
Հրատարակված է Ապրիլ 30, 2008
ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ` ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ
- Թեպետեւ սոցիալիստական հասարակարգ կառուցելու գիտափորձը, գոյատեւելով 70 տարի (ընդգրկելով աշխարհի կեսը, հակասության մեջ մտնելով իրականության հետ եւ չդիմանալով ազատ աշխարհի հետ մրցակցությանը)՝ փլուզման մատնվեց, սակայն միլիոնավոր մարդիկ շարունակում են հավատալ սոցիալիստական գաղափարի իրագործելիությանը։ Բացառված չէ, որ մի 20 կամ 30 տարի հետո աշխարհը կոմունիստական գաղափարի երկրորդ գալստյան վկան դառնա։ Չէ՞ որ մարդուն միշտ ձգում է բազմազանությունը։ Ձգտում է դեպի նորը, նույնիսկ եթե այդ նորը լավ մոռացված հինն է։ Ինչպես որ մշտապես օգտագործման մեջ գտնվող սնունդն է (նույնիսկ ամենալավը) ձանձրացնում, այնպես էլ մշտապես անփոփոխ ապրելակերպն է մարդու մոտ անբավարարվածության զգացում առաջ բերում։ Այդ վիճակը ես կանվանեի հասարակական ռումբ, որը պատրաստ է պայթել՝ հենց որ նրան դիպչի կամ դիպցնեն դետոնատորը։ Իսկ ամեն մի ձգձգվող ճգնաժամ (տնտեսական, քաղաքական կամ հասարակական) կարող է այդ դետոնատորը դառնալ։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ պետական կառուցվածքի նույնիսկ ամենաօրինակելի մոդելներին հատուկ է «ներքին հակասությունների գերհասունացում» ախտը, որը վերջին հաշվով հանգեցնում է ինքնաթուլացման, իսկ այնուհետեւ՝ նաեւ համակեցության նախկին ձեւերի ինքնաքայքայման։ Քանզի դրանք հանդիսանում են մարդկային բանականության արհեստական ստեղծագործությունը, որոնք երբեմն եթե խորթ ու ներհակ էլ չեն, ապա, համենայն դեպս, հեռու են Բնության օրենքների նորմերից... Մեկ էլ որ, ցանկացած գաղափար, որն ունի հստակ, փաստարկված (իր դիրքերից) բանաձեւվածություն, անհետ չի կորչում։ Ֆաշիզմն անգամ, որը կարծես թե արմատախիլ է արված (ե՛ւ գաղափարապես, ե՛ւ ֆիզիկապես), ծիլեր է տալիս... Էլ ինչ խոսես այն տեսությունների եւ ուսմունքների մասին, որոնց հիմքում դրված են մարդկանց մեծամասնության սրտին հաճելի արժեքներ։ * * * Իմ շոշափած թեմայի էությունը կայանում է նրանում, որ կոմունիստական հասարակարգի մասին տեսությունն ստեղծելիս Մարքսի թույլ տված գլխավոր, արմատական սխալին պատշաճ ուշադրություն չի դարձվում նրա քննադատների կողմից։ Փիլիսոփայության, պատմության (հասարակագիտության) մեջ գոյություն ունեն մի քանի հայեցակարգեր մարդկային հասարակության զարգացման պատճառահետեւանքային ընթացքի մասին, բայց, ընդհանուր գծերով, ես Մարքսի հայեցակարգի կողմնակիցն եմ։ Դա այն է, որն անցել եւ մտապահել են խորհրդային բոլոր դպրոցականները։ Իսկ մտապահել են, որովհետեւ նրա մասին խոսել են ամեն քայլափոխի, քանզի այն հանդիսանում է կոմունիստական տեսության անկյունաքարը։ Ըստ մարքսիզմի դասականների բնորոշման՝ մարդկությունն իր զարգացման ճանապարհին անխուսափելիորեն անցնում է որոշակի հասարակական-տնտեսական ֆորմացիաներով. 1. Նախնադարյան համայնական կամ պրիմիտիվ կոմունիզմ 2. Ստրկատիրական 3. Ավատատիրական (ֆեոդալական) 4. Կապիտալիստական 5. Կոմունիստական (որը հետագայում Լենինը բաժանել է երկու մասի՝ առաջինն անվանելով սոցիալիզմ, իսկ երկրորդը՝ կոմունիզմ, ինչի հետեւանքով ուսմունքն սկսել է անվանվել մարքսիզմ-լենինիզմ)։ Մարքսի գլխավոր ծառայությունն, իմ կարծիքով, հանդիսանում է այն, որ հասարակության անցումը մի փուլից մյուսը նա կապել է հասարակության մեջ տնտեսական փոփոխությունների հետ։ Այսինքն՝ հասարակական նոր ֆորմացիան հնին փոխարինելու է գալիս հասարակության տնտեսական կառուցվածքի փոխվելու առնչությամբ։ Մարքսը, Էնգելսը եւ նրանց հետեւորդները, սակայն, սխալ կերպով գտնում էին, որ արտադրության միջոցների, արտադրողական ուժերի պարզ զարգացումը հանգեցնում է տնտեսական կառուցվածքի փոփոխությանը, որը բավարար է հասարակության բոլոր նախկին ինստիտուտները ՀԻՄՆԱՎՈՐԱՊԵՍ փոխելու համար։ Իմ կարծիքով, սխալը կայանում է նրանում, որ հասարակական նոր կարգը հնին փոխարինելու է գալիս մեն-միայն արտադրության միջոցների, արտադրության ԳՈՐԾԻՔՆԵՐԻ էապես, արմատապես փոխվելուց հետո։ 1. ԳՈՒԹԱՆԻ եւ նման գործիքների երեւան գալը նշանավորեց նախնադարյան համայնական հասարակարգի վերջը։ 2. ՄԵՔԵՆԱՅԻ երեւան գալը նշանավորեց ավատատիրության (ֆեոդալիզմի) վերջը։ 3. ՆՈՐ ՏԱՐՐԻ երեւան գալն արտադրության միջոցների ոլորտում նշանավորում է կապիտալիզմի վերջը։ Արտադրության այդ նոր գործիքի եւ տրակտորի միջեւ պետք է լինի նույնպիսի տարբերություն, ինչպիսին որ կա գութանի եւ տրակտորի (ՄԵՔԵՆԱՅԻ) միջեւ։ Բայց առայժմ մարդկությունն ապրում է մեքենաների դարաշրջանում. ցանկացած հեղափոխություն, հասարակարգը փոխելու ցանկացած ձգտում սպասվող արդյունքները չեն տա։ Ինձ թվում է՝ արտադրության միջոցներում նոր տարրն ամբողջ արտադրության լրիվ համակարգչավորման եւ ռոբոտացման պես մի բան է լինելու։ Ահա այն ժամանակ կարելի կլինի խոսել կապիտալիզմի դարաշրջանն ավարտվելու մասին, մարդկության պատմության մեջ հասարակական- տնտեսական նոր ֆորմացիայի մասին։ Ծանոթություն. Մարքսյան տեսության այս մասն ինձ համար անընդունելի է։ Ստրկատիրությունը մի երեւույթ է, որը դիտվում է ինչպես Հին Հռոմում կամ Հունաստանում ավատատիրության դարաշրջանում, այնպես էլ կապիտալիստական Ամերիկայում։ Ստրկատիրությունը պարտադիր սոցիալ-տնտեսական ֆորմացիա չի հանդիսանում մարդկության զարգացման ճանապարհին։ Շատ երկրների համար այն անհայտ է։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 30, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 2310. Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց , նրա եւ Վ. Սարգսյանի հարաբերությունները լարվեցին։ Կարծում եմ, դրա հիմնական պատճառ է ծառայել ...ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.
-Ասում են՝ ռուս պաշտոնյաների 85 տոկոսը կոռումպացված է։ -Վախենամ՝ այդ թիվը նվազեցված է մոտ 15 տոկոսով։ Եթե ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՉՔ Է ՇՈՅՈՒՄ
.
Մարտի 22-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքները մայրաքաղաքում ակնհայտ էին։ Ժամեր տեւած քամին բազմաթիվ վնասներ հասցրեց քաղաքին. փլվեցին տանիքներ, ջարդուփշուր ...ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Է. ԴԱՎԹՅԱՆՀադրութի շրջանային խորհրդի նիստին , որը վարում էր վարչակազմի ղեկավար Վ. Գ—որգյանը, ներկայացված հարցերի շարքում կար—որվեց պետական — համայնքային բյուջեի կատարման արդյունքների մասին հարցը: Նշվեց, ...ԹԱՏՐՈՆԸ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՏՈՄՍՆ Է
.
Մեր հյուրն է Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, արձակագիր ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ -Պրն Դանիելյան, համաձա՞յն եք, արդյոք, որ մերօրյա ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԿԱՄ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ
Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Նա միշտ խմբագրություն է գալիս անթերի հագնված եւ անպայման՝ փողկապով։ Անթերի է նաեւ նրա խոսքը. եթե անգամ բարբառով, ապա՝ անպայման համեմված մի խոր մտքով, մեր ...ՈՉ ՄԻ ԲՈՂՈՔ 207 ՍՏՈՒԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը -Ի՞նչ արդյունքներով ամփոփեց 2008-ի առաջին եռամսյակը ԼՂՀ ԿԱ հարկային ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.
Դույզն-ինչ չնսեմացնելով Ստալինգրադյան ճակատամարտում Կարմիր բանակի զինվորների ու սպաների դերը եւ հաղթանակի զոհասեղանին մատուցված զոհաբերությունները, այնուամենայնիվ, պետք է ասեմ. իմ կարծիքով, բեկման պատճառը ...ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ սոցապնախարարության սոցիալական աջակցության բաժնի վարիչ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի ...ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՍՏ ԼԻՆԵՆ
.
«Հարուստների կենցաղավարությունը մեր երկրում պետք է փոխվի։ Եթե մենք ուզում ենք, որ երկրում լինի համերաշխություն, ապա հարուստները չպետք է ցուցադրեն իրենց կարողությունը, այլ ընդունեն քրիստոնյա մարդուն վայել ...«ԵՍ ԵԼ ԵՄ ՀԱՅ»
.
Անտեսելով թուրք մասոնների եւ Մարսելում Թուրքիայի հյուպատոսի թախանձագին խնդրանքը Հ. ՉԱՔՐՅԱՆ Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում ...ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
.
Երեկ Ազգային ժողովում սկսվեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագրին հավանություն տալու հարցը 5 օրվա ընթացքում քվեարկությամբ պետք է որոշվի` պատգամավորների ընդհանուր թվի ձայների ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
.
Հայաստանի — Թուրքիայի հավաքականների միջ— ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Եր—անի «Հրազդան» մարզադաշտում 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի — Թուրքիայի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
.Ապրիլի 30-ին տեղի է ունեցել արցախահայության ազգայինազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
. 2
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստին 88 «կողմ» — 3 «դեմ» ձայնով ընդունել է կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը։ Կառավարության ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ* 16.11.98թ. 313. ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՑ եւ պաշտոնական անձանց ժլատ արտահայտութուններից կարելի է եզրակացնել, ...ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ
.
ԻՆՉԵՍ Է ՍԿՍՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԸ Ասում են՝ հնարավոր չէ չդառնալ այն կոկորդիլոսի զոհը, որին կերակրում ես՝ հարեւաններիդ հերթով նետելով նրա երախը։ Դա մեծ ուշացումով հասկացան նրանք, ...ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
.
…Երանի կյանքի ճանապարհները լինեին միայն միակողմանի` լոկ գալու համար եւ ոչ գնալու … Պ.Սեւակ Փետրվարյան ցուրտ արեւի մի ըմբոստ շող մտավ իմ սենյակը, ոսկեզօծեց պատից կախված հերոս հորս, ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
.
Դուք ի՞նչ եք մտածում բանակցային գործընթացի ճակատագրի մասին. արդյո՞ք հնարավոր է, որ ճեղքում լինի Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո։ Կարծում եմ, ...ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ` ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ
.
Թեպետեւ սոցիալիստական հասարակարգ կառուցելու գիտափորձը, գոյատեւելով 70 տարի (ընդգրկելով աշխարհի կեսը, հակասության մեջ մտնելով իրականության հետ եւ չդիմանալով ...ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
.Ինչպես հայտնի է, աշխատանքներ են տարվում Ստեփանակերտ քաղաքի նոր գլխավոր հատակագծի ու հատակագծման մանրակրկիտ նախագծի մշակման ուղղությամբ։ Պարզաբանումների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԿՈԼԵԿՏԻՎԻՆ
.ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿԱՊԸ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ Է
Անահիտ ԵՍԱՅԱՆ21-ՐԴ ԴԱՐԸ ՋՐԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՐ Է
Դավիթ ԲԱԲԱՅԱՆԱՐՑԱԽՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ
Միքայել ՀԱՋՅԱՆԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՆՃԻՌԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

