
Հրատարակված է Ապրիլ 25, 2008
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ
- «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքն ընդունվել է 2005 թվականի փետրվարի 9-ին։ Իսկ այդ պաշտոնում, ինչպես հայտնի է, սույն թվականին ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանի ապրիլի 16-ի նիստում ընտրվեց Յուրի Էդուարդի Հայրապետյանը։ Նրա առաջարկությամբ «Ազատ Արցախ» թերթը «Մարդու իրավունքների պաշտպանություն» խորագրով պարբերաբար կանդրադառնա մարդու խախտված իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր թեմաների։ Ընթերցողը եւս պարոն Հայրապետյանին մեր թերթի միջոցով կարող է հարցեր ուղղել։ Ըստ ԼՂՀ Սահմանադրության 119-120-րդ եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասնի» ԼՂՀ օրենքի 2-րդ հոդվածների՝ մարդու իրավունքների պաշտպանը անկախ եւ անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների պաշտպանությունը։ Այս կապակցությամբ թերեւս ընթերցողների մոտ առաջանում են մի շարք հարցեր, որոնք էլ հղում ենք Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին։ - Որո՞նք են վերոնշյալ հաստատության նպատակները եւ խնդիրները։ - Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի նպատակներն ու խնդիրներն են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից՝ մարդու խախտված իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը եւ վերականգնումը, ինչպես նաեւ՝ աջակցությունը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պետական պաշտպանության երաշխիքների ստեղծմանը։ Մեր գործունեության խնդիրներից է նաեւ մյուս իրավասու պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց հետ համատեղ նպաստել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց , պետական ծառայողների կողմից մարդու իրավունքների ու ազատությունների հարգման եւ պաշտպանության մթնոլորտի ստեղծմանը։ Նպատակ ունենք գործնականում ապահովել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հնարավորություններն ու մատչելիությունը, ինչպես նաեւ աջակցել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների օրենսդրական ապահովման կատարելագործմանը եւ ԼՂՀ օրենսդրության ներդաշնակեցմանը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին եւ նորմերին։ - Պարոն Հայրապետյան, բնականաբար, հարց է առաջանում. ո՞վ կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։ - Պաշտպանին կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ՝ անկախ ազգությունից, սեռից, քաղաքացիությունից, բնակության վայրից, ռասայից, տարիքից, քաղաքական եւ այլ հայացքներից ու գործունակությունից։ Կարող են դիմել նաեւ ձերբակալված, կալանավորված, դատապարտված եւ հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձինք, ու նաեւ՝ զինծառայողները։ Պաշտպանին դիմելու իրավունք ունեն նաեւ պաշտոնատար անձինք, սակայն միայն իրենց‘ որպես ֆիզիկական անձանց, իրավունքների խախտման դեպքում։ Ուրիշների իրավունքների պաշտպանության նպատակով պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց լիազորված ներկայացուցիչները, ինչպես եւ մահացած անձանց ընտանիքների անդամներն ու ժառանգները։ Պաշտպանին բողոք ներկայացնելը կամ նրա միջամտությունը չի կարող հանգեցնել բողոք ներկայացնողի նկատմամբ քրեական, վարչական կամ այլ պատժամիջոցների կիրառման, կամ էլ որեւէ խտրականության։ - Իսկ ի՞նչ լիազորություններ ունի պաշտպանը բողոքը քննարկման ընդունելուց հետո եւ արդյո՞ք հնարավոր է ազդել պաշտպանի որոշումների վրա կամ միջամտել նրա գործունեությանը։ - Բողոքը քննարկման ընդունելուց հետո պաշտպանն արդեն իրավունք ունի. ա) անարգել այցելել ցանկացած պետական հիմնարկ կամ կազմակերպություն, զորամիավորումներ, անձանց հարկադիր պահման, այդ թվում՝ նախնական կալանքի ու ազատազրկման վայրեր. բ) պահանջել եւ ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից ու դրա պաշտոնատար անձանցից ստանալ բողոքին առնչվող անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, պարզաբանումներ. գ) ծանոթանալ այն քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական, տնտեսական եւ այլ իրավախախտումների մասին գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռներն ու վճիռները մտել են օրինական ուժի մեջ, ինչպես նաեւ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է քրեական գործի հարուցումը, եւ նախաձեռնել օրենքով նախատեսված այլ գործողություններ։ Ինչ վերաբերում է պաշտպանի գործունեությանը միջամտելուն, ապա պաշտոնատար անձանց կողմից պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, պաշտպանին սպառնալը, վիրավորանք հասցնելն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։ - Ինչպե՞ս է պաշտպանն աջակցում խախտված իրավունքի վերականգնման հարցում։ - Քննարկելով բողոքը եւ երեւան հանելով մարդու իրավունքների եւ ազատությունների խախտում, պաշտպանն առաջարկում է տվյալ խախտումը կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին վերացնել թույլ տրված խախտումները։ Պաշտպանը նաեւ նշում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ եւ կատարման ենթակա հնարավոր միջոցառումները։ Պաշտպանն իրավասու է առաջարկել համապատասխան պետական մարմիններին՝ կարգապահական, վարչական տույժի ենթարկել կամ քրեական պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձին, որի որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, ինչպես նաեւ ձեռնարկել օրենքով նախատեսված այլ գործողություններ։

- Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 25, 2008
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ
Զ. ՄԱՅԻԼՅԱՆ
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքն ընդունվել է 2005 թվականի փետրվարի 9-ին։ Իսկ այդ պաշտոնում, ինչպես հայտնի է, սույն թվականին ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանի ապրիլի 16-ի նիստում ընտրվեց ...ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
. 1
ՍԻԱՄԱՆԹՈԱզատության վարդի փոխարեն՝ ցասման վազ 1878 թվականին գեղատեսիլ եւ հանգստավետ Ակն քաղաքում, որը գտնվում է Եփրատի աջ ափին, վաճառականի ուսյալ ընտանիքում ...ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
. 24
Ծնվել է 1896 թվականին Պակարիշում (Արեւմտ. Հայաստան)։ 1912 թ. ավարտել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանը ...ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
. 2
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՐԳԵԼՈՒՄ Է ԻՐԱՆԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌՈՒՍԱԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ Ադրբեջանի մաքսային — սահմանապահ ծառայությունները մարտի վերջից սկսած արգելում են Իրանում կառուցվող ...ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
.
1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել ապրիլի 23-24-ը՝ Կրասնոդարում։ ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԳՆ-ՈՒՄ
.
Ապրիլի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար եորգի Պետրոսյանն ընդունել է ԵԱՀԿ ործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ ...ՀՀ-ՈՒՄ ՎՏԱՆԳՎԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ...
.
Հայաստանի համար կար—որը գիտական ներուժն է: 21-րդ դարում ունենալ կրթության ցածր մակարդակ, նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ: Այսօր այս մասին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՁԱԳԱՆՔԵՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԶՐՊԱՐՏՈՂ ԼՈՒՐԵՐԻՆ
.
Հայաստանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ կատարել ԶԼՄ-ների աշխատանքում՝ օպերատիվ արձագանքելով մամուլում հրապարակվող լուրերին, ուրբաթ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ...ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2007թ 2007թ. ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՆԵՐՄԻԱՍՆԱՑՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆՓՈՔՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԶԳՈՒՅՇ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԴՈՒ` ՍԻՐՈՒՆ ՔԱՂԱՔ, ԴՈՒ` ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ /«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ/
.
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԲՈՒՇԵՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՊ Ո՞ՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐ` ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

