
Հրատարակված է Ապրիլ 26, 2008
ԱՐՑԱԽԻ ԵՒ ԻՐԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
- Արցախյան հիմնախնդրի զարգացումները թեւակոխում են նոր փուլ, որում ԼՂՀ-ի կողմից առկա է անկախ արտաքին քաղաքականության կիրարկման անհրաժեշտություն: Իրանի Իսլամական Հանրապետությունը սահմանակից է ԼՂՀ-ին եւ մինչ օրս երկու երկրների միջեւ չեն մշակվել լուրջ հարաբերություններ: Հաշվի առնելով հարաբերությունների զարգացման կարեւորությունը փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդական Ա. Պուլուզյանից: -Ինչպե՞ս կբնութագրեիք մեր հարեւան Իրանի իսլամական հանրապետության դերն ու նշանակությունը տարածաշրջանում: -Իրանը որպես մեծ պետություն, թե ազգաբնակչության, եւ թե տարածքով նշանակալից ազդեցություն ունի տարածաշրջանում տարբեր երկրների հետ հարաբերությունների մեջ: Որպես անկախ քաղաքականություն վարող երկիր Իրանը մեր ուշադրության կենտրոնում է: Այդ երկրի քաղաքականության մեջ հատկանշական են սկզբունքային եւ ազգային նկատառումները: Թեեւ ներկայումս Իրանը մեծ մարտահրավերների առաջ է կանգնած միջազգային ասպարեզում սակայն վստահ եմ, որ պետք է կարողանա հաղթահարել այդ մարտահրավերները միջազգային ընդունված նորմերի եւ պայմանագրերի շրջանակներում: Ինչպես նաեւ կկարողանա իր զարգացումը ապահովել միջազգային մակարդակով: Տարածաշրջանում Իրանը համեմատելով հարեւան երկրների` Աղվանստանի, Իրաքի հետ գտնվում է համեմատաբար կայուն վիճակում, ինչը այդ երկրի վարած արտաքին քաղաքականության արդյունք է, որի հետ—անքով էլ կարողանում է քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ մշակել իր հարեւանների հետ: -Հնարավոր են արդյո՞ք անմիջական շփումներ Իրանի եւ Արցախի միջեւ տնտեսական եւ քաղաքական մակարդակով: -Արցախի արտաքին հարաբերությունների զարգացման համար որպես սահմանակից երկիրը Իրանը մեծ նշանակություն ունի: Պետք է խոստովանել, որ մինչ այժմ զանազան պատճառների հետ—անքով դժվարացել — դժվարանում է — ըստ ամենայնի համապատասխան աշխատանքներին ծավալումը: Իրանը բավականին մեծ սահմանագիծ ունի Արցախի հետ: Գոյություն ունի նաեւ համապատասխան ենթակառուցվածքային նախադրյալներորոնք կարող են դյուրայնել երկու երկրների միջեւ հարաբերություններ ձեւավորումը տնտեսական առումով: Իսկ քաղաքական իմաստով Իրանը միջնորդի դեր ստանձնելու փորձ ունի: -Ինչպիսի՞ հնարավորություններ կան Ղարաբաղա-Իրանական կապերն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ: - Ղարաբաղա-Իրանական կապերը զարգացնելու համար գոյություն ունեցող հնարավորություններից ամենակարեւորներից մեկը Իրանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջեւ գոյություն ունեցող սահմանն է: Առկա է շուրջ 80կմ երկարությամբ սահմանագիծ եւ այդ սահմանագծի արդյունավետ օգտագործելու համար դժբախտաբար մինչեւ այժմ չի եղել իրական եւ նախագծային համապարփակ ծրագիր: Սակայն գտնում եմ, որ զարգացման բավականին մեծ հեռանկարներ կան Արցախի տնտեսական ասպարեզում` Իրանի առեւտրականների համար, ինչու չէ ներդրումային ծրագրերի համար Արցախում կա բերրի հող: Կար—որ մի հանգաման —ս չպետք է մոռանալ, որ Իրանում ապրում են շուրջ 150 հազարի հասնող հայկական համայնք: Իրանահայությունը կար—որ ազդակ կարելի է համարել Արցախում տնտեսական գործունեության ծավալման հարցում: -Ընդհանրապես երկրների հարաբերություններում բացի տնեսական եւ քաղաքական շահերից մեծ ազդեցություն ունեն հոգեւոր եւ մշակութային ազդակները: Այս պարագայում որո՞նք են այդ ազդակները: -Հայ եւ պարսիկ ժողովուրդները մշակութային մեծ նմանություններ ունեն: Մենք շոշափում եւ տեսնում ենք, որ Իրանի մշակութային ներկայությունը հենց Արցախում առկա է: Դրա վառ ապացույցը Շուշիի, Աղդամի, եւ ընդհանրապես Արցախի տարածքում առկա մզկիթներն ու շինություններն են, որոնք Ադրբեջանը վերագրում է իրեն, սակայն ակնառու է դրանց պարսկական լինելը: Մենք կարեւորում ենք այն մոտեցումը, որը ունեցել ենք Իրանի հուշարձանների պահպանության նկատմամբ: իտենք նաեւ, որ Իրանում, ուղղակի պետական հովանավորության տակ են գտնվում հայկական եկեղեցիները եւ Իրանի պետական բյուջեում գումարներ են հատկացվում դրանց պահպանման համար: Արցախում եւս պահպանության տակ են գտնվում Իրանի հուշակոթողները: Դա երկու երկրների բարեկամության հիմնաքարը կարող է լինել: Վստահ ենք, որ ապագայում կկարողանանք նաեւ մշակութային ասպարեզում ունենալ փոխշահավետ համագործակցություն: ԼՂՀ կառավարությունը որոշակի միջոցառումներ է ձեռնարկվել իրանական հուշարձանների պահպանության եւ վերանորոգման ուղղությամբ: Այս երեւույթը ունի նաեւ քաղաքական երանգ այն դեպքում, երբ Ադրբեջանը իսլամական երկրներում եւ հատկապես «Իսլամական երկրների կոնֆերանսի» շրջանակներում փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տալ կրոնական բնույթ մենք կարող ենք ապացուցել, որ Իրանի նման իսլամական երկրի հետ ունենք բարիդրացիական հարաբերություններ եւ բարեկամական կապեր: Հարցազրույցը` Անի Վանյանի

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 26, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 4Օրագրային գրառումներից 17.04.98 303. Ո՞ՐՆ Է ԼՂՀ-Ի ԿՈՂՄԻ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՍՏԻՃԱՆԸ,- այսպիսի հարցով երեկ ինձ դիմեց «Ազգ» թերթի թղթակիցը՝ Վ. Աղաջանյանը ...ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ԿԱՅԱՑԱՎ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Ասում են՝ երկուշաբթին ծանր օր է։ Արցախի պետական երգչախմբի համար ապրիլ ամսվա չորրորդ երկուշաբթին գուցե հեշտությամբ չտրվեց, բայց այն ստացվեց բավական վառ ու ...ԽՄԲԱՅԻՆ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է
.
Հասկանալի է արցախցի երեխաների ուրախությունը. չէ՞ որ նրանք կգնան Երեւան՝ ոչ թե պարզապես ելույթ ունենալու, այլ պատիվ կունենան երգչախմբային արվեստում մրցելու ...ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ՀՀ ԿԳ նախարարը նշեց, որ արդեն կառավարությանն է փոխանցվել կրթական համակարգի զարգացման 2008-2012 թթ. ծրագիրը։ ...ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ Ծնվել է 1861թ. Կ.Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Նախնական կրթությունը ստանում է հայրական հարկի տակ՝ հաճախելով Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը՝ ավանդական ...ԼՂՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2007Թ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2007թ 2007թ. ...ԱՐՑԱԽԻ ԵՒ ԻՐԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
.
Արցախյան հիմնախնդրի զարգացումները թեւակոխում են նոր փուլ, որում ԼՂՀ-ի կողմից առկա է անկախ արտաքին քաղաքականության կիրարկման անհրաժեշտություն: Իրանի Իսլամական ...ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀՈՒՇԱԳԻՐ
.
Այսօր հուշագիր է ստորագրվել ԼՂՀ կառավարության եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության միջեւ։ Համագործակցության վերաբերյալ այդ փաստաթուղթը ստորագրել են վարչապետ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
1915-Ի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
.ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

