
Հրատարակված է Ապրիլ 26, 2008
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
- ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ Ծնվել է 1861թ. Կ.Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Նախնական կրթությունը ստանում է հայրական հարկի տակ՝ հաճախելով Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը՝ ավանդական ֆալախկայի ու պատվելիների չարաշուք հովանու ներքո։ 1876թ. Զոհրապը ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայում գործող կրթական բարձրագույն միակ հաստատությունը՝ Կալաթա-Սերայի վարժարանը, որը բացվել էր դեռեւս 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանավորությամբ եւ Կ.Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Սուր միտք ուներ, միանգամայն մաթեմատիկական էր տրամաբանությունը։ Փայլուն կերպով ավարտեց այդ բաժինը։ 1881-ին Թուրքիայի դատական նախարարության նախաձեռնությամբ բացվում է «Հուգուգի» վարժարանը, որի պատճառով էլ փակվում է Կալաթա-Սերայի բարձրագույն ուսումնարանը։ Այս կրթական հաստատությունը ստեղծվել էր փաստորեն թուրք մասնագետներ պատրաստելու համար։ Մեկ տարի հետո Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգի» վարժարանը եւ այստեղ եւս սովորում երկու տարի ու վկայական չստանալով՝ թողնում է «Հուգուգը»։ Հետագայում միայն Էտրինե քաղաքում քննություն է հանձնում եւ ձեռք բերում փաստաբան-իրավաբանի վկայական։ 1894-95 թվականները զարհուրելի տարիներ էին արեւմտահայերի համար։ Մասսայական զանգվածային կոտորածները, որ ծայր առան 1894-ից, շարունակվեցին մինչեւ 1896 թվականը։ Մտավոր կյանքը Կ.Պոլսում գրեթե դադարեց։ Պոլսում Զոհրապը որպես իրավաբան - փաստաբան հայտնի էր մանավանդ օտարահպատակներին, քանի որ լավ տիրապետելով ֆրանսերենին, նա շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առեւտրական առաջին դատարանում։ Քչերին է հայտնի այն փաստը, որ Զոհրապը եղել է Ստամբուլի ռուսական դեսպանատան թարգմանիչ, իրավագետ-խորհրդականը եւ հենց օգտվելով այդ իրավունքից, ռուս օտարահպատակների դատեր է վարել եւ ունեցել է Եվրոպա ազատորեն երթեւեկելու իրավունք։ 1908 թվականին պառլամենտական (մեպուսական) ընտրության համար օսմանյան սահմանադրական հայ ներկայացուցիչների ժողովում արտասանած մի ճառում Զոհրապն իր փաստաբանական գործունեությունից որոշ փաստեր է բերում։ Պարզվում է, որ նա Թուրքիայի վճռաբեկ ատյանի առաջ պաշտպանել է Զեյթունցի հայերին (1896) եւ այնպիսի վճռականությամբ , որ ատյանը իսկույն փաստաբանին ձերբակալելու հրաման է արձակել։ Բանսարկությունից ազատվել է «անուղղակի միջոցներով»։ 1908թ. հուլիսի 10-ին սուլթանական Թուրքիան թեւակոխում էր իր պատմության անկյունադարձային շրջափուլերից մեկը։ «Իթթիհատը վը Թերրագը» («Միություն եւ առաջադիմություն») բուրժուա-ազգայնական կուսակցությունը Թուրքիան սահմանադրական պետություն էր հռչակում՝ «ազատություն» եւ «իրավահավասարություն» շնորհում երկրում ապրող բոլոր ազգերին ու ազգություններին։ Ապրիլի 11-ի չարաշուք գիշերը Թուրքիայի ներքին գործոց նախարար, ոճրապարտ Թալեաթը արձակում է հայերի ցեղասպանությունն սկսելու հրամանը։ Պոլսո ամբողջ հայ մտավորականությունը մի գիշերում ձերբակալվում է եւ աքսորվում (աքսորի ճանապարհին բոլորն էլ նահատակվում են)։ Զոհրապը վազում է ամենազոր նախարարի մոտ՝ փորձելով «շարժել անոր քարացած խիղճը»։ Ի բնե երկչոտ ու կյանքի վայելքներից մեղմացած գրողը իր պերճախոսությամբ ողոքում էր չարագործի սիրտը, աշխատում դիպչել ամենանուրբ լարերին, աղաչել ու պաղատել զարհուրելի մարդուն։ Բայց Թալեաթը լսում էր նրան թուրքական խանդոտ բավականությամբ՝ բերանի անկյուններում հավաքած ոճրի թույնը կուլ տալով։ Արդեն հուսահատ, ինչպես պատմում են ժամանակակիցները, Զոհրապը գերմարդկային ճիգով, այնուամենայնիվ, կարողանում է «պատնեշին վրա կենալ»։ - Պեյ Էֆենտի, բայց պիտի գա օր մը, որ Ձեզնե հաշիվ պիտի պահանջվի։ -Ո՞վ պիտի պահանջի այդ հաշիվը։ - Ես,- կպատասխանե Զոհրապը։ Ատ «եսը» ետին դատակնիքը եղավ իր մահավճռին»։ 1915-ի մայիսի մի առավոտ, պատմում է Հրանտ Ասատուրը. «... Օսման Պեյի պարտեզին առաջ հանդիպեցի Զոհրապին»։ Այս վերջին անգամն էր։ «Իր դեմքի տխուր արտահայտությունը զարմացուց ու մտատանջ ըրավ զիս։ Բարեկամս չուներ իր սովորական կորովը, իր խրոխտ ձեւերը, իր տիպական ձայնը»։ Սովորություն ուներ ճաշից առաջ զբոսնելու։ - Դեռ ես բավական ճամփա ունիմ, ըսավ, պիտի քալեմ մինչեւ տուն... Նայեցա ետեւեն որքան տեղ որ աչքովս կըրցա հետեւիլ իրեն։ Ջղուտ քայլերով ու արագ շարժումներով կհեռանար...»։ Այսպես, գնում-հեռանում էր նա՝ չպատկերացնելով , որ մարդկային դաժանությունը եւ անգթությունը հետեւում են իրեն ճակատագրական անողոքությամբ։ Մայիսի 20-ին ձերբակալվեց ու աքսորվեց։ Հալեպից դուրս գալիս հուլիսի կեսերին նահատակվեց թուրք գազանի ձեռքով։ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ Դանիել Վարուժանը (Չպուքքյարյան) ծնվել է 1884 թվականին, Սեբաստիայի մոտ գտնվող Բրգնիկ գյուղում, նահապետական ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում։ 1896թ. հայկական ջարդերի ժամանակ պանդխտել է Պոլիս, ուր երկու տարի հաճախել է Մխիթարյան դպրոցը եւ ապա Քաղկեդոնի վարժարանը։ Վարուժանը գրել է վաղ հասակից։ Նրա առաջին բանաստեղծությունը, «Ալիշանի շիրմին առջեւ» խորագրով, լույս է տեսել «Բազմավեպ»-ում, 1903 թվականին։ 1902 թվականին Վարուժանն ընդունվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը։ Այս վարժարանում նա ծանոթանում է ինչպես հայ, նույնպես եւ օտարազգի հեղինակներին։ Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը 1906թ. ավարտելուց հետո անցնում է Բելգիա, Գանտի համալսարանը՝ քաղաքական եւ սոցիոլոգիական գիտություններ ուսանելու նպատակով։ 1909թ. ավարտելով համալսարանը՝ նա իրեն նվիրում է գրականության եւ ուսուցչության։ Սեբաստիայում, Եվդոկիայում եւ Պոլսում պաշտոնավարելիս՝ Վարուժանը դառնում է ազատամիտ երիտասարդության շունչն ու հոգին եւ կատաղի պայքար մղում, ինչպես ինքն է գրում, «նախապաշարումներու, տգիտության եւ կուսակցական մոլություններու դեմ»։ 1909թ., այսինքն՝ օսմանյան տխրահռչակ սահմանադրությունից մի տարի հետո, լույս տեսավ Վարուժանի «Ցեղին սիրտը» գիրքը, որով նա դարձավ 20-րդ դարի առաջին քառորդի բազմալար ու բազմաժանր երգիչը։ Միաժամանակ նվիրվելով գրականության՝ ամբողջացնում է ուսանողության տարիներին գրած բանաստեղծությունները, հրատարակելով «Հեթանոս երգեր» ժողովածուն, որ նրան դարձնում է նոր պոեզիայի պետ։ 1909-1914թթ. ընթացքում Վարուժանը ծրագրում է մշակել «Սասնանց տուն» էպոսն ամբողջությամբ, գրել «Գինիի երգեր»-ը եւ հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագներն արտացոլող բանաստեղծությունների շարքը, այսպես կոչված, «Հայկական հոմերագիրք»-ը, վերջացնել «Աչքերը» դրաման եւ ամբողջացնել «Հացին երգը»՝ գեղջկական երգերի մեծ շարքը։ Տարաբախտաբար, մեծ բանաստեղծի իղձերն անկատար մնացին։ 1915թ. արիլի 11-ի գիշերը նա ձերբակալվում է եւ նույն թվականի օգոստոսի 23-ին նահատակվում Չանղրիի անապատում։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 26, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 4Օրագրային գրառումներից 17.04.98 303. Ո՞ՐՆ Է ԼՂՀ-Ի ԿՈՂՄԻ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՍՏԻՃԱՆԸ,- այսպիսի հարցով երեկ ինձ դիմեց «Ազգ» թերթի թղթակիցը՝ Վ. Աղաջանյանը ...ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ԿԱՅԱՑԱՎ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Ասում են՝ երկուշաբթին ծանր օր է։ Արցախի պետական երգչախմբի համար ապրիլ ամսվա չորրորդ երկուշաբթին գուցե հեշտությամբ չտրվեց, բայց այն ստացվեց բավական վառ ու ...ԽՄԲԱՅԻՆ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է
.
Հասկանալի է արցախցի երեխաների ուրախությունը. չէ՞ որ նրանք կգնան Երեւան՝ ոչ թե պարզապես ելույթ ունենալու, այլ պատիվ կունենան երգչախմբային արվեստում մրցելու ...ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ՀՀ ԿԳ նախարարը նշեց, որ արդեն կառավարությանն է փոխանցվել կրթական համակարգի զարգացման 2008-2012 թթ. ծրագիրը։ ...ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ Ծնվել է 1861թ. Կ.Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Նախնական կրթությունը ստանում է հայրական հարկի տակ՝ հաճախելով Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը՝ ավանդական ...ԼՂՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2007Թ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2007թ 2007թ. ...ԱՐՑԱԽԻ ԵՒ ԻՐԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
.
Արցախյան հիմնախնդրի զարգացումները թեւակոխում են նոր փուլ, որում ԼՂՀ-ի կողմից առկա է անկախ արտաքին քաղաքականության կիրարկման անհրաժեշտություն: Իրանի Իսլամական ...ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀՈՒՇԱԳԻՐ
.
Այսօր հուշագիր է ստորագրվել ԼՂՀ կառավարության եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության միջեւ։ Համագործակցության վերաբերյալ այդ փաստաթուղթը ստորագրել են վարչապետ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

