
Հրատարակված է Ապրիլ 26, 2008
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ՀՀ ԿԳ նախարարը նշեց, որ արդեն կառավարությանն է փոխանցվել կրթական համակարգի զարգացման 2008-2012 թթ. ծրագիրը։ Նրա խոսքերով՝ այն անցել է մանրամասն մշակման փուլ, միջազգային փորձաքննություն։ Այն ունի հեռանկարային մի հավակնոտ նպատակ՝ ՀՀ-ն պետք է ոչ միայն պահպանի իր գիտակրթական տարածք լինելու իրավունքը, որն ունեցել է խորհրդային շրջանում, այլեւ հանդես գա որպես գիտակրթական ծառայություններ մատուցող երկիր՝ տարածաշրջանային նշանակությամբ։ Խնդիրը հստակ է՝ ներառվել եվրոպական կրթական համակարգի մեջ՝ նշանակում է կրթական բոլոր աստիճաններում ամրագրել այն չափանիշներն ու չափորոշիչները, որակը, որ այսօր ունի եվրոպական կրթական համակարգը եւ այդ արդյունքին հասնելուց հետո հարեւանների նկատմամբ հանդես գալ որպես տարածաշրջանային ծառայություն մատուցող երկիր։ Այս իմաստով ՀՀ-ում բարեփոխումների 3 բլոկ կա՝ հանրակրթություն, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական եւ հետբուհական կրթություն։ Առաջին երկուսի ուղղությամբ ձեռնարկված քայլերը բավականին հստակ են, առկա է դրանց ֆինանսական ապահովումը։ Առաջինի մասով կա վարկային ծրագիր, որի երկրորդ փուլի վերջում է գտնվում Հայաստանը եւ շուտով կմտնի երրորդ փուլ։ Միջին մասնագիտական կրթության վերածննդի եւ ուղղորդման համար ունի «Եվրոպայի հարեւանության հետ համագործակցություն» ծրագրով նախատեսված բավականին հզոր ֆինանսական աջակցություն։ Ակնկալվում է մայիս ամսին առանձին վարկային գիծ ստանալ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ, որը կունենա 3 հիմնական ուղղվածություն՝ որակավորումների ազգային համակարգի ստեղծում, կառավարման եւ նոր ուսումնական ծրագրային կառուցվածքի ներդրում, կրթության որակի ազգային համակարգի ստեղծում։ Ո՞րն է հիմնական տարբերակիչ գիծն այս ուղղությամբ։ Փոքր տարածքներում, ինչպիսին, ասենք, Հայաստանն է, կրթական որակ ապահովելը գրեթե անհնար է դառնում (եւ դա ցույց է տալիս նաեւ հետխորհրդային երկրների փորձը), եթե այդ տարածքը չի ինտեգրվում ավելի մեծ կրթական տարածքի մեջ։ Սա նաեւ նախկինում էր այսպես։ Երբեք չէր կարող Խորհրդային Հայաստանն ապահովել կրթական որակ, եթե չաշխատեր Խորհրդային Միության մեծ կրթական տարածքում, որն ուներ իր չափանիշները, չափորոշիչները՝ իր վերապատրաստմամբ, որակավորմամբ, ատեստավորման համակարգով, որոնց օգնությամբ Հայաստանն ապահովում էր ե՛ւ կրթական որակ, ե՛ւ գիտական արդյունք։ Այսօր այդ տարածքը չկա, ինչի համար Հայաստանը հայտնվել է բարդ վիճակում։ Բայց այդ խոչնդոտն արդեն վերացված է։ ՌԴ-ն եւ ԱՊՀ մյուս երկրներն ամբողջությամբ մտել են եվրոպական կրթական դաշտ, որի կրթական արժեչափը, համակարգը որակի չափանիշները գերակա են աշխարհում։ ՈՐԱԿԻ ՉԱՓԱՆԻՇ Երկու ուղղությունն է դրվում որակի ապահովման ճանապարհին. ներքին որակի գնահատում՝ ազգային համակարգում եւ գնահատում՝ արտաքին որակի համակարգում։ Այսինքն՝ համալսարանները պետք է գնահատեն իրենց կարողությունները, դրանք բերեն ձեւաչափի, այնուհետեւ ներկայացնեն ազգային ծառայությանը, որակի ազգային համակարգի քննարկմանը։ Ազգային համակարգը պետք է գնահատի յուրաքանչյուր համալսարանի ազնվությունն ինքնագնահատման գործում եւ արդյունքում ձեւավորի այն վարկանիշային (ռեյտինգային) համակարգը, որը կներկայացնի արտաքին որակի գնահատմանը՝ եվրոպական կարգին։ Դիտարկման (մոնիտորինգ) միջոցով կորոշվի, թե տվյալ պետությունը որքանով է ազնիվ ինքնագնահատման մեջ, որքանով է ազնիվ իր դրականը եւ բացասականը գնահատելու մեջ եւ ըստ այդմ՝ կընդունեն ակումբի մեջ։ Եթե համարվի, որ տվյալ երկիրն ազնիվ չէ, չի ընդգրկվի այդ ակումբի մեջ՝ իր բոլոր հետեւանքներով։ Իսկ հետեւանքները Հայաստանի նման երկրի համար ճակատագրական կարող են լինել, քանզի պարզապես նրա ոչ մի արդյունք՝ սկսած ատեստատից, մասնագիտությունից, որակավորումից մինչեւ բակալավր, մագիստրոս, թեկնածու եւ դոկտոր, չի ճանաչվի որեւէ երկրի կողմից եւ կհամարվի, որ այդ տարածքում բարձրագույն կրթություն այն իմաստով, ինչ իմաստով հասկանում ենք ՝ չկա։ Սա կլինի բացասական արդյունքը։ Դրականն այն է, որ եթե երկիրը կարողանա ապահովել պահանջվող որակը, ապա կունենա շատ բարձր վարկանիշ եւ կլինի գրավիչ՝ տարածաշրջանային եւ համաշխարհային առումով։ Սրանք այն նպատակներն են, որոնք պետք է հստակ լինեն բոլորի համար, որովհետեւ կրթական տարածք ասելով պետք է անպայմանորեն հասկանալ նաեւ ԼՂՀ-ն՝ որպես հայկական կրթական տարածքի անբաժանելի մաս։ Եվ այն գործընթանցները, որոնք իրականանում են Հայաստանում, պարտադիր կերպով պետք է իրենց որոշակի զարգացումներն ունենան նաեւ ԼՂՀ-ում։ ՈՐՊԵՍԶԻ ՎԵՐԱՑՎԵՆ ԽԶՈՒՄՆԵՐԸ Բարեփոխումների այս համատեքստում կարեւոր հանգամանք է խզումների վերացումը։ Այսօր առկա են ե՛ւ գնահատման, ե՛ւ ծրագրային խզումները՝ հանրակրթության, միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության միջեւ։ Եվ ծրագրային իմաստով թռիչքները կտրուկ են, չափանիշները, չափորոշիչները հստակ տարբերակվում են իրարից հանրակրթության միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության մեջ։ Եվ գնահատման համակարգում նույնպես չափորոշիչները խիստ տարբերվում են։ Այստեղից՝ այդ ճեղքվածքների մեջ մտնում են այնպիսի երեւույթներ, որոնք բերում են հիմնախնդիրներ՝ կոռուպցիոն ռիսկեր, հովանավորչություն, ռեպետիտորություն եւ այլն։ Սա է հիմնական ախտորոշիչը եւ սա է պատճառը, որ առաջիկայում պետք է համակարգը դիտարկել շարունակական կրթության տեսակետից։ Շարունակական կրթություն, այսինքն՝ մտնելով մանկապարտեզ եւ անցնելով մեծ ճանապարհ, որ կոչվում է կրթություն, երեխան պետք է նույն տրամաբանությամբ գնա մինչեւ վերջ՝ հետբուհական կրթություն՝ մինչեւ գիտական աստիճան՝ այդ ճանապարհին հնարավորություն ունենալով ինչ-որ մի պահի գործընթացից դուրս գալ կամ ներս մտնել։ Ահա այս ճանապարհի նկարագրությունը եւ նրա յուրաքանչյուր մակարդակի որակի ապահովումը կրթական համակարգի բարեփոխումների հիմնական նպատակն է։ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ Եվ այստեղ շատ կարեւոր է ավագ դպրոցի բարեփոխումը։ Այս պրոբլեմն ամենաբարդն է, որովհետեւ չեն գտնվել հանրակրթությունից դեպի բարձրագույն կրթության ուսուցման սահուն անցման ճանապարհի հնարավորությունները։ Խնդիրն այն է, որ երեխան մինչեւ վերջ՝ լինի 10-ամյա, թե 12-ամյա կրթություն, սովորում է ընդհանուր ծանրաբեռնվածությամբ։ Իսկ աշխարհը շատ արագ է առաջ գնացել եւ մասնագիտական կրթության մեջ հարկավոր է ճյուղային (հոսքային) խորացված ուսուցում։ Եվ ռեպետիտորությունը կատարում է հենց այս խնդիրը։ Կրկնուսույցը, ըստ էության, երեխաներին պատրաստելով բարձրագույն կրթության, իրականացնում է հոսքային ուսուցում, որն իր մեծ ծանրաբեռնվածության պատճառով այսօր չի կարողանում տալ մեր միջնակարգ դպրոցի ավագ համակարգը։ Սա է պատճառը, որ փորձում են ավագ դպրոցում ունենալ երեք հոսքային խումբ. այն երեխաները, որոնք չեն ցանկանա սովորել, կգնան դեպի արհեստագործական ուսում եւ այս ճանապարհով որոշ ժամանակ անց ձեռք կբերեն բանվորական մասնագիտական որակավորում կամ կշարունակեն ավագ դպրոցն ավարտել միջին մասնագիտական որակավորում ստանալու նպատակով։ Իսկ նրանք, ովքեր կնախընտրեն շարունակել ուսումը, երեք տարի հնարավորություն կունենան խորանալ բնագիտական կամ հումանիտար ուղղությամբ։ Եվ այս ձեւով կկարողանան փոխանցել իրենց գիտելիքները բարձրագույն կրթական համակարգ։ Հնարավոր է նաեւ, որ ավագ դպրոցի վերջին տարում ներդրվի այնպիսի առարկաների կրեդիտավորումը, որը հնարավորություն կտա երեխային ավագ դպրոցի գիտելիքներով տվյալ մասնագիտության կրեդիտը տեղափոխել բուհ։ Բայց այստեղ առկա է մեծ հիմնախնդիր, որը հատկապես սրված է Արցախում։ Այս հիմնախնդիրը կա նաեւ Հայաստանի լեռնային շրջաններում, սահմանամերձ գոտում, երբ դպրոցը 100-ից պակաս աշակերտ ունի։ Այս դեպքում հոսքային ուսուցման հնարավորությունը խիստ նեղանում է։ Հաշվի առնելով մեր երկրի բնա-աշխարհագրական պայմանները, հոգեկերտվածքը, դժվար է դառնում ավագ դպրոցի համակարգի ներդրումը այն դպրոցներում, որոնք փոքրակազմ են։ Այդ պատճառով էլ մտածում են ունենալ ճկուն համակարգ։ Եվ ՀՀ կառավարության ընդունած՝ ավագ դպրոցի հայեցակարգն ունի հետեւյալ լուծումը. բոլոր այն համայնքները, որոնք ունեն մեկ դպրոց, հնարավորություն պետք է ունենան 12-ամյա կրթական համակարգի անցնել առանց հոսքային ուսուցման։ Իսկ այն համայնքները, որոնք ունեն մեկից ավելի դպրոց, կարող են ըստ աշակերտների թվաքանակի կողմնորոշվել եւ ունենալ կամ կրթահամալիրային ուսուցում (կրտսեր, միջին եւ ավագ դպրոցների առկայություն), կամ առանձնացված ավագ դպրոց՝ հոսքային ուսուցմամբ։ Սա հնարավորություն կտա, որ բոլոր այն դպրոցները, որոնք ունեն առանձնացված հոսքային ուսուցում, ունենան լավագույն սարքավորումներ, նյութատեխնիկական բազա, բարձրակարգ ուսուցիչներ, ինչը գրավիչ կդարձնի հասարակության անդամներին իրենց երեխաներին ավագ դպրոց տանելու գործընթացը։ Այս խնդրի շուրջ առաջիկայում լրացուցիչ քննարկումներ կլինեն։ Հասկանալի է, որ ԼՂՀ-ն մի ավելի մեծ գերխնդիր ունի՝ գյուղացուն պահել իր հողի վրա եւ պայմաններ ստեղծելով արգելակել գյուղերի դատարկումը։ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Շատ ավելի մեծ պատասխանատվություն է դրվում բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա։ ՀՀ ԿԳ նախարարի կարծիքով, Ստեփանակերտը կարիք ունի ապացուցելու համալսարան ունենալու իր իրավունքը։ Որովհետեւ խնդիրը շատ բարձր որակ ունենալու եւ վարկանիշային ձեւաչափի ձեւավորման մեջ է. ունենալ միջազգա՞յին մակարդակի համալսարան, հանրապետակա՞ն, թե՝ մարզային նշանակության։ Ահա այս ձեւաչափի մեջ յուրաքանչյուր համալսարան պետք է իր հնարավորություններն իրատեսորեն հաշվառի։ Եվ պարտադիր չէ, որ յուրաքանչյուր համալսարան միջազգային որակից խոսի։ Նա կարող է սկսել մարզային մակարդակից, քիչ-քիչ հզորությունները մեծացնելով, որոշ ժամանակ հետո հասնել միջազգային մակարդակի։ Եթե յուրաքանչյուրը փորձի ունենալ ասպիրանտուրա, նշանակում է արժեզրկել այդ հասկացությունը։ Եթե նա ունենա, օրինակ, լավ բակալավրիատ եւ սպասարկի տվյալ տարածքի միջին մասնագիտական պահանջները, իսկ մագիստրոսական կամ ասպիրանտական կրթության համար սովորողին ուղարկի ավելի մեծ տարածքի բուհ, այդ դեպքում մի քանի տարի անց նա հնարավորություն կունենա ինքն էլ տալու մագիստրոսական կրթություն։ Սա է այն ճկուն քաղաքականությունը, որը հնարավորություն կտա մարզային բուհերին՝ իրենց ճիշտ տեղադրել համալսարանական քարտեզի վրա։

- ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 26, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 4Օրագրային գրառումներից 17.04.98 303. Ո՞ՐՆ Է ԼՂՀ-Ի ԿՈՂՄԻ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՍՏԻՃԱՆԸ,- այսպիսի հարցով երեկ ինձ դիմեց «Ազգ» թերթի թղթակիցը՝ Վ. Աղաջանյանը ...ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ԿԱՅԱՑԱՎ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Ասում են՝ երկուշաբթին ծանր օր է։ Արցախի պետական երգչախմբի համար ապրիլ ամսվա չորրորդ երկուշաբթին գուցե հեշտությամբ չտրվեց, բայց այն ստացվեց բավական վառ ու ...ԽՄԲԱՅԻՆ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է
.
Հասկանալի է արցախցի երեխաների ուրախությունը. չէ՞ որ նրանք կգնան Երեւան՝ ոչ թե պարզապես ելույթ ունենալու, այլ պատիվ կունենան երգչախմբային արվեստում մրցելու ...ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ՀՀ ԿԳ նախարարը նշեց, որ արդեն կառավարությանն է փոխանցվել կրթական համակարգի զարգացման 2008-2012 թթ. ծրագիրը։ ...ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ Ծնվել է 1861թ. Կ.Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Նախնական կրթությունը ստանում է հայրական հարկի տակ՝ հաճախելով Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը՝ ավանդական ...ԼՂՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2007Թ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2007թ 2007թ. ...ԱՐՑԱԽԻ ԵՒ ԻՐԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
.
Արցախյան հիմնախնդրի զարգացումները թեւակոխում են նոր փուլ, որում ԼՂՀ-ի կողմից առկա է անկախ արտաքին քաղաքականության կիրարկման անհրաժեշտություն: Իրանի Իսլամական ...ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀՈՒՇԱԳԻՐ
.
Այսօր հուշագիր է ստորագրվել ԼՂՀ կառավարության եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության միջեւ։ Համագործակցության վերաբերյալ այդ փաստաթուղթը ստորագրել են վարչապետ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ON LINE» ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Խմբագրի սյունակՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ` ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Էմմա ԲԱԼԱՅԱՆԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

