
Հրատարակված է Ապրիլ 30, 2008
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
- Դուք ի՞նչ եք մտածում բանակցային գործընթացի ճակատագրի մասին. արդյո՞ք հնարավոր է, որ ճեղքում լինի Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո։ Կարծում եմ, նշված թեմային օգտակար եւ ճիշտ մոտեցում կլիներ նախ հետեւյալ հարցը պարզելը. «Իսկ ներկայումս ի՞նչ վիճակում է գտնվում այդ գործընթացը»։ Պետք չէ գլուխ թաքցնել՝ ինչպես ջայլամը ավազի մեջ. պետք է ճշմարտության աչքերին նայել։ Այն հետեւյալն է։ 1. ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՓՈՔՐԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՀԱՆԴԻՍԱՑԱՎ ամերիկյան նոր համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը։ Առաջին օրերին իշխանությունների պաշտոնական արձագանքը ցույց տվեց, որ նրանք շոկի եւ շփոթմունքի մեջ են։ «Ախր նա ինչպե՞ս համարձակվեց, այդ նորեկը, խախտել բանակցությունները գաղտնիացված ձեւով վարելու մասին պայմանավորվածությունը, եւ այլն»։ Այնուհետեւ, երբ պարզ դարձավ , որ ՀՀ եւ ԱՀ նախագահների կողմից քննարկվող նախագիծը հրապարակայնության տալու նախաձեռնությունը պատկանում է ամենեւին էլ ոչ իրեն՝ Բրայզային, այլ բոլոր երեք համանախագահներին, այսինքն՝ համաշխարհային հանրակցությանը՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, հայկական ղեկավարության վերեւներում սթափեցում տեղի ունեցավ։ Դադարեցին Բրայզային հայհոյել եւ մեղադրել։ Հերթը եկավ պոչ խաղացնելուն՝ այս ձեւով. «այսինքն, ընդհանրապես ասած, մենք դեմ չենք հիմք ընդունել կարգավորման առաջարկվող նախագիծը, միայն ահա Ադրբեջանն է իրեն ոչ կառուցողական ձեւով պահում եւ այլն»։ 2. ԻՆՉՈ՞ՒՄ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿԱԾ ՔԱՅԼԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՆՊԱՏԱԿԸ։ Սովորաբար նախագահները, արդարացնելով իրենց անկայուն դիրքը միջնորդների առաջ, վկայակոչում են այն, որ հասարակական կարծիքը պատրաստ չէ ընկալելու համաշխարհային հանրակցության առաջարկած այս կամ այն քայլը։ Հիմա համանախագահները կամ համաշխարհային հանրակցությունն ասում են. «Կարգավորման այն նախագիծը, որը գտնվում է նախագահների սեղանին, մշակված է առավելագույն չափով, նրանում արտացոլված հիմնարար սկզբունքները հետագա մշակման ու փոփոխման ենթակա չեն։ Ինչպես Մեթյու Բրայզան է արտահայտվել՝ «Մենք մեր հայտարարության մեջ ցանկացել ենք ասել, որ արդեն դիվանագիտության տեղեր չեն մնացել. մետաղը (այսինքն՝ փաստաթուղթը) հիմնավորապես մաքրված է, փայլեցված։ Այսինքն՝ կարգավորման հիմքերն ու սկզբունքները որոշարկված են, մնում է որոշակիացնել մանրամասները, մոտեցումները դրանց։ Իսկ մանրամասները հետեւյալն են. ա. Որպեսզի հայերը զորքերը դուրս բերեն, նրանք պետք է իմանան, որ փոխարենը ինչ-որ բան կստանան, պայմանագրի նախագծում ասված է, որ այդ քայլը պետք է ուղեկցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերաբերյալ ինչ-որ հանրաքվեով։ Համանախագահների վերջին՝ միաձայն ընդունված հայտարարության մեջ քվեարկության կամ հայկական կողմի առաջարկած հանրաքվեի մանրամասները պետք է որոշվեն կողմերի միջեւ հետագա բանակցությունների ընթացքում։ բ. երկրորդ մանրամասնը. կողմերն իրենք պետք է պայմանավորվեն զորքերը Լաչինից ու Քելբաջարից դուրս բերելու մասին, այսինքն՝ խոսքն, այսպես կոչված՝ վերգետնյա միջանցքի մասին է, որը Լեռնային Ղարաբաղը կկապի Հայաստանի Հանրապետության հետ։ Այս երկու հարցերն առանց հասարակական համաձայնության անհնար է լուծել, այդ պատճառով մենք՝ համանախագահներս, որոշել ենք, որ հասել է ժամանակը՝ հրապարակայնություն տալ պայմանագրի նախագծին»։ 3. Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ բանակցությունների վարման գաղտնիացվածության փուլն ավարտվել է։ Հասել է ժամանակը, երբ հասարակությունը պետք է զգա ստեղծված իրավիճակը, դուրս գա անհոգության դրությունից եւ իր ուսերին առնի պատասխանատվության բեռի մի մասը։ Դուրս գա այն հեքիաթներն ունկնդրողի դերից, թե ամեն դեպքում պատերազմը չի լինի, դե որ պատերազմ չի լինի, ապա իշխանությունների կողմից ամեն տեսակ փոխզիջումներին պետք է «Ոչ» ասել։ Այս հաշվով, միջազգային հանրակցույթան ներկայացուցիչը, որը լիովին իրավասու եւ բացառիկ կերպով օբյեկտիվ-գործնականորեն շիտակ, ավելորդ քաղաքավարության - քաղաքական կոռեկտության «եվրոպական վիրուսով» չվարակված դեմք է, այսպես է արտահայտվել. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍ ՉՊԵՏՔ Է ՊԱՀԵՆ Ի ԴԵՊՍ՝ ԵԹԵ ԽԱՂԱՂ ԴԱՇՏՈՒՄ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՎԵՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՎԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇՏ»։ 4. Ես համառոտակի շարադրեցի այն արտաքին քաղաքական իրադրությունը, որն ստեղծվել է Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ։ Իրադրություն, որն այլ կերպ, քան փակուղային ու վտանգավոր՝ անվանել չի կաերլի։ Դուք, իհարկե, ցանկանում եք իմանալ. ի՞նչ կլինի հետո, ի՞նչ անել։ Ոչ մի նոր բան ձեզ ասել չեմ կարող, քանզի ճշմարտության ուղին, դեպի նպատակակետը տանող ուղին միշտ մեն-միակն է. ավելի ճիշտ՝ դրանք կարող են լինել մի քանիսը, բայց արդյունավետը, նպատակահարմարը միայն մեկն է լինում։ Այնպես որ, Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում էլ հայերի համար միայն մեկ նպատակահարմար ուղի գոյություն ունի, որի մասին ես մշտապես եմ խոսում, ավելի քան 15 տարի։ «ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԴԱ, ԹԵ ՈՉ՝ բայց «Ղարաբաղյան խաղաղության» շենքը, ավելի ճիշտ՝ «Ղարաբաղյան հիմնախնդրի» հանգուցալուծման շենքը կառուցվում է։ Մեր յուրաքանչյուր գործողություն, այսինքն՝ իշխանությունների յուրաքանչյուր գործողությամբ կամ անգործությամբ, որոշակիորեն ինչ-որ բան դրվում է այդ շենքի հիմքում եւ գծագրվում են նրա ուրվագծերը։ Հավատացնում եմ ձեզ, այն ծուռ է կառուցվում։ Բայց մի՞թե հնարավոր է այլ բան։ Պետական քաղաքականությունը որտեղի՞ց հաջող լինի, եթե նրա անցկացնողները չեն ընդունում Ճշմարտությունը՝ նրանից վախենալով, ինչպես կրակից։ Եթե իշխանավորները գերված են մեկ նպատակով, մեկ «սրբազան հոգսով»՝ շահել ընտրույթունները։ Եթե նրանք կլանված են մեկ կրքով՝ ԱՆԴՐԿՈՒԼԻՍՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ հղկումով ու կատարելագործումով, որպեսզի գոյատեւել ներքաղաքական պայքարում՝ հաշվի չնստելով ԸՆԴՀԱՆՈՒՐԻ շահերի հետ, նրա կորուստների ու զրկանքների հետ, դրանով իսկ երկիրը ավելի ու ավելի ցած գլորելով»։ Սրանք հատվածներ էին 2003 թվականին իմ հրապարակած հոդվածից։ Շարունակելի

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 30, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 2310. Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց , նրա եւ Վ. Սարգսյանի հարաբերությունները լարվեցին։ Կարծում եմ, դրա հիմնական պատճառ է ծառայել ...ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.
-Ասում են՝ ռուս պաշտոնյաների 85 տոկոսը կոռումպացված է։ -Վախենամ՝ այդ թիվը նվազեցված է մոտ 15 տոկոսով։ Եթե ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՉՔ Է ՇՈՅՈՒՄ
.
Մարտի 22-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքները մայրաքաղաքում ակնհայտ էին։ Ժամեր տեւած քամին բազմաթիվ վնասներ հասցրեց քաղաքին. փլվեցին տանիքներ, ջարդուփշուր ...ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Է. ԴԱՎԹՅԱՆՀադրութի շրջանային խորհրդի նիստին , որը վարում էր վարչակազմի ղեկավար Վ. Գ—որգյանը, ներկայացված հարցերի շարքում կար—որվեց պետական — համայնքային բյուջեի կատարման արդյունքների մասին հարցը: Նշվեց, ...ԹԱՏՐՈՆԸ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՏՈՄՍՆ Է
.
Մեր հյուրն է Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, արձակագիր ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ -Պրն Դանիելյան, համաձա՞յն եք, արդյոք, որ մերօրյա ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԿԱՄ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ
Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Նա միշտ խմբագրություն է գալիս անթերի հագնված եւ անպայման՝ փողկապով։ Անթերի է նաեւ նրա խոսքը. եթե անգամ բարբառով, ապա՝ անպայման համեմված մի խոր մտքով, մեր ...ՈՉ ՄԻ ԲՈՂՈՔ 207 ՍՏՈՒԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը -Ի՞նչ արդյունքներով ամփոփեց 2008-ի առաջին եռամսյակը ԼՂՀ ԿԱ հարկային ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.
Դույզն-ինչ չնսեմացնելով Ստալինգրադյան ճակատամարտում Կարմիր բանակի զինվորների ու սպաների դերը եւ հաղթանակի զոհասեղանին մատուցված զոհաբերությունները, այնուամենայնիվ, պետք է ասեմ. իմ կարծիքով, բեկման պատճառը ...ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ սոցապնախարարության սոցիալական աջակցության բաժնի վարիչ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի ...ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՍՏ ԼԻՆԵՆ
.
«Հարուստների կենցաղավարությունը մեր երկրում պետք է փոխվի։ Եթե մենք ուզում ենք, որ երկրում լինի համերաշխություն, ապա հարուստները չպետք է ցուցադրեն իրենց կարողությունը, այլ ընդունեն քրիստոնյա մարդուն վայել ...«ԵՍ ԵԼ ԵՄ ՀԱՅ»
.
Անտեսելով թուրք մասոնների եւ Մարսելում Թուրքիայի հյուպատոսի թախանձագին խնդրանքը Հ. ՉԱՔՐՅԱՆ Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում ...ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
.
Երեկ Ազգային ժողովում սկսվեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագրին հավանություն տալու հարցը 5 օրվա ընթացքում քվեարկությամբ պետք է որոշվի` պատգամավորների ընդհանուր թվի ձայների ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
.
Հայաստանի — Թուրքիայի հավաքականների միջ— ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Եր—անի «Հրազդան» մարզադաշտում 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի — Թուրքիայի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
.Ապրիլի 30-ին տեղի է ունեցել արցախահայության ազգայինազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
. 2
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստին 88 «կողմ» — 3 «դեմ» ձայնով ընդունել է կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը։ Կառավարության ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ* 16.11.98թ. 313. ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՑ եւ պաշտոնական անձանց ժլատ արտահայտութուններից կարելի է եզրակացնել, ...ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ
.
ԻՆՉԵՍ Է ՍԿՍՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԸ Ասում են՝ հնարավոր չէ չդառնալ այն կոկորդիլոսի զոհը, որին կերակրում ես՝ հարեւաններիդ հերթով նետելով նրա երախը։ Դա մեծ ուշացումով հասկացան նրանք, ...ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
.
…Երանի կյանքի ճանապարհները լինեին միայն միակողմանի` լոկ գալու համար եւ ոչ գնալու … Պ.Սեւակ Փետրվարյան ցուրտ արեւի մի ըմբոստ շող մտավ իմ սենյակը, ոսկեզօծեց պատից կախված հերոս հորս, ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
.
Դուք ի՞նչ եք մտածում բանակցային գործընթացի ճակատագրի մասին. արդյո՞ք հնարավոր է, որ ճեղքում լինի Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո։ Կարծում եմ, ...ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ` ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ
.
Թեպետեւ սոցիալիստական հասարակարգ կառուցելու գիտափորձը, գոյատեւելով 70 տարի (ընդգրկելով աշխարհի կեսը, հակասության մեջ մտնելով իրականության հետ եւ չդիմանալով ...ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
.Ինչպես հայտնի է, աշխատանքներ են տարվում Ստեփանակերտ քաղաքի նոր գլխավոր հատակագծի ու հատակագծման մանրակրկիտ նախագծի մշակման ուղղությամբ։ Պարզաբանումների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

