
Հրատարակված է Ապրիլ 28, 2008
ՇՈՇ ԳՅՈՒՂԸ՝ ԻՐ ՓՈՔՐ ՈՒ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
- Յուրի Աբրահամյանը Շոշ գյուղի համայնքը ղեկավարում է 2000 թվականից։ Նրա հետ հանդիպման ժամանակ առիթը բաց չթողնելով՝ զրուցեցինք գյուղում առկա հիմնախնդիրների եւ դրանց համար լուծման ուղիներ որոնելու շուրջ։ ԳՅՈՒՂԸ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԿԱՐԻՔ Է ԶԳՈՒՄ Ստեփանակերտից ոչ մեծ հեռավորության վրա է գտնվում Ասկերանի շրջանի այս բնակավայրը։ Հանգամանք, որը հնարավորություն է ընձեռում գյուղացուն՝ իր վարուցանքից, կթանից արտահանել մայրաքաղաք՝ շուկաներում վաճառելու։ Ինքը՝ գյուղապետ Յուրի Աբրահամյանը, հավաստիացնում է, որ իր գյուղացին այսօր վատ չի ապրում։ Համենայնդեպս՝ Շոշում ծայրահեղ աղքատ չկա։ Բնակչության զբաղմունքը, որ յուրահատուկ է հանրապետության բոլոր գյուղերին, հիմնականում անասնապահությունն ու հողագործությունն է։ Պարզ է, որ ներկայումս յուրաքանչյուր ընտանիք սեփական հողն է մշակում, իր անասունը պահում։ Եթե գտնվի Լեւոն Հայրապետյանի նման մեկը եւ ներդրումներ կատարի գյուղում՝ Շոշին հասնել չի լինի, ասում է նա։ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՀՈՂԻՆ ԼԾԵԼ Է ՊԵՏՔ 354 հեկտար սեփականաշնորհված հող ունի Շոշի համայնքը։ Պահուստային ֆոնդից 60 հեկտարը գտնվում է գյուղամերձում, իսկ 357-ը՝ գյուղից ավելի հեռու՝ Փարամաքի տեղամասում։ Այսօրվա դրությամբ գյուղացիներից ոչ բոլորն են կարողանում լիարժեք օգտագործել իրենց բաժին հողը։ Նույնիսկ մի քանի տարի սրանից առաջ ավելի շատ աշնանացան էր կատարվել, քան այսօր է. ընդամենը 160 հեկտար՝ գումարած 26 հեկտար էլ գարնանացան։ Հողի ոչ լիարժեք օգտագործելու պատճառները տարբեր են։ Առաջիններից մեկը, ըստ գյուղապետի, հողից քիչ բերք ստանալն է, ինչն էլ պայմանավորված է ցանքաշրջանառության ոչ ճիշտ կազմակերպման հետ. եթե այս տարի ցորեն է ցանվել, ապա հաջորդ տարի պետք է փոխել ցանվող մշակաբույսի տեսակը։ Մյուս պատճառը տեխնիկայի եւ վառելիքի հետ է կապված. դիզվառելիքի օրեցօր աճող գները գյուղացու գրպանին հարիր չեն, իսկ տեխնիկա ոչ բոլորն ունեն, եղածն էլ՝ հնամաշ է։ Այսուհանդերձ՝ համայնքի ղեկավարն իրեն հակասելով անընդունելի է համարում նման պատճառները եւ գտնում, որ գյուղացին պետք է իր հողի տերը լինի ու կարողանա այն դարձնել եկամտի աղբյուր։ Յու. Աբրահամյանը գոհունակությամբ նշեց այն փաստը, որ այս տարի ԼՂՀ կառավարությունը աջակցություն է ցուցաբերել հողօգտագործողներին՝ սեւ ցել կատարելու նպատակով յուրաքանչյուրին անհատույց տրամադրելով 35-հազարական դրամ։ Բացի այդ, կառավարությունը Շոշի համայնքին մինչեւ սեպտեմբեր առանց տոկոսի տրամադրել է 12 տոննա 400 կգ հանքային պարարտանյութ, ինչպես նաեւ՝ ցանկացողներին հեկտարի դիմաց 50 հազար դրամ անտոկոս վարկ՝ աշնանացանի համար, ինչը դարձյալ մեծ աջակցություն է հողօգտագործողներին։ ՏԱՐԵՑՏԱՐԻ ՆՎԱԶՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ Գյուղում գործում է Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում է 67 աշակերտ։ Համայնքի ղեկավարը ցավով է նշում, որ տարեցտարի նվազում է առաջին դասարան հաճախողների թիվը։ Տասներորդ դասարանում ընդամենը երկու աշակերտ կա։ Այնինչ նման գեղեցիկ ու հարմարավետ, եռահարկ, նորակառույց կրթօջախը նախատեսված է ավելի մեծ թվով երեխաներ կրթելու, դաստիարակելու համար։ Չնայած նորակառույց լինելուն՝ դպրոցը նույնպես զերծ չէ խնդիրներից։ Նախ՝ չունի ցանկապատ, որի անհրաժեշտությունը խստագույնս զգացվում է։ Այդ հարցով կրթօջախի տնօրինությունը բազմիցս դիմել է ԼՂՀ ԿԳ նախարարությանը։ ՉՊԵՏՔ Է ՄԻԱՅՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԼԻՆԵԼ Խոսելով գյուղի զարգացման ծրագրերի մասին՝ գյուղապետը դրանց շարքում նշեց հանդիսությունների տուն կառուցելու արդեն վաղուց հասունացած հարցը։ Շոշեցին հարսանիք կամ մեկ այլ ուրախություն նշելու համար ստիպված է լինում դա կազմակերպել մայրաքաղաքի հանդիսությունների սրահներից մեկում։ Բայց, ինչպես ասում են՝ նման հարցերում ցանկությունը դեռեւս քիչ է. այն պետք է համընկնի հնարավորություններին։ Այսուհանդերձ՝ համայնքապետը նշեց, որ հանդիսությունների տան կառուցման նախագիծը արված է, տեղանքը՝ հարթեցված։ Գործը գլուխ բերելու համար պատրաստ են դիմել տարբեր միջոցների։ Նաեւ՝ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին հուշարձան կառուցելու մտահղացում կա, որին, հույս ունեն, կարձագանքեն գյուղացիները, կաջակցի ԼՂՀ պաշտպանության բանակը։ Արդեն վաղուց ավարտված է գազիֆիկացման գործընթացը։ Խմելու ջրի խնդիր, կարելի է ասել գյուղում չկա։ Մշակութային կյանքը կարելի է մեռյալ համարել, քանզի բացակայում է համապատասխան օջախը, ինչը նույնպես երիտասարդներին գյուղին կապելու միջոցներից է։ Շուշիից ռմբակոծությունների պատճառով տուժել է գյուղի ակումբը, իսկ հանրապետությունում վերջերս արձանագրված ուժեղ քամին քշել-տարել է տանիքը, եւ ակումբ կոչեցյալը ներկայումս ավելի վատթար վիճակում է գտնվում։ Ի տարբերություն մշակութային օջախի՝ գյուղում գործում է հարմարավետ բուժկետ, որը հնարավորություն ունի նորմալ սպասարկել առաջին բուժօգնության կարիք զգացողներին։ Հետպատերազմյան տարիներին նշյալ հիմնարկը եւս գտնվում էր անմխիթար վիճակում. ընդամենը մի քանի տարի առաջ՝ արտասահմանյան բարերարների շնորհիվ այն նոր տեսք ստացավ եւ համայնքի ղեկավարի խոսքով՝ հանրապետությունում լավագույն բուժկետերից մեկն է։ Յու. Աբրահամյանը առանձնահատուկ գոհունակությամբ խոսեց բուժկետի վարիչ Նարինե Ստեփանյանի գործունեության մասին՝ խելոք, գործիմաց մասնագետ, բարի ու սրտացավ անձնավորություն։ Եթե լուծում տրվի բարձրացված խնդիրներին՝ գյուղապետը կասկած չունի գյուղի զարգացման ու շենացման հարցում։ Հատկապես, ինչպես ինքն է շեշտում՝ Շոշը մի շարք առավելություններ ունի հանրապետության մյուս գյուղերի համեմատությամբ. մայրաքաղաքին մոտ գտնվելու պարագան։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 28, 2008
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՊԿ ՌՏՀՄՀ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
.ՀԱՊԿ Ռազմա-տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստի աշխատանքների շրջանակներում Եր—անում պատրաստվել է ռազմա-արդյունաբերական նշանակության ...Ղ-ՏԵԼԵԿՈՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐԿԱՏՈՒ
.
Հայաստանի կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունն ապրիլի 25-ին հրապարակել է հանրապետության 1000 խոշոր հարկ վճարողների — նրանց կողմից վճարված ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
.
Վտանգ կա, որ մոտ ժամանակներս Վրաստանը ռազմական գործողություններ կսկսի չճանաչված հանրապետություններ Աբխազիայի — Հարավային Օսիայի նկատմամբ: Այս մասին հայտարարել ...2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
. 10
Ապրիլի 24-ին կայացած նիստում Հայաստանի կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության միգրացիայի համակարգի — Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական ...ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՄԱՅԻՍԻ 2-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ
.Մայիսյան տոների կապակցությամբ՝ ԼՂՀ կառավարությունը որոշել է 2008թ. մայիսի 2-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել 2008թ. մայիսի 4-ի կիրակի օր։ՇՈՇ ԳՅՈՒՂԸ՝ ԻՐ ՓՈՔՐ ՈՒ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Յուրի Աբրահամյանը Շոշ գյուղի համայնքը ղեկավարում է 2000 թվականից։ Նրա հետ հանդիպման ժամանակ առիթը բաց չթողնելով՝ զրուցեցինք գյուղում առկա հիմնախնդիրների եւ դրանց համար լուծման ուղիներ որոնելու շուրջ։ ...ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՆԸ ՎՐԱՍՏԱՆՆ Է
.
«Ջորջիան թայմս»ին տված բացառիկ հարցազրույցում Նիքսոնի կենտրոնի նախագահ եւ «The National Internet» հանդեսի հրատարակիչ ԴՄԻՏՐԻ ՍԱՅՄՍԸ զրուցում է Վրաստանի նոր մարտահրավերների, քաղաքական իրադրության ...ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
Սուրբ Հարության տոնից 40 օր հետո՝ հինգշաբթի օրը, Քրիստոսի համբարձման տոնն է։ Այն եզրափակում է Քրիստոսի երկրավոր առաքելության եւ ավետարանական պատմության ...ԿՀԱՂԹԱՀԱՐՎԻ, ԱՐԴՅՈ՞Ք, ՀՀ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
.
ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում ակնկալում է կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ հոռետեսության հոգեբանական բարդույթի հաղթահարում — կոռուպցիայի նկատմամբ հանրության անհանդուրժողականության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՍԽՐԱՆՔ ՀԱՆՈՒՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ
.ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՆԵՐՄԻԱՍՆԱՑՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
2010Թ-ԻՑ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՔԱՐՏԵՐ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1920 Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:
- 1921 Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն ռուբլի (ոսկով) վարկ է բաց թողնում Խորհրդային Հայաստանին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

