
Հրատարակված է Մայիս 05, 2008
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐ
- Արցախին անհրաժեշտ է երկրի անվտանգությունը եւ տնտեսության զարգացումն ապահովող կրթական համակարգ։ Այսօրվա կրթական մակարդակը չի բավարարում առկա պահանջները, եւ անհրաժեշտ է հեռանկարային կրթական քաղաքականության մշակում։ Այս խնդիրն էր դրված ՀՀ եւ ԼՂՀ կրթական համակարգի ղեկավարների՝ Արցախի իշխանությունների հետ վերջերս անցկացված երկօրյա քննարկումների ժամանակ։ Արցախի կրթական հիմնախնդիրներին նվիրված այդ միջոցառումը միտված էր ոլորտում իրականացվող բարեփոխումները համահունչ դարձնելու ոչ միայն հայաստանյան, այլեւ եվրոպական կրթական դաշտում իրականացվող բարեփոխումներին։ Տնտեսության զարգացմանն ուղղված պետական միջոցառումները դրական արդյունք չեն տա, եթե գործնական աշխատանք չտարվի նաեւ որակյալ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ։ Ի՞նչ են առաջարկում այս ուղղությամբ Հայաստանի պետական բուհերի ղեկավարները։ Ա. ԹԱՐԻՎԵՐԴՅԱՆ, Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր. - Զարգացած գյուղատնտեսություն ունենալու համար առաջին հերթին պետք է ունենալ ագրոպարենային համակարգի որակյալ մասնագետներ։ Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ-ում երկրի համախառն ներքին արդյունքի 35-40 տոկոսը պատկանում է ագրոպարենային համակարգին։ Դա արդեն իսկ ենթադրում է լուրջ ուշադրություն այս ոլորտին եւ բավարար մասնագետների պատրաստում։ Այսօր ոչ միայն Արցախում եւ Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում ագրոպարենային համակարգի մասնագիտություններով կրթություն իրականացնելն ունի երկու կարեւոր առանձնահատկություն. 1. Այն այսօր գրավիչ չէ ոչ երիտասարդների եւ ոչ էլ նրանց ընտանիքների համար եւ բազմաթիվ երիտասարդների նպատակային ծրագրերում չի ընդգրկվում այնպիսի կարեւոր մասնագիտություն ստանալը, ինչպիսին ագրոնոմիան է, անասնաբուծություն-անասնաբուժությունը։ Այս առումով պետք է ունենալ հստակ մոտեցումներ եւ ծրագրեր, ինչն այսօր իրականացվում է ՀՀ-ում, եւ քննարկումներն այն բանի ապացույցն են, որ ցանկություն կա իրականացնել նաեւ Արցախում։ Ի՞նչ է անհրաժեշտ այս ուղղությամբ հարցին լուծում տալու համար։ Առաջին՝ ստեղծել հնարավորություններ ապագա աշխատատեղերի համար, դրանք սոցիալ-կենցաղային տեսակետից ապահովված դարձնել կառավարության համապատասխան որոշումներով։ Երկրորդ առանձնահատկությունը՝ ագրարային կրթությունն ինքը շատ ծախսատար է, որն իր բնույթով ենթադրում է ոչ միայն տեսական ուսուցում, այլեւ ավելի շատ՝ գործնական հմտությունների ձեւավորում, ինչը ենթադրում է նյութատեխնիկական, լաբորատոր բազա, ոչ միայն կադրային ապահովվածություն, այլ նաեւ՝ ուսումնափորձնական տնտեսություններ։ Արցախի պետհամալսարանի հետ Հայաստանի պետական ագրարային համալսարանը կապեր վաղուց է հաստատել։ Կադրային համապատասխան ապահովվածության առկայությամբ, անգամ նյութատեխնիկական բազայի բացակայության պայմաններում, ցավոք, Արցախում այսօր հնարավոր չէ պատրաստել պահանջվող մասնագետներ։ Ստեփանակերտի գյուղքոլեջի, որը 7 մասնագիտությունների գծով միջին օղակի կադրեր է պատրաստում, նյութատեխնիկական բազան նույնպես չի համապատասխանում ներկայացվող պահանջներին։ Մի օրինակ. անասնաբուժական կրթությունը ագրոպարենային համակարգում ամենաթանկն է, որը ենթադրում է մոտ 40 անուն մասնագիտական առարկաների համար համապատասխան լաբորատորիաներ, դեղանյութեր, քիմիական ռեակտիվներ, համապատասխան կենդանիներ։ Այսօր խոսել ագրոպարենային համակարգի ոլորտի մասնագետների լիարժեք պատրաստման մասին՝ չափազանց դժվար է, եւ երկօրյա քննարկումների առարկան դա էր։ Այն հնարավոր լուծումները, որոնք քննարկման սեղանին դրվեցին, երեքն էին. 1. աջակցել ԱրՊՀ-ում եւ գյուղքոլեջում այդ գծով մասնագետների պատրաստման որակի բարելավմանը, 2. ստեղծել առանձին բարձրագույն ուսումնական հաստատություն, 3. ձեւավորել-կազմավորել Հայաստանի ագրարային համալսարանի մասնաճյուղ ԼՂՀ-ում։ Երկարատեւ քննարկումների արդյունքում նախնական պայմանավորվածություն եւ համաձայնություն է ձեռք բերվել՝ սկսել Հայաստանի ագրարային համալսարանի մասնաճյուղի ձեւավորման գործընթացն Արցախում։ Անշուշտ, կան տեխնիկական, կադրային ապահովվածության դժվարություններ։ Ինչպե՞ս ենք դա պատկերացնում առաջին փուլում։ Այդ մասնաճյուղը կարող է կայանալ միայն ԱրՊՀ-ի հզորացման միջոցով, որովհետեւ բազմաթիվ առարկաների դասավանդումը, կադրային ապահովվածությունը ենթադրում են, որ դա պետք է լինի ԱրՊՀ-ի միջոցով։ Առանձին առարկաների գծով կլինի կադրերի պակաս. Հայաստանի ագրարային համալսարանի մասնագետների միջոցով կկազմակերպվի ցիկլային ուսուցում։ Կլինի նաեւ ուսանողների կարճաժամկետ տեղափոխություն ագրարային համալսարան՝ համապատասխան լաբորատոր ցիկլային ուսում ստանալու համար։ Ագրարային համալսարանը գիտակցում է, թե ինչ պատասխանատու քայլ է ստանձնում։ Բայց քանի որ եղել է առաջարկություն, եղել է համաձայնություն, պետք է համարել, որ գործընթացն այսօրվանից սկսվում է։ Հ. ԹՈՔՄԱՋՅԱՆ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտոր. - Պատրաստվում ենք Արցախում ներդրում ունենալ շինարարական մասնագիտությունների կադրերի պատրաստման գործում՝ շինարարության, ջրային համակարգերի, ճանապարհների նորոգումների։ Խնդիրը հստակ է, կապված է երկրի զարգացման եւ անվտանգության հետ։ Հենց միայն ջրային համակարգերը վերցրեք. ջրամբարները մեծ ուշադրություն են պահանջում, իսկ համապատասխան մասնագետներ չկան։ Ցավոք, այսօրվա ուսման որակը հեռու է բավարար լինելուց։ Այստեղ նաեւ դասավանդող դասախոսների բացակայության խնդիր կա։ Այդ պատճառով առաջին տարիներին դա հնարավոր կլինի՝ ստեղծելով կոնսորցիում, որպեսզի լավագույն մասնագետները Երեւանից գան Արցախ եւ տեւական ժամանակ անցկացնելով՝ պատրաստեն ուսանողներ եւ դասախոսներ։ Ո. ՄԱՐՈՒԽՅԱՆ, Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի ռեկտոր. - Ինժեներական մասնագիտությունների գծով լուրջ խնդիրներ կան։ Ներկայացնելով այն հաստատությունը, որը ժամանակին առաջինը «ներխուժեց» Արցախ եւ ստեղծեց Երեւանի պետական պոլիտեխնիկականի մասնաճյուղը, մենք տեսնում ենք, որ այստեղ ունենք մեղքի որոշակի բաժին՝ ոչ հետեւողական լինելու առումով։ Բնականաբար, տեսնում ենք նաեւ հնարավորություններ՝ ընդլայնելու մասնագիտությունների անվանացանկը։ Մասնավորապես կարող ենք առաջարկել եւ համապատասխան մասնագիտական պատրաստականություն իրականացնել ընդերքի հանածոների հետախուզման եւ յուրացման ուղղությամբ։ Լուրջ խնդիրներ կան էներգետիկայի ոլորտում՝ էլեկտրամատակարարման, էլեկտրական ցանցերի, այլընտրանքային էլեկտրաէներգիայի, կապի համակարգի, տեղեկատվության տեխնոլոգիաների մասնագետների պատրաստման հարցում։ ՅՈՒ. ՍՈՒՎԱՐՅԱՆ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր. - Ես կանգ կառնեմ բուհական կրթության երկու խնդրի վրա. նախ՝ ընդհանուր առումով։ Այսօր, երբ ունենք շուկայական տնտեսություն, նախընտրում ենք ունենալ մրցակցային տնտեսություն նաեւ համաշխարհային առումով։ Իսկ որպեսզի ունենանք մրցակցային արտադրանք, պետք է ունենանք նաեւ կադրեր, որոնք որակական մակարդակով չեն զիջում արտասահմանյան գործընկերներին։ Իսկ կրթական մակարդակի բարձրացման երկու ճանապարհ կա՝ կրթության որակի փոփոխություն՝ նոր ուսումնական պլաններ, ուսումնական ծրագրեր, որոնք համահունչ են եվրոպական համապատասխան նմուշներին, եւ կրթության առաջավոր տեխնոլոգիաներ։ Մենք տուրք ենք տալիս խորհրդային ժամանակներից եկող մի փիլիսոփայության, այն է՝ պատրաստել ավելի շատ տեսաբաններ, տեսությունը խորն ուսումնասիրած մարդիկ, որոնք, սակայն, այսօր չունեն շուկայական անհրաժեշտ մասնագիտական հմտություններ։ Այսօր չկա այն արտադրական շրջանը, ուր մարդիկ սովորեն եւ դառնան լիարժեք մասնագետներ։ Այնինչ, այսօր գործատուն ընտրում է մարդուն, որն արդեն պատրաստ է աշխատելու։ Իհարկե, այս ամենի համար անհրաժեշտ են լավ դասախոսական կադրեր, հարուստ ուսումնական պլան եւ առարկայական ծրագրեր։ Այս դիտանկյունից նայելով՝ ԱրՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը պետք է կատարի հետեւյալ քայլերը՝ ընդլայնի մասնագիտությունների ցանկը։ Այսօր շուկային անհրաժեշտ են մենեջերներ, մարքետոլոգներ, պետական ծառայողներ եւ այլն։ Ընդհանուր առմամբ, տնտեսական շուկային նայելով՝ վարել ճկուն քաղաքականություն եւ թարմացնել մասնագիտությունների ցանկը։ Մյուս խնդիրը կադրային ներուժը հզորացնելն է։ Այսօր ամբիոնում աշխատող 32 դասախոսներից չորսն են գիտության թեկնածու՝ եւ ոչ մի դոկտոր։ Կան խնդիրներ կրթության տեխնոլոգիաների առումով։ Ասենք՝ դասախոսություններ չեն կարդացվում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Վաղուց ժամանակն է բարձրանալ «կավիճ-սրբիչ» համակարգից եւ անցնել ժամանակակից տեխնոլոգիաներով դասախոսություններին եւ փորձնական պարապմունքների կազմակերպմանը։ Շատ կարեւոր է նաեւ գրականությամբ ապահովված լինելը։ Ժամանակն է, որ ԱրՊՀ-ն եւս ունենա սեփական գիտական նյութեր։ Ռեկտորի հետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որոնք պետք է նպաստեն այդ խնդրի լուծմանը նույնպես։

- ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 05, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 1
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ Չարագործ եւ հանճար՝ լիովին համատեղելի բաներ են։ 321. ՈՉ ՍԱԿԱՎ ԿԱՐԵԼԻ Է լսել. «Արդյո՞ք Ստալինը հանճարեղ մարդ է եղել»։ Սովորական, հատկապես՝ ...ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂՀ-ՈՒՄ
.
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության համաձայն՝ բնակչության խտությունը 1 քառ. կմ վրա ԼՂՀ-ում 2007թ. կազմել է 11,8 մարդ. ըստ շրջանային բաշխվածության ...ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախին անհրաժեշտ է երկրի անվտանգությունը եւ տնտեսության զարգացումն ապահովող կրթական համակարգ։ Այսօրվա կրթական մակարդակը չի բավարարում առկա պահանջները, ...ԻՆՉՊԵ՞Ս Է ՋՐԻ ՎԻՃԱԿԸ ՀԱԴՐՈՒԹՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Ապրիլի վերջին տասնօրյակը հադրութցիները տագնապով անցկացրին։ Շոգ եղանակը հուլիս ամիսն էր հիշեցնում։ Իսկ վերջին օրերին տեղ գտած շոգերը «ջրային» հիմնախնդիրը (ինչը, ինչպես գիտենք, գոյություն ունի հանրապետության ...Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
1991 ԹՎԱԿԱՆ. ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ ՕՂԱՊԱՐԱՆԸ ՍԵՂՄՎԵՑ Դեռեւս 1990 թվականի հուլիսին Գորբաչովը հրամանագիր էր ստորագրել ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու եւ անօրեն զենք պահելու ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՄԱՍԻՆ
.
Հանրապետությունում 2008թ. մայիսի 4-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 3039.5 հա գարնանացան, որը կազմել է 2007 թվականի գարնանացանի 90.2 տոկոսը: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ
.
ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ
.
ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

