
Հրատարակված է Ապրիլ 24, 2008
ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ` ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
- «Մեր ջրային պաշարները լիովին հնարավոր են դարձնում Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը»,- համոզված է Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը։ Եթե անկեղծ լինենք, իրենց՝ Ստեփանակերտի բնակիչների համար այս հայտարարությունը բացահայտում կամ սենսացիա չէր. դեռ տարիներ առաջ էին արվել նման հայտարարություններ, արվել եւ հետո էլ կրկնվել՝ ամեն պատեհ առիթով։ Քաղաքապետ Վ. Միքայելյանը, սակայն, հավաստիացնում է, որ խնդիրն ամենայն լրջությամբ է ընկալվում երկրի ղեկավարության կողմից եւ, բնականաբար, միայն դրա վերաբերյալ հայտարարություններ անելով չեն սահմանափակվի. անհրաժեշտ է կատարել կոնկրետ քայլեր՝ նախատեսված ժամկետներում։ Եվ այդ ուղղությամբ արդեն իսկ որոշ քայլեր ձեռնարկվել են։ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ՝ ՀՍՏԱԿ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ Ապրիլի կեսերին, ինչպես եւ նախատեսված էր, անցկացվեց Ստեփանակերտի ջրամատակարարման եւ, ընդհանրապես, ջրային համակարգի կառավարման նախագծման մրցույթ՝ ՀՀ-ում ճանաչված չորս կառույցների մասնակցությամբ։ Մրցույթի մասնակիցներից ընտրվեց երկուսի՝ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի եւ «Հայջրնախագիծ» կազմակերպության համատեղ ծրագիրը։ Այսպիսով, քաղաքապետարանի եւ համապատասխան գերատեսչությունների կողմից առավել ընդունելի համարվեցին վերը նշված կազմակերպությունների ներկայացրած առաջարկները։ Ե՛վ ֆինանսական, ե՛ւ աշխատանքների կազմակերպման առումով մեզ համար ավելի ընդունելի էին նշված կազմակերպությունները։ Այդ ամենի տրամաբանական շարունակությունը պետք է լինի նշված կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքումը. այդ գործընթացը եւս կայացման փուլում է, իրազեկեց պարոն Միքայելյանը։ Պատվիրատուի դերում հանդես է գալիս վերջերս հիմնադրված մի կազմակերպություն՝ Ստեփանակերտի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը։ Պայմանագրով, ըստ փուլերի, պետք է հստակեցվեն կողմերի պարտավորությունները՝ դրանց կատարման ժամկետներով։ Այսպես, առաջին փուլի սկզբում՝ մոտ երեք ու կես ամսվա ընթացքում, նախատեսվում է պատրաստել Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման եւ մթնոլորտային կեղտաջրերի հեռացման գլխավոր սխեման։ Առաջին փուլի երկրորդ մասով նախատեսված է պատրաստել Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի վերակառուցման, այսպես ասած, բանվորական նախագիծը եւ մրցույթային փաստաթղթերը։ Երկրորդ փուլում 12 ամսվա ընթացքում նախատեսվում է նախապատրաստել ողջ ծրագիրը եւ այն ներկայացնել համապատասխան կառույցների քննարկմանը։ Երրորդ փուլը ներառում է շինարարական աշխատանքների հեղինակային վերահսկողության ժամանակացույցի կազմումը։ Պայմանագրով նախատեսված է ընդհանուր առմամբ 18 ամիս։ Սակայն պարոն Միքայելյանը վստահեցրեց, որ այդ ժամանակահատվածում եւս ոլորտի կարգավորման ուղղությամբ որոշակի աշխատանքներ կտարվեն։ Խոսքը վերաբերում է հատկապես այն ոլորտներին, որտեղ նեղ մասնագիտական եզրակացությունների կարիք չի զգացվում։ Մասնավորապես, արդեն մայիս-հունիս ամիսներից նախատեսվում է լայն աշխատանքներ ծավալել ջրաչափերի տեղադրման ուղղությամբ։ «Ստեփանակերտում շուրջ 10 հազար հաշվիչ պետք է տեղադրվի, եւ այդ աշխատանքները հետաձգելու որեւէ պատճառ չեմ տեսնում»,- նկատեց Վ. Միքայելյանը։ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍԿՍԵԼ ՀԵՆՑ ՂԱՅԲԱԼՈՒԻՑ Սակայն առաջիկա ամիսներին աշխատանքները միայն ջրաչափերի տեղադրմամբ չեն սահմանափակվի։ Օրերս ԼՂՀ նախագահը վարչապետ Ա. Հարությունյանի, Ստեփանակերտի քաղաքապետի եւ պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ եղավ Ղայբալու կոչվող տեղամասում, որին մեծ դեր է վերապահված մայրաքաղաքի ջրամատակարարման հարցում։ Քաղաքապետ Վ. Միքայելյանի խոսքերով՝ հենց տեղում որոշվեց Ղայբալուի տարածքում կատարվելիք աշխատանքները եւս ներառել Ստեփանակերտի ջրամատակարարման ծրագրում։ Եվ՝ ոչ պատահականորեն։ Ներկայումս Ղայբալուի ուղղությունից եղանակային բարենպաստ պայմաններում մայրաքաղաք է հասնում 80 լ /վրկ. ծավալի ջուր։ Սակայն 50-60 տարի առաջ կառուցված ջրամբարը եւ կառույցը, ընդհանրապես, հնարավոր չէ այլեւս արդյունավետ շահագործել, խոստովանում է քաղաքապետը։ Նրա խոսքերով՝ ջրակուտակման ներկա ծավալն ու ֆիլտրման եղանակը չեն կարող բավարարել ներկայացվող պահանջները։ «Նշված աշխատանքների արդյունքում Ղայբալուն կարող է 80 լ /վրկ.-ի փոխարեն 100-120 լ /վրկ. ջուր մատակարարել մայրաքաղաքին»,- ամփոփեց քաղաքապետը։ Սակայն միայն ջրի հավաքման ու մաքրման հարցերով չեն սահմանափակվում Ղայբալուի խնդիրները։ Վերգետնյա ջրատարները պետք է պահանջվող խորությամբ գետնի տակ թաղվեն։ Դա զգալիորեն կփոքրացնի սառցակալումների հավանականությունը, որոնցից ծագած դժվարությունները 2007-2008թթ. ձմռանը Ստեփանակերտում զգացին շատերը։ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ Վ. Միքայելյանը վստահեցրեց, որ վերոնշյալ եւ այլ աշխատանքները, որոնք մասնագիտական խոր վերլուծությունների կարիք չունեն, կսկսվեն մինչեւ հիմնական նախագծերի պատրաստումը։ Նման աշխատանքներ, մասնավորապես մայրաքաղաքում ջրաչափերի տեղադրման, ջրատարների մասնակի վերանորոգման շնորհիվ զգալի չափով կնվազեն ջրի կորուստները, ինչը, քաղաքապետի կարծիքով, հնարավոր կդարձնի ավելացնել ջրամատակարարման պարբերականությունը։ Ինչ վերաբերում է բաղձալի շուրջօրյա ջրամատակարարմանը, ապա դրան հնարավոր է հասնել 2-3 տարվա ընթացքում, հայտնում է մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ երեք ուղղություններից ստացվող ջրով, գործող արտեզյան հորերի պաշարներով եւ, իր խոսքերով՝ մոռացության մատնված ու չգործող արտեզյան ջրհորերից ակնկալվող ծավալներով կարելի է լիուլի բավարարել մայրաքաղաքի ջրի պահանջարկը։ «Ստեփանակերտն այլ աղբյուր որոնելու խնդիր չունի, պետք է պարզապես արդյունավետ օգտագործել առկա ծավալները»,- գտնում է նա։ ԵՎ ՎԵՐՋՈՒՄ Նման տարողունակ ծրագիրը, որն ընդգրկում է ողջ մայրաքաղաքի ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցը, բնականաբար, բավականին մեծ նյութական միջոցներ է պահանջում։ Հետաքրքրվեցինք՝ առկա՞ են, արդյոք, նման հնարավորությունները։ «Նախնական 15 մլն ԱՄՆ դոլար է տրամադրվում բարերարի կողմից։ Այդ գումարը կա եւ, ըստ անհրաժեշտության, դրանից մաս կհատկացվի 2008-ին նախատեսվող աշխատանքների համար,- տեղեկացրեց քաղաքապետը։- Սակայն այդ գումարը բավարար չէ։ Ջրամատակարարման եւ, որ ոչ պակաս կարեւոր է՝ ջրահեռացման համակարգը կարգավորելու համար հավանաբար ավելի մեծ միջոցներ կպահանջվեն»։ Լրացուցիչ միջոցները պետության կողմից կտրվեն, թե բարերարների՝ պարզ կլինի ապագայում։

- ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 24, 2008
ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ` ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
«Մեր ջրային պաշարները լիովին հնարավոր են դարձնում Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը»,- համոզված է Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը։ ...1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
. 7
Ջոկել են մեծ թվով առավել գեղեցիկ կանանց, որոնց առաջարկել են ընդունել իսլամը եվ ամուսնանալ թուրքերի հետ։ Նրանք հրաժարվել են եվ սպանվել։ Կոստանդնուպոլսում ...ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ 3
Մի բուռ խավար թաղելով հողում՝ սպասում են (թուրքերը), թե ...ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է
Սեփ.լրատվություն
«Հայկական հարցը հայ ժողովրդի անվտանգության հարցն է, որը պահանջում է երկու նախադրյալի ապահովում` հայկական լիարժեք — ամուր պետականության ստեղծում — այդ պետականության անվտանգությունն ու կենսունակությունն ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ:
Սեփ. լրատվություն
Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պատրաստ լինի հակահարված տալ, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
.
Ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել աշխարհի տարբեր ծագերում, այնտեղ, որտեղ գեթ մի հայ է ապրում։ Ստեփանակերտում ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
.
Ինչպես մեզ հաղորդում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ապրիլի 23-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՆԿԱՐԻՉ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ «ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԸ»
Միքայել ՀԱՋՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է...
.ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ
PanARMENIAN.NetԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
1984 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ ՍԱՍՈՒՆՈՒՄ
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.ԱԴԱՆԱՅԻ ՍԵՎ ՕՐԵՐԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 775 Ալեքսանդր II-ը ստորագրեց Թուրքիային պատերազմ հայտարարելու մանիֆեստը: Սկսվեց ռուս-թուրքական պատերազմը բալկաններում և պատմական Հայաստանի տարածքում, որն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով:
- 1877 Մահացավ հայ ազգի մեծ բանաստեղծուհի Վիկտորիա Ազանուրը (Փոմփիլի), գրել է իտալերեն: Մեծ համբավ ունեցող իր գրքերը հայերեն թարգմանել է Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1910 Հայ քաղաքական, կրոնական և մտավորական զանգվածների ներկայացուցիչները, թվով 800 մարդ, ձերբակալվեցին Կ. Պոլսում, տեղահանվեցին դեպի Անատոլիայի խորքերը և մահվան դատապարտվեցին: Սկիզբ դրվեց հայոց Մեծ եղեռնին:
- 1915 Հրապարակվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշումը ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմը վերացնելու մասին:
- 1937 Աշխարհի մոտ 25 երկրներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը և հարգանքի տուրք մատուցվեց անմեղ զոհերի հիշատակին:
Էջմիածնի մայր տաճարի բակում կանգնեցվեց հուշարձան:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցվեց նաև Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո հայահոծ քաղաքում:
- 1965 Խաղաղասեր ուժերի Համաշխարհային կոնգրեսը 64 երկրների և 16 միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ նշեց հայերի ցեղասպանության մասին:
- 1968 Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվեց հուշարձան 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1973 Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Իտալիայի Միլան քաղաքում, ինչպես նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակայքում գտնվող Բիգֆայա գյուղում տեղի ունեցան
- 1975 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների բացումը:
- 1978 Ֆրանսիայի Լիոն քաղաքում կանգնեցվեց հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1984 Փարիզի Ալֆորվիլի շրջանում կանգնեցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1987 Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կանգնեցվեց խաչքար հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1989 Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կանգնցվեց հուշարձան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
- 1990 ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ բոլոր ամերիկացիներին կոչ արեց ապրիլի 24-ին միանալ հայերին՝ հարգելով ավելի քան 1 մլն. զոհերի հիշատակը:
- 1994 ԱՄՆ-ի նախագահ Քլինտոնը հայտարարություն հեռարձակեց՝ կոչ անելով հիշատակել 1915 թ.-ի հայ ժողովրդի ողբերգությունը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

