
Հրատարակված է Ապրիլ 25, 2008
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
- ՍԻԱՄԱՆԹՈԱզատության վարդի փոխարեն՝ ցասման վազ 1878 թվականին գեղատեսիլ եւ հանգստավետ Ակն քաղաքում, որը գտնվում է Եփրատի աջ ափին, վաճառականի ուսյալ ընտանիքում ծնվեց Ատոմ Յարջանյանը, ով գրական աշխարհին հայտնի է Սիամանթո անունով։ Ի դեպ, Սիամանթոյի ծնվելուց յոթ տարի անց Ակնի մերձակայքում լույս աշխարհ եկավ Հայաստանի եւս մեկ մեծ բանաստեղծը՝ Միսաք Մեծարենցը, ում ողբերգական կյանքն ու քնքշագին քնարը ե՛ւ կսկիծ է բերում, ե՛ւ հիացմունք։ Ակնը միշտ եղել է հայ մշակույթի կենտրոններից մեկը։ Այստեղ են 19-րդ դարի վերջին ծնվել, ապրել ու ստեղծագործել կարկառուն գլուխներ՝ բանաստեղծ-թարգմանիչ, գրականագետ Արշակ Չոպանյանը, արձակագիր, թուրքական խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապը, գեղանկարիչ-գրաֆիկ Էդգար Շահինը, եպիսկոպոս, «Սասունցի Դավիթ» ազգային էպոսի առաջին բանահավաք եւ հետազոտող Գարեգին Սրվանձտյանը եւ ուրիշներ։ Սիամանթոն նրանցից ոմանց հետ ընկերություն է արել, մյուսների հետ՝ մոտիկ եղել, համագործակցել, երրորդների հետ՝ սովորել... Ապագա բանաստեղծը տարրական դպրոցն ավարտել է հայրենի Ակնում, ուսումը շարունակել, ընտանիքի պնդմամբ, Կոստանդնուպոլսում։ ...Ավետիք Իսահակյանը Սիամանթոյին անվանում է «ունիկում համաշխարհային գրականության մեջ»։ Նրա պոեզիան ժողովրդի բազմադարյա ապրելակերպի, նրա դարավոր մշակույթի թանձրուկն է։ Չէ՞ որ Ակնի պարփակ աշխարհն իր մեջ խտացնում էր անցյալ դարերի ամեն լավագույնն ու բնորոշը եւ, գուցե, իր մոտալուտ մահվան կանխազգացումով (թուրքական իշխանությունները 1896 թվականին հիմնահատակ ավերեցին Ակնը՝ այնտեղ կատարելով անթիվ-անհամար գազանություններ), այդ ամենը փոքրիկ տղեկին է փոխանցել՝ որպես անգին պարգեւ ու շնորհ... Բանաստեղծի աշխարհընկալումն իր մեջ կրում է տոհմային սաղմի հատկանիշները։ Սիամանթոն իրոք որ այդ ամենը «մոր կաթի» հետ է իր մեջ ներծծել։ Բանաստեղծը հայ մշակույթի խոշորագույն գործիչներից շատերի հետ է բարեկամություն արել։ Ա.Չոպանյանից ու Գր.Զոհրապից բացի, ուզում եմ թվարկել նրանցից եւս մի քանիսին. բանաստեղծներ Դանիել Վարուժան, Վահան Թեքեյան, Ավետիք Իսահակյան, դերասան Վահրամ Փափազյան, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադե... Սիամանթոյի համար մեծ անցյալի Հայաստանն էլ հենց ապագայի Հայաստանն է։ Սիամանթոյի ոգին, նրա ռոմանտիկ պոռթկումը, նրա լավատեսությունը ընթերցողին համոզում են, որ վրա կհասնի ժողովրդի պատմության լուսավոր ժամը, որովհետեւ վրեժը հայ ժողովրդի համար նշանակում է՝ արդարություն։ Հսկայական է Սիամանթոյի ազդեցությունը 20-րդ դարի ամբողջ հայ պոեզիայի վրա։ Վերցնենք թեկուզեւ Դանիել Վարուժանին եւ Եղիշե Չարենցին՝ հայկական պոեզիայի երկու հանճարներին, ովքեր նրա հրաշունչ քնարի ազդեցությունն են կրել։ Սիամանթոն նաեւ եղել է առաջինը նրանց թվում, ովքեր, ի դեմս երիտթուրքերի, տեսել են հայ ժողովրդի ապագա դահիճներին։ Եվ զարմանալի չէ, որ Եվրոպայի գրական հասարակայնությունը բարձր է գնահատել հայ բանաստեղծի ստեղծագործությունը՝ նրան Նոբելյան մրցանակի ներկայացնելով զոհվելուց մի քանի ամիս առաջ... Եվ որտեղ էլ եղել է բանաստեղծը, իսկ նա եղել է, Արեւմտյան Եվրոպայի երկրներից բացի, ԱՄՆ-ում (ի դեպ, 1910 թվականին Բոստոնում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուի հատորը), Կովկասում (Թիֆլիսում 1913 թվականին առանձին գրքույկով լույս է տեսել «Սուրբ Մեսրոպ» պոեմը), նա բարձր է պահել իր ազատասեր ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։ Սիամանթոյի վերջին ուղեւորությունը եղել է Արեւելյան Հայաստանում։ Դա տեղի է ունեցել 1913-1914 թվականներին։ Բանաստեղծն իր ուղեւորությունն ավարտել է Ստամբուլում՝ չկասկածելով, որ այդ քաղաքն իր համար Գողգոթա կդառնա։ Բանաստեղծը լիաչափ կերպով կիսեց իր ժողովրդի ճակատագիրը, երբ 1915 թվականին երիտթուրքերն սկսեցին պլանաչափորեն իրագործել մի ամբողջ ազգի բնաջնջման իրենց հրեշավոր ակտը։ Ստեղծագործական եւ կենսական ուժերի ծաղկման մեջ, մտավորականության լավագույն ներկայացուցիչների՝ Կոմիտասի, Դ. Վարուժանի, Ռուբեն Սեւակի, Գր. Զոհրապի, Երուխանի, Քելեքյանի եւ շատ ուրիշների հետ միասին ձերբակալվեց, իսկ մի քանի ամիս հետո էլ գազանաբար սպանվեց նաեւ Սիամանթոն։ Բայց բանաստեղծը զոհվեց՝ մեզ թողնելով Եփրատի ափին տնկած Ցասման Վազը, որը, Սիամանթոյի կրքոտ համոզմամբ, կվերընձյուղվի որպես Ազատության... Ուժի եւ Արդարության վարդենի... ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ Ռուբեն Սեւակը (Չիլինկիրյան) ծնվել է 1885թ. փետրվարի 15-ին Մարմարե ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից ոչ հեռու գտնվող Սիլիվրի փոքրիկ քաղաքում։ 1905թ. գերազանց գնահատականներով ավարտելով Կոստանդնուպոլսի Բերբերյանի հայկական ճեմարանը եւ արտակարգ ընդունակություններ դրսեւորելով ամենատարբեր առարկաներից, Ռ.Սեւակը մեկնեց Շվեյցարիա, որտեղ 1905թ. աշնանը դարձավ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող։ Ապագա բժշկի բանաստեղծական շնորհքը դրսեւորվել է դեռ ճեմարանում սովորելու տարիներին։ Շվեյցարիայում՝ Եվրոպայի քաղաքական, սոցիալական եւ, իհարկե, գեղագիտական նորույթների կենտրոններից մեկում այդ շնորհքն ավելի մեծ ուժգնությամբ բացահայտվեց։ 20-ամյա բանաստեղծը Շվեյցարիայում գտնվելու առաջին իսկ օրերից օտար եւ թշնամական երկրում իրեն գավառական չէր զգում( ինչպես հաճախ է պատահում), այլ իր տարերքի՝ գրական կյանքի լիիրավ մասնակիցը։ 1910թ. նա ամուսնացավ պրուսական գնդապետի գեղեցկուհի աղջկա՝ Յաննի Ապելի հետ։ 1911թ. իր նամակներից մեկում Սեւակը գրում է. «Կուզենայի նախքան վերջնականապես հայրենիք վերադառնալս մեկնել Վենետիկ եւ այնտեղ անցկացնել մի գարուն, կյանքիս հաշված գարուններից գոնե մեկը։ Ուզում եմ ապրել, զգալ, որ ապրում եմ ... մահվան կանխազգացումով»։ Բանաստեղծը գուշակում էր աննախադեպ աղետներ ու ողբերգություններ։ 1912թ. իր հոդվածներից մեկում նա գրել է. «Ես ձեզ, իրոք, անկեղծ եմ ասում՝ մեծ է վտանգը, այնքան մեծ, որ մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել»։ ... 1914թ. օգոստոս։ Առաջին համաշխարհային պատերազմն արդեն սկսվել էր։ Կոստանդնուպոլսի նավահանգստում բանաստեղծի կինը՝ Յաննին տհաճություն էր զգացել տիրող մթնոլորտից.«Ռուբե՛ն, արի հենց այս նույն շոգենավով էլ հետ վերադառնանք, այս երկիրն ինձ ահավոր դուր չի գալիս։ Մի՞թե չես տեսնում, որ ոչ մեկի դեմքին ժպիտ չկա»։ Ամիսներ անց՝ 1915թ. ապրիլի 24-ին, երիտթուրքերի կառավարությունը ձերբակալեց եւ տեղահանեց Կոստանդնուպոլսի հայ մտավորականության սերուցքին։ Մշակույթի, գիտության եւ արվեստի, պետական եւ կրոնական ավելի քան 2 հազար գործիչներ, նույնիսկ խորհրդարանի պատգամավորներ գաղտնի դուրս տարվեցին մայրաքաղաքից եւ գազանաբար սպանվեցին։ Քիչ անց՝ մայիսին, ձերբակալվեց նաեւ Սեւակը։ Նրան ուղարկեցին Անատոլիայի Չանգիրի ավանը, որտեղ արդեն տեղահանված հայերի մի մեծ զանգված կար։ Ականատեսները պատմում են, որ աքսորավայրում նա իրեն չափազանց հպարտ էր պահում, օգնում մյուսներին՝ մինչեւ վերջ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը։ Այնպես ստացվեց, որ նա բուժեց թուրք բարձրաստիճան մի պաշտոնյայի դստերը, որը մահամերձ էր։ Բժիշկն արեց հնարավոր ամեն ինչ՝ փրկելու հիվանդի կյանքը։ Աղջկա վիճակը գնալով լավանում էր, ավելին՝ նա սիրահարվում է իր բժշկին։ Աղջկա հայրը, ցանկանալով յուրովի հայտնել իր երախտագիտությունը, ասում է. - Բժի՛շկ, դուք բոլորդ պետք է մահանաք։ Ձեզնից ոչ մեկը չի փրկվելու, բայց եթե դու ընդունես իսլամը եւ կնության առնես իմ աղջկան, ես քեզ կփրկեմ... Սեւակը, որ ցնցված էր,պատասխանում է, որ ինքն ամուսնացած է, եւ երեխաներ ունի։ - Ի՞նչ կա որ,- ասաց թուրք պաշտոնյան։- Մեր կրոնի համար դա խոչընդոտ չէ։ Սեւակի աքսորյալ ընկերները համոզում էին նրան՝ համաձայնվել ժամանակավոր դավանափոխությանը՝ սեփական կյանքը փրկելու համար։ Բայց Ռուբեն Սեակը հասկանում է, որ կյանքը փրկելով, ինքը կսպանի իր հոգին։ Ուշագրավ է այն փաստը, որ Սեւակը, լինելով հետեւողական գիտնական-աթեիստ, այդուհանդերձ, դավանափոխությունը համարում էր դավաճանություն։ Դավաճանություն իր ժողովրդի հանդեպ, բանաստեղծի, մտավորականի իր կոչման հանդեպ։ «Մենք ժողովրդի առաջնորդներն ենք։ Եթե մենք դավաճանենք մեր գաղափարներին, ժողովուրդը կկորցնի պայքարի, արդարության հանդեպ իր հավատը։ Մենք պետք է օրինակ ծառայենք նրան։ Մենք պետք է մահանանք՝ հանուն մեր ժողովրդի անմահության»,- ասել է նա։ Եվ առհասարակ, նրա՝ բարձր բարոյականության այդ մարդու, բանաստեղծ ասպետի համար խղճի հետ ցանկացած գործարք համարվում էր անթույլատրելի։ Ահա թե ինչու նա գերադասեց գիտակցական մահը։ «Ասպետը զոհաբերում է իրեն,- գրել է Բերդյաեւը,- իր բարօրությանը, բայց ոչ երբեք՝ արժեքներին։ Նա հավատարիմ է մնում արժեքներին»։ Ռ.Սեւակը քրիստոնեությունը համարում էր բարձր արժեք՝ ոչ այնքան կրոնական, որքան՝ համամարդկային առումով։ Նկարչի՝ որպես բարձր գաղափարների կրողի կոչումը. ահա այն արժեքը, որը բարձր է ֆիզիկական գոյությունից։ 1915թ. օգոստոսի 26-ի լուսադեմին հինգ հոգուց բաղկացած խումբը ուղարկեցին հարեւան Այաշ փոքրիկ քաղաքը։ Նրանց մեջ էին Ռուբեն Սեւակը եւ մյուս հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը։ Ականատեսի՝ Հասան անունով թուրք կառապանի պատմածը բացել էր այդ սպանության մանրամասները։ Ճանապարհին անծանոթ մարդիկ կանգնեցրել էին նրանց։ Թվում էր՝ ավազակներն են հարձակվել, սակայն ոստիկանը շողոքորթաբար ողջունեց անծանոթին, որին հետեւում էին չորս զինված տղամարդ։ Սակայն ամեն ինչ նախապես բեմականացված էր։ Հինգի ձեռքերն էլ կապկպեցին, եւ նրանք չկարողացան դիմադրել։ Ոստիկանները խուզարկեցին նրանց, թալանեցին ու հեռացան։ Կառապանը հեռվից հետեւում էր այդ ամենին։ Հինգ մարդասպան հարձակվեցին շղթայված մարդկանց վրա, մերկացրին նրանց եւ կապեցին ծառերին։ «Հետո ավազակների առաջնորդն ու նրա մարդիկ հանեցին դաշույնները եւ սկսեցին դանդաղ ու անխռով անդամահատել նրանց։ Զոհերի տվայտանքներից եւ հուսահատ կատաղությունից սիրտս պայթում էր» («Հայրենիք» ամսագիր, Բոստոն թ.1, 1930 N1)։ Մարդասպանների մեջ էր այն աղջկա հայրը, որի կյանքը փրկել էր Սեւակը։ Ծանր բոթը հասավ Յաննիին, որն ամբողջ այդ ընթացքում Կոստանդնուպոլսից չէր հեռացել՝ փորձելով ամուսնուն ազատել աքսորից։ Թուրքերը իրավունք չունեին նրան տեղահանել, քանի որ նա ուներ գերմանական հպատակություն։ Նա դիմել էր նաեւ Գերմանիայի դեսպան Վահենհեյմին։ Դեսպանը Յաննիի խնդրանքին արձագանքել էր հետեւյալ խոսքերով.«Դու անարժան գերմանուհի ես. դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել հայի հետ եւ այսօր եկել ես խնդրելու, որ ես նրան ազատե՞մ։ Նա չպետք է վերադառնա։ Նրանք գնացել են մեռնելու»։ Այդ պատասխանից ցնցված՝ Յաննին իր գերմանական անձնագիրը շպրտել է դեսպանի երեսին ու ասել.«Ես ունեմ որդի, եւ նրան այնպես կդաստիարակեմ, որպեսզի նա երբեւէ գերմանացիներից լուծի իր հոր վրեժը» (Օ.Չիլինկիրյան. «Ռուբեն Սեւակ», Փարիզ, 1985թ.)։ Յաննի Սեւակը հրաժարվեց գերմանական հպատակությունից, դադարեց խոսել գերմաներեն, իր երեխաներին տվեց հայկական կրթության։ 20-30-ական թվականներին նա խաղում էր Փարիզի բեմերում, հրատարակել է բանաստեղծությունների մի քանի ժողովածուներ՝ ֆրանսերեն լեզվով։ Յաննին մահացել է Նիցցեում, 1967թ. դեկտեմբերի 28-ին։ Կտակի համաձայն, նրան հուղակավորել են հայկական ձեւով։ Ռուբեն Սեւակի մտավախություններն անհիմն չէին։ Յաննին, իրոք, ստիպված եղավ կիսել հայ մեծ բանաստեղծի ու նրա ժողովրդի ողբերգական ճակատագիրը։ Եվ նա դա արեց զարմանալիորեն արժանավայել կերպով։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

- .
Քննարկում
HerosakanHai. գրել է:
Alik jan, ko masin ies misht mtazel em vorpes iskakan hairenaser azniv mardu, es incher en xosum ko masin Losum?Inch hakahaikakan baner es grel? tegeak chem.Chem el uzum imanal.Gitem vor du anachar krvel es misht hanun Hai mshakuiti.aidpes el ka.
Վերջին լուրերը, Ապրիլ 25, 2008
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքն ընդունվել է 2005 թվականի փետրվարի 9-ին։ Իսկ այդ պաշտոնում, ինչպես հայտնի է, սույն թվականին ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանի ապրիլի 16-ի նիստում ընտրվեց ...ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
. 1
ՍԻԱՄԱՆԹՈԱզատության վարդի փոխարեն՝ ցասման վազ 1878 թվականին գեղատեսիլ եւ հանգստավետ Ակն քաղաքում, որը գտնվում է Եփրատի աջ ափին, վաճառականի ուսյալ ընտանիքում ...ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
. 24
Ծնվել է 1896 թվականին Պակարիշում (Արեւմտ. Հայաստան)։ 1912 թ. ավարտել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանը ...ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
. 2
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՐԳԵԼՈՒՄ Է ԻՐԱՆԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌՈՒՍԱԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ Ադրբեջանի մաքսային — սահմանապահ ծառայությունները մարտի վերջից սկսած արգելում են Իրանում կառուցվող ...ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
.
1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել ապրիլի 23-24-ը՝ Կրասնոդարում։ ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԳՆ-ՈՒՄ
.
Ապրիլի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար եորգի Պետրոսյանն ընդունել է ԵԱՀԿ ործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ ...ՀՀ-ՈՒՄ ՎՏԱՆԳՎԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ...
.
Հայաստանի համար կար—որը գիտական ներուժն է: 21-րդ դարում ունենալ կրթության ցածր մակարդակ, նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ: Այսօր այս մասին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՁԱԳԱՆՔԵՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԶՐՊԱՐՏՈՂ ԼՈՒՐԵՐԻՆ
.
Հայաստանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ կատարել ԶԼՄ-ների աշխատանքում՝ օպերատիվ արձագանքելով մամուլում հրապարակվող լուրերին, ուրբաթ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ...ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2007թ 2007թ. ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

