
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ* 16.11.98թ. 313. ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՑ եւ պաշտոնական անձանց ժլատ արտահայտութուններից կարելի է եզրակացնել, որ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկությունների հիմնական էությունը կայանում է հետեւյալում. ԼՂՀ-ն պարտադիր կարգով Ադրբեջանի հետ կազմում է ընդհանուր պետություն, բայց կամավոր կերպով, իրար հետ բանակցություններ վարելու ճանապարհով, առանց ԵԱՀԿ-ի միջամտության, որոշում են յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները։ ԵԱՀԿ-ն եկել է այն հետեւության, Է. Մելլոմանի (այդ կազմակերպության բարձրաստիճան անձի) խոսքերով, որ իր համար շատ դժվար է քաղաքական որոշում կայացնել Հիմնախնդրի վերջնական լուծման վերաբերյալ, այդպիսի որոշում պետք է կայացվի Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից։ Ես կարծում եմ, որ ընդհանուր պետությունը՝ դա սոսկ տերմին է, որը կոչված է մեղմացնել պարտադրվող հասկացությունը կամ Ադրբեջանի ամբողջականության մասին սկզբունքը։ Փաթեթավորումն են բարեփոխել։ Մեզ պարտավորեցնում են Ադրբեջանի հետ ընդհանուր պետություն կազմել, բայց չի պարտադրվում սուբյեկտների իրավունքների հավասարություն։ Եթե ազնվորեն խոսենք, ապա՝ ինչ էլ որ այնտեղ գրեն միջնորդները, միեւնույն է, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բանակցությունները դեպի փակուղի են տանում։ Մենք Բաքվին չենթարկվելուն ենք կողմ, նրանք՝ ենթարկվելուն։ Միջինը չկա։ Կողմերից մեկը պետք է հրաժարվի իր դիրքորոշումից։ Իրը չի կարող գոյություն ունենալ միաժամանակ երկու տարբեր ձեւերով։ Հղիությունը կամ կա, կամ՝ չկա, չի կարելի մի քիչ հղի լինել։ Հարց է ծագում. եթե այդ առաջարկություններն էլ են տանում դեպի փակուղի, էլ ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն դրանք առաջարկում մեզ։ Մեծ տերությունները, նախքան հակամարտող կողմերի դիրքորոշման փոփոխության վրա իրենց ներգործության լծակներն օգտագործելը, ուզում են օգտագործել բոլոր տեսական հնարավորությունները, որպեսզի լիակատար հիմք ունենան հայերին ու ազերիներին հայտարարելու. «Մենք ձեզ հնարավորություն ենք տվել համաձայնության գալ, մենք օգտագործել ենք բոլոր հնարավորությունները, եւ ամեն ինչ՝ անարդյունք։ Մենք ստիպված ենք ինքներս որոշում ընդունել՝ հիմնվելով ձեր եւ մեր, այսինքն՝ համաշխարհային շահերի վրա»։ 314. ԵՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ես գտնում եմ, որ մեր տանն ամեն ինչ չէ վատ։ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառը դրական ազդեցություն է ունեցել համաշխարհային հանրակցության գիտակցության վրա։ Այդ հրաժարականը դրոշմել է հայության ոչ անտարբերությունը Արցախի ճակատագրի նկատմամբ. թեպետ ժողովուրդը, իր ճնշող մեծամասնությամբ, քաղաքական իներտության վիճակում է գտնվել։ Սակայն որպեսզի հետագայում էլ հնարավորություն ունենալ ներգործել ԵԱՀԿ միջնորդների, եւ առաջին հերթին՝ Ադրբեջանի վրա, անհրաժեշտ եմ համարում մեկ անգամ եւս մամուլի միջոցով հայ ժողովրդի ղեկավարներին հիշեցնել. 315. ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈԳԵՇՆՉԵՔ ձեր անձնական օրինակով, վարքով, նրա նկատմամբ ձեր հաստատուն եւ արդարացի վերաբերմունքով։ Անհրաժեշտ է ձեռք բերել ժողովրդի սերն ու հարգանքը։ Ձեր նկատմամբ սիրով ու հարգանքով նա պատրաստ կդառնա՝ ձեր որոշմամբ կամ կանչով, անհրաժեշտության դեպքում, հանուն Հայրենիքի հրի ու ջրի միջով։ Վերհիշեք, թե ինչքան չարիք է եղել Ստալինի եւ նրա գործողությունների մեջ, սակայն, հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը,- նրա շրջանակներում եւ ի շահ նրա,- նա ձգտել է արդարացի լինել հասարակ մարդկանց կարիքների նկատմամբ։ Նա ձգտել է նրանց գիտակցական ու կամավոր սիրուն եւ ձեռք բերել այն։ Դա ինչպե՞ս է նրան հաջողվել։ Նա պետական աշխատակազմի աշխատանքը կարգավորել է այդ ռիթմով։ Մի փոքրիկ օրինակ։ Իմ մայրը, երեսնական թվականների կեսերին, Բաքու քաղաքում աշխատում էր ֆաբրիկայում եւ ամեն ամիս իր աշխատավարձի կեսն ուղարկում էր գյուղ՝ իր մորն ու քույրերին, իսկ մնացածով ինքն է յոլա գնացել։ Մի անգամ, աշխատավարձ ստանալու օրը, տուն գնալու ճանապարհին երկու հոգի սկսում են հետապնդել նրան, նա ստիպված է եղել, փրկելով իրեն՝ շպրտել պայուսակը, որի մեջ փողն էր... Անցել է մեկ ամիս, բայց միլիցիայից դրական պատասխան չկար։ Գրել է Ստալինին։ Կրեմլից մակագրություն է եկել միլիցիայի հասցեով.«Փոխհատուցել տուժած քաղաքացուհու դրամական վնասը... մինչեւ հանցագործներին բռնելը»։ Բանը հարցի լուծման տեխնոլոգիայի մեջ չէ, այլ հասարակ մարդու նկատմամբ ստալինյան աշխատակազմի անկեղծ եւ օպերատիվ ուշադրության մեջ։ Խաղը ծախսին արժեցել Է։ Պատկերացրեք, թե նման բանի մասին քանի հազարներով են մարդիկ պատմել մեկը մյուսին եւ սիրով լցվել ժողովրդի բարերարի եվ արդարության երաշխավորի նկատմամբ։ Մի՞թե ներկայիս տեղեկատվական բումի առկայությամբ Ձեզ... Մեծ ամեն ինչ հասարա՛կ է։ Միակ անհրաժեշտությունը համապատասխան խելքն է։ Միայն այդպիսի՝ ժողովրդին ոգեւորող վերակառուցումներով են հնարավոր ներքին փոփոխությունները, որոնք էլ, իրենց հերթին, ի զորու են ներգործել. ԵԱՀԿ-ի եւ ամբողջ համաշխարհային հանրակցության դիրքորոշումների եւ վճիռների դրական փոփոխությունների վրա, ադրբեջանական իշխանության վրա, ընդդիմության եւ հասարակայնության վրա՝ ամբողջությամբ վերցրած։ Չէ՞ որ դպրոցում, նաեւ կյանքում, մենք ամենքս մի դաս ենք անցել այն մասին, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր... Եվ վերջ ի վերջո պետք է զիջի։ * 1998 թվականի նոյեմբերի 17-ին այս գրառումները հոդվածի տեսքով հրապարակվել են «Ազատ Արցախ» թերթում։ ԵԹԵ ՀԻՄԱ ՔՐՏԻՆՔ ՉՀԵՂԵՆՔ, ՀԵՏՈ ԱՐՅՈՒՆ ԿՀԵՂԵՆՔ 28.11.98թ. 316. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, որն այցով գտնվում էր Մոսկվայում, դիտավորյալ ցուցադրականությամբ ջերմ ընդունելություն է ցույց տրվել։ Նա հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի բոլոր բարձրագույն պաշտոնատար անձանց հետ, եւ այդ հանդիպումները պտտեցվել են երկրի հեռուստատեսության բոլոր հիմնական կապուղիներով։ Ի տարբերություն Արմեն Դարբինյանի հանդիպումների եւ ընդունելությունների, նրա ադրբեջանցի պաշտոնակցի հանդիպումներին Ռուսաստանի հեռուստատեսությունը սոսկ մի քանի չոր խոսքեր է նվիրել՝ առանց որեւէ հեռարձակման։ Դա եղել է Ռուսաստանի արձագանքն Ադրբեջանի կողմից հետեւողականորեն ու հստակորեն անցկացվող հակառուսական քաղաքականությանը։ Երբ մենք ասում ենք «Ռուսաստանի, Հայաստանի կամ Ադրբեջանի քաղաքականություն կամ դիրքորոշում», նկատի է առնվում իշխանության գլուխ կանգնած մի խումբ մարդկանց, իսկ հաճախ էլ մեկ մարդու (հատկապես՝ նորաստեղծ պետություններում) քաղաքականությունն ու դիրքորոշումը։ Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության ու դիրքորոշման մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, պարզապես Ռուսաստանում ներկայումս հիմնական որոշումները Պրիմակովն է ընդունում, իսկ նա «վեհապետական» է եւ շատ ավելի զգաստ մտածող, քան նախագահը։ Վեհապետական՝ այն իմաստով, որ պետական քաղաքականության անկյունաքար է դնում պետության վեհության եւ հզորության սկզբունքը, այդ թվում անձի իրավունքներն ու ազատությունը, լիբերալ ժողովրդավարությունը կամ ազատ շուկան։ Այս բոլոր սկզբունքներն անհրաժեշտ են այնքանով, որքանով դրանք նպաստում են ուժեղ, վեհապետական պետության ստեղծմանն ու ամրապնդմանը։ 317. ԱՅՍՕՐ, ՍՏԵՂԾՎԱԾ հանգամանքների բերումով, հայերի համար շահավետ է, որ Ռուսաստանում իշխանության գլուխ լինեն վեհապետականները, այլ ոչ թե արեւմտյան նմուշի ժողովրդավարները։ Որովհետեւ ազգամիջյան հարաբերությունների արեւմտյան ստանդարտները Կովկասում գործուն չեն եւ կարող լեն հանգեցնել հակառակ արդյունքների։ Սակայն մեզ համար բարեկամական երկրներում ստեղծված իրադրությունը կամ ղեկավարությունը վաղը կարող են փոխվել, այդ պատճառով մենք չպետք է հանգստանանք, առավել եւս՝ պարծենկոտ դառնանք, իբրեւ՝ տեսեք, թե ինչ խելոք ենք ու գործնական՝ Ռուսաստանը մեր կողմը քաշեցինք։ Եթե չլիներ Ադրբեջանի ակնհայտ թուրքամետ, նատոյամետ թեքումը, Ռուսաստանը մեզ այդքան ուժգին չէր ձգի դեպի իրեն։ Մեր ռազմավարությունը պետք է կայանա նրանում, որ մեր կարիքը միշտ զգան. անկախ դիրքորոշումից ու իրադրություններից... Դրա համար մենք, որպես ազգ, որպես պետություն՝ պետք է, ինչ-որ էական բանով, մշտական, ծանրակշիռ արժեք, հաստատունություն ներկայացնենք մեզնից։ Չէ որ ԱՄՆ-ը Իսրայելը գնահատում է ոչ թե նրա ռազմական ուժի (այդ ուժի մեծ մասը տրամադրված է ԱՄՆ-ի կողմից) կամ զարգացած տնտեսության համար, այլ ժողովրդավարական եվ ազգային արժեքներին նրա նվիրվածության եվ ժառանգորդության համար։ շենանալու կամքի եվ կարողության համար։ Մի փոքրիկ համեմատություն։ Քանի՞ աղջիկ ու կանայք կարող էին ծառայել ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերում, ենթադրյալ ռազմական գործողություններից հեռու տեղակայված զորամասերում, ՀՕՊ, կապի զորքերում եւ այլն։ Իսկ չէ՞ որ այդքան կարեւոր հարցերը կարող էինք լուծել։ Նախ՝ բանակում աշխատավարձերը բարձր են, կբարելավվեր հարյուրավոր ընտանիքների սոցիալական բարեկեցությունը։ Երկրորդ՝ կբարձրանար Բանակի մարտունակությունը. երիտասարդ տղաներն ու տղամարդիկ, որոնց կփոխարինեին կանայք ու աղջիկները, նոր մարտական ստորաբաժանումներ կկազմեին կամ կհամալրեին եղածները։ Իսկ ահա Իսրայելում 18-ամյա բոլոր աղջիկների կեսը 20 ամսով բանակ է զորակոչվում։ Դա նշանակում է, որ Իսրայելն ամբողջ երկու դիվիզիայով մեծացնում է իր զինված ուժերը։ Իսկ մենք նույնիսկ չենք կարողանում կամ չենք ջանում ծառայելու զորակոչել նրանց, ովքեր օրենքով պետք է որ ծառայեն։ Այս ամենին հասարակությունը հոգեբանորեն պատրաստ չէ։ Բայց մեկը պե՛տք է նրան նախապատրաստի. դրա համար էլ կառավարություն գոյություն ունի։ Կառավարության հոգսերի շրջանակը չպետք է պարփակվի «ներդրումներով ու սեփականաշնորհումներով»։ 29.11.98թ. 318. ԵԱՀԿ-ի ՆՈՐ առաջարկություններից Ադրբեջանի հրաժարումը մատուցվեց կոշտ եւ վճռական ձեւով։ Ալիեւի դեմքի արտահայտությունը կոչված էր վկայելու. որոշումը վերջնական է եվ հորդորանքներն անօգուտ են։ Ինչո՞ւ Ալիեւն ու նրա թիմը այդպիսի կոշտ դիրք բռնեցին նոր առաջարկությունների նկատմամբ։ Չէ որ Բաքվից ԼՂՀ-ի կախվածության կամ անկախության աստիճանը պետք է որոշվեր կողմերի միջեւ բանակցությունների ընթացքում։ Պատասխանը հենց հարցի մեջ է գտնվում։ Բանն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները հակադիր հայացքներ ունեն Արցախի անկախության թեմայի էության վերաբերյալ։ ԼՂՀ-ն Ադրբեջանի ենթակայության տակ չի լինելու. ոչ քաղաքականորեն, ոչ իրավաբանորեն,- իրենցն են պնդում հայերը։ Ադրբեջանն էլ ասում է. - Ղարաբաղը մեր հողն է։ Մենք ասելու ենք՝ ոչ, նրանք՝ այո։ Հետեւաբար, նոր առաջարկությունները տարան մի նոր փակուղի։ Ավելի լա՞վ չէ դրանցից հրաժարվել միանգամից՝ ընդունելով վիրավորված ու զայրացած կեցվածք, որը կվկայի մեր դիրքորոշման հաստատունության մասին եւ, միաժամանակ էլ, միավորներ հավաքել հաջորդ նոր առաջարկությունների համար,- մտածել ու վճռել են Բաքվում։ Հայկական կողմի հապշտապ եւ, համարյա, ցնծագին համաձայնության համապատկերի վրա ադրբեջանցիների կատարած քայլն ավելի քան շահաբեր ստացվեց։ Բացի այդ, ինձ թվում է, Ալիեւը նախազգուշացված է, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին, նրա տնտեսական ու ռազմական դիրքերի ամրապնդման օգտին. եւ ընդհակառակը, ժամանակն աշխատում է Հայաստանի դեմ. սպառվում է ունեցած պաշարը, նա չունի տնտեսական վերելքի եւ ռազմական հզորության մեծացման հեռանկարներ։ Նրա հավաստիացումները հարցը խաղաղ ճանապարհով լուծելու իր պատրաստակամության մասին նպատակ ունեն չգրգռել համաշխարհային հանրակցությանը. իրականում նա ավելի ու ավելի լրջորեն է քննության առնում ռազմական լուծման տարբերակը։ 319. ՆՐԱ, ԵՎ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ, ադրբեջանական հասարակության «ախորժակը քացախով անելու» համար մեր իշխանությունները պետք է իրենց մզեն (լավ է ուշ, քան երբեք) եւ թափով ձեռնամուխ լինեն պաշտպանական նախապատրաստություններին։ Արցախի պաշտպանության ուժգին նախապատրաստությունները՝ դա հզոր ինժեներական երկաթբետոնե կառույցների շինարարությունն է այն տարածքների շուրջ սահմանների երկայնքով, որոնք մենք մտադրվում ենք պահել։ Այն, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու շինարարության պես, պետք է դառնա թիվ մեկ խնդիրը։ Հայերը, ազգովին հիմնադրելով հատուկ հիմնադրամ, պետք է սկսեն չինական պարիսպ կառուցել ԼՂՀ-ի շուրջ։ Ի միջի այլոց, դա հին գաղափար է, որը պատկանում է պաշտպանության նախարար Ս. Բաբայանին, եւ որն ակտիվորեն պաշտպանվել է ՀՀ պաշտպանության նախարար Վ. Մանուկյանի կողմից, բայց, ավաղ... այն կլանեց ունայնություն ունայնությանցը։ Եվ իրականությունը պատկերացնելու անընդունակությունը։ Երկրորդ, խոշոր բնակավայրերում սկսել վերականգնել ռմբապաստարանները կամ նորովի կառուցել, առավել եւս՝ Ստեփանակերտում։ 320. ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ այդ բոլոր կառույցներն անհարկի դուրս գան, ապա մենք սոսկ շատ քրտինք հեղած կլինենք. բայց եթե հանկարծ ապաստարաններ չլինեն, իսկ աղետը պատահի, ապա մենք քրտինքի փոխարեն ծով արյուն կհեղենք։ Եվ... Սակայն ամենագլխավորը կայանում է նրանում, որ այդ միջոցառումներն սկսվելուց Ադրբեջանը ոռնոց ու կաղկանձ կբարձրացնի։ Համաշխարհային հանրակցությունը եւս անտարբեր չի մնա, բայց մենք պետք է քաղաքական կամք դրսեւորենք եւ շարունակենք մեր գործը... Այ այդ ժամանակ, եւ հետո էլ, փոփոխություններ տեղի կունենան ե՛ւ Ալիեւի վճռական կեցվածքում, ե՛ւ հակառակորդի ամբողջ հասարակական գիտակցության մեջ, եւ անպայման՝ Համաշխարհային հանրակցության գիտակցության մեջ։ Քանզի գիտակցությունը, լինի դա հասարակական, թե անհատական, ձեւավորվում է իրականության ներգործության տակ, այլ ոչ թե սուբյեկտների հայտարարություններով ու ցանկություններով։ Եթե այսքանից հետո էլ գործողություններ չձեռնարկվեն, ապա նշանակում է՝ պետության եւ ազգի քաղաքականությունը որոշող անձանց թվում Արցախի ճակատագրի եւ Ազգի ապագայի մասին անկեղծորեն հոգացող մարդ չկա։
- .
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 2310. Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց , նրա եւ Վ. Սարգսյանի հարաբերությունները լարվեցին։ Կարծում եմ, դրա հիմնական պատճառ է ծառայել ...ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.
-Ասում են՝ ռուս պաշտոնյաների 85 տոկոսը կոռումպացված է։ -Վախենամ՝ այդ թիվը նվազեցված է մոտ 15 տոկոսով։ Եթե ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՉՔ Է ՇՈՅՈՒՄ
.
Մարտի 22-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքները մայրաքաղաքում ակնհայտ էին։ Ժամեր տեւած քամին բազմաթիվ վնասներ հասցրեց քաղաքին. փլվեցին տանիքներ, ջարդուփշուր ...ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Է. ԴԱՎԹՅԱՆՀադրութի շրջանային խորհրդի նիստին , որը վարում էր վարչակազմի ղեկավար Վ. Գ—որգյանը, ներկայացված հարցերի շարքում կար—որվեց պետական — համայնքային բյուջեի կատարման արդյունքների մասին հարցը: Նշվեց, ...ԹԱՏՐՈՆԸ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՏՈՄՍՆ Է
.
Մեր հյուրն է Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, արձակագիր ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ -Պրն Դանիելյան, համաձա՞յն եք, արդյոք, որ մերօրյա ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԿԱՄ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ
Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Նա միշտ խմբագրություն է գալիս անթերի հագնված եւ անպայման՝ փողկապով։ Անթերի է նաեւ նրա խոսքը. եթե անգամ բարբառով, ապա՝ անպայման համեմված մի խոր մտքով, մեր ...ՈՉ ՄԻ ԲՈՂՈՔ 207 ՍՏՈՒԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը -Ի՞նչ արդյունքներով ամփոփեց 2008-ի առաջին եռամսյակը ԼՂՀ ԿԱ հարկային ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.
Դույզն-ինչ չնսեմացնելով Ստալինգրադյան ճակատամարտում Կարմիր բանակի զինվորների ու սպաների դերը եւ հաղթանակի զոհասեղանին մատուցված զոհաբերությունները, այնուամենայնիվ, պետք է ասեմ. իմ կարծիքով, բեկման պատճառը ...ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ սոցապնախարարության սոցիալական աջակցության բաժնի վարիչ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի ...ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՍՏ ԼԻՆԵՆ
.
«Հարուստների կենցաղավարությունը մեր երկրում պետք է փոխվի։ Եթե մենք ուզում ենք, որ երկրում լինի համերաշխություն, ապա հարուստները չպետք է ցուցադրեն իրենց կարողությունը, այլ ընդունեն քրիստոնյա մարդուն վայել ...«ԵՍ ԵԼ ԵՄ ՀԱՅ»
.
Անտեսելով թուրք մասոնների եւ Մարսելում Թուրքիայի հյուպատոսի թախանձագին խնդրանքը Հ. ՉԱՔՐՅԱՆ Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում ...ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
.
Երեկ Ազգային ժողովում սկսվեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագրին հավանություն տալու հարցը 5 օրվա ընթացքում քվեարկությամբ պետք է որոշվի` պատգամավորների ընդհանուր թվի ձայների ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
.
Հայաստանի — Թուրքիայի հավաքականների միջ— ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Եր—անի «Հրազդան» մարզադաշտում 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի — Թուրքիայի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
.Ապրիլի 30-ին տեղի է ունեցել արցախահայության ազգայինազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
. 2
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստին 88 «կողմ» — 3 «դեմ» ձայնով ընդունել է կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը։ Կառավարության ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ* 16.11.98թ. 313. ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՑ եւ պաշտոնական անձանց ժլատ արտահայտութուններից կարելի է եզրակացնել, ...ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ
.
ԻՆՉԵՍ Է ՍԿՍՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԸ Ասում են՝ հնարավոր չէ չդառնալ այն կոկորդիլոսի զոհը, որին կերակրում ես՝ հարեւաններիդ հերթով նետելով նրա երախը։ Դա մեծ ուշացումով հասկացան նրանք, ...ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
.
…Երանի կյանքի ճանապարհները լինեին միայն միակողմանի` լոկ գալու համար եւ ոչ գնալու … Պ.Սեւակ Փետրվարյան ցուրտ արեւի մի ըմբոստ շող մտավ իմ սենյակը, ոսկեզօծեց պատից կախված հերոս հորս, ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
.
Դուք ի՞նչ եք մտածում բանակցային գործընթացի ճակատագրի մասին. արդյո՞ք հնարավոր է, որ ճեղքում լինի Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո։ Կարծում եմ, ...ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ` ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ
.
Թեպետեւ սոցիալիստական հասարակարգ կառուցելու գիտափորձը, գոյատեւելով 70 տարի (ընդգրկելով աշխարհի կեսը, հակասության մեջ մտնելով իրականության հետ եւ չդիմանալով ...ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
.Ինչպես հայտնի է, աշխատանքներ են տարվում Ստեփանակերտ քաղաքի նոր գլխավոր հատակագծի ու հատակագծման մանրակրկիտ նախագծի մշակման ուղղությամբ։ Պարզաբանումների ...
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

