
Հրատարակված է Մայիս 05, 2008
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
- 1991 ԹՎԱԿԱՆ. ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ ՕՂԱՊԱՐԱՆԸ ՍԵՂՄՎԵՑ Դեռեւս 1990 թվականի հուլիսին Գորբաչովը հրամանագիր էր ստորագրել ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու եւ անօրեն զենք պահելու դեպքում այն առգրավելու, գրոհայիններին զինաթափելու մասին։ Իսկ 1990 թվականի հունվարին արտակարգ դրություն էր հայտարարվել Ղարաբաղում։ Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակի տակ կալանում էին նրանց, ում կասկածում էին։ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղար, Լեռնային Ղարաբաղի կազմկոմիտեի նախագահ Պոլյանիչկոն Ադրբեջանի Գերագույն խորհրդի նստաշրջանում 1991-ի մայիսի ճառում մասնավորապես ասել է. «1991 թվականը հայտարարված է Ղարաբաղի տարի։ Այդ տարին կլինի Ադրբեջանի դժվարությունների վերջին տարին։ Ղարաբաղի հողը մերն է, եւ մենք պետք է այն գրավենք մեր զավակների համար։ Օդանավակայանն արդեն մերն է։ Բայց հարկավոր է ավելացնել օմօնականների թիվը...»։ Այսպես, օր առ օր, տարի առ տարի Ադրբեջանը սեղմում է օղակը՝ երկրամասը ենթարկելով քաղաքական եւ տնտեսական շրջափակման։ Զոհերի եւ սպանվածների վիճակագրության մեջ հստակ երեւակվում է Ադրբեջանի եւ խորհրդային Կենտրոնի նպատակը. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել ցանկացած գնով՝ կանգ չառնելով ոչ մի միջոցի առջեւ։ Այսպես, եթե արտակարգ դրություն հաստատելուց առաջ երկու տարվա ընթացքում սպանվել էր 6 մարդ (3 հայ, 3 ադրբեջանցի), ապա 1990թ. հունվարից սկսած՝ սպանվածների եւ վիրավորների թիվն աղետալի չափերի է հասնում։ 1990-ին ԼՂԻՄ-ում սպանվել է 58 մարդ, որոնցից 44-ը՝ հայ, 15-ը՝ ադրբեջանցի, 2-ը՝ զինծառայող։ Վիրավորվել են 126 հոգի, որոնցից 92-ը՝ հայ, 32-ը՝ ադրբեջանցի, 2-ը՝ զինծառայող։ Պատանդ են վերցվել 72 հոգի, 46-ը՝ հայ, 32-ը՝ ադրբեջանցի։ 1990-ին ադրբեջանցիներն օգտագործել են գլխավորապես ավտոմատ զենք։ 1990 թվականի հուլիսի 15-ի ԽՍՀՄ նախագահի հրամանագրից հետո մարզի տարածքում ավելացել էր օմօնականների թիվը։ Իսկ Արցախի բնակչությունը զինաթափվել է, նրան զրկել են ինքնապաշտպանության միջոցներից։ Սպանվել, կողոպտվել է Սումգայիթի, Գանձակի, Բաքվի եւ ադրբեջանական այլ քաղաքների ու բնակավայրերի հայ բնակչությունը։ 1991-ի ապրիլի 30-ից սկսած, մայիս-հունիս-հուլիս -օգոստոս ամիսներին Լեռնային Ղարաբաղում կատարված իրադարձությունների անմիջական տպավորության տակ ռուս լրագրողը ԶԼՄ-ներում արդարության ձայնն է բարձրացնում. «Ղարաբաղը դարձել է դիկտատուրայի հրաձգարան, դիկտատուրայի փորձադաշտ։ Հիշե՛ք, մի՛ մոռացեք սա, մտածող եւ բարեկիրթ քաղաքացիներ»։ 1991-ին «Կոլցո» ռազմագործողությամբ փորձ է արվել վերջնականապես լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Կալանվել են 1000-ից ավելի բնակիչներ։ Մայիսի 15-16-ին Ստեփանակերտ քաղաքից կալանվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում նաեւ՝ մտավորականներ։ Բռնատեղահանվել են Հադրութի շրջանի 15 գյուղեր՝ 1491 բնակչով։ Մայիսի 15-ին Արփագետիկ գյուղում սպանվեցին 4 ծերունիներ։ Տեղահանվեց Բերդաձորի ենթաշրջանը։ Ադրբեջանի իշխանություններն այնքան էին լկտիացել, որ չէին թաքցնում իրենց նպատակները։ Սախարովի հիշատակի առաջին միջազգային համաժողովի խմբից Յուրի Սամոդորովը վկայում է. «Բաքվում մենք չորսժամյա զրույց ունեցանք նախագահ Մութալիբովի հետ, որին մասնակցում էր նաեւ Դաշտամիրովը։ Հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ այդ ղեկավարներն արդարացնում են հայերի բռնատեղահանումը Լեռնային Ղարաբաղում։ Դա քաղաքական լուծում է, եւ նրանք ասացին, որ դա անում են նպատակով։ Կարեւոր է նաեւ, որ ոչ Դաշտամիրովը, ոչ Ադրբեջանի ՆԳ ծառայության ղեկավարները չեն ժխտել բռնության, խոշտանգման, թալանի փաստերը։ Մի քանի անգամ ե՛ւ Դաշտամիրովը, ե՛ւ Մութալիբովն իրենց արտահայտություններում գործածել են այն միտքը, որ քաղաքականությունը ճերմակ ձեռնոցներով չի իրագործվում։ Փաստորեն նրանք չեն ժխտում այդ գործողությունների անցկացումը առաջիկայում»։ Իսկ ահա թե ինչ է գրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը «Ինչ է տեղի ունեցել Հադրութում» մենագրությունում. «Համընդհանուր խուճապը, անորոշությունը, գյուղերից ստույգ տեղեկությունների բացակայությունը եւ վտանգը, որ դիմադրության փորձը կարող է հանգեցնել արյունահեղության, այնպես, ինչպես պատահեց Գետաշենում, կաշկանդել էր թե՛ ղեկավարությանը, թե՛ ակտիվիստներին։ Միայն հետո պարզ դարձավ, որ փաստորեն 16-17-ին զորքն ու օմօնը ետ էին քաշվել, եւ գյուղերում սկսվել էր թալանը, որը կարելի էր կանխել վճռական եւ կազմակերպված լինելու դեպքում։ Իսկ 16-ին դեռեւս իշխում էր այն տեսակետը, որ բռնագաղթն անխուսափելի է, եւ անհրաժեշտ է միայն ժամանակ շահել նորմալ գաղթելու համար։ Գուցե այսօր ցավալի է եւ ամոթալի այս մասին գրելը, բայց դա փաստ է, որ տեղի է ունեցել»։ * * * Ապրիլի 30-ին՝ առավոտյան ժամը 5.00-ին, Գետաշենից սկսվում է «Կոլցո» ռազմագործողությունը։ Գետաշենի եւ Մարտունաշենի բնակիչները տագնապի ռադիոհեռագիր են հղում աշխարհին. «Կրակում են գետնից եւ օդից, հրանոթից ու ավտոմատից։ Մեզ ճզմում են տանկերը։ Ադրբեջանական օմօնը պատանդ է վերցնում երեխաներին, կանանց ու ծերերին։ Մեր տները թալանում ու վառում են։ Բանակի դեմ որսորդական հրացաններով կանգնել չենք կարողանում։ Մարդիկ աշխարհի, օգնեցե՛ք։ Ապրիլի 30, 1991 թվական»։ Իսկ նույն թվականի մայիսի 18-ին Մոսկվայում խորհրդարանական ունկնդրումների ժամանակ Ռուսաստանի Գերագույն խորհրդի մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Ս. Կովալյովը պիտի ասեր. «Ես ստիպված եմ հիշեցնել ձեզ, որ մարդու իրավունքների խախտման հարցը որեւէ երկրի ներքին գործը չէ։ Գոյություն ունեն միջազգային նորմեր՝ իմիջիայլոց, համընդհանուր ճանաչում գտած։ Այսպես՝ ես խնդրում եմ ձեզ շարադրել ձեր դիրքորոշումը»։ Իսկ Մոսկվայում ադրբեջանական համայնքի նախագահ Մ. Իսկենդերովը չքմեղ ձեւանալով պիտի պատասխաներ. «Ամենից առաջ ես չեմ հաշվում, որ կատարվածը բռնատեղահանում է։ Բռնատեղահանում՝ նշանակում է մարդկանց բռնի քշել իրենց տարածքներից։ Ինչպես մենք տեղեկություն ենք ստացել, այդ գյուղերի բնակիչներն իրենք են ցանկություն հայտնել դուրս գալ այնտեղից, քանի որ տեռորի են ենթարկվել մի կողմից հայ գրոհայիններից, մյուս կողմից՝ 4 տարի է, նրանք չեն կարողանում հանգիստ ապրել»։ 1991-ի մայիսի 20-ին «Ժողովրդավարական Ռուսաստան» շարժումը կազմակերպում է հանրահավաք, որտեղ ընդունված բանաձեւում մասնավորապես ասվում է. «Կոմունիստական ռեժիմը կատարում է նոր, խոշորամասշտաբ արյունահեղ հանցագործություններ։ Ռազմական տեռոր է սանձազերծվել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների հայ բնակչության դեմ՝ նրանց տեղահանության նպատակով։ Հայ միլիցիայի գնդակահարություն՝ Ոսկեպար գյուղի մոտ, գյուղերի հրետակոծումներ, տեղահանություն եւ ջարդեր Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերում, արյունալի ռեպրեսիաներ Ստեփանակերտում՝ ահա ԽՄԿԿ-ի կողմից իրականացվող նոր ցեղասպանության իրադարձությունները։ Ձեռքերդ հեռո՛ւ անկախ Հայաստանից։ Պատասխանատվության ենթարկե՛լ դահիճներին»։ Մինչ ժողովրդավարական ուժերն իրենց ձայնն էին բարձրացնում՝ կանխելու արյունահեղությունը, Ադրբեջանը օղապարանը սեղմում էր Արցախի շուրջ՝ արյան մեջ խեղդելու ազատության եւ մարդու իրավունքների համար ազգային-ազատագրական պայքարը։ Բազմաթիվ փաստաթղթեր, հայկական եւ ոչ հայկական աղբյուրներ վկայում են, որ 1991-ին կատարվածը ցեղասպանություն էր։ Եվ որ այն կատարվել է խորհրդային վարչակարգի անմիջական մասնակցությամբ։ Մեջբերենք ադրբեջանական մամուլից մի հատված. «Ազերինֆորմի թղթակից. - ընկեր Մութալիբով, Դուք հենց նոր վերադարձաք Մոսկվայից։ Ի՞նչն է ձեզ դրդել տոնական օրերին մեկնելու մայրաքաղաք։ Մութալիբով. - Իմ այդ ուղեւորությունը բխել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Գորբաչովի հետ մտքերի փոխանակություն կատարելու անհրաժեշտությունից։ Մամուլի հրապարակումներից դուք տեղյակ եք Խանլարի շրջանում անձնագրային ռեժիմի ստուգման ուղղութամբ տարված աշխատանքներին։ Ես գիտեի, որ փորձ է արվելու կեղծ տեղեկություններ հաղորդել Չայքենդում (Գետաշեն) տեղի ունեցած միջադեպի մասին։ Ուստի անհրաժեշտ գտա ընկեր Պոլյանիչկոյի հետ միասին հանդիպել երկրի նախագահին։ Մայիսի 3-ին տեղի ունեցած հանդիպման եւ 4 հեռուստազրույցների մեկնակետը ապրիլի 27-ի իմ հայտարարության մեջ առաջադրված խնդիրներն էին։ Մենք նախագահին խնդրեցինք միութենական համապատասխան մարմիններին հանձնարարել ուժեղացնել արտակարգ դրության ռեժիմի կենսագործումը Լեռնային Ղարաբաղում»։ «Կոլցո» ռազմագործողություն. մարմինը սպանելով ոգին էին ուզում սպանել։ Որտեղ մարմինը խոշտանգվեց, որտեղ թուրքը հայի անմեղ արյուն թափեց, այնտեղ հայի ոգին վրեժխնդրության ելավ, ելավ իր տունը, օջախը պաշտպանելու։ Արցախցին հասկացավ, որ ինքն է իր բախտի տերը։ Որ ազատությունը չեն մուրում, չեն խնդրում։ Արցախին պատերազմ պարտադրվեց։ Ավարայրից, հայոց պատմիչ Եղիշեից եկող պատգամը՝ ով չի երկնչում մահից, նա ապրում է, հաղթանակ բերեց հայ ժողովրդին։ Ոչ հեռու անցյալից եւս դասեր քաղենք, հիշենք նժդեհյան պատգամը. Ուժն է ծնում իրավունքը։

- ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 05, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 1
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ Չարագործ եւ հանճար՝ լիովին համատեղելի բաներ են։ 321. ՈՉ ՍԱԿԱՎ ԿԱՐԵԼԻ Է լսել. «Արդյո՞ք Ստալինը հանճարեղ մարդ է եղել»։ Սովորական, հատկապես՝ ...ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂՀ-ՈՒՄ
.
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության համաձայն՝ բնակչության խտությունը 1 քառ. կմ վրա ԼՂՀ-ում 2007թ. կազմել է 11,8 մարդ. ըստ շրջանային բաշխվածության ...ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախին անհրաժեշտ է երկրի անվտանգությունը եւ տնտեսության զարգացումն ապահովող կրթական համակարգ։ Այսօրվա կրթական մակարդակը չի բավարարում առկա պահանջները, ...ԻՆՉՊԵ՞Ս Է ՋՐԻ ՎԻՃԱԿԸ ՀԱԴՐՈՒԹՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Ապրիլի վերջին տասնօրյակը հադրութցիները տագնապով անցկացրին։ Շոգ եղանակը հուլիս ամիսն էր հիշեցնում։ Իսկ վերջին օրերին տեղ գտած շոգերը «ջրային» հիմնախնդիրը (ինչը, ինչպես գիտենք, գոյություն ունի հանրապետության ...Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
1991 ԹՎԱԿԱՆ. ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ ՕՂԱՊԱՐԱՆԸ ՍԵՂՄՎԵՑ Դեռեւս 1990 թվականի հուլիսին Գորբաչովը հրամանագիր էր ստորագրել ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու եւ անօրեն զենք պահելու ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՄԱՍԻՆ
.
Հանրապետությունում 2008թ. մայիսի 4-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 3039.5 հա գարնանացան, որը կազմել է 2007 թվականի գարնանացանի 90.2 տոկոսը: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԿՀԱՆՁՆԻ ՌՈԲԵՐՏ ԴԵ ՆԻՐՈՆ
.«ՈՐՏԵՂ ԷԼ ԼԻՆԵՆՔ` ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՄԱՅՐ ՀՈՂՈՒՄ ՊԵՏՔ Է ԽՈՐԱՑՆԵՆՔ»
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՄՇԱԿՈՒՅԹԸ ՉՊԵՏՔ Է ԿՑՈՐԴ ԼԻՆԻ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻ՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ
.
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.«ԵՍ ԵԼ ԵՄ ՀԱՅ»
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

