
Հրատարակված է Մայիս 05, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
- ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ Չարագործ եւ հանճար՝ լիովին համատեղելի բաներ են։ 321. ՈՉ ՍԱԿԱՎ ԿԱՐԵԼԻ Է լսել. «Արդյո՞ք Ստալինը հանճարեղ մարդ է եղել»։ Սովորական, հատկապես՝ այսպես կոչված, «ինտելիգենտական» գիտակցությունը հրաժարվում է ընդունել նրա մեծությունը.«հանճարը եւ չարագործությունն անհամատեղելի են»։ Այս հարցում իմ դիրքորոշումը հայտնի է։ Հոգու հակումները ոչ մի կապ չունեն խելքի հակումների հետ։ Բացարձակապես։ ՀԱՆՃԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՉԱՐԱԳՈՐԾ ԼԻՆԵԼ, ԵՎ ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ, ՏԽՄԱՐԸ՝ ԲԱՐԻ։ Այո, Ստալինը մարդկության պատմության մեջ ԱՄԵՆԱՉԱՐԱԳՈՐԾ ՀԱՆՃԱՐՆԵՐԻՑ մեկն է։ Այդ պատճառով նա եւ նրա նմանները դարեդար նզովվում են եւ նզովվելու են մարդկության ճնշող մեծամասնության կողմից։ Սակայն գործնական վերաբերմունքը նրա նկատմամբ պետք է լինի այնպես, ինչպես որդնած խնձորի նկատմամբ, որի մի մասը, հյութեղության պատճառով, երբեք դեն չի նետվում։ Հանճարների մեջ չկա այնպիսինը, որի աշխատություններում եւ գործունեության մեջ չխամրող ճշմարտության եւ նորույթի հատիկ չլինի։ Եվ Ստալինն էլ բացառություն չէ։ Ինքներդ դատեցեք։ ՍՏԱԼԻՆԻՑ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵ՞ՆՔ, ԱՐԴՅՈՔ 322. ՍՏԱԼԻՆԳՐԱԴԻ համար մղված դաժան մարտերի օրերին «Պրավդա»-ի չորս համարներում (1942թ. օգոստոսի 24-27-ը) հրապարակվել է Ա.Կորնեյչուկի «Ռազմաճակատ» պիեսը։ Այդ պիեսում քննադատության գլխավոր օբյեկտն առաջին անգամ եղել է ոչ թե ինչ-որ սպա, այլ ռազմաճակատի հրամանատար գեներալ-լեյտենանտ։ ...Վաստակաշատ մի զորապետ, ով ընտելացել է կռվել հին ձեւով, արբենում է նախկին փառքով։ Ով ապրում է կոպիտ քծնանքի եւ շողոքորթության մթնոլորտում, ցանկացած քննադատություն ընդունում որպես ոտնձգություն իր հեղինակության դեմ... Առաջին անգամ խորհրդային մամուլում Կարմիր բանակի հրամանատարական կազմը ներկայացվել էր ծաղրական տեսքով։ Գեներալների եւ մարշալների վրդովմունքը սահման չուներ։ «Պրավդա»-ի խմբագրություն եւ կուսակցության Կենտկոմ հոսեց նամակների, հեռախոսազանգերի ու հեռագրերի հեղեղ՝ պահանջելով դադարեցնել «Ռազմաճակատ»-ի հրապարակումը՝ որպես վերին աստիճանի վնասակար ստեղծագործություն։ Զանգահարում էին հեղինակին՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել նրա հետ, նրան անվանելով թշնամու օգտին աշխատող գաղափարախոսական դիվերսանտ։ Գեներալ-լեյտենանտ Գորլովի կերպարում արտացոլված էին քաղաքացիական պատերազմի համարյա բոլոր հռչակավոր զորապետերը. մարշալներ Վորոշիլովը, Բուդյոննին, Կուլիկը, Տիմոշենկոն եւ այլք։ Դա մի ամբողջ աստղաբույլ էր... մեկը չէր, երկուսը չէր, որ հասարակ հրամանագրով փոխեին։ Պետք էր բոլորին բացատրել, թե ինչումն է պատճառը, եւ ինչպես պետք է գործել ժամանակակից պայմաններում։ Դա անհնար է կատարել մեն-միայն մի հոդվածի հիման վրա։ Ստալինը լիաչափ կերպով օգտագործեց կինոյի եւ թատրոնի հնարավորությունները. դա մարդու գիտակցությանը հասնելու լավագույն եւ ամենակարճ ուղին էր։ Նա անձամբ իր ձեռքով գրեց ու մտցրեց այն տեքստը, որը Գորլովին ընդդիմացող երիտասարդ գեներալ Օգնեւի խոսքն է։ Արդեն երեք օր անց բոլոր թերթերում ու բանակային թերթիկներում տպագրված էր Կարմիր բանակի Գլխավոր քաղաքական վարչության՝ Ստալինի կողմից շտկված ու հաստատված գրախոսականը։ Եվ միաժամանակ սկսվեցին խաղափորձերը երկրի բոլոր գործող թատրոններում։ Չնայած հսկայական զբաղվածությանը, նա մեկ ամսվա ընթացքում երկու անգամ (հուլիսի 24-ին եւ օգոստոսի 20-ին) պիեսի հեղինակին ընդունում է Կրեմլյան իր պալատում եւ, սյուժեի վերաբերյալ ցուցումներից բացի, անձամբ պիեսի լրացումների եւ ուղղումների ընդարձակ տեքստեր գրում։ ԺՈՒԿՈՎԸ ՍՏԱԼԻՆԻ ՄԱՍԻՆ 323. «ՃԱՇԸ ՇԱՏ ՀԱՍԱՐԱԿ ԷՐ։ Առաջինը՝ թանձր ուկրաինական բորշչ, երկրորդը՝ լավ պատրաստված հնդկացորենի շիլա եւ խաշած շատ միս, երրորդը՝ կոմպոտ ու մրգեր...»։ «Շատ հաճախ ՊՊԿ նիստերին սուր վեճեր էին բռնկվում, ըստ որում, կարծիքներն արտահայտվում էին որոշակիորեն եւ կտրուկ։ Ստալինը սովորաբար դես-դեն էր քայլում սեղանի մոտ՝ ուշադիր ունկնդրելով վիճողներին։ Նա ինքը շատախոս չէր եւ ուրիշների շատախոսությունը չէր սիրում, խոսողներին հաճախ էր կանգնեցնում «կարճ», «ավելի պարզ» ռեպլիկներով։ Խոսում էր կամացուկ, ազատ, միայն ըստ հարցի էության։ Հակիրճ էր, մտքերը ձեւակերպում էր հստակ։ Եթե ՊՊԿ նիստում միասնական կարծիքի չէին գալիս, տեղնուտեղը հակադիր կողմերի ներկայացուցիչներից հանձնախումբ էր ստեղծվում, որին հանձնարարվում էր զեկուցել համաձայնեցված առաջարկությունները։ Այդպես էր լինում, եթե Ստալինը դեռեւս իր հաստատ կարծիքը չէր ունենում»։ «Ստալինը մեծ մարդ է եղել եւ, ինչպես ասում են, անվեհեր էր։ Ես նրան մի քիչ ճնշված եմ տեսել սոսկ մեկ անգամ՝ 1941 թվականի հունիսի 22-ի լուսաբացին. փուլ եկավ նրա համոզվածությունն այն բանում, թե կհաջողվի պատերազմից խուսափել»։ «...Քաղբյուրոն քննարկել է Տիմոշենկոյի գործունեությունը Արեւմտյան ռազմաճակատի հրամանատարի պաշտոնում եւ որոշել նրան ազատել իր պարտականություններից։ Առաջարկություն կա այդ պաշտոնում նշանակել Ժուկովին։ Դո՞ւք ինչ եք մտածում,- հարցրեց Ստալինը՝ դիմելով ինձ ու Տիմոշենկոյին։ Տիմոշենկոն լուռ էր։ -Ընկեր Ստալին,- ասացի ես,- ռազմաճակատների հրամանատարներին հաճախակի փոխելը ծանր է անդրադառնում ռազմագործողությունների ընթացքի վրա։ Հրամանատարները, չհասցնելով գործին իրազեկ դառնալ՝ ստիպված են ծանր ճակատամարտեր մղել։ Չորս շաբաթ էլ չկա, որ մարշալ Տիմոշենկոն ռազմաճակատի հրամանատարն է։ Սմոլենսկի ճակատամարտի ընթացքում լավ ճանաչել է զորքերին, տեսել, թե նրանք ինչի են ընդունակ։ Նա արել է այն ամենը, ինչ կարելի էր անել նրա տեղ... Ես գտնում եմ, որ հիմա նրան ռազմաճակատի հրամանատարությունից ազատելն անարդարացի է եւ աննպատակահարմար։ Կալինինը, որ ուշադիր լսում էր, ասաց.- Բա ինչ, թերեւս, ճիշտ է։ Ստալինը անշտապ վառեց ծխամորճը, նայեց Քաղբյուրոյի մյուս անդամներին եւ ասաց.- Գուցե համաձայնե՞նք Ժուկովի հետ։ Հավանության ձայներ հնչեցին...»։ 323/1. ՍՏԱԼԻՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ոճը եղել է, որպես կանոն, գործնական, առանց նյարդայնության, իրենց կարծիքը կարող էին արտահայտել ամենքը։ Ստալինը բոլորի հետ միատեսակ էր վերաբերվում՝ խիստ եւ բավականին պաշտոնական։ Նա կարողանում էր լսել, երբ նրան զեկուցում էին գործի իմացությամբ։ Ինչպես ես համոզվել եմ պատերազմի երկար տարիների ընթացքում, Ստալինն ամենեւին չի եղել այնպիսի մարդ, որի առաջ չէր կարելի սուր հարցեր դնել եւ ում հետ չէր կարելի վիճել եւ նույնիսկ հաստատապես պաշտպանել քո տեսակետը։ Եթե որեւէ մեկը հակառակն է պնդում, ուղղակի կասեմ. նրանց պնդումները ճիշտ չեն։ Ունենալով սուր հիշողություն՝ նա լավ էր հիշում ասվածը, բավականին կտրուկ շշպռում էր մոռացածի համար... Ոչ բարձրահասակ եւ արտաքինով ոչ ուշագրավ՝ Ստալինը ուժեղ տպավորություն էր թողնում։ Կեցվածքամոլությունից զուրկ՝ նա առինքնում էր հաղորդակցվելու պարզությամբ։ Ազատ խոսելաձեւը, միտքը հստակորեն ձեւակերպելու ընդունակությունը, բնատուր վերլուծական խելքը, մեծ էրուդիցիան եւ հազվագյուտ հիշողությունը նույնիսկ շատ փորձառու եւ նշանակալի մարդկանց ստիպում էին նրա հետ զրույցի ժամանակ ներքուստ լարվել եւ զգաստ լինել։ Նա խոսում էր նկատելի վրացական առոգանությամբ, բայց ռուսաց լեզուն գերազանց գիտեր եւ սիրում էր օգտագործել պատկերավոր գրական համեմատություններ, օրինակներ, փոխաբերություններ։ Ստալինը հազվադեպ էր ծիծաղում, իսկ երբ ծիծաղում էր, ապա՝ կամացուկ, ասես մտքում։ Բայց հումորը հասկանում էր եւ կարողանում գնահատել սրամտությունն ու կատակը։ Նրա տեսողությունը շատ սուր էր, եւ նա առանց ակնոցների կարդում էր օրվա ցանկացած ժամանակ։ Գրում էր, որպես կանոն, ինքն իր ձեռքով։ Շատ էր կարդում եւ քաջատեղյակ մարդ էր ամենատարբեր բնագավառներում։ Նրա ապշեցուցիչ աշխատունակությունը, նյութն արագորեն ըմբռնելու ունակությունը նրան թույլ էին տալիս մեկ օրվա ընթացքում աչքի անցկացնել ու յուրացնել այնպիսի քանակությամբ ամենաբազմազան փաստագրական նյութ, որին ի զորու է միայն արտասովոր մարդը։ Դժվար է ասել՝ բնավորության ո՞ր գիծն էր գերակշռում նրա մոտ։ Լինելով բազմակողմանի եւ տաղանդավոր մարդ՝ նա միօրինակ չէր։ Ուներ ուժեղ կամք, բնավորությամբ ծածկամիտ էր եւ պոռթկուն։ Սովորաբար հանդարտ եւ խոհեմ՝ նա երբեմն գրգռվածության մեջ էր ընկնում։ Այդ ժամանակ նրան դավաճանում էր իր օբյեկտիվությունը, նա տառացիորեն փոխվում էր աչքի առաջ, էլ ավելի էր գունատվում, հայացքը դառնում էր ծանր ու դաժան։ Քիչ համարձակների գիտեի, ովքեր կարողացել են դիմանալ ստալինյան զայրույթին եւ հետ մղել հարվածը։ Ստալինն ուներ մի քիչ անսովոր օրվա կանոնակարգ. աշխատում էր գլխավորապես երեկոյան եւ գիշերային ժամերին, օրական 12-15 ժամ։ Վեր էր կենում ցերեկվա ժամը 12-ից ոչ շուտ։ 323/2. ...ԻՐՈ՞Ք ՍՏԱԼԻՆԸ երեւելի ռազմական մտածող է եղել զինված ուժերի շինարարության բնագավառում եւ մարտավարառազմավարական հարցերի գիտակ։ Որպես ռազմական գործչի՝ Ստալինին ես ուսումնասիրել եմ հիմնավորապես, քանի որ նրա հետ միասին ենք անցել ամբողջ պատերազմը։ Նա տիրապետում էր ռազմաճակատային ռազմագործողությունների եւ ռազմաճակատների խմբերի ռազմագործողությունների կազմակերպման հարցերին եւ դրանք ղեկավարում լիակատար գործիմացությամբ, լավ էր հասկանում նաեւ մեծ ռազմավարական հարցերը։ Նրա՝ որպես գլխավոր հրամանատարի, այդ ընդունակությունները հատկապես դրսեւորվեցին Ստալինգրադից սկսած։ Զինված պայքարը ղեկավարելու գործում, ամբողջությամբ վերցրած, Ստալինին օգնում էին նրա բնատուր խելքը եւ հարուստ ներըմբռնումը։ Նա կարողանում էր գտնել գլխավոր օղակը ռազմավարական իրադրության մեջ եւ, նրանից կառչելով, անցկացնել այս կամ այն խոշոր հարձակողական ռազմագործողությունը։ ԱՆԿԱՍԿԱԾ, ՍՏԱԼԻՆԸ ԱՐԺԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Է ԵՂԵԼ։ Նա կարողանում էր գտնել ամենաբարենպաստ լուծումները՝ խորհրդակցելով Ռազմակայանի անդամների, Գլխավոր շտաբի եւ մյուս նշանավոր ռազմական մասնագետների հետ։ Բացի այդ, ռազմագործողությունների ապահովման, ռազմավարական ռեզերվների ստեղծման, ռազմական տեխնիկայի արտադրության կազմակերպման եւ, ընդհանրապես, ռազմաճակատի համար ամեն անհրաժեշտի ստեղծման գործում Ի. Վ. Ստալինը, ուղղակի կասեմ, իրեն դրսեւորել է որպես կարկառուն կազմակերպիչ։ Եվ ծայրաստիճան անարդարացի կլինի, եթե մենք դրա համար պատշաճը չմատուցենք նրան։ ...Ոչ սակավ ինձ հարց են տալիս Մոսկվայի տակ ճակատամարտի ժամանակ Ստալինի ունեցած դերի մասին։ Գլխավորելով ՊՊԿ-ն եւ հենվելով ժողկոմատների ղեկավար կազմի վրա՝ նա վիթխարի աշխատանք է կատարել անհրաժեշտ ռազմավարական ռեզերվների եւ նյութատեխնիկական միջոցների կազմակերպման ուղղությամբ։ Իր դաժան պահանջկոտությամբ նա հասնում էր, կարելի է ասել, անհնարինին։ 232/3. «ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ հրամանատարն արձակեց հայտնի թիվ 227 հրամանը։ Հրամանում ասվում էր, որ գործող զորքերի համար երկաթյա օրենք պետք է լինի «Ոչ մի քայլ ետ» պահանջը։ Հրամանը ամրապնդվում էր ուժգին քաղաքական աշխատանքով։ Ընդհանրապես պետք է ասեմ, Գերագույնը ՀԱՍԿԱՑԱՎ, որ 1942 թվականի ամռանն ստեղծված անբարենպաստ իրադրությունը հանդիսանում է նաեւ իր անձնական սխալի հետեւանքը, որ թույլ էր տվել 1942թ. ամռան շրջանում մեր զորքերի գործողությունների պլանի հաստատման ժամանակ։ Եվ նա մեղավորներ չէր փնտրում Ռազմակայանի, Գլխավոր շտաբի ղեկավար անձանց շրջանում»։ «Եթե հարցերը Գերագույնին զեկուցում էին գործիմացությամբ, նա դրանք ուշադրության էր առնում։ Եվ ես գիտեմ ոչ քիչ դեպքեր, երբ ՆԱ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻՑ ՈՒ ԱՎԵԼԻ ՎԱՂ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ։ Այդպես է եղել, մասնավորապես, շատ ռազմագործողությունների սկսվելու ժամկետների հարցում»։ «ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԻ Է, ՍՏԱԼԻՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՀԱՄԵՍՏ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ ԷՐ ՎԱՐՈՒՄ։ ՈՉ ՄԻ ԱՎԵԼՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՀԱՎՈՐԱՆՔՈՒՄ, ՀԱԳՈՒՍՏԻ ՀԱՐՑՈՒՄ ՈՒ ԿԵՆՑԱՂՈՒՄ։ Ստալինի առանձնասենյակում կոպիտ կահույք էր, ոչ մի ավելորդ առարկա...»։ Շարունակելի

- .
Քննարկում
Հայ գրել է:
Ստալինը հոգեկան հիվանդ մարդակերպ գազան էր:
Նրան մարդկային չափանիշներով չեն գնահատի:
Վերջին լուրերը, Մայիս 05, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 1
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ Չարագործ եւ հանճար՝ լիովին համատեղելի բաներ են։ 321. ՈՉ ՍԱԿԱՎ ԿԱՐԵԼԻ Է լսել. «Արդյո՞ք Ստալինը հանճարեղ մարդ է եղել»։ Սովորական, հատկապես՝ ...ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂՀ-ՈՒՄ
.
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության համաձայն՝ բնակչության խտությունը 1 քառ. կմ վրա ԼՂՀ-ում 2007թ. կազմել է 11,8 մարդ. ըստ շրջանային բաշխվածության ...ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախին անհրաժեշտ է երկրի անվտանգությունը եւ տնտեսության զարգացումն ապահովող կրթական համակարգ։ Այսօրվա կրթական մակարդակը չի բավարարում առկա պահանջները, ...ԻՆՉՊԵ՞Ս Է ՋՐԻ ՎԻՃԱԿԸ ՀԱԴՐՈՒԹՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Ապրիլի վերջին տասնօրյակը հադրութցիները տագնապով անցկացրին։ Շոգ եղանակը հուլիս ամիսն էր հիշեցնում։ Իսկ վերջին օրերին տեղ գտած շոգերը «ջրային» հիմնախնդիրը (ինչը, ինչպես գիտենք, գոյություն ունի հանրապետության ...Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
1991 ԹՎԱԿԱՆ. ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ ՕՂԱՊԱՐԱՆԸ ՍԵՂՄՎԵՑ Դեռեւս 1990 թվականի հուլիսին Գորբաչովը հրամանագիր էր ստորագրել ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու եւ անօրեն զենք պահելու ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՄԱՍԻՆ
.
Հանրապետությունում 2008թ. մայիսի 4-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 3039.5 հա գարնանացան, որը կազմել է 2007 թվականի գարնանացանի 90.2 տոկոսը: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.«ԿԱՆՈՆԵՐԻ ԴԵՄ ԽՌՈՎՈՒԹՅԱՆ» 40-ԱՄՅԱԿԸ
ՅԱՐՈՍԼԱՎ ՇԻՄՈՎՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ ԿԱՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ
.ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
.ՈՒՐԱԽԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՏԽՐԵԼ
Խմբագրի սյունակ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
Ի՞ՆՉ Է ՆԱԽՈՐԴԵԼ ՇՈՒՇԻԻՆ...
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ
.
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.«ԵՍ ԵԼ ԵՄ ՀԱՅ»
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

