
Հրատարակված է Ապրիլ 30, 2008
ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
- …Երանի կյանքի ճանապարհները լինեին միայն միակողմանի` լոկ գալու համար եւ ոչ գնալու … Պ.Սեւակ Փետրվարյան ցուրտ արեւի մի ըմբոստ շող մտավ իմ սենյակը, ոսկեզօծեց պատից կախված հերոս հորս, Անդրանիկի, Նժդեհի դիմանկարները եւ ազդարարեց այգաբացը. Բարի լույս, երկիր… Միացրի հեռուստացույցը, ինչպես միշտ, Մայր Հայրենիքիս հեռուստաալիքը… Ազատության հրապարակ… Այս ի՞նչ է կատարվում; այս ինչե՞ր են վառում, այն ո՞վ է երկաթաձողերով խփում հայ ոստիկանի մեքենային, հաստատ թուրքերը չեն հրապարակում… Հողը երերաց ոտքիս տակ, հորս արյամբ փրկած հողը… Առաջին անգամ վախեցա, այո՛, վախեցա ոչ թե թուրքից… Սարսափի վհուկը ցախավելը հեծած անկոչ հյուրի պես ներս մտավ իմ ամրոցը, եւ քայլերս ակամայից տարան հորս աշխատասենյակը, որտեղ մայրս ամենայն սրբությամբ պահել էր նրա համազգեստը, մեդալները, լուսանկարները եւ նրա մասին վերջին տեսաերիզը: Բացեցի զգեստապահարանը. այնտեղ խնամքով կախված էր հայ ոստիկանի համազգեստը` հորս` Գրիշա Չիլինգարյանի, որի կապտագույնը կարծես ցողված էր Արցախի խաղաղ երկնքի լազուրից: Զգեստն իրոք հպարտություն ներարկեց իմ մեջ եւ ինձ թվաց` տարիների խորքից լսեցի Տիգրան Մեծի, Վարդանի, Նժդեհի եւ հորս ձայնը. - Մի վախեցի՛ր, դրա համար դու պետք է դառնաս հայրենանվեր ոստիկան եւ պաշտպանես դարերի ընթացքում կուտակված մեր ազգային արժեքներն ու մարդկանց զերծ պահես գազանաբարո արարքներից: Դու չպետք է վախենաս, որդի՛ս: Ես ակամայից շոյեցի հորս համազգեստը, եւ իմ մեջ անսպասելի ցանկություն առաջացավ հագնել այն: Փոքր- ինչ հաղթանդամ էի դարձել, եւ հագուստը առաջվա պես չէր կախվում: Կանգնել էի հորս եւ մեծ հերոսների նկարների առաջ. կարծես երդման արարողության էի նախապատրաստվում. - Իմ ազգայի՛ն հերոսներ, խոստանում եմ Ձեր առաջ, որ ես կդառնամ հայրենապաշտպան ոստիկան, եւ Ազատության հրապարակում այլեւս չեն լինի վայրենաբարո արարքներ, այլ միայն մեր երկրի հաղթական երթերը կխոսեն մեր միասնության, համառ կամքի մասին: Չէ՞ որ քսան տարի առաջ Մայր Հայաստանի երկու կողմերում մարդիկ բռնցքված «միացում» էին գոչում: Ղարաբաղցին այն ժողովուրդն է, որ կարող է ամիսներով անլույս, անջուր, անհաց նկուղներում ապրել, բայց երբեք թշնամուն չհանձնվել, որովհետեւ նվիրական երազանք ուներ` միանալ Մայր Հայաստանին, նրա խիզախումներին, եւ դա նրան հաջողվեց, որովհետեւ, ինչպես տատս էր ասում, շատ ենք համառ: Ազատության ճանապարհներով հայրս բռնեց ոստիկանի համառ ու անկոտրում աշխատանքը եւ կրթությամբ մասնագիտանալու համար բռնեց օտար ափեր: Միջին Ասիայի ցուրտ քաղաքում հայրս տաքանում էր հայրենիքից եկող բարի լուրերով, իսկ ցանկացած բոթից վեր էր թռչում, գաղտնարանից հանում թաշկինակում փաթաթված արցախյան հողը եւ շշնջում. «Քիչ էլ սպասի’ր, ես կգամ»: Բոլոր հայրենասերների ճանապարհները բերում են մայր հայրենիք: Օտար ափերում հորս առաջարկված պաշտոնները չգայթակղեցին: Հեշտ կյանքը նրան չառավ իր հորձանուտի մեջ. «Իսկական հայ ոստիկանը իր երկրին պիտի ծառայի, իսկ իմ բազմաչարչար երկիրը դրա կարիքն իրոք ունի»: Եվ վերադարձավ հայրս, ուսումը շարունակեց հայրենական ակադեմիայում: Ծանր ժամանակներ էր ապրում Արցախը, անցման շրջանի դժվարություններ, եւ նա բռնեց հայրենիքի ճանապարհը` ոստիկանի համազգեստը հագին… Ոլորանները առան նրա մեքենան իրենց շրջապտույտի մեջ, եւ հանկարծ զգաց, որ մեքենայի արգելակները չեն աշխատում: Ի՞նչ աներ, իսկ դիմացից զինվորական մի մեքենա էր գալիս: Մեծ դժվարությամբ շեղեց մեքենայի ուղղությունը` տեղ բացելով զինվորական մեքենայի համար, իսկ ինքը գետնատարած փռվեց… Արյունով օծվեց հայ ոստիկանի համազգեստը, եւ առավոտը արյունոտ աչքերով բացվեց: Հիշում եմ վերջին պահը (Օ դասարանում էի սովորում), երբ հայրս հոսպիտալում դողդոջ ձեռքերով սեղմում էր թեւս, եւ կարծես պատգամում. - Դու անպայման ոստիկան կդառնաս, որդիս, կշարունակես կիսատ թողած գործս… …Փակում եմ ոստիկան հորս օրագիրը, որի վերջին էջը լրացրի ես հոսպիտալում` մտապահելով նրա վերջին խոսքերը: Մի փոքրիկ նկար դուրս սահեց նրա էջերից: Մանկությանս օրերից մնացած մի նկար էր` գունավոր մատիտներով նկարած: Մայրիկս էր դրել հորս օրագրի էջերում: Այդ նկարում ես պատկերել էի արեւի շողերով ողողված փոքրիկ մի տնակ` գեղեցիկ ցանկապատով, բազում ծառերով ու ծաղիկներով շրջապատված. տան առջեւում կանգնած էին հայրս, մայրս` իմ ձեռքից բռնած: Նայում եմ այդ նկարին, եւ նորից ինձ համակում է նույն մանկական երազանքը` փոքրանալ, փոքրանալ այնքան, որ հնարավոր լինի մտնել այս կախարդական տնակը, որտեղ ինչպես ինձ է թվում, շա՜տ-շատ հաճելի է ապրելը: Բայց ասեմ, որ արցախցին սիրում է հեքիաթը իրականություն դարձնել: Ես համոզված եմ, որ մեր կուռ միասնության, համախմբության շքահանդեսի դոփյուններից դեռ կցնցվի աշխարհը, եւ ոչ մի երեխա ցավով չի խոսի հոր դիմանկարի հետ, այլ նրա հետ թեւ թեւի տված կկերտի իր հայրենիքի ապագան: Երախտապարտ եմ քեզ, հայրենի’ք, որ բացել ես իմ դեմ կախարդական դռներդ եւ քո տաքուկ գիրկն ես առել ապագադ կերտող զավակիդ… Շնորհակալ եմ, Ձեր շնորհիվ է, որ իմ երկրի առավոտները եռագույնով են բացվում — նորից բուրում են ցորեն հացի բույրով, երդիկներից ծուլորեն վեր բարձրացող ծխագանգուրներով, թռչունների կենսալից ճռվողյունով… Երախտապարտ եմ քեզ, հայրենիք, երախտապա՜րտ… ԳԵՎՈՐԳ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան N2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 30, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 2310. Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց , նրա եւ Վ. Սարգսյանի հարաբերությունները լարվեցին։ Կարծում եմ, դրա հիմնական պատճառ է ծառայել ...ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.
-Ասում են՝ ռուս պաշտոնյաների 85 տոկոսը կոռումպացված է։ -Վախենամ՝ այդ թիվը նվազեցված է մոտ 15 տոկոսով։ Եթե ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՉՔ Է ՇՈՅՈՒՄ
.
Մարտի 22-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքները մայրաքաղաքում ակնհայտ էին։ Ժամեր տեւած քամին բազմաթիվ վնասներ հասցրեց քաղաքին. փլվեցին տանիքներ, ջարդուփշուր ...ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Է. ԴԱՎԹՅԱՆՀադրութի շրջանային խորհրդի նիստին , որը վարում էր վարչակազմի ղեկավար Վ. Գ—որգյանը, ներկայացված հարցերի շարքում կար—որվեց պետական — համայնքային բյուջեի կատարման արդյունքների մասին հարցը: Նշվեց, ...ԹԱՏՐՈՆԸ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՏՈՄՍՆ Է
.
Մեր հյուրն է Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, արձակագիր ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ -Պրն Դանիելյան, համաձա՞յն եք, արդյոք, որ մերօրյա ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԿԱՄ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ
Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Նա միշտ խմբագրություն է գալիս անթերի հագնված եւ անպայման՝ փողկապով։ Անթերի է նաեւ նրա խոսքը. եթե անգամ բարբառով, ապա՝ անպայման համեմված մի խոր մտքով, մեր ...ՈՉ ՄԻ ԲՈՂՈՔ 207 ՍՏՈՒԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը -Ի՞նչ արդյունքներով ամփոփեց 2008-ի առաջին եռամսյակը ԼՂՀ ԿԱ հարկային ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.
Դույզն-ինչ չնսեմացնելով Ստալինգրադյան ճակատամարտում Կարմիր բանակի զինվորների ու սպաների դերը եւ հաղթանակի զոհասեղանին մատուցված զոհաբերությունները, այնուամենայնիվ, պետք է ասեմ. իմ կարծիքով, բեկման պատճառը ...ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ սոցապնախարարության սոցիալական աջակցության բաժնի վարիչ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի ...ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՍՏ ԼԻՆԵՆ
.
«Հարուստների կենցաղավարությունը մեր երկրում պետք է փոխվի։ Եթե մենք ուզում ենք, որ երկրում լինի համերաշխություն, ապա հարուստները չպետք է ցուցադրեն իրենց կարողությունը, այլ ընդունեն քրիստոնյա մարդուն վայել ...«ԵՍ ԵԼ ԵՄ ՀԱՅ»
.
Անտեսելով թուրք մասոնների եւ Մարսելում Թուրքիայի հյուպատոսի թախանձագին խնդրանքը Հ. ՉԱՔՐՅԱՆ Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում ...ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
.
Երեկ Ազգային ժողովում սկսվեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագրին հավանություն տալու հարցը 5 օրվա ընթացքում քվեարկությամբ պետք է որոշվի` պատգամավորների ընդհանուր թվի ձայների ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
.
Հայաստանի — Թուրքիայի հավաքականների միջ— ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Եր—անի «Հրազդան» մարզադաշտում 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի — Թուրքիայի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
.Ապրիլի 30-ին տեղի է ունեցել արցախահայության ազգայինազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
. 2
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստին 88 «կողմ» — 3 «դեմ» ձայնով ընդունել է կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը։ Կառավարության ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ* 16.11.98թ. 313. ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՑ եւ պաշտոնական անձանց ժլատ արտահայտութուններից կարելի է եզրակացնել, ...ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ
.
ԻՆՉԵՍ Է ՍԿՍՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԸ Ասում են՝ հնարավոր չէ չդառնալ այն կոկորդիլոսի զոհը, որին կերակրում ես՝ հարեւաններիդ հերթով նետելով նրա երախը։ Դա մեծ ուշացումով հասկացան նրանք, ...ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
.
…Երանի կյանքի ճանապարհները լինեին միայն միակողմանի` լոկ գալու համար եւ ոչ գնալու … Պ.Սեւակ Փետրվարյան ցուրտ արեւի մի ըմբոստ շող մտավ իմ սենյակը, ոսկեզօծեց պատից կախված հերոս հորս, ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
.
Դուք ի՞նչ եք մտածում բանակցային գործընթացի ճակատագրի մասին. արդյո՞ք հնարավոր է, որ ճեղքում լինի Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո։ Կարծում եմ, ...ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ` ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ
.
Թեպետեւ սոցիալիստական հասարակարգ կառուցելու գիտափորձը, գոյատեւելով 70 տարի (ընդգրկելով աշխարհի կեսը, հակասության մեջ մտնելով իրականության հետ եւ չդիմանալով ...ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
.Ինչպես հայտնի է, աշխատանքներ են տարվում Ստեփանակերտ քաղաքի նոր գլխավոր հատակագծի ու հատակագծման մանրակրկիտ նախագծի մշակման ուղղությամբ։ Պարզաբանումների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՐՑԱԽԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
.ԱՅՍ ՁՈՐԱԿՈՒՄ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՈԳԻՆ Է ԹԵՎԱԾՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԹԵՐԹԸ` ԶԻՆՎՈՐ ԵՎ ՏԱՐԵԳԻՐ
Մուրադ ՊԵՏՐՈՍՅԱՆՓՈԽՎԵԼ ԵՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ, ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ ՆԱԵՎ ԹԵՐԹԸ
Մարսել ՊԵՏՐՈՍՅԱՆԹԵՐԹԸ` ԿՅԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՅԵԼԻ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

