
Հրատարակված է Ապրիլ 28, 2008
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆԸ ՎՐԱՍՏԱՆՆ Է
- «Ջորջիան թայմս»ին տված բացառիկ հարցազրույցում Նիքսոնի կենտրոնի նախագահ եւ «The National Internet» հանդեսի հրատարակիչ ԴՄԻՏՐԻ ՍԱՅՄՍԸ զրուցում է Վրաստանի նոր մարտահրավերների, քաղաքական իրադրության եւ ռուսաստանաամերիկյան հարաբերությունների մասին։ ԴՄԻՏՐԻ ՍԱՅՄՍ. Ցավոք, Վրաստանն ավելի ու ավելի շատ է դիմակայության փորձադաշտ դառնում, մի կողմից՝ Ամերիկայի ու ՆԱՏՕի դաշնակից երկրների, մյուս կողմից՝ Ռուսաստանի միջեւ։ Ուրվագծվում է փոխադարձաբար իրար բացասող երկու դիրքորոշում. մի կողմից՝ մենք ունենք Բուշի վարչակազմը, որը գտնում է, որ կառուցողական կլինի, եթե նոր ժողովրդավարության բոլոր եվրոպական երկրները ՆԱՏՕի անդամ դառնան, եւ մյուս կողմից՝ Ռուսաստանը, որը դաշինքի ընդլայնումն ընկալում է որպես վտանգ։ Ռուսաստանն առանձնապես անհանգստացած է այդ դաշինքին Վրաստանի անդամակցությամբ։ Եթե հայացք նետենք ամբողջ սպեկտրին, հավանաբար, Ամերիկայի եւ Ռուսաստանի հարաբերություններում Վրաստանն ամենապայթյունավտանգ տեղն է։ Վրաստանը միակ տեղն է, ուր իրոք կարող է լուրջ բախում տեղի ունենալ Ամերիկայի եւ Ռուսաստանի միջեւ։ «ՋՈՐՋԻԱՆ ԹԱՅՄՍ». Ամերիկան նախագահական ընտրությունների է պատրաստվում։ ուցե հակիրճ բանաձեւե՞ք նախագահության թեկնածուների արտաքին գերակայությունները (Մաքքեյն, Օբամա, Քլինթոն։ -Արդյո՞ք դուք նշանակալի փոփոխություններ եք սպասում Վրաստանի նկատմամբ արտաքին քաղաքականության մեջ։ - Ակնհայտ է, որ այսօր Ամերիկայի նախագահի թեկնածուների մեջ ամենից ակտիվ կերպով սենատոր Մաքքեյնն է պաշտպանում Սահակաշվիլու կառավարությանը եւ Վրաստանի մտնելը ՆԱՏՕի մեջ։ Այնուհետեւ գալիս է սենատոր Հիլարի Քլինթոնը, ում գլխավոր խորհրդականն է Ռիչարդ Հոլբրուկը։ Նա էլ ցնծության մեջ է ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցությունից, թեեւ նրա թիմի մյուս ներկայացուցիչներն առավել զգուշավոր են մոտենում ՆԱՏՕի արագ ընդլայնմանը։ Սենատոր Բարաք Օբաման, չնայած, որ նրա խորհրդականն է Զբիգնեւ Բժեզինսկին, ամենից քիչ է ցանկանում ներքաշվել ուրիշ տերությունների հետ Ռուսաստանի դիմակայության մեջ։ Սակայն հռետորիկան լավագույն խորհրդատուն չէ կանխատեսումներ կատարելու գործում։ Շատ բան վերջնականապես կախված է լինելու նրանից, թե իրեն ինչպես կպահի Սպիտակ տան նոր տերը։ Փաստը մեկն է. ոչ մեկը Ռուսաստանի հետ պատերազմ չի սանձազերծի Աբխազիայի եւ Սամաչաբլոյի պատճառով, երբ նախագահ են դառնում, նրանց համար մեծանում է պատասխանատվությունը, եւ նրանք շատ ավելի զգույշ են։ - Ի՞նչ կարող եք ասել Կոսովոյի անկախության մասին։ Չի օգտագործվի՞, արդյոք, Կոսովոյի օրինակը։ - Բուշի վարչակազմը բազմիցս է հայտարարել, որ Կոսովոն նախադեպ չի հանդիսանում, սակայն նույնիսկ պետդեպարտամենտի մի քանի ազդեցիկ պաշտոնյաներ անձնական զրույցներում խոստովանում են, որ օրինականության տեսակետից՝ Կոսովոն շատ բարդ դեպք է։ Ակներեւ է, որ Ռուսաստանը, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Սամաչաբլոյի չճանաչված կառավարությունները, գտնում են, որ Կոսովոն նախադեպ է ստեղծում համաշխարհային պրակտիկայի համար, եւ գործելու է համապատասխանաբար։ - Դուք ի՞նչ գնահատական կտայիք Վրաստանի նոյեմբերյան իրադարձություններին։ Ի՞նչ կասեիք Վրաստանում նախագահական ընտրությունների մասին։ - Նախագահ Սահակաշվիլին ընտրությունները շահել է հենց առաջին ընտրափուլում։ Նա հավաքել է անհրաժեշտ 50 տոկոսից քիչ ավելին։ Ընդդիմությունն ակնհայտորեն արդարացի չի ճանաչում ընտրությունները։ Ամերիկան շատ չի տեղեկացված Վրաստանում տեղի ունեցող գործընթացների մասին, իսկ այն մարդիկ, ովքեր դա գիտեն, դրական են տրամադրված Սահակաշվիլու հանդեպ։ Սակայն Ամերիկայի սատարման մեջ ակնհայտ ճեղքվածք է նկատվում։ Այն կույր սերը, որը տածում էին Վաշինգտոնում եւ Նյու Յորքում, հիմա արդեն չկա։ - Նիքսոնի կենտրոնը հաճախ են բնութագրում որպես Reolpolitik գաղափարախոսության հենարան։ «Ռեալիստների» կարծիքով, ամենամոտ ապագայում ինչպե՞ս կզարգանան Ռուսաստանի եւ Ամերիկայի հարաբերությունները։ - Միջազգային ասպարեզում Ռուսաստանի՝ որպես տերության, դիրքը ավելի ու ավելի է ուժեղանում։ Ռուսաստանը ժողովրդավարական չի հանդիսանում, համենայն դեպս, ներկայումս չի համապատասխանում արեւմտյան ժողովրդավարության չափանիշներին։ Ակներեւ է, որ Ռուսաստանը պատրաստ է տնտեսական լծակներն օգտագործել ճնշում գործադրելու նպատակով, հատկապես՝ իր տարածաշրջանում։ Ամերիկայի շահերի մեջ է մտնում Ռուսաստանի հետ հարեւան երկրների ինքնիշխանության պաշտպանությունը, ինչպես նաեւ նրանց իրավունքը՝ զարգանալ ժողովրդավարական կերպով եւ ժողովրդավարության ուղղությամբ։ Սակայն Ամերիկայի համար գլխավոր առաջնայնություն չի հանդիսանում Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕին, երբ այնտեղ խախտված է տարածքային ամբողջականությունը եւ նա հուզումնալի վեճ է վարում Մոսկվայի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է Ռուսաստանի համագործակցությունը միջուկային զենքի չտարածման եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերում։ Դա չի նշանակում, թե դրանով իսկ Ամերիկան «հանգստացնում» է Ռուսաստանին, բայց Աբխազիան ու Սամաչաբլոն նա չի կարող ամեն ինչից վեր դասել։ - Դատելով ձեր հոդվածներից ու աշխատություններից, դուք ուշադիր հետեւում եք վրացական քաղաքականությանը։ Կարո՞ղ եք, արդյոք, համեմատել Վրաստանի նախկին եւ ներկայիս նախագահների քաղաքականությունը։ Ո՞վ է ավելի լավ քաղաքագետ եղել ներքին եւ միջազգային ճակատներում։ - Ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել Վրաստանի բոլոր երեք նախագահների՝ Զիվադ ամսախուրդիայի, Էդուարդ Շեւարդնաձեի եւ Միխայիլ Սահակաշվիլու հետ։ Ի միջի այլոց, պարոն Սահակաշվիլին երկու անգամ ճառով հանդես է եկել Նիքսոնի կենտրոնում, մեկ անգամ որպես ընդդիմադիր, երկրորդ անգամ՝ որպես նախագահ։ Էդուարդ Շեւարդնաձեն իրոք եղել է ամենափորձառուն եւ արդյունավետը, քանի դեռ նրա անունն ու հեղինակությունը չէին փառազրկել երկրում ստեղծված հիմնախնդիրները։ Նախագահներ ամսախուրդիան եւ Սահակաշվիլին՝ երկուսով էլ ազգայնականներ են։ ամսախուրդիան հենվում էր անձնական ռեսուրսների վրա եւ, ելնելով իր համոզմունքներից, շատ մեծ ռիսկի էր գնում։ Իսկ նախագահ Սահակաշվիլին Մոսկվայի եւ վրացական ընդդիմության հետ դիմակայության մեջ օգտագործում է Ամերիկայի պաշտպանությունը։ Վրացիները պետք է որոշեն, թե որքանով է իրենց երկրի շահերին համապատասխանում ամերիկյան խաղաքարտի ագրեսիվ խաղը։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 28, 2008
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՊԿ ՌՏՀՄՀ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
.ՀԱՊԿ Ռազմա-տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստի աշխատանքների շրջանակներում Եր—անում պատրաստվել է ռազմա-արդյունաբերական նշանակության ...Ղ-ՏԵԼԵԿՈՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐԿԱՏՈՒ
.
Հայաստանի կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունն ապրիլի 25-ին հրապարակել է հանրապետության 1000 խոշոր հարկ վճարողների — նրանց կողմից վճարված ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
.
Վտանգ կա, որ մոտ ժամանակներս Վրաստանը ռազմական գործողություններ կսկսի չճանաչված հանրապետություններ Աբխազիայի — Հարավային Օսիայի նկատմամբ: Այս մասին հայտարարել ...2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
. 10
Ապրիլի 24-ին կայացած նիստում Հայաստանի կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության միգրացիայի համակարգի — Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական ...ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՄԱՅԻՍԻ 2-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ
.Մայիսյան տոների կապակցությամբ՝ ԼՂՀ կառավարությունը որոշել է 2008թ. մայիսի 2-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել 2008թ. մայիսի 4-ի կիրակի օր։ՇՈՇ ԳՅՈՒՂԸ՝ ԻՐ ՓՈՔՐ ՈՒ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Յուրի Աբրահամյանը Շոշ գյուղի համայնքը ղեկավարում է 2000 թվականից։ Նրա հետ հանդիպման ժամանակ առիթը բաց չթողնելով՝ զրուցեցինք գյուղում առկա հիմնախնդիրների եւ դրանց համար լուծման ուղիներ որոնելու շուրջ։ ...ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆԸ ՎՐԱՍՏԱՆՆ Է
.
«Ջորջիան թայմս»ին տված բացառիկ հարցազրույցում Նիքսոնի կենտրոնի նախագահ եւ «The National Internet» հանդեսի հրատարակիչ ԴՄԻՏՐԻ ՍԱՅՄՍԸ զրուցում է Վրաստանի նոր մարտահրավերների, քաղաքական իրադրության ...ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
Սուրբ Հարության տոնից 40 օր հետո՝ հինգշաբթի օրը, Քրիստոսի համբարձման տոնն է։ Այն եզրափակում է Քրիստոսի երկրավոր առաքելության եւ ավետարանական պատմության ...ԿՀԱՂԹԱՀԱՐՎԻ, ԱՐԴՅՈ՞Ք, ՀՀ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
.
ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում ակնկալում է կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ հոռետեսության հոգեբանական բարդույթի հաղթահարում — կոռուպցիայի նկատմամբ հանրության անհանդուրժողականության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՓՈՔՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԶԳՈՒՅՇ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԴՈՒ` ՍԻՐՈՒՆ ՔԱՂԱՔ, ԴՈՒ` ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ՆԱԵՎ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ»
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ...
Դավիթ Բաբայան,քաղաքագետ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1920 Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:
- 1921 Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն ռուբլի (ոսկով) վարկ է բաց թողնում Խորհրդային Հայաստանին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

