
Հրատարակված է Մայիս 05, 2008
ԻՆՉՊԵ՞Ս Է ՋՐԻ ՎԻՃԱԿԸ ՀԱԴՐՈՒԹՈՒՄ
- Ապրիլի վերջին տասնօրյակը հադրութցիները տագնապով անցկացրին։ Շոգ եղանակը հուլիս ամիսն էր հիշեցնում։ Իսկ վերջին օրերին տեղ գտած շոգերը «ջրային» հիմնախնդիրը (ինչը, ինչպես գիտենք, գոյություն ունի հանրապետության բոլոր անկյուններում, իսկ Հադրութում այն հատկապես սուր ձեւեր է ընդունում) արդեն զգացնել էր տալիս։ Եթե ապրիլին ջուրը չի հերիքում, ապա ի՞նչ է լինելու ամռան տապին։ Եվ իրենք էլ պատասխանում են. թերեւս ավելի վատ, քան երբեւէ։ Ինչպես գիտենք (այդ մասին բազմիցս գրվել է մեր թերթում), կառավարության որոշմամբ Հադրութ շրջկենտրոնը խմելու ջրով ապահովելու նպատակով հատկացվել է մոտ 80մլն դրամ՝ «Արջին աղբյուր»-Հադրութ ջրատարի անցկացման համար։ Նախագծի իրագործմամբ զբաղվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանի խոսքերով՝ աշխատանքները 60-70 տոկոսով արդեն արվել են։ Դա նշանակո՞ւմ է, արդյոք, թե ամռանը ջուրը կհասնի շրջկենտրոն եւ կլրացնի նրա բնակիչների մոտ ջրի այնքան սուր դեֆիցիտը։ Ջրատարը, ասաց շրջվարչակազմի ղեկավարը, նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի սկզբին։ Նշանակում է հադրութցիները պետք է դիմանան եւս մեկ երաշտի, եւ հնարավոր է, եթե տոթը շարունակվի, ապա ավելի ծանր ձեւ կստանա։ Այսօրվա դրությամբ, Վ.Գեւորգյանի խոսքերով, շրջկենտրոնը ջրով ապահովվում է երեք արտեզյան ջրհորներից։ Այն հարցին, թե չի կարելի, արդյոք, մեծացնել նման ջրհորների քանակը եւ դրանով իսկ հանել ամեն տարի տեղ գտնող «ջրային» լարվածությունը, պարոն Գեւորգյանը նկատեց. շրջկենտրոնում արդեն գործող մի քանի արտեզյան ջրհոր պահելն արդեն իսկ թանկ հաճույք է։ «Օրինակ, միայն նման մեկ ջրհորի շահագործման վրա ամսվա կտրվածքով անհրաժեշտ է 300-400 հազար դրամ՝ ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց։ Բյուջեից միայն այդ 3 ջրհորները պահելու համար ծախսվում է ավելի քան 1մլն դրամ։ Մեծաթիվ ջրհորներ շահագործելն ուղղակի շքեղություն կլինի։ Իսկ «Արջին աղբյուրից» ջուրը գալիս է ինքնահոսի եւ, չնայած ջրատարի անցկացման նախագիծն ինքը թանկ է, ավելի էժան կնստի»։ Ուշագրավ է, որ, հադրութցիների կարծիքով, կա իրենց համար ցավոտ այդ հիմնախնդրի լուծման այլընտրանքը։ Այսպես՝ նույն հեղձուցիչ- երաշտային Հադրութ շրջկենտրոնում ապրող Ալեքսանդր Բաղդասարյանն արդեն քանի՜ տարի ջրի հիմնախնդիր չունի։ Ավելին, իր սեփական բանջարանոցում բացած ջրհորից այնքան ջուր է դուրս գալիս, որը կարող է ապահովել շրջակայքում ապրող բոլոր հարեւաններին։ Նա այդպես էլ վարվում է, երբ վերջիններիս՝ ջրի հետ կապված վիճակը դառնում է անտանելի։ Նրա խոսքերով՝ ջրհորը փորելու, երկու ջրապոմպի տեղադրման եւ բանջարանոցը շրջապատող խողովակների անցկացման վրա ծախսել է մոտ 1000 ԱՄՆ դոլար։ Իսկ ջրհոր փորելու միտքը նրա մոտ հղացել է այն ժամանակ, երբ որոշել է տապից խեղդվող Հադրութում ստեղծել տնկարան, որտեղ ուզում էր մշտադալար տնկիներ աճեցնել։ «Հնաբնակները,- հիշում է նա,- ասում են, որ Հադրութը տեղակայված է առատ գետնաջրերի վրա, եւ որտեղ էլ փորձես ջրհոր փորել, ջուրն անպայման երկրի երես դուրս կգա։ Ես մասնագետ հրավիրեցի (Գիշի գյուղում կա ջրհոր հորատող մասնագետ). նա ուսումնասիրեց տեղանքը, բանջարանոցի մակերեւույթը եւ ցույց տվեց, թե որ մասում կարելի է հորատել։ Ջուրը դուրս հորդեց 6-7մ խորությունից։ Հետաքրքիր է, որ այն դուրս եկավ ոչ միանգամից։ Յուրան հանգստացնում էր.«Մի անհանգստացիր, դուրս կգա։ Եվ ջուրը դուրս եկավ... երկու օրից»։ Ալեքսանն առաջարկում է յուրաքանչյուր թաղամասում մեկական ջրհոր հորատել։ Չէ որ այն արտեզյան ջրհոր չէ, որը պետք է ավելի խոր փորել եւ տեղադրել բավական մեծ հզորությամբ ենթակայան։ Այստեղ իր ծանրակշիռ խոսքը կարող է ասել նաեւ պետությունը։ Նման ջրհորներն այնքան էլ թանկ չեն. եթե ծախսերի մեծ մասն իր վրա վերցնի պետությունը, իսկ մնացածը՝ տվյալ թաղամասի բնակիչները, ապա այն միանգամայն կիրառելի փորձ է ոչ միայն Հադրութի, այլեւ Ղարաբաղի՝ ջրի սուր կարիք ունեցող բազմաթիվ գյուղերի համար։ Ուշագրավ եղավ նաեւ այն, որ Ղարաբաղում աշխատում են արտեզյան ջրհորների հմտավարժ հորատողներ, եւ արդեն 10 տարի գործում է նրանց կազմակերպությունը, որը կարողացել է այդ տարիների ընթացքում բազմաթիվ ջրհորներ բացել։ Կազմակերպության մասնագետի կարծիքով, կարելի էր էլ ավելի շատ ջրհորներ հորատել, հատկապես, որ կան այնպիսի գյուղեր, որտեղ կարելի է բնակիչներին ջրով ապահովել միայն արտեզյան ջրհորներով... Խոչընդոտ է դարձել այն, որ նախկին կառավարությունը գտնում էր, որ արտեզյան ջրհորներ Ղարաբաղին պետք չեն։ Ներկա կառավարությունն այդ հարցում այլ կարծիք ունի։ Արդյունքում, կազմակերպությունը պետությունից պատվեր է ստացել Նորագյուղ եւ Բերդաշեն գյուղերում փորել արտեզյան ջրհորներ։ Նախատեսված է եւս մի քանի արտեզյան ջրհորների տեղադրում Մարտունու, Հադրութի շրջաններում, ինչպես նաեւ՝ Ստեփանակերտում։ Նորագյուղում աշխատանքներն արդեն սկսված են։ Եվ, այդուհանդերձ, ինչպիսի՞ն կլինի ջրի վիճակը Հադրութում։ Չէ՞ որ «Արջին աղբյուրի» ջուրը տեղ կհասնի դեռ սեպտեմբերին, իսկ արտեզյան 3 ջրհորների ջուրը բավական չէ՝ ապահովելու ամռանը մի քանի անգամ աճող ջրի պահանջը, իսկ նման ջրհորներ, ինչպիսին հորատել է Ալեքսանդր Բաղդասարյանը, Հադրութում մատների վրա կարելի է հաշվել։ Հադրութ-Ստեփանակերտ

- ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 05, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 1
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ Չարագործ եւ հանճար՝ լիովին համատեղելի բաներ են։ 321. ՈՉ ՍԱԿԱՎ ԿԱՐԵԼԻ Է լսել. «Արդյո՞ք Ստալինը հանճարեղ մարդ է եղել»։ Սովորական, հատկապես՝ ...ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂՀ-ՈՒՄ
.
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության համաձայն՝ բնակչության խտությունը 1 քառ. կմ վրա ԼՂՀ-ում 2007թ. կազմել է 11,8 մարդ. ըստ շրջանային բաշխվածության ...ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախին անհրաժեշտ է երկրի անվտանգությունը եւ տնտեսության զարգացումն ապահովող կրթական համակարգ։ Այսօրվա կրթական մակարդակը չի բավարարում առկա պահանջները, ...ԻՆՉՊԵ՞Ս Է ՋՐԻ ՎԻՃԱԿԸ ՀԱԴՐՈՒԹՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Ապրիլի վերջին տասնօրյակը հադրութցիները տագնապով անցկացրին։ Շոգ եղանակը հուլիս ամիսն էր հիշեցնում։ Իսկ վերջին օրերին տեղ գտած շոգերը «ջրային» հիմնախնդիրը (ինչը, ինչպես գիտենք, գոյություն ունի հանրապետության ...Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
1991 ԹՎԱԿԱՆ. ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ ՕՂԱՊԱՐԱՆԸ ՍԵՂՄՎԵՑ Դեռեւս 1990 թվականի հուլիսին Գորբաչովը հրամանագիր էր ստորագրել ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու եւ անօրեն զենք պահելու ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՄԱՍԻՆ
.
Հանրապետությունում 2008թ. մայիսի 4-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 3039.5 հա գարնանացան, որը կազմել է 2007 թվականի գարնանացանի 90.2 տոկոսը: ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ
.
ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ
.
ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

