
Հրատարակված է Ապրիլ 25, 2008
ՀՀ-ՈՒՄ ՎՏԱՆԳՎԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ...
- Հայաստանի համար կար—որը գիտական ներուժն է: 21-րդ դարում ունենալ կրթության ցածր մակարդակ, նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ: Այսօր այս մասին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ասաց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, կառավարությունը ձգտելու է անել ամեն ինչ, որպեսզի երկրի տնտեսությունը զարգանա ճիշտ ուղիով ու պահպանվի արագ աճի տեմպը: «Համոզված եմ, որ մեր պարագայում դրան հնարավոր է հասնել միայն գիտատար տնտեսության խթանման մեր արտադրական հզորությունների արդիականացման միջոցով: 21-րդ դարում համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական հրամայականը ինտելեկտի — գիտելիքների վրա հիմնված հասարակության ձ—ավորումն է, որտեղ հիմնական շարժիչները գաղափարներն ու հայտնագործություններն են ու դրանք առօրյա կյանքում ամենից արագ ներդնելու կարողությունը: 2007 թվականն այս առումով նշանավորվեց, քանի որ կառավարությունը հաստատեց գիտության ոլորտի բարեփոխումների համալիր ծրագիր: Նրա հավաստմամբ, արդեն իսկ ձ—ավորվել է գիտության պետական կոմիտեն — ըստ նախագահի, ակնկալվում է, որ պետական կառավարման այս օղակի ուժեղացումը գիտության ոլորտի հիմնախնդիրների առավել արդյունավետ լուծման առումով պետք է զգալի արդյունք տա: Այս տարի շուրջ 18 %-ով ավելացել է գիտության բյուջետային ֆինանսավորումը: Բացի այդ կրկնապատկվել է գիտական աստիճանների համար տրվող հավելավճարների չափն ու 50 %-ով ավելացել է թեմատիկ ֆինանսավորման միջին աշխատավարձի ֆոնդը: Հետզհետե ավելանալու են գիտության ուղղված միջոցների ծավալը: Սակայն որպեսզի կառավարությունը կարողանա շարունակել լուծել գիտության նյութատեխնիկական խնդիրները, ԳԱԱ անդամները նույնպես պետք է անհրաժեշտ քայլեր կատարեն` մասնավորապես համակարգի արդիականացման, որակի հսկողության համակարգի ներդրման առումով: Դուք պետք է փարատեք հոռետեսների այն կանխատեսումները, որ իբր գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումը չի բերելու շոշափելի անմիջական արդյունքների»,-ասաց Ս. Սարգսյանը: Հայաստանում լրջորեն վտանգվել է գիտական կոչումների — աստիճանների նշանակությունը, քանի որ շեշտակիորեն շատացած գիտական խորհուրդները «թողարկած» գիտությունների թեկնածուները, չեն համապատասխանում իրենց գիտական աստիճանին ներկայացվող պահանջներին: «Մենք հաճախ ենք լսում գանգատներ գիտական մասնագիտությունների վարկանիշի անկման մասին: Վստահ եմ, որ դրանում մեծ դեր է խաղացել — գիտնականների ծանր սոցիալ տնտեսական վիճակը, — պետության կողմից պատշած ուշադրության բացակայությունը: Բայց կարծում եմ նա—, որ այս խնդրին նպաստել է որոշ անբարեխիղճ գիտնականների անփույթ վերաբերմունքն իրենց մասնագիտության նկատմամբ: Գիտական հաստատություններում «մեծապես չօգտագործված է» մնում ուսուցման հեռակա ձ—երի համար նախատեսված տեղերը, ցածր է մնում հայցվորների թիվը: Դդրանք լավ ուղիներ են բուհերի բազմաթիվ երիտասարդ դասախոսներին գիտության ոլորտ բերելու համար: Դրա համար, անհրաժեշտ է ճիշտ կադրային քաղաքականություն վարել: Ասպիրանտուրան շատերի համար դառնում է բանակից խուսափելու միջոց: Նա ցավալի համարեց, որ այս խնդիրը գիտնականների ու ակադեմիկոսների մոտ մտահոգության առիթ չի դարձել: Հաջողության հասնելու համար հանրապետության գիտական համակարգը պետք է ընկալելի ու հասկանալի լինի ինչպես մեր հանրության, այնպես էլ արտասահմանցիների համար: Բազմիցս խոսվում է գիտնականների որակավորման, օբիեկտիվ գնահատման միջազգայնորեն ճանաչված համակարգերի մասին, բերվում են տարբեր` հաճախ միմյանց հակասող օրինակներ: Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի Գիտությունների ազգային ակադեմիան անդրադառնա այդ խնդիրներին — գտնի իր համար առավել ընդունելի այն միջոցը, որով հնարավոր կլինի օբյեկտիվ գնահատել մեր յուրաքանչյուր գիտնականի ձեռքբերումն ու որակավորումը միջազգային չափորոշիչներով»,-ավելացրեց նախագահը:

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 25, 2008
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքն ընդունվել է 2005 թվականի փետրվարի 9-ին։ Իսկ այդ պաշտոնում, ինչպես հայտնի է, սույն թվականին ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանի ապրիլի 16-ի նիստում ընտրվեց ...ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
. 1
ՍԻԱՄԱՆԹՈԱզատության վարդի փոխարեն՝ ցասման վազ 1878 թվականին գեղատեսիլ եւ հանգստավետ Ակն քաղաքում, որը գտնվում է Եփրատի աջ ափին, վաճառականի ուսյալ ընտանիքում ...ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
. 24
Ծնվել է 1896 թվականին Պակարիշում (Արեւմտ. Հայաստան)։ 1912 թ. ավարտել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանը ...ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
. 2
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՐԳԵԼՈՒՄ Է ԻՐԱՆԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌՈՒՍԱԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ Ադրբեջանի մաքսային — սահմանապահ ծառայությունները մարտի վերջից սկսած արգելում են Իրանում կառուցվող ...ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
.
1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել ապրիլի 23-24-ը՝ Կրասնոդարում։ ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԳՆ-ՈՒՄ
.
Ապրիլի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար եորգի Պետրոսյանն ընդունել է ԵԱՀԿ ործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ ...ՀՀ-ՈՒՄ ՎՏԱՆԳՎԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ...
.
Հայաստանի համար կար—որը գիտական ներուժն է: 21-րդ դարում ունենալ կրթության ցածր մակարդակ, նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ: Այսօր այս մասին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՁԱԳԱՆՔԵՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԶՐՊԱՐՏՈՂ ԼՈՒՐԵՐԻՆ
.
Հայաստանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ կատարել ԶԼՄ-ների աշխատանքում՝ օպերատիվ արձագանքելով մամուլում հրապարակվող լուրերին, ուրբաթ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ...ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2007թ 2007թ. ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

