
Հրատարակված է Ապրիլ 28, 2008
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ
- Սուրբ Հարության տոնից 40 օր հետո՝ հինգշաբթի օրը, Քրիստոսի համբարձման տոնն է։ Այն եզրափակում է Քրիստոսի երկրավոր առաքելության եւ ավետարանական պատմության շրջանը։ «Համբարձում»՝ նշանակում է բարձրացում։ Համբարձումը հարուցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու եւ Հոր աջ կողմում նստելու հիշատակն է։ Համբարձման պատմությունը շարադրված է Նոր Կտակարանում (Մարկ. ԺԶ 19-20, Ղուկ. ԻԴ 50-53, ործք Ա 9-11)։ Ս. Հարության մեծ եւ պատմական դեպքից անցել էր քառասուն օր, որի ընթացքում հարուցյալ Տերը խորհրդավոր կերպով, բայց միշտ մարդկային կերպարանքով բազմիցս երեւաց վշտաբեկ եւ հուսահատ Իր աշակերտներին՝ նրանց վերահաստատելով իրենց առաքելական կոչման եւ հավատի մեջ։ Հարուցյալ Քրիստոսն այդ 40 օրերի ընթացքում չդադարեց քարոզելուց՝ երեւալով իր աշակերտներին, մորը եւ յուղաբեր կանանց։ Իր հանդիպումների ժամանակ Նա միշտ խոսում էր երկնքի արքայության մասին, հուսադրում, քաջալերում ու մխիթարում, որպեսզի Իր՝ երկինք գալու պատճառով չտրտմեն։ Հիսուսը նրանց մեջ սերմանեց նաեւ համբերություն եւ արիություն. համբերություն՝ հույսով սպասելու Նրա՝ նախապես տված խոստման իրագործմանը. «Եթե Ես գնամ, ձեզ համար տեղ կպատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի ուր Ես եմ, այնտեղ նաեւ դուք լինեք» (Հովհ. ԺԴ 3), եւ արիություն՝ ընդդեմ գալիք փորձությունների, որպեսզի կարողանան աներկյուղ քարոզել Ավետարանը։ Հիսուս Քրիստոսը, գիտենալով մեր մարդկային բնության տկարությունները՝ չհեռացավ, մինչեւ նրանց սրտից չհանեց կասկածները։ Նրա քառասնօրյա երեւումները եւ անկասկածելի ներկայությունն առաքյալների մտքում ու գիտակցության մեջ հաստատեցին, որ անհավատալին իրականացել է, եւ խաչի ու մահվան մթությանը հաջորդել է գալիք պայծառ օրերի հավերժական լույսը։ Քրիստոսի համբարձումը չէր նշանակում Աստծու եւ մարդու միջեւ հարաբերությունների խզում. այն եզրափակումն էր Քրիստոսի միայն երկրային առաքելության։ Ժամանակն էր երկինք բարձրանալու եւ Հոր աջ կողմում նստելու (Մարկ. ԺԶ 19), քանի որ, ինչպես Ինքն էր ասել. «Եթե Ես չգամ, Մխիթարիչը չի գա Ձեզ մոտ» (Հովհ. ԺԶ 7)։ Ժամանակն էր Մխիթարիչ Սուրբ Հոգու միջոցով գործելու։ Ուստի տիրոջ համբարձումը մեզ համար նաեւ հոգեգալստյան պարգեւի պատրաստումն էր։ Քրիստոսը համբարձվեց երկինք, որտեղից իջել էր իր աստվածային զորությամբ՝ փրկելու մեղավորներին եւ ազատագրելու նրանց մահվան հավիտենական կապանքներից։ Մեզ՝ քրիստոնյաներիս համար բացառիկ ճշմարտություն է, որ եթե Տերը մարմնով բաժանվեց մեզանից, սակայն Հոգով միշտ մեզ հետ է եւ Իր ամենազոր ձեռքերի տակ է առնում բոլոր նրանց, ովքեր Տիրոջ կամքն են կատարում։ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌԻ՝ ՍՍԻՑ ԷՋՄԻԱԾԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԻՇԱՏԱԿԸ Ամեն տարի Համբարձման տոնին Հայ առաքելական եկեղեցիներում հիշատակվում է Հայոց Հայրապետական աթոռը Սսից Ս. Էջմիածին փոխադրելու պատմական դեպքը։ Հայ եկեղեցու պատմությունը պատմությունն է նաեւ մի քրիստոնյա ժողովրդի, որը շուրջ երկու հազար տարի շրջապատված լինելով թշնամիներով եւ այլադավան ժողովուրդներով՝ բազմիցս իր կյանքի գնով պաշտպանվել է օտար վտանգներից։ Եվ բնական է, որ նման պայմաններում վտանգված էր նաեւ Հայոց Հայրապետական Աթոռը։ Սակայն հայ ժողովուրդը եւ հայ հոգեւորականությունը չէին կարող թույլ տալ, որ վտանգվեր հայրապետական աթոռը, որովհետեւ այն Հայ եկեղեցու սիրտն է։ Այդ է պատճառը, որ հայոց իշխանավորները եւ բարձրաստիճան հոգեւորականները միշտ մտածել ու հոգացել են Մայր Աթոռի մասին՝ փոխադրելով այն ապահով տեղեր, ուր հզոր է եղել իշխանությունը։ 485 թ. սկսած՝ Հայրապետական Աթոռը փոխադրվել է Դվին, Արուճ, Աղթամար, Արգինա, Անի, Թաբլուր, Ծամնդավ, Ծովք, Հռոմկլա եւ Սիս։ Թեւ Հայրապետական Աթոռը թափառեց տեղից տեղ, սակայն նրա աստվածահաստատ վայրը մնաց Ս. Էջմիածինը, որովհետեւ այստեղ էր իջել Հիսուս Քրիստոս, եւ այստեղից էլ դարեր շարունակ հայ ժողովրդին եւ Հայ եկեղեցուն բաշխվում այն փառքի լույսը, որը Քրիստոս հանձնել էր հայոց հողին։ 14-րդ դարում՝ Կիլիկյան թագավորության անկումից հետո (1375 թ.), ծնվում է հայոց Հայրապետական Աթոռը Կիլիկիայից Ս. Էջմիածին փոխադրելու գաղափարը։ Հայ եկեղեցու նշանավոր դեմքեր Հովհան Որոտնեցին, ս. րիգոր Տաթեւացին, Թովմաս Մեծոփեցին, Հովհաննես Հերմոնացին եւ ուրիշներ սկսում են մեծ եռանդ ու ջանք գործադրել այդ գաղափարների իրականացման համար։ Եվ ի վերջո՝ 1441 թ. Համբարձման տոնին, Ս. Էջմիածնում գումարվում է ազգային-եկեղեցական ժողով, որի որոշմամբ՝ Ամենայն Հայոց մեծ կաթողիկոսը կրկին բազմում է Ս. Էջմիածնում։ Մինչեւ օրս Մայր Աթոռը հաստատուն կերպով մնում է իր քրիստոսաէջ վայրում, եւ նրա աստվածընտիր գահակալների միջոցով փառքի լույսն է բաշխվում Հայ Եկեղեցու բոլոր զավակներին։

- ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 28, 2008
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՊԿ ՌՏՀՄՀ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
.ՀԱՊԿ Ռազմա-տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստի աշխատանքների շրջանակներում Եր—անում պատրաստվել է ռազմա-արդյունաբերական նշանակության ...Ղ-ՏԵԼԵԿՈՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐԿԱՏՈՒ
.
Հայաստանի կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունն ապրիլի 25-ին հրապարակել է հանրապետության 1000 խոշոր հարկ վճարողների — նրանց կողմից վճարված ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
.
Վտանգ կա, որ մոտ ժամանակներս Վրաստանը ռազմական գործողություններ կսկսի չճանաչված հանրապետություններ Աբխազիայի — Հարավային Օսիայի նկատմամբ: Այս մասին հայտարարել ...2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
. 10
Ապրիլի 24-ին կայացած նիստում Հայաստանի կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության միգրացիայի համակարգի — Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական ...ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՄԱՅԻՍԻ 2-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ
.Մայիսյան տոների կապակցությամբ՝ ԼՂՀ կառավարությունը որոշել է 2008թ. մայիսի 2-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել 2008թ. մայիսի 4-ի կիրակի օր։ՇՈՇ ԳՅՈՒՂԸ՝ ԻՐ ՓՈՔՐ ՈՒ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Յուրի Աբրահամյանը Շոշ գյուղի համայնքը ղեկավարում է 2000 թվականից։ Նրա հետ հանդիպման ժամանակ առիթը բաց չթողնելով՝ զրուցեցինք գյուղում առկա հիմնախնդիրների եւ դրանց համար լուծման ուղիներ որոնելու շուրջ։ ...ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆԸ ՎՐԱՍՏԱՆՆ Է
.
«Ջորջիան թայմս»ին տված բացառիկ հարցազրույցում Նիքսոնի կենտրոնի նախագահ եւ «The National Internet» հանդեսի հրատարակիչ ԴՄԻՏՐԻ ՍԱՅՄՍԸ զրուցում է Վրաստանի նոր մարտահրավերների, քաղաքական իրադրության ...ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
Սուրբ Հարության տոնից 40 օր հետո՝ հինգշաբթի օրը, Քրիստոսի համբարձման տոնն է։ Այն եզրափակում է Քրիստոսի երկրավոր առաքելության եւ ավետարանական պատմության ...ԿՀԱՂԹԱՀԱՐՎԻ, ԱՐԴՅՈ՞Ք, ՀՀ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
.
ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում ակնկալում է կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ հոռետեսության հոգեբանական բարդույթի հաղթահարում — կոռուպցիայի նկատմամբ հանրության անհանդուրժողականության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1920 Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:
- 1921 Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն ռուբլի (ոսկով) վարկ է բաց թողնում Խորհրդային Հայաստանին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

