
Հրատարակված է Ապրիլ 26, 2008
ԽՄԲԱՅԻՆ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է
- Հասկանալի է արցախցի երեխաների ուրախությունը. չէ՞ որ նրանք կգնան Երեւան՝ ոչ թե պարզապես ելույթ ունենալու, այլ պատիվ կունենան երգչախմբային արվեստում մրցելու Հայաստանի մանկական լավագույն երգչախմբերի հետ, Հայաստանի, որտեղ երգչախմբային արվեստի ավանդույթներն սկիզբ են առնում դեռ 19-րդ դարից՝ ազգային դասական երաժշտության վերածննդի ժամանակներից։ Մրցութային հանձնախմբի նախագահ, Երեւանի կոնսերվատորիային կից սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար, երգչախմբային խմբավարության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանին մենք խնդրեցինք արտահայտել իր կարծիքն ինչպես ելույթ ունեցողների կատարողական մակարդակի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, մրցույթի ու նրա նշանակության մասին։ - Պետք է խոստովանել, որ ես հուզված եմ երեխաների ելույթից։ Հնչեց ճիշտ կատարված երաժշտություն։ Երեխաներն այնքան էին ապրում դրանով, որ իրենց մտքերն ու զգացմունքները փոխանցում էին դահլիճին։ Ես հենց դահլիճում էլ ասացի, որ դա շատ բարձր մակարդակ է։ Եվ դա չափազանցություն չէ։ Առանց կեղծ համեստության ասեմ, որ Արցախում հայկական երգչախմբային արվեստի բարձր ավանդույթների հիմնադրման, զարգացման գործում անձամբ ես մեծ ներդրում ունեմ։ Արցախյան բազմաթիվ խմբավարներ իմ սաներն են, որոնց հաջողություններով ես անսահման ուրախ եմ։ Նրանց շարքում առաջին հերթին կուզենայի նշել Արցախում առաջին պրոֆեսիոնալ երգչախմբի՝ «Վարարակն» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Արցախի պետական երգչախմբի հիմնադիր Նինա Գրիգորյանի անունը։ Դա նաեւ Լուսինե Ներսիսյանն է, որը Նինայի հետ համատեղ վարում է երգչախումբը. որը միաժամանակ դասավանդում է ե՛ւ ուսումնարանում, ե՛ւ ԱրՊՀ-ում։ Դա Վիոլետա Բախշիյանն է, ով գլխավորում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան քոլեջի երգչախումբը, որի ելույթն իր կատարողական վարպետությամբ մրցույթում ամենավառ տպավորությունը թողեց։ Դա Ժաննա Աղաջանյանն է, որն ավարտել է անցյալ տարի, բայց արդեն իրեն դրսեւորում է որպես լավ խմբավար։ Հայաստանում երգչախմբային արվեստի ավանդույթները հին են եւ ուժեղ։ Սակայն հետպատերազմյա ծանր տարիներին այդ ավանդույթները թուլացան։ Բայց վերջին տարիներին նկատվում է դրանց վերածննդի միտում։ Այդ առումով Արցախում եւ Հայաստանում գործող երգչախմբերի մեկնարկային դիրքը, կարելի է ասել, գրեթե նույնն է։ Եվ ես կարծում եմ, Երեւանում կմրցեն՝ ինչպես հավասարը հավասարի հետ։ Ինչ վերաբերում է բուն մրցույթին, որը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ, ապա, ըստ իս, դրա նշանակությունը շատ մեծ է։ Երգչախմբային արվեստի առանձնահատկությունն իր էությամբ եզակի է։ Կոլեկտիվ բազմաձայնային երգեցողությունը միավորում է մարդկանց. այն ունի միավորող եւ համախմբող հսկայական ուժ։ Այն, ինչպես ընտանիքը, մի յուրօրինակ միավոր է պետության մեջ, որը կարող է ազգը համախմբող գաղափարի շուրջ միավորել մարդկանց։ Եվ այդ առումով «Երգող Հայաստան» մրցույթը ազգային արվեստի նշանակության մեծացման, նրա լավագույն ավանդույթների վերածնման գործում խաղում է կարեւոր դեր մեր երկու պետությունների հասարակությունների կյանքում։ Չէ՞ որ մրցույթն առաջին հերթին կարեւոր տեղ է հատկացնում ազգային երգչախմբի արվեստին։ Եզրափակիչ համերգին ողջ Հայաստանից եւ Արցախից կներկայանան լավագույն մանկական երգչախմբերը, որոնք հանդես կգան ինչպես առանձին, այնպես էլ միասին։ Օրինակ, միացյալ երգչախումբը կկատարի Կոմիտասի երաժշտական ժառանգության գոհարներից մեկը՝ «Սոնա յար»-ը։ Պատկերացրեք, թե դա ինչ տպավորություն կթողնի ինչպես կատարողների, այնպես էլ ունկնդիրների վրա։ Ազգային ոգով երեխաներին դաստիարակելու՝ դրանից լավ ի՞նչ կարող է լինել։ Իհարկե, այդ գործում մենք անելիքներ շատ ունենք։ Մրցույթը կազմակերպում է Հայաստանի մշակույթի նախարարությունը։ Դա նշանակում է, որ խնդիրը գիտակցված է պետության կողմից, եւ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային երաժշտության քարոզչության գործում։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 26, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 4Օրագրային գրառումներից 17.04.98 303. Ո՞ՐՆ Է ԼՂՀ-Ի ԿՈՂՄԻ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՍՏԻՃԱՆԸ,- այսպիսի հարցով երեկ ինձ դիմեց «Ազգ» թերթի թղթակիցը՝ Վ. Աղաջանյանը ...ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ԿԱՅԱՑԱՎ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Ասում են՝ երկուշաբթին ծանր օր է։ Արցախի պետական երգչախմբի համար ապրիլ ամսվա չորրորդ երկուշաբթին գուցե հեշտությամբ չտրվեց, բայց այն ստացվեց բավական վառ ու ...ԽՄԲԱՅԻՆ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է
.
Հասկանալի է արցախցի երեխաների ուրախությունը. չէ՞ որ նրանք կգնան Երեւան՝ ոչ թե պարզապես ելույթ ունենալու, այլ պատիվ կունենան երգչախմբային արվեստում մրցելու ...ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ՀՀ ԿԳ նախարարը նշեց, որ արդեն կառավարությանն է փոխանցվել կրթական համակարգի զարգացման 2008-2012 թթ. ծրագիրը։ ...ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ Ծնվել է 1861թ. Կ.Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Նախնական կրթությունը ստանում է հայրական հարկի տակ՝ հաճախելով Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը՝ ավանդական ...ԼՂՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2007Թ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2007թ 2007թ. ...ԱՐՑԱԽԻ ԵՒ ԻՐԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
.
Արցախյան հիմնախնդրի զարգացումները թեւակոխում են նոր փուլ, որում ԼՂՀ-ի կողմից առկա է անկախ արտաքին քաղաքականության կիրարկման անհրաժեշտություն: Իրանի Իսլամական ...ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀՈՒՇԱԳԻՐ
.
Այսօր հուշագիր է ստորագրվել ԼՂՀ կառավարության եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության միջեւ։ Համագործակցության վերաբերյալ այդ փաստաթուղթը ստորագրել են վարչապետ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
1915-Ի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
.ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

