
Հրատարակված է Ապրիլ 29, 2008
ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ՊԱՇՏՈՆԸ
- Այսօր` ապրիլի 29-ին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցավ ԼՂՀ Գերագույն դատարանի նորանշանակ դատավոր Գայանե Ավետիսի Գրիգորյանի երդման հանդիսավոր արարողությունը։ Ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հանրապետության գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը, պաշտոնատար անձինք, լրագրողներ։ Համաձայն օրենքի՝ Գայանե Գրիգորյանը, ստանձնելով ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորի բարձր պաշտոնը, երդվեց՝ արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել միայն Սահմանադրության օրենքներով, լինել անաչառ, արդարացի եւ սկզբունքային։ Շնորհավորելով Գայանե Գրիգորյանին՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նշեց, որ վերջին ժամանակներս բազմաթիվ անգամ անդրադարձել են երկրի առաջընթացի ու զարգացման խնդիրներին՝ փորձելով պարզել, թե ինչն է խոչընդոտ հանդիսանում դրանում։ Պարզվել է՝ պատճառը ազնվության կեցվածքի բացակայությունն է։ Հատկապես՝ դատական, դատաիրավական համակարգում։ Երկրի ղեկավարը հույս հայտնեց, որ երիտասարդ սերունդը ստանձնելով նման բարձր պատասխանատվություն, իր մասնակցությունը կբերի երկրի զարգացմանն ու շենացմանը։ Արարողությունից հետո ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորը պատասխանեց լրագրողների հարցերին։ - Տիկին Գրիգորյան, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու Ձեր գործունեության ընթացքում։ - Ընդհանրապես դատական համակարգը այն կառույցն է, որն իրականացնում է արդարադատություն։ Եվ արդարադատություն իրականացնելու հիմնական սկզբունքը արդարացիությունն ու ազնվությունն են, ինչը առավել կարեւորում եմ։ Սրանք են հիմնական գործոնները իրավական պետության ձեւավորման համար։ - Դուք դեռ բավականին երիտասարդ եք, գտնո՞ւմ եք, որ պատրաստ եք այդ ծանր բեռը կրելու։ Նաեւ՝ կին եք, մայր։ Ընտանիքն ու չափազանց պատասխանատու գործը մեկը մյուսին չե՞ն խանգարի։ - Երիտասարդ լինելը տվյալ պարագայում ոչ թե խանգարող, այլ նպաստող հանգամանք է։ Երիտասարդն աշխատելու ավելի մեծ եռանդ ու ցանկություն ունի կառուցել նոր՝ իրավական, արդար պետություն։ Իսկ մայր լինելը կօգնի առավելագույնս արդար դատել՝ որոշակի խճճված իրավիճակներում։ - Համոզվա՞ծ եք, որ ճնշման չեք ենթարկվի առանձին կառույցների, անհատների կողմից։ - Միանգամայն։

- Սեփ. լրատվություն
Վերջին լուրերը, Ապրիլ 29, 2008
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ /ՆՈՐԱՑՎԱԾ/
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԿԴԱՌՆԱ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 28-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ...ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ
. 3Չարագործ եւ հանճար. սրանք լիովին համատեղելի բաներ են։ ... Օբյեկտիվությունը բացառում է ընտրողականությունը ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ 308. ԵՐԵՎԱՆ ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
Սեփ. լրատվություն
Շատերին է հետաքրքրում՝ շինարարական ինչ աշխատանքներ են կատարվում մայրաքաղաքի նախկին «Օկտյաբր» կինոթատրոնի տարածքում։ Ինչպես ...ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
պե՞տք է, արդյոք, տեղեկատվական դոկտրինա, թե՞ կարելի է շարունակել կուրորեն Լավ է, որ մուսուլմանները ռազմավարական պլանավորման միասնական ուղեղային կենտրոն ...ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ
. 1
Ինչպես հաղորդում են ԼՂՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից ապրիլի 29-ին ժամը 10:18-ին տեղի է ունեցել երկրաշարժ ՀՀ տարածքում: Էպիկենտրոնը ...«ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՌԱՋ ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾ»
.
Տեղեկատվություն Մայիսի 1-ին Մայր Աթոռ ս.Էջմիածնից կմեկնարկի «Առաջ Հայաստան, առաջ դեպի Աստված» համահայկական ուխտագնացությունը դեպի Արցախ։ 500 հոգուց բաղկացած ուխտագնացների խումբը, ըստ ծրագրի, Շուշիում ...ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ՊԱՇՏՈՆԸ
Սեփ. լրատվություն 1
Այսօր` ապրիլի 29-ին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցավ ԼՂՀ Գերագույն դատարանի նորանշանակ դատավոր Գայանե Ավետիսի Գրիգորյանի երդման հանդիսավոր արարողությունը։ Ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
.
Ապրիլի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց ԼՂՀ 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որով եւ մեկնարկեցին փաստաթղթի խորհրդարանական քննարկումները։ Ընդլայնված ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Նախագահ Բակո Սահակյանի ս.թ. ապրիլի 29-ի հրամանագրով ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Ռուդիկի Բալայանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՈՒՇԻ, ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ
.
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

