
Հրատարակված է Ապրիլ 26, 2008
ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ԿԱՅԱՑԱՎ
- Ասում են՝ երկուշաբթին ծանր օր է։ Արցախի պետական երգչախմբի համար ապրիլ ամսվա չորրորդ երկուշաբթին գուցե հեշտությամբ չտրվեց, բայց այն ստացվեց բավական վառ ու խոստումնալից։ Մշակույթի եւ երիտասարդության պալատի դահլիճում ապրիլի 21-ին աշխուժություն էր տիրում։ Ստեփանակերտցիները եկել էին լսելու առաջին անգամ տեղական ուժերով պատրաստված՝ տեղական բեմի հնարավորությունների հաշվառումով բեմադրված օպերա՜ն, այն էլ՝ Տիգրանյանի «Անուշը»։ Որ ստեփանակերտցիները սիրում են թատրոնը, ես դա լավ գիտեմ, բայց որ սիրում են օպերան... Պալատի լեփ-լեցուն դահլիճն, ինչ խոսք, այդ օրը զարմացրեց շատերին։ Բայց ավելի լավ է՝ ամեն ինչ հերթով։ Երկու խոսք երեկոյի առաջին հատվածի մասին։ Այն ներկայացվեց պետական երգչախմբի լավագույն ավանդույթներով. Սկիզբների սկիզբը եղան Կոմիտասի երգերը, ընդ որում, դրանց մի մասը՝ նոր մշակմամբ, մյուսները՝ դեռեւս չկատարված։ Այնուհետեւ երգչախումբը կատարեց ռուսական եւ համաշխարհային ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ուղղությունների գոհարներից. այս անգամ հնչեցին Սվիրիդով, Տանեեւ։ Բոլորն, իհարկե, անհամբերությամբ էին սպասում երկրորդ մասին, որն առկա թերություններով հանդերձ (չէ՞ որ բեմադրվում է առաջին անգամ), արժանիորեն ընդունվեց մեծ ջերմությամբ։ Երգչախմբի, մեներգիչների (Անուշ՝ Լիլիթ Պետրոսյան, Մոսի՝ Սասուն Պողոսյան, Սարո՝ Գոռ Հակոբյան) կատարումները, որոնք ուղեկցվում էին մասսայական տեսարաններով, պարերով (բեմադրող-պարուսույց՝ Գենադի Բադալյան, պարում էին պարարվեստի ուսումնարանի սաները), ծեսերով, մի խոսքով, ազգային ոգով ու կոլորիտով, այն ամենով, ինչը անվերապահ ու աննկարագրելի հմայք էր հաղորդում գործողությանը, անջնջելի տպավորություն թողեց հանդիսատեսի վրա։ Եվ կարծում ենք՝ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նորեկ Գասպարյանի գնահատականն արտահայտեց դահլիճում տիրող ընդհանուր տրամադրությունը։ «Այսօր շատ ուշագրավ եւ հաճելի օր է,- ասաց նա։- Ինչպես մեզ թվում է, մեր ժողովուրդն այնքան էլ սովոր չէ կամերային, երգչախմբային երաժշտությանը։ Բայց երբ ամեն ինչ արվում է մակարդակով, այսօրվա օրը՝ դրա վկան, մենք միշտ կունենանք լեցուն դահլիճներ։ Ինչն էր վատ. այն, որ դահլիճում շատ էին երեխաները, որի համար էլ դահլիճն աղմկոտ էր։ Մյուս կողմից՝ դա նաեւ հուսադրող է, քանի որ երեխաների ականջը կսովորի այդ երաժշտությանը։ Եվ ես համոզված եմ, որ մի քանի տարի անց մենք կունենանք նման դահլիճներ՝ նման համերգների համար, որոնք կանցնեն ավելի բարձր կատարողական մակարդակով»։ «Ես երջանիկ եմ, որ վերջապես կայացավ «Անուշ»-ի համերգային տարբերակի առաջնախաղը,- լրագրողներին տված հարզազրույցում ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Նինա Գրիգորյանը։- Կարելի է ասել, որ սկիզբը դրված է։ Բնականաբար՝ շնորհիվ ռեժիսոր-բեմադրող Հովհաննես Հովհաննիսյանի, որը տարվա սկզբից հսկայական աշխատանք է կատարել կոլեկտիվի, մենակատարների հետ։ Հետո մենք օպերայի վրա աշխատանքին կցել ենք պարուսույց Գենադի Բադալյանին, եւ նա նույնպես մեծ աշխատանք է կատարել, ինչի համար ես խորին շնորհակալություն եմ հայտնում նրան։ Ուզում եմ հատուկ նշել խմբավար Լուսինե Ներսիսյանի մեծ աշխատանքը, որ նա ծախսել է երգչախմբի անդամների կողմից երաժշտական նյութի յուրացման վրա։ Ուզում եմ հատուկ նշել՝ նա իմ աշակերտն է, որն ինձ նման ուսումը շարունակել է կոնսերվատորիայում՝ իմ դասատու Հովհաննես Միրզոյանի դասարանում, եւ ինձ ու նրան կապում է ոչ միայն վաղեմի ընկերությունը։ Ահա արդեն 15 տարի մենք՝ երկու համախոհներս, կարելի է ասել, համատեղ վարում ենք երգչախումբը՝ լավ հասկանալով իրար եւ կատարելով յուրաքանչյուրս մեր բաժին աշխատանքը։ Մի խոսքով, ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր ցավել են մեզ համար, անմիջականորեն օգնել մեզ այդ գործում։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ առաջնախաղը կայացել է։ Իհարկե, հնարավոր չէ մեր պայմաններում այդ օպերան բեմադրել ամբողջ թափով. դրա համար անհրաժեշտ են սիմֆոնիկ նվագախումբ եւ շատ-շատ այլ բաներ։ Այնուամենայնիվ, հույս ունենք, որ մինչեւ տարվա վերջ կկարողանանք բեմադրել առնվազն «Անուշ» երաժշտական դրաման»։ Բեմադրող-ռեժիսոր, Երեւանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի ռեժիսոր, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, Ստեփանակերտում օպերա բեմադրելու գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ։ Այն ժամանակ կոնսերվատորիայի օպերային ստուդիան նվագախմբի հետ երկու տարի անընդմեջ Ստեփանակերտ էր բերում բուֆ-օպերաներ (կոմիկական օպերայի ժանր), որոնք զարմանալի ջերմությամբ ընդունվեցին ղարաբաղցի հանդիսատեսի կողմից։ «Մենք ինքներս մեզ ասացինք, որ եթե օտար լեզվով հնչեցվող օպերան ընդունվում է այդպիսի ջերմությամբ, ուրեմն՝ մայրենի լեզվով այն առավել եւս դուր կգա։ Եվ քանի որ «Անուշ»-ը ամենաճանաչված հայկական օպերան է, որոշեցինք բեմադրել այն։ Բավականին մեծ աշխատանք կատարել ենք, բայց անելիքները նույնպես շատ են։ Եթե ամենը ընթանա ըստ ծրագրի, ամռանը բեմ կհանենք ամբողջ օպերան՝ դարձյալ համերգային տարբերակով։ Իսկ աշնանը, միջոցներ գտնելու դեպքում, նախատեսում ենք բեմադրել օպերային տարբերակը՝ որոշակի կրճատումներով։ Պետք է խոստովանեմ, որ ես, չնայած կատարած հսկայական աշխատանքին, մեծ բավականություն եմ ստացել։ Երգչախումբը մեծ ներուժ ունի, պարզապես պետք է աշխատել նրա հետ, շատ աշխատել։ Ես չէի կասկածում, որ այն, ինչ արել ենք, դուր կգար հանդիսատեսին, սակայն նման աշխուժություն ես չեմ սպասել։ Ուրեմն՝ մեր կանխատեսումներն արդարացված էին։ Ես անչափ ուրախ եմ, եւ մենք կշարունակենք մեծ ոգեւորությամբ աշխատել։ Ծրագրեր, մտահղացումներ շատ ունենք, բայց առայժմ եկեք ավարտենք այս նախագիծը»։

- Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 26, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
. 4Օրագրային գրառումներից 17.04.98 303. Ո՞ՐՆ Է ԼՂՀ-Ի ԿՈՂՄԻ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՍՏԻՃԱՆԸ,- այսպիսի հարցով երեկ ինձ դիմեց «Ազգ» թերթի թղթակիցը՝ Վ. Աղաջանյանը ...ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ԿԱՅԱՑԱՎ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Ասում են՝ երկուշաբթին ծանր օր է։ Արցախի պետական երգչախմբի համար ապրիլ ամսվա չորրորդ երկուշաբթին գուցե հեշտությամբ չտրվեց, բայց այն ստացվեց բավական վառ ու ...ԽՄԲԱՅԻՆ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է
.
Հասկանալի է արցախցի երեխաների ուրախությունը. չէ՞ որ նրանք կգնան Երեւան՝ ոչ թե պարզապես ելույթ ունենալու, այլ պատիվ կունենան երգչախմբային արվեստում մրցելու ...ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՄՏՆԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ՀՀ ԿԳ նախարարը նշեց, որ արդեն կառավարությանն է փոխանցվել կրթական համակարգի զարգացման 2008-2012 թթ. ծրագիրը։ ...ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ Ծնվել է 1861թ. Կ.Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Նախնական կրթությունը ստանում է հայրական հարկի տակ՝ հաճախելով Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը՝ ավանդական ...ԼՂՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2007Թ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2007թ 2007թ. ...ԱՐՑԱԽԻ ԵՒ ԻՐԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
.
Արցախյան հիմնախնդրի զարգացումները թեւակոխում են նոր փուլ, որում ԼՂՀ-ի կողմից առկա է անկախ արտաքին քաղաքականության կիրարկման անհրաժեշտություն: Իրանի Իսլամական ...ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀՈՒՇԱԳԻՐ
.
Այսօր հուշագիր է ստորագրվել ԼՂՀ կառավարության եւ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության միջեւ։ Համագործակցության վերաբերյալ այդ փաստաթուղթը ստորագրել են վարչապետ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1879 Վախճանվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը
- 1904 Անդրանիկի գլխավորությամբ տեղի ունեցավ Սեմալի մեծ կռիվը (Սասնա ամստամբությունը), որտեղ ընկավ Հրայրը (Արմենակ Ղազարյանը): (Ծնվ. 1864 թ.):
- 1920 Հայ գրող Վրթանես Փափազյանի մահը Երևանում: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1921 Դաշնակցականները վերակազմում են «Ինքնավար Սյունիքի կառավարությունը» և անվանում «Հեռնահայաստանի կառարավություն»:
- 1953 Ավարտվում է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

