
Հրատարակված է Ապրիլ 30, 2008
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԿԱՄ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ
- Նա միշտ խմբագրություն է գալիս անթերի հագնված եւ անպայման՝ փողկապով։ Անթերի է նաեւ նրա խոսքը. եթե անգամ բարբառով, ապա՝ անպայման համեմված մի խոր մտքով, մեր մեծերից որեւէ մեկի մի հիանալի տողով։ Մի խոսքով, չվանող հանդիսավորություն կա ե՛ւ արտաքինում, ե՛ւ արտահայտչաձեւում։ Օրերս նա կրկին խմբագրություն անցավ՝ ձեռքին տպագրական ներկի հոտը դեռ վրան, նոր գրքույկներ։ «Նորից եմ Պըլը-Պուղուն «դիմել»,- ասաց ու ասես ի միջի այլոց հավելեց.- 75-ամյակիս ինքս ինձ նվեր եմ մատուցել»։ «Այդ ե՞րբ դարձաք 75»,- ասացի ու զգացի ասածիս անհեթեթությունը։ «Այո, ծերանում ենք, բայց դա միակ միջոցն է երկար ապրելու»,- կատակի տվեց նա ու մակագրելով՝ գրքույկներից մեկը նվիրեց ինձ։ *** Հիմա, երբ նա արդեն իմ կողքին չէ, բացում եմ հետաքրքիր ձեւավորմամբ (նկարիչը Լիանա Քոչարյանն է) գրքույկն ու նախ ընթերցում մեր գրականության արցախյան հատվածի Նահապետի՝ Մաքսիմ Հովհաննիսյանի մուտքի խոսքը գրքույկի ու նրա հեղինակի՝ Նորայր Ավետիսյանի մասին։ Ու չեմ կարող մեջբերում չանել այդ «խոսքից»։ Ահա այն. «Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, որ ամբողջ կես դար երեխաներին հաղորդակից էր դարձնում հայերենի զրնգուն բարբառին ու այդ լեզվով ստեղծված հայ գրականությանը։ Նա տասնյակ տարիներ ճգնավորի համբերությամբ եւ ոգեշունչ Բանով երեխաներին ոգեկոչումի խոսք էր ասում եւ դա անում էր գեղեցիկ հայոց լեզվով. նյութ ունենալով մեր բազմադարյան գրական մշակույթը»։ *** Իսկ մշտահմա արցախյան զվարճախոսն, իրոք, նորովի է «հանդերձավորված»։ Այդ առիթով հեղինակը տեղեկացնում է. «Ընթերցող բարեկամս, Պուղու մասին տարիներ առաջ գրածներիցս մեկ փունջ ես հրապարակ հանեցի...։ Օր-օրի, ժամանակի ընթացքում նախորդ պատումներին նորերն ավելացան։ Նրանց սյուժեները դու ես ինձ հաղորդել, հարգարժան ընթերցող, խոտհարքի ժամանակ, թե՛ ճանապարհ գնալիս, դասամիջոցին, թե՛ հանդիսությունների ժամանակ։ Ես ընդամենը փոքր - ինչ ձեւափոխել եմ, «մշակել» ու կրկին քեզ եմ վերադարձնում»։ Այդ «մշակումները» մեկ-երկու օր կարդում ու մի կուշտ ծիծաղում էի... *** «Հաղորտի» ասելով՝ դեպի երկինք միտված ճանապարհ եմ հիշում (լեռան բարձունքում ծվարած մի գյուղ, որ ակամա նմանվում է կոնանդոյլյան «Կորուսյալ աշխարհին»), այգիներում թաղված տներ ու սարյանական վրձինների հանգով «Երեք տանձենիներ» ու ոսկեծուփ արտերի մղեղը դեմքին կոմբայնավար Սամվել եմ հիշում, ապա մեղվափեթակին կռացած, դիմակով մեկին, որ հանում է պաշտպանիչ ցանցն, ու մեր առջեւ կանգնում է նույն ինքը՝ Նորայր Ավետիսյանը։ *** Մի ամբողջ օր միասին էինք (տղայի՝ Արթուրի ծննդյան օրն էր)։ Ճիշտն ասած՝ ընկեր Ավետիսյանը եւ մեզ հետ էր, եւ՝ ոչ. այդ ընթացքում գրեթե բոլոր մեղվափեթակները ստուգեց, բանջարանոցում մի քանի արխ կարտոֆիլ փխրեցրեց, անասուններին հանեց գոմից, թոռներից մեկին հանձնարարեց տանել ջրի, զուգահեռաբար վերահսկում էր սեղանի պատրաստությունը, ու ամեն ինչում՝ նույն չափակշռածը, նույն... մաքրակենցաղը։ *** Օրվա ընթացքում հասցրինք խոսել ամեն ինչի (կամ՝ գրեթե ամեն ինչի) մասին. մարդուս ծննդից մինչեւ մահ, հայրենի բնության ու մարդու բնույթի մասին խոսեցինք, չարն ու բարին իրար խառնեցինք ու իրարից զատեցինք, իմացանք տան ավագի կենսագրական որոշ մանրամասներ։ Մի խոսքով, իմացանք այն ամենի մասին, ինչ հնարավոր էր իմանալ։ Ու միշտ, որեւէ թեմա եզրափակելիս լսվում էր նրա ամփոփիչ խոսքը։ Ասենք՝ մարդկային կյանքի «հա՞րցն» ենք քննում, եզրափակում է. «Կյանքում ի վերջո գտնում ենք այն, ինչ ներդրել ենք ինքներս»։ Եվ՝ այսպես շարունակ։ *** Ու այսօր ակամայից ծնվեց 75-ամյա հասուն այրի հետ, մի տեսակ, հեռակա կարգով բլից- հարցազրույց ունենալու գաղափարը։ Չկայացած հարցազրույց, որը, չգիտեմ որքանով եւ ինչպես կստացվի։ Ուրեմն՝ գնացինք... - Գուցե սկսենք Ձեր ... տոհմածառի՞ց։ - Սկսենք։ Բայց շատ «չհեռանանք, չխորանանք», ներկայացնեմ «Ծառի» ճյուղերը. ծնողներս ունեցել են 13 զավակ. 7 տղա, 6 աղջիկ։ Տղաներից 5-ը ընտրել են մանկավարժի մասնագիտությունը։ Նրանցից 2-ը (անհամեստություն չհնչի. մեկը՝ ես եմ) ճանաչվել են 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ։ Մանկավարժի մասնագիտությունն են ընտրել իմ 3 զավակներից 2-ը, թոռներից՝ 6-ը։ Բոլորովին վերջերս ՀՀ ԳԱԱ-ում իմ աղջկաթոռ Լուսինե Մարգարյանը (Մ. Մաշտոց համալսարանում է դասախոսում) պաշտպանեց թեկնածուական թեզ, ստացավ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Այս ամենն ինձ անչափ ոգեւորում է։ Ունեմ 10 թոռ, 3 ծոռ եւ սպասում եմ նորերին. բարի գալուստ։ - Ծա՞նր է գյուղական մտավորականի «խաչը»։ - Եթե ճիշտ ընտրություն է կատարված՝ ոչ։ Մեր շրջապատում քիչ չեն գյուղական այն ուսուցիչները, ովքեր մեծ պատասխանատվությամբ են կրում այդ կոչումը. Վլադիմիր Անտոնյան (Գիշի), Էմիլ Բալայան, Լեւոն Հարությունյան (Աշան), Խորեն Բաղդասարյան (Տումի), Միքայել Բեգլարյան (Քարահունջ) եւ շատ-շատ ուրիշներ։ Նրանք (բացի այն, որ իրենց գործի նվիրյալներ են) մի քանի գրքերի ու ձեռնարկների հեղինակ են։ Ուրեմն, կարելի է ապրել գյուղում եւ ուսուցչությանը զուգահեռ զբաղվել գրական գործունեությամբ, գիտական աշխատանքով։ - Եթե կարելի է, հակիրճ Ձեր գրական վաստակի մասին։ - 1998-ին լույս տեսավ իմ մանրապատումների ժողովածուն՝ «Սիրտս անհանգիստ է», 2008-ին՝ «Պըլը-Պուղու նորօրյա արկածները» («Սոնա» գրահրատարակչություն), «Վաչագան Բարեպաշտ» հրատարակչությանն է հանձնված «Հաղորտի» գիրքը. այն պատմություն ու գովք է հայրենի ծննդավայրիս, նրա չնաշխարհիկ բնության եւ հիանալի մարդկանց մասին։ - Մարդ իր կյանքում ունենում է սրբություններ։ Որո՞նք են Ձերը։ - Դավանել ու հավատարիմ եմ երեք սրբությունների՝ հայրենիք, ընտանիք, աշխատանքային կոլեկտիվ։ Այս «եռոտանու» մեջ է մարդուս կյանքի իմաստը։ Այսպես եմ դատում։ - 75 տարիների բարձունքից՝ հետադարձ հայացք եւ Ձեր գնահատականը Ձեր իսկ անցած ուղուն։ - Գնահատականը թողնենք ուրիշներին։ Իսկ, ընդհանրապես, ձգտել եմ հավատարիմ մնալ մարդ - մասնագետի կոչմանը, օգտակար լինել դիմացինին։ Սեւակը կասեր. «Մարդու նկատմամբ մարդ եղե՛ք, մարդիկ»։ Իսկ մենք երբեմն դիմացինին, անգամ՝ մերձավորին չենք նկատում։ Դա աններելի է։ Ասում են՝ սեփական ձեռքով հասցրած վերքը բուժվում է ավելի դանդաղ, քան հակառակորդի հասցրածը։ Դա, իրոք, այդպես է։ Լինենք ներող, փորձենք զգալ դիմացինի ցավը, թեկուզ խոսքով սպեղանի դնել։ Ու երջանիկ զգալ, որ կաս, ապրում ես այս հրաշք աշխարհում, որ, վերջապես, Արցախն ազատված է կապանքներից ու կառուցում է իր ամուր շենքը։ Լինենք նրա շինարարներից մեկը։ Այսքանը։

- Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 30, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 2310. Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց , նրա եւ Վ. Սարգսյանի հարաբերությունները լարվեցին։ Կարծում եմ, դրա հիմնական պատճառ է ծառայել ...ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.
-Ասում են՝ ռուս պաշտոնյաների 85 տոկոսը կոռումպացված է։ -Վախենամ՝ այդ թիվը նվազեցված է մոտ 15 տոկոսով։ Եթե ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՉՔ Է ՇՈՅՈՒՄ
.
Մարտի 22-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքները մայրաքաղաքում ակնհայտ էին։ Ժամեր տեւած քամին բազմաթիվ վնասներ հասցրեց քաղաքին. փլվեցին տանիքներ, ջարդուփշուր ...ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Է. ԴԱՎԹՅԱՆՀադրութի շրջանային խորհրդի նիստին , որը վարում էր վարչակազմի ղեկավար Վ. Գ—որգյանը, ներկայացված հարցերի շարքում կար—որվեց պետական — համայնքային բյուջեի կատարման արդյունքների մասին հարցը: Նշվեց, ...ԹԱՏՐՈՆԸ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՏՈՄՍՆ Է
.
Մեր հյուրն է Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, արձակագիր ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ -Պրն Դանիելյան, համաձա՞յն եք, արդյոք, որ մերօրյա ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԿԱՄ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ
Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Նա միշտ խմբագրություն է գալիս անթերի հագնված եւ անպայման՝ փողկապով։ Անթերի է նաեւ նրա խոսքը. եթե անգամ բարբառով, ապա՝ անպայման համեմված մի խոր մտքով, մեր ...ՈՉ ՄԻ ԲՈՂՈՔ 207 ՍՏՈՒԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը -Ի՞նչ արդյունքներով ամփոփեց 2008-ի առաջին եռամսյակը ԼՂՀ ԿԱ հարկային ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.
Դույզն-ինչ չնսեմացնելով Ստալինգրադյան ճակատամարտում Կարմիր բանակի զինվորների ու սպաների դերը եւ հաղթանակի զոհասեղանին մատուցված զոհաբերությունները, այնուամենայնիվ, պետք է ասեմ. իմ կարծիքով, բեկման պատճառը ...ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ սոցապնախարարության սոցիալական աջակցության բաժնի վարիչ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի ...ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՍՏ ԼԻՆԵՆ
.
«Հարուստների կենցաղավարությունը մեր երկրում պետք է փոխվի։ Եթե մենք ուզում ենք, որ երկրում լինի համերաշխություն, ապա հարուստները չպետք է ցուցադրեն իրենց կարողությունը, այլ ընդունեն քրիստոնյա մարդուն վայել ...«ԵՍ ԵԼ ԵՄ ՀԱՅ»
.
Անտեսելով թուրք մասոնների եւ Մարսելում Թուրքիայի հյուպատոսի թախանձագին խնդրանքը Հ. ՉԱՔՐՅԱՆ Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում ...ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
.
Երեկ Ազգային ժողովում սկսվեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագրին հավանություն տալու հարցը 5 օրվա ընթացքում քվեարկությամբ պետք է որոշվի` պատգամավորների ընդհանուր թվի ձայների ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
.
Հայաստանի — Թուրքիայի հավաքականների միջ— ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Եր—անի «Հրազդան» մարզադաշտում 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի — Թուրքիայի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
.Ապրիլի 30-ին տեղի է ունեցել արցախահայության ազգայինազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
. 2
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստին 88 «կողմ» — 3 «դեմ» ձայնով ընդունել է կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը։ Կառավարության ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ* 16.11.98թ. 313. ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՑ եւ պաշտոնական անձանց ժլատ արտահայտութուններից կարելի է եզրակացնել, ...ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ
.
ԻՆՉԵՍ Է ՍԿՍՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԸ Ասում են՝ հնարավոր չէ չդառնալ այն կոկորդիլոսի զոհը, որին կերակրում ես՝ հարեւաններիդ հերթով նետելով նրա երախը։ Դա մեծ ուշացումով հասկացան նրանք, ...ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
.
…Երանի կյանքի ճանապարհները լինեին միայն միակողմանի` լոկ գալու համար եւ ոչ գնալու … Պ.Սեւակ Փետրվարյան ցուրտ արեւի մի ըմբոստ շող մտավ իմ սենյակը, ոսկեզօծեց պատից կախված հերոս հորս, ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
.
Դուք ի՞նչ եք մտածում բանակցային գործընթացի ճակատագրի մասին. արդյո՞ք հնարավոր է, որ ճեղքում լինի Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո։ Կարծում եմ, ...ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ` ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ
.
Թեպետեւ սոցիալիստական հասարակարգ կառուցելու գիտափորձը, գոյատեւելով 70 տարի (ընդգրկելով աշխարհի կեսը, հակասության մեջ մտնելով իրականության հետ եւ չդիմանալով ...ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
.Ինչպես հայտնի է, աշխատանքներ են տարվում Ստեփանակերտ քաղաքի նոր գլխավոր հատակագծի ու հատակագծման մանրակրկիտ նախագծի մշակման ուղղությամբ։ Պարզաբանումների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

