
Հրատարակված է Մայիս 04, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԱՌԱՋԻՆ ՏԱՐՈՒՄ /ԱԺԿ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ/
- Մայիսի 3-ին կայացավ Արցախի ժողովրդավարական կուսակցության 2-րդ համագումարը։ Դրան նախորդել էին կուսակցության շրջանային ու քաղաքային խորհուրդների ամփոփիչ նիստերը։ Նշանակալի իրադարձության առթիվ ԱԺԿ-ին շնորհավորելու էին եկել ԼՂՀ-ում գործող մի շարք կուսակցությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Ողջունելով կուսակիցներին եւ հյուրերին՝ ԱԺԿ կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը, հակիրճ անդրադառնալով կուսակցության նախորդ համագումարից հետո կատարված աշխատանքներին, հընթացս ներկայացրեց նաեւ արտաքին եւ ներքին քաղաքականության արդի զարգացումներում ԱԺԿ մոտեցումները։ ԼՂՀ կյանքի առանցքային ոլորտների վերաբերյալ ԱԺԿ-ն ունի հստակ ձեւակերպված դիրքորոշում։ Նշված հարցերից առաջինն, անշուշտ, անդրադառնում էր ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին։ «Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հարցերը պետք է կարգավորվեն իրավահավասարության եւ փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում՝ բանակցությունների միջոցով։ ԱԺԿ-ն հանդես է գալիս կարգավորման այնպիսի տարբերակի օգտին, որը կերաշխավորի ԼՂՀ փաստացի անկախության միջազգային ճանաչումը՝ մեր ժողովրդի համար ընդունելի սահմաններում, անվտանգության համակարգի գերակայությամբ»,- նշեց Ա. Ղուլյանը։ Ընդ որում, ղարաբաղյան կողմի մասնակցությունը պարտադիր է համարվում բանակցային գործընթացի ներկա փուլին։ «Ներկայիս ստատուս-քվոն ձեւավորվել է ԼՂՀ մասնակցությամբ։ Եվ եթե ընթացող բանակցություններն ուղղված են ստատուս -քվոյի որեւէ բաղադրիչի վերանայմանը, ապա անտրամաբանական է պատկերացնել, որ դա կարող է տեղի ունենալ առանց կողմերից մեկի մասնակցության եւ համաձայնության»,- լրացրեց ԱԺԿ նախագահը։ Այս համատեքստում ԱԺԿ-ն ակտիվ եւ հետեւողական աշխատանք է ակնկալում նաեւ ԼՂՀ քաղաքական իշխանությունից՝ պատրաստակամություն հայտնելով իր մասնակցությունը բերել ամենատարբեր ձեւաչափերի հանդիպումներում եւ քննարկումներում։ «ԱԺԿ-ն գտնում է, որ ԼՂՀ իշխանությունները պետք է նախաձեռնեն միջազգային ճանաչման համապարփակ ու զուգահեռ գործընթաց՝ այն տարանջատելով բանակցայինից»։ Արտաքին քաղաքականության առանցքային հարցերի վերաբերյալ ամփոփիչ բանաձեւը հետեւյալն էր. թեեւ առայսօր ՀՀ-ի եւ Արցախի ազդեցիկ կառույցների ուշադրությունը սեւեռված է Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, պետք է հիշել, որ այն վերջնականապես լուծվելու է այստեղ՝ Ղարաբաղում։ ՆՇԱՁՈՂԸ ԲԱՐՁՐ Է, ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ՝ ՄԵԾ... Այնուհետեւ բանախոսն անդրադարձավ ԼՂՀ ներքաղաքական կյանքում արձանագրվող զարգացումներին։ Ստեղծված իրավիճակում, որպես նախագահական ընտրություններում Բակո Սահակյանին սատարող քաղաքական ուժ, ԱԺԿ-ն եւս պարտավորության որոշակի չափաբաժին ունի ինչպես նախագահի նախընտրական ծրագրի, այնպես էլ կառավարության՝ դրանից բխող ծրագրի իրականացման հարցում։ Այդ համատեքստում անդրադառնալով կառավարության կողմից կատարված քայլերին՝ ԱԺ նախագահ, ԱԺԿ կենտրոնական խորհրդի նախագահ Ա.Ղուլյանը, դրական գնահատելով ներկա ձեռնարկումները, կարեւորեց երկրի զարգացման առանցքային ուղղություններում նախանշված ծրագրերի հստակեցումը՝ միաժամանակ համաձայնելով, որ դրա հետաձգումը պայմանավորված էր նաեւ օբյեկտիվ պատճառներով։ «Տպավորություն է ստեղծվում, որ օպերատիվ հարցերում արագ եւ արդյունավետ գործելով հանդերձ՝ կառավարությունը դեռեւս չի ծրագրավորել հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային խնդիրները,- մտահոգություն հայտնեց բանախոսը եւ հավելեց,- այդ մասին ասվել է նաեւ Ազգային ժողովի ամբիոնից։ Մենք ընդունում ենք, որ կառավարությանը ժամանակ է պետք։ Եվ գործադիր իշխանությունը պետք է նաեւ նկատի ունենա, որ հանրապետության նախագահի կողմից առաջադրվել է բավական բարձր նշաձող, եւ հասարակությունը լուրջ ակնկալիքներ ունի»։ Կառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման լավագույն պայմանը, ըստ բանախոսի, պետական կառավարման համակարգի ապակենտրոնացումն է, ինչը տարբեր մակարդակներում ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքները։ Անդրադառնալով արդեն իսկ ընթացքավորված որոշ ծրագրերի՝ ԱԺԿ Կենտրոնական խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ որոշ մոտեցումներ հետագայում ավելի կհղկվեն։ Մասնավորապես ԱԺԿ-ն կողմնակից է հստակ հասցեագրված սոցիալական քաղաքականությանը՝ հատկապես համաշխարհային շուկայում մթերքների եւ էներգակիրների աննախընթաց գնաճի պարագայում։ Պարոն Ղուլյանը անդրադարձավ նաեւ հիպոթեքային ծրագրին։ Նրա խոսքերով՝ ներկա ծրագրով հնարավոր չէ ԼՂՀ-ում լուծել բնակարանային խնդիրը։ Անհրաժեշտ է այդ ծրագրին առավել շատ սոցալական ողղվածություն հաղորդել։ Բանախոսի համոզմամբ՝ այս եւ այլ ծրագրերի առավել նպատակաուղղմամբ հնարավոր է էական ցուցանիշներ ապահովել ժողովրդագրական ոլորտում, որտեղ եւս առկա են բազում խնդիրներ։ Իրավիճակը լուրջ է հատկապես գյուղական բնակավայրում։ Բայց չէ՞ որ այս միջավայրից է ակնկալվում հանրապետության պարենային անվտանգության խնդրի լուծումը, որը ելնում էր զուտ տնտեսական խնդրի շրջանակներից։ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՄԻԱՅՆ ԱԺԿ-Ի ԽՆԴԻՐԸ ՉԷ ԱԺԿ նախագահը կարեւորեց նաեւ գործընկեր քաղաքական ուժերի հետ արդյունավետ աշխատանքը՝ միաժամանակ նշելով, որ կուսակցությունն իսպառ կաշկանդված չէ քաղաքական համաձայնության կապերով եւ որոշ հարցերի շուրջ ունի իր ուրույն դիրքորոշումը։ «Քաղաքական համաձայնության պահպանումը միայն ԱԺԿ-ի խնդիրը չէ»,- նշեց Ա. Ղուլյանը, գործընկեր որոշ կուսակցությունների՝ իր խոսքերով՝ «վերմակը իրենց կողմը քաշելու» փորձերը համագործակցության լավագույն խթանը չհամարելով։ Թեման տրամաբանական շարունակություն գտավ ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանի ելույթում։ Անդրադառնալով քննարկվող ժամանակաշրջանում խմբակցության կատարած աշխատանքներին (ղարաբաղյան խնդրի վերաբերյալ խորհրդարանական լսումների կազմակերպման, Սահմանադրության նախագծի մշակման եւ այլն), նա կարեւորեց խմբակցության կողմից հնչեցված գաղափարներն առանց հետաձգման իրացնելու անհրաժեշտությունը։ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է Ելնելով այս համոզմունքից՝ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավարը գտնում է, որ պետք է անմիջապես գործնական տեսքի բերել խմբակցության առաջարկած գաղափարները։ Մյուս բացթողումը, ըստ նրա, համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում խմբակցության եւ կուսակցության կենտրոնական ու տեղական մարմինների թույլ կապն է։ Այս եւ այլ հարցերի լուծումներ պարոն Աթանեսյանն ակնկալում է համագումարից։ Ինչեւէ, խմբակցությունն առաջիկայում եւս կշարունակի ակտիվ գործել։ Մոտ ժամանակներում հանդես կգա երկու նախաձեռնությամբ՝ գազի սակագնի բարձրացման համատեքստում տարվելիք սոցիալական քաղաքականության եւ ժամկետանց գյուղատնտեսական վարկերի վերաբերյալ։ Որ քաղաքականությունը մրցակցություն է, համայձնեցին նաեւ համագումարին ներկա գտնվող մյուս կուսակցությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ովքեր այդ մրցակցության պարագան բնական, մինչեւ իսկ դրական գնահատելով հանդերձ, կարեւորեցին երկրի համար մի շարք հարցերում միասնական մոտեցումների առկայության փաստը։ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ Համագումարի կողմից կուսակցության կենտրոնական խորհրդի աշխատանքները գնահատվեցին բավարար։ Իր հերթին համագումարը նախագահողը հույս հայտնեց, որ իրականացվելիք փոփոխությունները կապահովեն կուսակցության աշխատանքների արդյունավետության բարձրացումը։ Համագումարի մասնակիցների միաձայն քվեարկությամբ ԱԺԿ կենտրոնական խորհրդի նախագահ վերընտրվեց Աշոտ Ղուլյանը։ Ղեկավար մարմինների կազմից բացի, համագումարի կողմից հաստատվեցին նաեւ կուսակցության ծրագրում եւ կանոնադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ նոր պայմաններին համահունչ։

- ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Մայիս 04, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
. 22
Մայիսի 2-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի եւ հանրապետության ղեկավարության հանդիպումը Էջմիածին-Շուշի համահայկական ուխտագնացության մասնակիցների ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԱՆՔ
.
Մայիսի 2-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Վանքի ենթաշրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԱՌԱՋԻՆ ՏԱՐՈՒՄ /ԱԺԿ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ/
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մայիսի 3-ին կայացավ Արցախի ժողովրդավարական կուսակցության 2-րդ համագումարը։ Դրան նախորդել էին կուսակցության շրջանային ու քաղաքային խորհուրդների ամփոփիչ նիստերը։ Նշանակալի իրադարձության առթիվ ԱԺԿ-ին շնորհավորելու ...ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվություն
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը մայիսի 4-ին հրավիրած բաց նիստում քննարկեց «Արցախգազ» ՓԲԸ կողմից ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Ա. ՍՈՏՆԻՉԵՆԿՈ:
PanARMENIANՇՈՒՇԻ, ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
.ՊԱՏԵՐԱԶՄԻ ՃՈՒՌԱԿԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿԴԻՏԱՐԿՈՒՄ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ո Ղ Ջ ՈՒ Յ Ն Ի Խ Ո Ս Ք Ը
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ
.
ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ
.
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՑ
Սեփ. լրատվությունՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՄԱՅԻՍԻ 2-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ
.«ԵՍ ԵԼ ԵՄ ՀԱՅ»
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1807 Կնքվում է Ֆինկենշտեյնի պայմանագիրը Ֆրանսիայի և Պարսկաստանի միջև, որն ուղղված էր Ռուսաստանի և Անգլիայի դեմ:
- 1833 Նոր Նախիջևանում ծնվեց նշանավոր հայագետ, արևելագետ Քերովբե Պատկանյանը: (Վախճ. 1889թ.-ին, Պետերբուրգում):
- 1913 Երևանում բացվեց հեռախոսային ցանցը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

