
Հրատարակված է Ապրիլ 29, 2008
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ /ՆՈՐԱՑՎԱԾ/
- ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԿԴԱՌՆԱ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 28-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ դատական փորձաքննության փորձագետների հետ։ Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը եւ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը։ Հանդիպման արդյունքների եւ դրա ակնկալիքների մասին է ճեպազրույցը «ԼՂՀ դատական փորձաքննությունների լաբորատորիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Առստամյանի հետ. - Պարոն Առստամյան, ի՞նչ հարցեր են քննարկվել խորհրդակցության ժամանակ եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք հանդիպումից։ - Նախ պետք է ասեմ, որ նման մակարդակի հանդիպում ծառայության մասով առաջին անգամ է անցկացվում։ Քննարկվել են մեզ հուզող հարցերն ու մեր առջեւ դրված խնդիրները։ Դրանք առնչվում էին հատկապես ծառայության կարգավիճակին. նպատակ կա դատական փորձաքննության լաբորատորիան դարծնել փորձագիտական կենտրոն։ Բացի այդ, մեծ ուշադրություն պետք է դարձվի փորձագետների վերապատրաստմանն ու լաբորատորիան նոր, անհրաժեշտ սարքավորումներով հագեցնելու հարցերին։ Ընթացիկ տարում արդեն նախատեսվում է փորձագետների վերապատրաստում անցկացնել Երեւանի փորձագիտական կենտրոնում։ Երկրի ղեկավարը խոստացավ բարելավել մեր աշխատողների սոցիալական վիճակը։ Հաշվի առնելով, որ մեր ծառայությունը եւս հանդիսանում է դատական բարեփոխումների մի մասը, ԼՂՀ նախագահը ընդունելով մեր կողմից արված առաջարկությունները՝ խոստացավ հնարավորինս կարճ ժամկետում իրականացնել այն ամենը, ինչի մասին խոսվեց խորհրդակցության ժամանակ։ Որքան մեզ հայտնի է, փորձագիտական լաբորատորիան գտնվում է վատթար շենքային պայմաններում։ - Սկսած 1994 թվականից, այսինքն՝ լաբորատորիայի ստեղծման օրից թե՛ գույքային եւ թե՛ շենքային անբավարար պայմաններում ենք աշխատել։ Միայն վերջերս՝ կառավարության նոր կազմը ձեւավորվելուց հետո փոխվեց մեր վիճակը. բարելավվեցին շենքային պայմանները, ձեռք բերեցինք նոր սարքավորումներ։ Շինարարական աշխատանքները դեռեւս շարունակվում են եւ ամեն տեսակի փորձաքննություն այսուհետ կանցկացվի առանձին, այլ ոչ թե նախկինի պես, երբ հետքաբանը նստում էր ձգաբանի հետ, կամ շինարար-տեխնիկի հետ, ինչը դատավարական կոպիտ խախտում էր. մեկը մյուսի աշխատանքի մասին չպետք է իմանա։ Կադրային հարցի մասին. ներկայումս աշխատում ենք ինը հաստիքով, որը շատ քիչ է։ 1994-ին ունեցել ենք 12 հաստիք։ Այսօր արդեն հնարավոր է հաստիքների վերանայում, քանի որ ամեն տեսակի փորձաքննության համար միայն մեկ մասնագետ ունենք։ Այսօրվա դրությամբ կատարվում են 10 տեսակի փորձաքննություններ։ - Կարդարացնե՞ք երկրի նոր ղեկավարության հույսերը հակակոռուպցիոն քաղաքականության խնդրում։ - ԼՂՀ նախագահը կարեւորել է մեր աշխատանքը եւ մեզ հետ մեծ հույսեր է կապում կոռուպցիայի դեմ պայքարում։ Կձգտենք ամեն ինչ անել լիարժեք, որակով, կվերացնենք տեղ գտած թերությունները, որոնք կապված են հիմնականում սարքավորումների հետ։ Ուզում եմ հավաստիացնել, որ մեծ առաջխաղացում կունենանք։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 29, 2008
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ /ՆՈՐԱՑՎԱԾ/
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԿԴԱՌՆԱ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 28-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ...ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ
. 3Չարագործ եւ հանճար. սրանք լիովին համատեղելի բաներ են։ ... Օբյեկտիվությունը բացառում է ընտրողականությունը ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ 308. ԵՐԵՎԱՆ ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
Սեփ. լրատվություն
Շատերին է հետաքրքրում՝ շինարարական ինչ աշխատանքներ են կատարվում մայրաքաղաքի նախկին «Օկտյաբր» կինոթատրոնի տարածքում։ Ինչպես ...ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
պե՞տք է, արդյոք, տեղեկատվական դոկտրինա, թե՞ կարելի է շարունակել կուրորեն Լավ է, որ մուսուլմանները ռազմավարական պլանավորման միասնական ուղեղային կենտրոն ...ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ
. 1
Ինչպես հաղորդում են ԼՂՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից ապրիլի 29-ին ժամը 10:18-ին տեղի է ունեցել երկրաշարժ ՀՀ տարածքում: Էպիկենտրոնը ...«ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՌԱՋ ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾ»
.
Տեղեկատվություն Մայիսի 1-ին Մայր Աթոռ ս.Էջմիածնից կմեկնարկի «Առաջ Հայաստան, առաջ դեպի Աստված» համահայկական ուխտագնացությունը դեպի Արցախ։ 500 հոգուց բաղկացած ուխտագնացների խումբը, ըստ ծրագրի, Շուշիում ...ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ՊԱՇՏՈՆԸ
Սեփ. լրատվություն 1
Այսօր` ապրիլի 29-ին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցավ ԼՂՀ Գերագույն դատարանի նորանշանակ դատավոր Գայանե Ավետիսի Գրիգորյանի երդման հանդիսավոր արարողությունը։ Ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
.
Ապրիլի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց ԼՂՀ 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որով եւ մեկնարկեցին փաստաթղթի խորհրդարանական քննարկումները։ Ընդլայնված ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Նախագահ Բակո Սահակյանի ս.թ. ապրիլի 29-ի հրամանագրով ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Ռուդիկի Բալայանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԴԻՏԱՐԿՈՒՄ
.ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՇՈՒՇԻ, ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ՈՒԺԵՂ
.
ԳՐԱՆՑՎԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 239 Ծնվեց հայ եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը: (Վախճ. 326թ.-ին):
- 1858 Հիմնվեց Երուսաղեմի ճեմարանը:
- 1904 Իշխանաձորի կռիվը՝ Սասնա ապստամբական կռիվներից կարևորներից մեկը:
- 1945 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մասնակցում է Բեռլինի փողոցային համառ մարտերին:
- 1961 Բացվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:
- 1963 Տեղի է ունենում Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատի գործարկումը:
- 1992 Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

