
ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, աշխատանքներ են տարվում Ստեփանակերտ քաղաքի նոր գլխավոր հատակագծի ու հատակագծման մանրակրկիտ նախագծի մշակման ուղղությամբ։ Պարզաբանումների համար մենք դիմեցինք ԼՂՀ քաղաքաշինության փոխնախարար, Երեւանից հրավիրված մասնագետ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ, Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետական նախագծման ամբիոնի դասախոս Անահիտ Վարդանյանին։ -Ո՞րն է գլխավոր պլանի եւ հատակագծման մանրակրկիտ նախագծի դերը քաղաքաշինության զարգացման ասպարեզում։ - Գլխավոր պլանը ներառում է այն պարամետրերը, որոնցով զարգանում է ցանկացած քաղաքաշինական կազմավորում՝ քաղաք, շրջկենտրոն, մեգոոպոլիս։ Այդ կազմավորումների համար խնդիրները նույնն են. ապրելու համար քաղաքաշինական ընդունելի պայմանների ստեղծում։ Լավ մտածված գլխավոր պլանի եւ մանրակրկիտ պլանավորման նախագծի առկայությունը, ինչպես նաեւ հստակ ալգորիթմի ստեղծումը եւ մեխանիզմի իրականացումը պայմաններ կստեղծեն քաղաքի՝ դինամիկ կերպով փոփոխվող պահանջմունքներին քաղաքաշինության քաղաքականությունը հարմարեցնելու համար։ Ելնելով դրանից՝ ընդունվել է որոշում նոր գլխավոր պլանի եւ մանրակրկիտ պլանավորման նախագծի, այսինքն՝ զոնինգի համար։ Նշենք, որ 1998թ. աշխատանքներ էին սկսվել Ստեփանակերտ քաղաքի գլխավոր պլանի մշակման ուղղությամբ, ինչը ընդունվել է 2001թ.՝ տասը տարի ժամկետով։ Դա քաղաքաշինության գծով ընդհանուր հայեցակարգ էր, որում բացակայում էին մանրակրիտ պլանավորման, տարածքների զոնալ ուսումնասիրությունների մշակումները։ Այսօր իսկ եւ իսկ ժամանակն է սկսել նոր գլխավոր պլանի եւ զոնինգի մշակման աշխատանքները, այսինքն՝ մենք պետք է արձանագրենք իրերի առկա վիճակը քաղաքաշինության ոլորտում եւ դնենք նպատակային հարց. ինչ ուղղությամբ է անհրաժեշտ եւ պետք է զարգանա քաղաքը, ըստ գոտիների ինչ հանգամանքներից ելնելով դնենք եւ կատարենք զարգացման պահանջները։ Հնարավոր է՝ դա լինի արտադրական գոտի կամ սոցիալական, կամ գուցե՝ կանաչ։ Ելնելով այս ամենից՝ պետք է հաշվի առնվեն համապատասխան պարամետրերը՝ բնակչության խտությունը այս կամ այն գոտում, բնական լուսավորվածությունը եւ այլն։ Գլխավոր պլանի եւ զոնինգի գծով մեր աշխատանքներում կհենվենք նախկինում ընդունված գլխավոր պլանի նյութերի եւ քաղաքում այսօրվա դրությամբ առկա հիմնական աշխատանքների՝ անշարժ գույքի գնահատման պետկադաստրի աշխատանքի, Ստեփանակերտի քարտեզագրման, սեյսմագոտիավորման քարտեզի վրա, որոնք լուրջ ելակետային նյութեր են հանդիսանում։ - Այդ աշխատանքները չե՞ն արգելակի քաղաքի զարգացումը։ - Ոչ մի դեպքում։ Բոլոր աշխատանքները կտարվեն զուգահեռաբար։ Խումբը կաշխատի քաղաքի կորիզի վրա, եւ այն տեւական բնույթ կունենա։ Զուգահեռաբար կնշվեն առաջնահերթ գոտիները, որտեղ շինարարության խնդիրներն արդեն պարզ կլինեն, եւ աշխատանքներ կտարվեն այդ առաջնահերթ գոտիներում։ Այսինքն՝ կկատարվի զոնինգ։ Զոնինգը տրանսպորտային ուղիների համակարգն է, նախագծված թաղամասերի շինարարությունը եւ նրա նշանակությունը, ինչից էլ արդեն կախված են կոնկրետ ծավալները։ Օրինակ, բնակելի շենքի դեպքում դա հարկերի որոշարկումն է, չափերը, բնակեցման խտությունը, հարմարավետությունը, բնական լուսավորվածությունը եւ այլն։ Մի խոսքով, պետական եւ ներդրումային հետագա ծրագրերի համար արդեն գոյություն կունենա գործողությունների մի ամբողջ պահուստ, որն անհրաժեշտ է ճարտարապետապլանային առաջադրանքի համար։ Նման մանրակրկիտ նախագծերն արդեն պաշար են ոչ թե տասը, այլ 20-30 տարվա համար, քանի որ դրանք կորոշարկեն քաղաքի ընդլայնման սահմանները ժամանակի տվյալ հատվածում, հաշվի են առնվելու մոտավոր ժողովրդագրությունը եւ առանցքային զարգացումը։ Սրանք էլ հենց քաղաքաշինական քաղաքականության հարցերն են, որոնք արտացոլվում են գլխավոր պլանում եւ զոնինգում։ - Ինչպես հայտնի է, պետք է նորացվի քաղաքի ողջ ջրատար ցանցը։ Դա ինչպե՞ս կարտացոլվի ձեր աշխատանքներին։ - Մենք կհամագործակցենք ջրահաղորդակցական նախագծողների հետ, քանի որ մեր աշխատանքները փոխկապակցված են եւ պետք է կատարվեն նույն այդ ժամանակամիջոցներում։ Բայց մենք կհամագործակցենք ոչ միայն նրանց, այլեւ քաղաքի մյուս բոլոր ենթակառույցների հետ, քանի որ գլխավոր պլանի եւ զոնինգի գծով աշխատանքները ենթադրում քաղաքի բոլոր կառավարչական մարմինների փոխգործակցությունը։ Նման աշխատանքը կպահանջի ներգրավված բոլոր կառույցների համակարգում։ Այդ նպատակով ստեղծվել է համակարգող խումբ՝ Ստեփանակերտի փոխքաղաքապետ Գեորգի Հայրիյանի գլխավորությամբ։ Համակարգող այդ աշխատանքների օղակներից մեկը քաղաքապետարանին կից նորաստեղծ ներդրումային ծրագրերի ներդրման բյուրոն է, որը կզբաղվի զոնինգի հետ կապված աշխատանքների կոորդինացմամբ։ Հենց նույն տեղում մյուս նորաստեղծ օղակը կառուցապատման ծրագրերի իրականացման գծով բյուրոն է, որն իր գործունեությունը կծավալի մեկ առաջնահերթ ծրագրի շրջանակներում։ Մենք կհամագործակցենք Գեորգի Հայրիյանի խմբի հետ։ - Իսկ որո՞նք են իրագործման մեխանիզմները։ - Անցկացվող մրցույթները, նախագծերը եւ շինարարությունը։ Դրանց առկայության դեպքում աշխատանքային նախագծեր կարող են արվել ցանկացածի կողմից, որովհետեւ մրցույթում շահում են նրանք, ովքեր կներկայացնեն նախագծեր նախատեսված պահանջների շրջանակներում (ծավալները, հարկերը, հարմարավետությունը, կանաչ գոտիները եւ այլն)։ Սխալի աստիճանը կհասցվի նվազագույնի, քանի որ մարդկային գործոնը գրեթե դեր չի ունենա։ Քաղաքաշինության մեջ գլխավոր պլանը եւ մանրակրկիտ պլանավորումը համահունչ են երկրի Սահմանադրությանը։ Կա հիմնական օրենքը, եւ ամեն ինչ ենթարկվում ու կառուցվում է այդ օրենքի շրջանակներում։ Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր կցանկանան շահել մրցույթը, պետք է նախագծեն եւ կառուցեն ընդունված օրենքի շրջանակներում։ - Հայտնի է, որ կահույքի ֆաբրիկայի տեղում պետք է կառուցվեն բնակելի տներ։ Նրանք արդեն կառուցվելու են համաձայն զոնինգի՞։ - Կահույքի ֆաբրիկայի տարածքում կառուցապատման նախագիծը մեր առաջնահերթ նախագիծն է, եւ մենք այն դրել ենք գիտական հիմքի վրա, որի ուսումնասիրությամբ եւ մշակմամբ զբաղվել է Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանը։ Ստուգողական նախագիծը կիրականացնի Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետության ամբիոնի վարիչ, ճարտարապետության դոկտոր Գագիկ Ռաշիդյանը՝ «Սոցիալապես մատչելի 4-5 հարկանի բնակելի տների նախագծման հիմնական դրույթները եւ հանձնարարականները Ստեփանակերտ քաղաքի պայմանների համար՝ ռացիոնալ տիպի բնակարանների, բնակելի տների նախագծային առաջարկությունների եւ դրանց արդյունավետ կառուցապատման եղանակների մշակման» թեմայի շրջանակներում։ Ես այդ նախագծի համահեղինակն եմ։ Նշեմ, որ մենք նախատեսում ենք կառուցել ոչ թե էլիտար շենքեր, ինչպես Երեւանում, որտեղ շինարարությունն ընթացել է ի շահ թանկ արժեցող տների կառուցման, որն անմատչելի է բնակչության մեծամասնության համար, այլ՝ սոցիալապես մատչելի տներ, ըստ ժամանակի պահանջների, այսինքն՝ համարավետություն եւ մարդասիրություն։ Հնարավորություններ կստեղծվեն արտոնյալ հիպոթեքային վարկավորման համար։ Արդեն կա էսքիզային նախագիծը. դա կլինեն նոր եւ ժամանակակից տեսքով շենքեր, ստորերկրյա ավտոտնակներով, կլինեն բավականաչափ հարմարավետ ՝ արդյունավետ բնակմակերեսով, մատչելի գներով, բնակչության լայն խավերի համար։ Այն կլինի ներդաշնակ շրջակա միջավայրին եւ մարդուն եւ իր բարձրությամբ ու ծավալով չի ճնշի մարդկանց։ Արդեն որոշարկված են սպասարկող ենթակառույցները. խաղահրապարակներ, առեւտրային կենտրոններ, կանաչ գոտիներ, բակային հարմարավետ գոտիներ եւ այլն։ Նշենք, որ այդ տարածքում կկառուցվեն երեք շարք շենքեր, այսինքն՝ սկզբում կկառուցվի երեք շենք, հետո՝ եւս երեքը եւ այլն։ Այդ ծրագրերը կներկայացվեն հասարակության դատին։ Վերջում կուզենայի դիմել քաղաքի բնակիչներին, որպեսզի նրանք խնամքով վերաբերվեն բոլոր շենքերին, այլ ոչ միայն իրենց բնակարաններին՝ եթե նրանք ուզում են իրենց քաղաքը տեսնել մաքուր ու բարեկարգ։ Միայն հոգատար եւ սիրալիր վերաբերմունքը կարող են քաղաքը գրավիչ դարձնել բոլորի համար։ Հարցազրույցը՝ ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԻ
- .
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 2310. Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց , նրա եւ Վ. Սարգսյանի հարաբերությունները լարվեցին։ Կարծում եմ, դրա հիմնական պատճառ է ծառայել ...ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.
-Ասում են՝ ռուս պաշտոնյաների 85 տոկոսը կոռումպացված է։ -Վախենամ՝ այդ թիվը նվազեցված է մոտ 15 տոկոսով։ Եթե ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՉՔ Է ՇՈՅՈՒՄ
.
Մարտի 22-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքները մայրաքաղաքում ակնհայտ էին։ Ժամեր տեւած քամին բազմաթիվ վնասներ հասցրեց քաղաքին. փլվեցին տանիքներ, ջարդուփշուր ...ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Է. ԴԱՎԹՅԱՆՀադրութի շրջանային խորհրդի նիստին , որը վարում էր վարչակազմի ղեկավար Վ. Գ—որգյանը, ներկայացված հարցերի շարքում կար—որվեց պետական — համայնքային բյուջեի կատարման արդյունքների մասին հարցը: Նշվեց, ...ԹԱՏՐՈՆԸ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՏՈՄՍՆ Է
.
Մեր հյուրն է Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, արձակագիր ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ -Պրն Դանիելյան, համաձա՞յն եք, արդյոք, որ մերօրյա ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԿԱՄ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ
Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Նա միշտ խմբագրություն է գալիս անթերի հագնված եւ անպայման՝ փողկապով։ Անթերի է նաեւ նրա խոսքը. եթե անգամ բարբառով, ապա՝ անպայման համեմված մի խոր մտքով, մեր ...ՈՉ ՄԻ ԲՈՂՈՔ 207 ՍՏՈՒԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը -Ի՞նչ արդյունքներով ամփոփեց 2008-ի առաջին եռամսյակը ԼՂՀ ԿԱ հարկային ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.
Դույզն-ինչ չնսեմացնելով Ստալինգրադյան ճակատամարտում Կարմիր բանակի զինվորների ու սպաների դերը եւ հաղթանակի զոհասեղանին մատուցված զոհաբերությունները, այնուամենայնիվ, պետք է ասեմ. իմ կարծիքով, բեկման պատճառը ...ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ սոցապնախարարության սոցիալական աջակցության բաժնի վարիչ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի ...ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՍՏ ԼԻՆԵՆ
.
«Հարուստների կենցաղավարությունը մեր երկրում պետք է փոխվի։ Եթե մենք ուզում ենք, որ երկրում լինի համերաշխություն, ապա հարուստները չպետք է ցուցադրեն իրենց կարողությունը, այլ ընդունեն քրիստոնյա մարդուն վայել ...«ԵՍ ԵԼ ԵՄ ՀԱՅ»
.
Անտեսելով թուրք մասոնների եւ Մարսելում Թուրքիայի հյուպատոսի թախանձագին խնդրանքը Հ. ՉԱՔՐՅԱՆ Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում ...ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
.
Երեկ Ազգային ժողովում սկսվեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագրին հավանություն տալու հարցը 5 օրվա ընթացքում քվեարկությամբ պետք է որոշվի` պատգամավորների ընդհանուր թվի ձայների ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
.
Հայաստանի — Թուրքիայի հավաքականների միջ— ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Եր—անի «Հրազդան» մարզադաշտում 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի — Թուրքիայի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
.Ապրիլի 30-ին տեղի է ունեցել արցախահայության ազգայինազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
. 2
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստին 88 «կողմ» — 3 «դեմ» ձայնով ընդունել է կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը։ Կառավարության ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ* 16.11.98թ. 313. ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՑ եւ պաշտոնական անձանց ժլատ արտահայտութուններից կարելի է եզրակացնել, ...ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ
.
ԻՆՉԵՍ Է ՍԿՍՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԸ Ասում են՝ հնարավոր չէ չդառնալ այն կոկորդիլոսի զոհը, որին կերակրում ես՝ հարեւաններիդ հերթով նետելով նրա երախը։ Դա մեծ ուշացումով հասկացան նրանք, ...ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
.
…Երանի կյանքի ճանապարհները լինեին միայն միակողմանի` լոկ գալու համար եւ ոչ գնալու … Պ.Սեւակ Փետրվարյան ցուրտ արեւի մի ըմբոստ շող մտավ իմ սենյակը, ոսկեզօծեց պատից կախված հերոս հորս, ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
.
Դուք ի՞նչ եք մտածում բանակցային գործընթացի ճակատագրի մասին. արդյո՞ք հնարավոր է, որ ճեղքում լինի Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո։ Կարծում եմ, ...ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ` ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ
.
Թեպետեւ սոցիալիստական հասարակարգ կառուցելու գիտափորձը, գոյատեւելով 70 տարի (ընդգրկելով աշխարհի կեսը, հակասության մեջ մտնելով իրականության հետ եւ չդիմանալով ...ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
.Ինչպես հայտնի է, աշխատանքներ են տարվում Ստեփանակերտ քաղաքի նոր գլխավոր հատակագծի ու հատակագծման մանրակրկիտ նախագծի մշակման ուղղությամբ։ Պարզաբանումների ...
ԱՎԵԼԻ ՔԱՆ 18 ՀԱԶԱՐ ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՇՈՒՏՈՎ ԿԸՆԿՆԻ ՈՌՈԳՄԱՆ ՏԱԿ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

