
Հրատարակված է Ապրիլ 30, 2008
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
- Դույզն-ինչ չնսեմացնելով Ստալինգրադյան ճակատամարտում Կարմիր բանակի զինվորների ու սպաների դերը եւ հաղթանակի զոհասեղանին մատուցված զոհաբերությունները, այնուամենայնիվ, պետք է ասեմ. իմ կարծիքով, բեկման պատճառը Ստալինի որոշումն ու կամքն էին՝ իրացված մի փաստաթղթում, որի անունն էր... ՀՐԱՄԱՆ N 227 28 հուլիսի 1942թ. ք. Մոսկվա Թշնամին ճակատ է ուղարկում նորանոր ուժեր եւ, հաշվի չառնելով իր համար մեծ կորուստները, սողում է առաջ, նետվում Խորհրդային Միության խորքը, գրավում նոր շրջաններ, ամայացնում եւ ավերում մեր քաղաքներն ու գյուղերը, բռնաբարում, թալանում ու սպանում խորհրդային բնակչությանը։ Մարտեր են գնում Վորոնեժի շրջանում, Դոնում, հարավում՝ Հյուսիսային Կովկասի դարպասների մոտ։ Գերմանական զավթիչներն առաջ են մղվում դեպի Ստալինգրադ, Վոլգա եւ ցանկանում ամեն գնով գրավել Կուբանը, Հյուսիսային Կովկասն՝ իր նավթային ու հացի հարստություններով։ Թշնամին արդեն գրավել է Վորոշիլովգրադը, Ստարոբելսկը, Ռոսսոշը, Կուպյանսկը, Վալույկին, Նովոչերկասկը, Դոնի Ռոստովը, Վորոնեժի կեսը։ Հարավային ճակատի զորքերի մի մասը, հետեւելով խուճապարարներին, թողել է Ռոստովն ու Նովոչերկասկը առանց լուրջ դիմադրության ու Մոսկվայից հրամանի՝ խայտառակելով իրենց դրոշները։ Մեր երկրի բնակչությունը, որը Կարմիր բանակին վերաբերվում էր սիրով ու հարգանքով, սկսում է հիասթափվել, կորցնում է հավատը Կարմիր բանակի հանդեպ, իսկ նրանցից շատերն անիծում են Կարմիր բանակը նրա համար, որ նա մեր ժողովրդին հանձնում է գերմանական կեղեքիչների լծին, իսկ ինքը փախչում դեպի արեւելք։ Ճակատի որոշ ոչ խելոք մարդիկ իրենց հուսադրում են այն մասին խոսակցություններով, որ մենք կարող ենք այսուհետ եւս նահանջել դեպի արեւելք, որովհետեւ մեր տարածքները շատ են, շատ են հողերը, շատ է բնակչությունը, եւ որ հացը մեզ մոտ միշտ լինելու է լիուլի։ Նրանք դրանով ցանկանում են արդարացնել իրենց խայտառակ վարքը ռազմաճակատում։ Բայց նման խոսակցություններն ամբողջովին կեղծ են ու ստահոդ, ձեռնտու՝ միայն մեր թշնամիներին։ Ամեն մի հրամանատար, ամեն մի կարմիրբանակային եւ քաղաշխատող պետք է հասկանա, որ մեր միջոցներն անսահմանափակ չեն։ Խորհրդային Միության տարածքն անապատ չէ, իսկ մարդիկ՝ բանվորներ, կոլտնտեսականներ են, մտավորականությունը, մեր հայրերն ու մայրերը, կանայք, եղբայրներն ու երեխաներն են։ ԽՍՀՄ տարածքը, որը գրավել ու ձգտում է գրավել թշնամին, հաց է ու այլ մթերքներ՝ բանակի եւ թիկունքի համար, մետաղ ու վառելիք՝ արդյունաբերության համար, բանակին զինամթերք մատակարարող ֆաբրիկաներ, գործարաններ, երկաթուղագծեր։ Ուկրաինան, Բելոռուսիան, Մերձբալթիկան, Դոնբասն ու այլ մարզեր կորցնելուց հետո մեր տարածքները նվազել են, այսինքն՝ ավելի քիչ մարդիկ, հաց, մետաղ, գործարաններ, ֆաբրիկաներ են մնացել։ Մենք կորցրել ենք ավելի քան 70 մլն բնակչություն, տարեկան ավելի քան 80 մլն փութ հաց եւ տարեկան ավելի քան 10 մլն տոննա պողպատ։ Մենք արդեն գերմանացիների նկատմամբ գերակշռություն չունենք ո՛չ մարդկային ռեսուրսների, ո՛չ էլ հացի պաշարների առումով։ Այսուհետ նահանջել՝ կնշանակի կործանել մեզ եւ դրա հետ միասին՝ մեր Հայրենիքը։ Մեր կողմից թողնված տարածքի ամեն մի հողակտոր ըստ ամենայնի կուժեղացնի թշնամուն եւ ըստ ամենայնի կթուլացնի մեր պաշտպանությունը, մեր Հայրենիքը։ Ուստի անհրաժեշտ է արմատապես խափանել խոսակցություններն այն մասին, որ մենք հնարավորություն ունենք անվերջ նահանջել, որ մեր տարածքները շատ են, մեր երկիրը հսկայական է ու հարուստ, բնակչությունը՝ շատ, հացը միշտ կլինի լիուլի։ Նման խոսակցությունները ստահոդ են ու վնասակար, դրանք թուլացնում են մեզ եւ ուժեղացնում թշնամուն, քանզի եթե չդադարեցնենք նահանջները, կմնանք առանց հացի, առանց վառելիքի, առանց մետաղի, առանց հումքի, առանց ֆաբրիկաների ու գործարանների, առանց երկաթուղագծերի։ Այդքանից հետեւում է, որ ժամանակն է վերջ տալ նահանջելուն։ Ոչ մի քայլ՝ ետ։ Այժմ այդպիսին պետք է լինի մեր գլխավոր կոչը։ Անհրաժեշտ է համառորեն, մինչեւ արյան վերջին կաթիլը պաշտպանել ամեն մի դիրք, խորհրդային տարածքի ամեն մի մետրը, կառչել խորհրդային ամեն մի հողակտորից ու այն պաշտպանել մինչեւ վերջին հնարավորությունը։ Մեր հայրենիքը ծանր օրեր է ապրում։ Մենք պետք է կանգնեցնենք, իսկ այնուհետեւ ետ շպրտենք ու ջախջախենք թշնամուն՝ ինչ էլ որ այն մեզ համար արժենա։ Գերմանացիներն այնքան չեն ուժեղ, որքան դա թվում է խուճապարարներին։ Նրանք լարում են վերջին ուժերը։ Այժմ դիմանալ նրանց հարվածին՝ նշանակում է ապահովել մեր հաղթանակը։ Մենք կարող ենք դիմանալ թշնամու հարվածին, իսկ հետո նրան շպրտել արեւմուտք։ Այո, կարող ենք, քանզի թիկունքում մեր գործարաններն ու ֆաբրիկաներն աշխատում են հիանալի, եւ մեր ճակատն ավելի ու ավելի շատ ինքնաթիռներ, տանկեր, հրետանի, ականանետներ է ստանում։ Իսկ ի՞նչն է, որ մեզ չի հերիքում։ Չեն հերիքում կարգուկանոնն ու կարգապահությունը վաշտերում, գնդերում, դիվիզիաներում, տանկային զորամասերում, ավիաէսկադրիլիաներում։ Դրանում է այժմ մեր գլխավոր թերությունը։ Մենք մեր բանակում պետք է սահմանենք խստագույն կարգուկանոն եւ երկաթյա կարգապահություն, եթե մենք ցանկանում ենք փրկել դրությունը եւ պաշտպանել մեր Հայրենիքը։ Այլեւս չի կարելի հանդուրժել այն հրամանատարներին, կոմիսարներին, քաղաշխատողներին, որոնց զորամասերն ու միավորումներն ինքնակամ թողնում են մարտական դիրքերը։ Չի կարելի այլեւս հանդուրժել, երբ հրամանատարները, կոմիսարները, քաղաշխատողները թույլ են տալիս, որպեսզի մի քանի խուճապարարներ որոշեն իրավիճակը մարտադաշտում, որպեսզի նրանք նահանջին ներգրավեն այլ մարտիկների եւ բացեն ճակատը թշնամու առաջ։ Խուճապարարներն ու վախկոտները պետք է ոչնչացվեն տեղում։ Այսուհետեւ յուրաքանչյուր հրամանատարի, կարմիրբանակայինի, քաղաշխատողի համար կարգապահության երկաթյա օրենք պետք է հանդիսանա պահանջը՝ ոչ մի քայլ ետ՝ առանց բարձրագույն հրամանատարության հրամանի։ Վաշտի, գումարտակի, գնդի, դիվիզիայի այն հրամանատարները, համապատասխան կոմիսարներն ու քաղաշխատողները, որոնք մարտական դիրքերից նահանջում են առանց վերեւի հրամանի, Հայրենիքի դավաճաններ են։ Այդպիսի հրամանատարների ու քաղաշխատողների հետ պետք է վարվել՝ ինչպես Հայրենիքի դավաճանների հետ։ Այդպիսին է Հայրենիքի կոչը։ Կատարել Հայրենիքի այդ կոչը՝ կնշանակի պաշտպանել մեր հողը, փրկել Հայրենիքը, ջարդել եւ հաղթել ոխերիմ թշնամուն։ Կարմիր բանակի ճնշման տակ իր ձմեռային նահանջից հետո, երբ գերմանական զորքերում խախտվեց կարգապահությունը, գերմանացիները կարգապահությունը վերականգնելու համար ձեռնարկեցին որոշ դաժան միջոցներ, որոնք ոչ վատ արդյունքներ տվեցին։ Նրանք կազմավորեցին 100 տուգանային վաշտեր վախկոտությունից կամ անկայունությունից կարգապահության խախտումներ թույլ տված մարտիկներից, դրանք տեղադրեցին ճակատի վտանգավոր տեղամասերում եւ հրամայեցին իրենց մեղքերը քավել արյամբ։ Այնուհետեւ նրանք կազմավորեցին մոտ տասնյակ տուգանային գումարտակներ այն հրամանատարներից, որոնք վախկոտությունից եւ անկայունությունից կարգապահության խախտումներ են թույլ տվել, նրանց զրկեցին շքանշաններից, տեղադրեցին ճակատի առավել վտանգավոր տեղամասերում եւ հրամայեցին իրենց մեղքերը քավել արյամբ։ Վերջապես կազմավորեցին հատուկ արգելափակիչ ջոկատներ, դրանք տեղադրեցին անկայուն դիվիզիաների հետեւում եւ կարգադրեցին տեղում գնդակահարել խուճապարարներին՝ դիրքերն ինքնակամ թողնելու եւ գերի հանձնվելու փորձի դեպքում։ Ինչպես հայտնի է, այդ միջոցառումներն իրենց ազդեցությունն են ունեցել, եւ այժմ գերմանական զորքերն ավելի լավ են կռվում, քան կռվում էին ձմռանը։ Եվ ահա ստացվում է, որ գերմանական զորքերը լավ կարգապահություն ունեն, չնայած նրանք իրենց հայրենիքը պաշտպանելու բարձր նպատակ չունեն, այլ կա միայն թալանչիական նպատակ՝ նվաճել ուրիշի երկիրը, իսկ մեր զորքերը, որոնք ունեն իրենց անարգված Հայրենիքը պաշտպանելու նպատակ, նման կարգապահություն չունեն եւ այդ պատճառով պարտություն են կրում։ Անհրաժեշտ չէ՞, արդյոք, որ այդ գործում մենք սովորենք մեր թշնամիներից, ինչպես մեր նախնիներն են սովորել իրենց թշնամիներից եւ այնուհետեւ հաղթանակ տարել նրանց նկատմամբ։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է։ ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ Է. 1. Ռազմաճակատների զինվորական խորհուրդներին եւ ամենից առաջ ռազմաճակատների հրամանատարներին. ա) անվերապահորեն վերացնել նահանջելու տրամադրությունները զորքերում եւ երկաթյա ձեռքով խափանել քարոզչությունն այն մասին, որ մենք կարող ենք եւ պետք է իբր թե նահանջել այսուհետ արեւելք, որ նման նահանջից իբր թե վնաս չի լինի. բ) անվերապահորեն պաշտոնից հեռացնել եւ ուղարկել Ռազմակայան՝ զինվորական դատարանին հանձնելու համար բանակների այն հրամանատարներին, ովքեր թույլ են տվել զորքերի ինքնակամ հեռացում զբաղեցրած դիրքերից՝ առանց ռազմաճակատի հրամանատարության հրամանի. գ) ռազմաճակատի սահմաններում կազմավորել 1 - 3 (նայած իրադրությանը) տուգանային գումարտակներ (800-ական մարդ), ուր ուղարկել բոլոր զորատեսակների այն միջին եւ ավագ հրամանատարներին եւ համապատասխան քաղաշխատողներին, որոնք վախկոտության եւ անկայունության հետեւանքով թույլ են տվել կարգապահության խախտում, եւ դրանք տեղադրել ճակատի առավել դժվար տեղամասերում, որպեսզի նրանց հնարավորություն տալ հայրենիքի հանդեպ գործած հանցագործությունները քավելու արյամբ։ 2. Բանակների զինվորական խորհուրդներին եւ ամենից առաջ բանակների հրամանատարներին, ա) անվերապահորեն պաշտոններից հանել կորպուսների եւ դիվիզիաների այն հրամանատարներին ու կոմիսարներին, ովքեր թույլ են տվել զորքերի ինքնակամ հեռացում գրաված դիրքերից՝ առանց բանակի հրամանատարության հրամանի, եւ նրանց ուղարկել ռազմաճակատի ռազմական խորհուրդ՝ ռազմական դատարանին հանձնելու համար, բ) բանակի սահմաններում կազմավորել 3-5 լավ զինված հատուկ արգելափակիչ ջոկատներ (200 մարդ՝ յուրաքանչյուրում), դրանք տեղադրել անկայուն դիվիզիաների անմիջական թիկունքում եւ պարտավորեցնել նրանց խուճապի եւ դիվիզիայի զորամասերի չկարգավորված հեռացման դեպքում տեղում գնդակահարել խուճապարարներին ու վախկոտներին եւ դրանով իսկ ազնիվ մարտիկներին օգնել կատարելու իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ։ գ) բանակի շրջանակներում կազմավորել 5-10 (նայած իրադրությանը) տուգանային վաշտեր (յուրաքանչյուրում՝ 150-ից 200 մարդ), ուր ուղարկել այն շարքային մարտիկներին ու հրամանատարներին, ովքեր վախկոտության կամ անկայունության հետեւանքով թույլ են տվել կարգապահության խախտում, դրանք տեղադրել բանակի դժվար տեղամասերում, որպեսզի նրանց հնարավորություն տալ արյամբ քավելու Հայրենիքի հանդեպ իրենց գործած հանցագործությունները։ 3. Կորպուսների եւ դիվիզիաների հրամանատարներին. ա) անվերապահորեն պաշտոններից հեռացնել գնդերի ու գումարտակների այն հրամանատարներին, ովքեր թույլ են տվել զորամասերի ինքնակամ հեռացում՝ առանց կորպուսի կամ դիվիզիայի հրամանատարի հրամանի, նրանցից ետ վերցնել շքանշաններն ու մեդալները եւ ուղարկել զինվորական խորհուրդները ՝ ռազմական դատարանին հանձնելու համար։ բ) ամեն կերպ օգնել եւ պաշտպանել հատուկ արգելափակիչ ջոկատներին՝ զորամասերում կարգուկանոն եւ կարգապահություն ամրապնդելու գործում։ Հրամանն ընթերցել բոլոր վաշտերում, էսկադրոններում, մարտկոցներում, էսկադրիլիաներում, խմբերում, շտաբներում։ Պշտպանության ժողովրդական կոմիսար Ի. ՍՏԱԼԻՆ

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 30, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 2310. Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց , նրա եւ Վ. Սարգսյանի հարաբերությունները լարվեցին։ Կարծում եմ, դրա հիմնական պատճառ է ծառայել ...ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.
-Ասում են՝ ռուս պաշտոնյաների 85 տոկոսը կոռումպացված է։ -Վախենամ՝ այդ թիվը նվազեցված է մոտ 15 տոկոսով։ Եթե ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՉՔ Է ՇՈՅՈՒՄ
.
Մարտի 22-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքները մայրաքաղաքում ակնհայտ էին։ Ժամեր տեւած քամին բազմաթիվ վնասներ հասցրեց քաղաքին. փլվեցին տանիքներ, ջարդուփշուր ...ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Է. ԴԱՎԹՅԱՆՀադրութի շրջանային խորհրդի նիստին , որը վարում էր վարչակազմի ղեկավար Վ. Գ—որգյանը, ներկայացված հարցերի շարքում կար—որվեց պետական — համայնքային բյուջեի կատարման արդյունքների մասին հարցը: Նշվեց, ...ԹԱՏՐՈՆԸ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՏՈՄՍՆ Է
.
Մեր հյուրն է Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, արձակագիր ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ -Պրն Դանիելյան, համաձա՞յն եք, արդյոք, որ մերօրյա ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԿԱՄ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ
Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Նա միշտ խմբագրություն է գալիս անթերի հագնված եւ անպայման՝ փողկապով։ Անթերի է նաեւ նրա խոսքը. եթե անգամ բարբառով, ապա՝ անպայման համեմված մի խոր մտքով, մեր ...ՈՉ ՄԻ ԲՈՂՈՔ 207 ՍՏՈՒԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը -Ի՞նչ արդյունքներով ամփոփեց 2008-ի առաջին եռամսյակը ԼՂՀ ԿԱ հարկային ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.
Դույզն-ինչ չնսեմացնելով Ստալինգրադյան ճակատամարտում Կարմիր բանակի զինվորների ու սպաների դերը եւ հաղթանակի զոհասեղանին մատուցված զոհաբերությունները, այնուամենայնիվ, պետք է ասեմ. իմ կարծիքով, բեկման պատճառը ...ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ սոցապնախարարության սոցիալական աջակցության բաժնի վարիչ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի ...ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՍՏ ԼԻՆԵՆ
.
«Հարուստների կենցաղավարությունը մեր երկրում պետք է փոխվի։ Եթե մենք ուզում ենք, որ երկրում լինի համերաշխություն, ապա հարուստները չպետք է ցուցադրեն իրենց կարողությունը, այլ ընդունեն քրիստոնյա մարդուն վայել ...«ԵՍ ԵԼ ԵՄ ՀԱՅ»
.
Անտեսելով թուրք մասոնների եւ Մարսելում Թուրքիայի հյուպատոսի թախանձագին խնդրանքը Հ. ՉԱՔՐՅԱՆ Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում ...ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
.
Երեկ Ազգային ժողովում սկսվեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագրին հավանություն տալու հարցը 5 օրվա ընթացքում քվեարկությամբ պետք է որոշվի` պատգամավորների ընդհանուր թվի ձայների ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
.
Հայաստանի — Թուրքիայի հավաքականների միջ— ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Եր—անի «Հրազդան» մարզադաշտում 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի — Թուրքիայի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
.Ապրիլի 30-ին տեղի է ունեցել արցախահայության ազգայինազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
. 2
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստին 88 «կողմ» — 3 «դեմ» ձայնով ընդունել է կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը։ Կառավարության ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ* 16.11.98թ. 313. ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՑ եւ պաշտոնական անձանց ժլատ արտահայտութուններից կարելի է եզրակացնել, ...ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ
.
ԻՆՉԵՍ Է ՍԿՍՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԸ Ասում են՝ հնարավոր չէ չդառնալ այն կոկորդիլոսի զոհը, որին կերակրում ես՝ հարեւաններիդ հերթով նետելով նրա երախը։ Դա մեծ ուշացումով հասկացան նրանք, ...ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
.
…Երանի կյանքի ճանապարհները լինեին միայն միակողմանի` լոկ գալու համար եւ ոչ գնալու … Պ.Սեւակ Փետրվարյան ցուրտ արեւի մի ըմբոստ շող մտավ իմ սենյակը, ոսկեզօծեց պատից կախված հերոս հորս, ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
.
Դուք ի՞նչ եք մտածում բանակցային գործընթացի ճակատագրի մասին. արդյո՞ք հնարավոր է, որ ճեղքում լինի Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո։ Կարծում եմ, ...ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ` ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ
.
Թեպետեւ սոցիալիստական հասարակարգ կառուցելու գիտափորձը, գոյատեւելով 70 տարի (ընդգրկելով աշխարհի կեսը, հակասության մեջ մտնելով իրականության հետ եւ չդիմանալով ...ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
.Ինչպես հայտնի է, աշխատանքներ են տարվում Ստեփանակերտ քաղաքի նոր գլխավոր հատակագծի ու հատակագծման մանրակրկիտ նախագծի մշակման ուղղությամբ։ Պարզաբանումների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.ՄԵՐ ՍՆՈՒՑՈՂ ՄԱՅՐԸ
.ԱՅՑԵՔԱՐՏ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
.ԴԱՇՈՒՇԵՆԸ ՓՈՔՐ ԳՅՈՒՂ Է
Ծովինար ԳՐԻԳՈՐՅԱՆԹԵՐԹԸ ԵՐԲԵՔ ԿՈՒՅՐ ԳՈՐԾԻՔ ՉԻ ԵՂԵԼ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

