐԵՐԸ
.
ԼՂՀ կառավարության նիստում Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Օրակարգային առաջին հարցով գործադիրը որոշել է Շուշի քաղաքի երեք կիսավեր ...ԳՈՐԾՈՒՄ Է ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԾՐԱԳԻՐ
.
ԼՂՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի նիստը, որ վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Արա Հարությունյանը։ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.«ԿԱՆՈՆԵՐԻ ԴԵՄ ԽՌՈՎՈՒԹՅԱՆ» 40-ԱՄՅԱԿԸ
ՅԱՐՈՍԼԱՎ ՇԻՄՈՎՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ ԿԱՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ
.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.ՈՒՐԱԽԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՏԽՐԵԼ
Խմբագրի սյունակ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ
.
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.«ԵՍ ԵԼ ԵՄ ՀԱՅ»
.ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվություն
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

