
Հրատարակված է Ապրիլ 30, 2008
ԹԱՏՐՈՆԸ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՏՈՄՍՆ Է
- Մեր հյուրն է Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, արձակագիր ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ -Պրն Դանիելյան, համաձա՞յն եք, արդյոք, որ մերօրյա թատերասերների մոտ պասիվություն է նկատվում։ Եթե՝ այո, ինչո՞վ է դա պայմանավորված։ -Ցավոք մեր ժողովուրդը մի տեսակ անտարբեր է դարձել հոգեւոր սննդի նկատմամբ։ Եվ այդ ցավը միայն մեզ մոտ չէ, ու լոկ թատրոնին չի վերաբերվում։ Գաղտնիք չէ, որ հիմա մարդիկ գիրք, նույնիսկ թերթ չեն կարդում ։ Թե ինչու՞՝ պատճառները շատ են։ Շատերն ավելի դյուրամարս «սնունդ» են նախընտրում՝ հեռուստաշոուները, տեսաֆիլմերը եւ այլն։ Բնակչության մեծ մասն էլ կարիքի մեջ լինելով, ավելորդ հաճույք է համարում այդ ամենը։ Իսկապես, զավեշտ չի՞ համարվի, եթե կարիքի մեջ խրված ընտանիքի հայրը կամ մայրը հոգեմաշ հոգսերը մի կողմ թողնի ու սկսի որեւէ գիրք ընթերցել իր կիսաքաղց երեխաների հանդիմանող հայացքի ներքո, կամ՝ նրանց փակելով տանը, թատրոն հաճախի։ Այս ամենի համապատկերի վրա՝ մոտենալով ձեր հարցին, պիտի հուսախաբ անել բոլոր նրանց, ովքեր այդ կարծիքին են։ Մի քանի օր առաջ մեր թատրոնը ներկայացրեց «Մորաքույրը Փարիզից» կատակերգությունը՝ լիքը դահլիճում։ Տեսնեիք, թե ինչպիսի հերթ էր տոմսարկղի առջեւ։ Նման բան վաղուց, գոնե հետպատերազմյան տարիներին մեզ մոտ չի եղել։ Այն դեպքում, երբ դա նույն պիեսի 8-րդ ներկայացումն էր (նախորդները նույնպես բազմամարդ էին)։ Համաձայնվեք, որ 50-60 հազար բնակիչ ունեցող քաղաքի համար, ինչպիսին մեր հարազատ Ստեփանակերտն է, դա հաստատ պասիվություն համարել չի կարելի։ Հանդիսատեսի սով չի զգացել նաեւ մեր մյուս՝ «Պատվի համար», «Ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր», «Մենք մեր սարերն ենք» ներկայացումների ժամանակ։ Այդուհանդերձ, դառնալով ձեր հարցին՝ գուցե ճիշտ կլինի ասել. պասիվ են ոչ թե թատերասերները, այլ՝ թատրոնը, եթե ոչ միշտ, համենայն դեպս հաճախ՝ ոչ կոլեկտիվի կամքով։ - Հավանաբար, նկատի ունեք թատրոնի շենքային անմխիթար պայմանները։ - Թեկուզեւ ։ Շենքը վերջին անգամ վերանորոգվել է 35 տարի առաջ։ Ֆիզիկապես ու բարոյապես մաշվել են էլեկտրագծերը, ջրախողովակները, կոյուղին, եւ ամեն օր տագնապ ենք ապրում՝ հանկարծ հրդեհ չբռնկվի խախուտ էլեկտրալարերից, կամ հորդառատ անձրեւներից ջրասույզ չլինի շենքը։ Նույն վիճակում են մեր լուսավորման եւ երաժշտական սարքերը, որոնցից անցյալ դարի 40-50-ական թվականների հոտ է փչում։ Անհնար է 1,5-2 ժամ նստած մնալ դահլիճում, որովհետեւ նստարանների նստատեղերն այն աստիճանի են հալվել-մաշվել, որ հանդիսատեսը մեծ ջանքեր պիտի թափի սահել-ընկնելուց խուսափելու համար։ Շենքի չտաքացման պատճառով 5 ամիս հարկադիր պարապուրդի է մատնվում թատերախումբը։ Ի դեպ, մեր թատրոնը հայոց միակ թատրոնն է, որ գտնվում է նման աննախանձելի վիճակում։ Թատրոնի դերի ու նշանակության մասին բազում ասույթներ կան։ Ես կմատնանշեի դրանցից մեկը՝ «Թատրոնը տվյալ երկրի այցետոմսն է», եւ այն, բնականաբար, պետք է մշտապես հոգածության առարկա լինի հայրենի իշխանությունների կողմից։ Նախորդ տարիներին ոչ միայն այդ հոգատարությունն է բացակայել, այլեւ՝ վերահսկողությունը։ Այն աստիճան, որ մինչեւ իսկ «թույլատրվում էր» չկատարել պետական պարտադիր վճարումները, ինչի հետեւանքով անցյալ տարի թատրոնը տուգանվել է 700 հազար դրամով՝ 2005 եւ 2006 թթ. խախտումների համար։ Շարունակելի

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 30, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 2310. Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց , նրա եւ Վ. Սարգսյանի հարաբերությունները լարվեցին։ Կարծում եմ, դրա հիմնական պատճառ է ծառայել ...ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.
-Ասում են՝ ռուս պաշտոնյաների 85 տոկոսը կոռումպացված է։ -Վախենամ՝ այդ թիվը նվազեցված է մոտ 15 տոկոսով։ Եթե ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՉՔ Է ՇՈՅՈՒՄ
.
Մարտի 22-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքները մայրաքաղաքում ակնհայտ էին։ Ժամեր տեւած քամին բազմաթիվ վնասներ հասցրեց քաղաքին. փլվեցին տանիքներ, ջարդուփշուր ...ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Է. ԴԱՎԹՅԱՆՀադրութի շրջանային խորհրդի նիստին , որը վարում էր վարչակազմի ղեկավար Վ. Գ—որգյանը, ներկայացված հարցերի շարքում կար—որվեց պետական — համայնքային բյուջեի կատարման արդյունքների մասին հարցը: Նշվեց, ...ԹԱՏՐՈՆԸ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՏՈՄՍՆ Է
.
Մեր հյուրն է Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, արձակագիր ԿՈՄԻՏԱՍ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ -Պրն Դանիելյան, համաձա՞յն եք, արդյոք, որ մերօրյա ...ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԿԱՄ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ
Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Նա միշտ խմբագրություն է գալիս անթերի հագնված եւ անպայման՝ փողկապով։ Անթերի է նաեւ նրա խոսքը. եթե անգամ բարբառով, ապա՝ անպայման համեմված մի խոր մտքով, մեր ...ՈՉ ՄԻ ԲՈՂՈՔ 207 ՍՏՈՒԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը -Ի՞նչ արդյունքներով ամփոփեց 2008-ի առաջին եռամսյակը ԼՂՀ ԿԱ հարկային ...ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ ԻՆՉԸ ԿԱՄ ՈՎ ԷՐ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԵԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
.
Դույզն-ինչ չնսեմացնելով Ստալինգրադյան ճակատամարտում Կարմիր բանակի զինվորների ու սպաների դերը եւ հաղթանակի զոհասեղանին մատուցված զոհաբերությունները, այնուամենայնիվ, պետք է ասեմ. իմ կարծիքով, բեկման պատճառը ...ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ սոցապնախարարության սոցիալական աջակցության բաժնի վարիչ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի ...ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՍՏ ԼԻՆԵՆ
.
«Հարուստների կենցաղավարությունը մեր երկրում պետք է փոխվի։ Եթե մենք ուզում ենք, որ երկրում լինի համերաշխություն, ապա հարուստները չպետք է ցուցադրեն իրենց կարողությունը, այլ ընդունեն քրիստոնյա մարդուն վայել ...«ԵՍ ԵԼ ԵՄ ՀԱՅ»
.
Անտեսելով թուրք մասոնների եւ Մարսելում Թուրքիայի հյուպատոսի թախանձագին խնդրանքը Հ. ՉԱՔՐՅԱՆ Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանին հարող Կոնկորդ հրապարակում ...ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
.
Երեկ Ազգային ժողովում սկսվեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագրին հավանություն տալու հարցը 5 օրվա ընթացքում քվեարկությամբ պետք է որոշվի` պատգամավորների ընդհանուր թվի ձայների ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
.
Հայաստանի — Թուրքիայի հավաքականների միջ— ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Եր—անի «Հրազդան» մարզադաշտում 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի — Թուրքիայի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
.Ապրիլի 30-ին տեղի է ունեցել արցախահայության ազգայինազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
. 2
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստին 88 «կողմ» — 3 «դեմ» ձայնով ընդունել է կառավարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը։ Կառավարության ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ* 16.11.98թ. 313. ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՑ եւ պաշտոնական անձանց ժլատ արտահայտութուններից կարելի է եզրակացնել, ...ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ
.
ԻՆՉԵՍ Է ՍԿՍՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԸ Ասում են՝ հնարավոր չէ չդառնալ այն կոկորդիլոսի զոհը, որին կերակրում ես՝ հարեւաններիդ հերթով նետելով նրա երախը։ Դա մեծ ուշացումով հասկացան նրանք, ...ՄԵՆՔ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
.
…Երանի կյանքի ճանապարհները լինեին միայն միակողմանի` լոկ գալու համար եւ ոչ գնալու … Պ.Սեւակ Փետրվարյան ցուրտ արեւի մի ըմբոստ շող մտավ իմ սենյակը, ոսկեզօծեց պատից կախված հերոս հորս, ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
.
Դուք ի՞նչ եք մտածում բանակցային գործընթացի ճակատագրի մասին. արդյո՞ք հնարավոր է, որ ճեղքում լինի Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո։ Կարծում եմ, ...ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ` ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ
.
Թեպետեւ սոցիալիստական հասարակարգ կառուցելու գիտափորձը, գոյատեւելով 70 տարի (ընդգրկելով աշխարհի կեսը, հակասության մեջ մտնելով իրականության հետ եւ չդիմանալով ...ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
.Ինչպես հայտնի է, աշխատանքներ են տարվում Ստեփանակերտ քաղաքի նոր գլխավոր հատակագծի ու հատակագծման մանրակրկիտ նախագծի մշակման ուղղությամբ։ Պարզաբանումների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
.«ԲԱՔՎԻ ՎԱԼՍՆ» ԱՌԱՅԺՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
.ՈՉ ՎԵՐԵՎԻՆԸ ԽՆԴԱ ՈՒ ՔԱՄԱՀՐԻ, ՈՉ ՆԵՐՔԵՎԻՆԸ` ՎՀԱՏՎԻ
Գայանե ՍԵՎՈՒՄՅԱՆՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ-60
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ
.ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

